16:00 08.06.2023
2024թ.-ից սկսած յուրչաքանչյուր տարի ազգային անվտանգության մարմինների 40 զինծառայող կօգտվի պետական աջակցությամբ իրականացվող հիփոթեկային վարկավորման ծրագրից: ՀՀ Արդարադատության նախարարությունը որոշ մարզերում կներդնի պրոբացիայի շարժական տրանսպորտային գրասենյակներ: ԿԳՄՍ նախարարության 2023թ.-ին հաստատված բյուջեն էլ կավելացվի ավելի քան 358 մլն դրամով: Նախագծերն ընդունվել են կառավարության այսօրվա նիստում, որը վարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
15:52 08.06.2023
Հունիսի 8-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ելույթ է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարների հերթական նիստի ընթացքում: Խոսելով մեր տարածաշրջանում անվտանգային մարտահրավերների մասին ԱԽ քարտուղարն իր ելույթում նշել է, որ Ադրբեջանը շարունակում է ուժ կամ ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը և փորձ է կատարում ձախողել նախկինում ձեռք բերված համաձայնությունների կատարումը: Այս ամենով հանդերձ՝ Ադրբեջանը շարունակում է […]
15:46 08.06.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նախ տեղի է ունեցել տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև կայացել են նեղ ու լայն կազմերով նիստերը: Նեղ կազմով նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է. «Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ, Հարգելի Սերգեյ Նիկոլայի, Ուրախ եմ ողջունել գործընկերներին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում։ Առաջին […]
15:36 08.06.2023
Հունիսի 8-ին Ինդոնեզիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերոբ Բեջանյանը հավատարմագրերն է հանձնել Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գլխավոր քարտուղար Կաո Կիմ Հորնին: Պաշտոնական արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում Սերոբ Բեջանյանը գործընկերոջը հանգամանորեն ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։ Կողմերը քննարկել են Հայաստան-ԱՍԵԱՆ հարաբերությունների զարգացման հեռանկարները։
15:10 08.06.2023
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Բրյուսելում մասնակցում է Եվրոպական խորհրդարանի շենքում կայացած «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության հոբելյանական գագաթնաժողովին: Ելույթ ունենալով՝ նա նշել է, որ «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության 10-ամյակը կարևոր առիթ է նշանավորելու այն նախաձեռնությունը, որը միավորեց կանանց ձայները: Նա խոսել է հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը աչքի ընկած մի երեխայի ցանկության մասին, ով երազում […]
14:59 08.06.2023
ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսության մեջ լավատեսության հիմքեր չկան։ Վաշինգտոնի հետ շփումները գնահատել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Փոխնախարարը նշել է, որ Ռուսաստանը Վաշինգտոնից լրացուցիչ ազդանշաններ չի ստացել։ Նա հավելել է, որ տարբեր մակարդակներում փակ շփումների ընթացքում կոչեր են հնչել ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի […]
14:41 08.06.2023
Ուկրաինան չի ակնկալում մինչև զինված հակամարտության ավարտը երկիր արևմտյան զորքեր մտցնելը, Կիևը դա չի խնդրում։ Այս մասին «1+1» հեռուստաալիքի առավոտյան եթերում ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ «Մինչև Ուկրաինայի տարածքում զինված հակամարտության ավարտը օտարերկրյա պետություններն իրենց զորքերը չեն ուղարկի մեր երկրի տարածք, ավելին, մենք դա չենք խնդրում»,- ասել է նա։ Չորեքշաբթի օրը The Guardian թերթը […]
14:25 08.06.2023
Նիդեռլանդներն ու Ուկրաինան փորձել են ճնշում գործադրել Իսպանիայի վրա Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի (օդային պաշտպանության) մատակարարման համար, գրում է El País թերթը։ Նյութերը ցույց են տալիս, որ Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսի հետ հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բարձրացրել է համապատասխան թեման։ Բացի դրանից, նմանատիպ խոսակցություն է տեղի ունեցել Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի և […]
14:14 08.06.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա համերգային երեկո՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմայստեր Ազատ Ղարիբյանի և ՀՀ ժողովրդական արտիստ, պարուսույց Թերեզա Գրիգորյանի ծննդյան 100-ամյակներին։ Պարային գեղեցիկ զույգին նվիրված համերգները նախաձեռնել են Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը և «Զարկ» […]
14:10 08.06.2023
Շվեյցարիայի Դաշնային ժողովի Ազգային խորհուրդը չի աջակցել Ուկրաինային 5 միլիարդ ֆրանկ հատկացնելուն։ Այս մասին հունիսի 8-ին հայտնել է խորհրդարանի ստորին պալատի կայքը։ «Ազգային խորհուրդը ներկայումս չի ցանկանում Ուկրաինային տրամադրել 5 միլիարդ ֆրանկ օգնության ծրագիր: Հինգշաբթի օրը խորհուրդը մերժեց արտաքին հարաբերությունների կոմիտեի առաջարկը 5-10 տարի տևողությամբ օգնության փաթեթի համար: Առաջարկը հետ է կանչվել քննարկումից»,- ասվում է […]
13:55 08.06.2023
Ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակը։ «Հանդիպման նոր ժամկետների վերաբերյալ հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի»,-նշված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԳՆ-ից հայտնել էին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացի քննարկումների հաջորդ փուլն արտաքին գործերի նախարարների մակարդակով նախատեսվում է հունիսին […]
13:06 08.06.2023
Հունաստանն ու Հունգարիան ԵՄ մշտական ներկայացուցիչների կոմիտեի նիստում արգելափակել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթի նոր նախագիծը, նրանք պահանջում են որոշ ընկերությունների դուրս հանել Արևմուտքի պատժամիջոցները հաղթահարելու Ռուսաստանի ջանքերին աջակցողների ցուցակից։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է բելգիական RTBF հեռուստաալիքը։ Սակայն, ըստ հրապարակման, ԵՄ երկրների կողմից համակարգային առարկություններ չկան Եվրահանձնաժողովի պատժամիջոցների նոր նախագծի վերաբերյալ։ Ավելի […]
11:44 08.06.2023
2003 թվականի հուլիսի 1-ին Երևանի քաղաքապետ Ռ.Ն.-ի որոշմամբ՝ քաղաքացի Մ.Պ.-ին է օտարվել Ազատամարտիկների փողոցի 78/3 հասցեում գտնվող հողամասը՝ շուկայականից անհամեմատ էժան գնով՝ 14 մլն 646 հազար 180 դրամով, այն դեպքում, երբ հողամասն ընդգրկված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների (օտարման ոչ ենթակա հողատարածքների) ցանկում: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում, […]
11:32 08.06.2023
Կառավարության որոշմամբ`յուրաքանչյուր տարի ազգային անվտանգության մարմինների 40 ծառայողի հնարավորություն կընձեռվի բարելավել բնակարանային պայմանները՝ մասնակցելով բնակապահովության պետական աջակցության ծրագրերի։ Կառավարության մեկ այլ որոշմամբ ԿԳՄՍ նախարարության բյուջեն ավելացվեց ավելի քան 358 մլն դրամով, որով կապահովվի ՀՀ մարզական ֆեդերացիների լրացուցիչ ֆինանսավորումըև 2023 թվականի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին մարզիկների լավագույն մարզավիճակում մասնակցությունը: Կառավարության որոշմամբ` նաև 85,000.0 հազ․ դրամ գումարի […]
11:23 08.06.2023
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Միացյալ Թագավորության մշակույթի նախարար Ջոն Ուիթինգդեյլին: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների բազմոլորտ, այդ թվում՝ մշակույթի բնագավառում ակտիվ համագործակցելու հեռանկարները: Նախարարը, երկար տարիներ լինելով ՄԹ-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ, նշել է, որ մանրամասն տեղեկացված է մեր երկրում տեղի ունեցող իրավիճակի, 44-օրյա պատերազմի հետեւանքով ադրբեջանցիների կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության […]
10:36 08.06.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի ղեկավար Պենի Մորդընթին: ԱԺ խոսնակը նշել է, որ այս այցը Միացյալ Թագավորություն լավ առիթ է քննարկելու մեր երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր` հավելելով, որ Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել եւ զարգացնել ՄԹ հետ բազմակողմ հարաբերությունները: […]
10:30 08.06.2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի մայիսի 25-ի, հունիսի 5-ի և հունիսի 6-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Գլխավոր դատախազության Պետական իշխանության […]
09:57 08.06.2023
Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնել Ինդոնեզիայի Կեպուլաուան-Ռիաու կղզիների տարածքում։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Անտարա գործակալությունը։ Ընդգծվում է, որ ASEAN-ի երկրների համատեղ զորավարժությունները, որոնք նախատեսված են սեպտեմբերին, կանցկացվեն առաջին անգամ։ «Մոտ ժամանակներս մենք համատեղ զորավարժություններ կանցկացնենք Նատունա ծովի հյուսիսում»,- գործակալությունը մեջբերում է Ինդոնեզիայի զինված ուժերի հրամանատար […]
09:27 08.06.2023
ԱՄՆ դատախազությունը ծանուցել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին իր դեմ քրեական հետաքննության մասին։ Այս մասին հայտնում է Politico թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Դաշնային դատախազները գրավոր ծանուցել են նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, որ նա քրեական հետախուզության մեջ է»,- ասվում է հոդվածում։ Իր հերթին ABC News հեռուստաալիքը հայտնում է, որ հետաքննությունը կապված է քաղաքական գործչի […]
08:29 08.06.2023
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ դարձյալ անդրադարձել է հաջորդ շաբաթ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը: Լրագրողը հետաքրքրվել է, թե սպասվո՞ւմ է արդյոք, որ այս անգամ կողմերը կարող են իրականում ինչ-որ հստակ արդյունքի հասնել: «Ես, անշուշտ, չեմ պատրաստվում հաստատել կամ առաջարկել որևէ պատկերացում ժամանակացույցի կամ հնարավոր ամսաթվերի վերաբերյալ, բացի միայն ասելուց, որ մենք, […]
23:58 07.06.2023
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենը հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կքննարկեն Ուկրաինային աջակցությունը և հուլիսին Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները: Այս մասին չորեքշաբթի լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերը։ Ինչպես նա նշել է, Բայդենը Ստոլտենբերգին կընդունի երկուշաբթի՝ հունիսի 12-ին Սպիտակ տանը՝ քննարկելու ՆԱՏՕ-ի առաջիկա […]
21:30 07.06.2023
Հունիսի 7-ին կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցը: Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հաքան Ֆիդանին Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Կողմերն արտահայտել են իրենց պատրաստակամությունը շարունակել աշխատել երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ:
21:22 07.06.2023
Երուսաղեմի հայկական թաղամասի բնակիչները պատրաստվում են դատական հայց ներկայացնել` բողոքարկելով թաղամասի տարածքի մի մասը 99 տարով հրեա ներդրողին վարձակալությամբ տալու դեմ: Այդ գործում նրանց աջակցելու են Միացլալ Նահանգների հայ իրավաբանների կազմակերպությունները: Օրերս Լոս-Անջելեսից Երուսաղեմ է ժամանելու փորձառու փաստաբանների մի խումբ, որը մշակելու է հայցապահանջը: Նախապատմությունը «Հորիզոնի» տաղավարում հիշեցրել է Արտյոմ Երկանյանն ու անդրադարձել թեմայի այլ […]
20:59 07.06.2023
«Աշոցք համայնքի Արփենի, Կաքավասար, Բավրա և Սարագյուղ բնակավայրերի խմելու ջրագծերի վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի 4 ենթածրագրերից մեկում՝ Արփենի բնակավայրում մեկնարկել են շինարարական աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը 90 մլն 643 հազար դրամ է, կառավարության համամասնությունը՝ 70 տոկոս։ Արփենի բնակավայրում իրականացվող ենթածրագրի համար նախատեսվել է 10 մլն 800 հազար դրամ։ Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային […]
20:56 07.06.2023
Գերմանիան ակնկալում է, որ խաղաղության շուրջ բանակցությունների շրջանակում անհապաղ ազատ կարձակվեն նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանում կայացած ասուլիսին ասել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը: «Ակնկալում ենք, որ խաղաղության շուրջ բանակցությունների շրջանակում անհապաղ ազատ կարձակվեն նաև հայ ռազմագերիները, որոնք պահվում են Բաքվում, և, որ սահմանազատման գործընթացի արդյունքում […]
20:49 07.06.2023
Թուրքիայի նախագահ Էրդողանը չորեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ կարևոր է շարունակել խորհրդակցությունները ՄԱԿ-ի հետ՝ վերացնելու համար ռուսական հացահատիկի և պարարտանյութերի արտահանման խոչընդոտները՝ որպես «հացահատիկային գործարքի» մաս, հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը։ Երկուշաբթի օրը Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը հայտարարել է, որ Ռուսաստանը հացահատիկի գործարքի երկարաձգման հեռանկարներ չի տեսնում։ […]
20:27 07.06.2023
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը Ադրբեջանին հորդորում է հարգել Արդարադատության միջազգային դատարանի որոշումն ու անմիջապես բացել Լաչինի միջանցքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռոթն այս մասին ասել է Երևանում լրագրողների հետ զրույցում: «Ես հորդորում եմ Ադրբեջանի՝ պատասխանատու բոլոր քաղաքական անձանց՝ հարգել միջազգային դատարանի որոշումն ու անմիջապես բացել Լաչինի միջանցքը»,-ասել է Ռոթը: Նա հայտնել […]
19:38 07.06.2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 7-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիրերի Ռիբոյին: Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, գլխավոր դատախազն անդրադարձել է կատարել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հիմնահարցին՝ ընդգծելով ԿԽՄԿ դերը նրանց իրավունքների ապահովման և վերադարձի հարցում:
19:19 07.06.2023
Ադրբեջանի hանրային հեռուստաընկերություններից մեկը հունիսի 5-ին հեռարձակել է տեսանյութ, որում անդրադարձել է հայ ռազմագերիներին։ Ռեպորտաժում ադրբեջանցի լրագրողը զրուցում է 5 հայ ռազմագերու հետ։ Տեսանյութի և դրա տարածման վերաբերյալ Պաշտպանը հարկ է համարում ընդգծել հետևյալը. Ռազմագերիներին չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա. այդպիսի գործողություններն ուղղակիորեն արգելված են Ժնևյան 3-րդ կոնվենցիայի 13-րդ հոդվածով։ Արգելքը հետապնդում է 2 […]
19:13 07.06.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավոր, Եվրոպայի հարցերով ստվերային նախարար Սթիվըն Դոութին: ՀՀ ԱԺ նախագահը, դիմելով նախարարին, նշել է, որ ողջունելի է Հարավային Կովկասի նկատմամբ նրա հետաքրքրությունը` հավելելով` տեղեկացված է, որ նա ուշադրության կենտրոնում է պահում տարածաշրջանում տիրող իրավիճակն ու զարգացումները: […]