TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+23.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պուտինն ու Էրդողանը քննարկել են հացահատիկի գործարքին առնչվող խոչընդոտները

20:49 07.06.2023

  Թուրքիայի նախագահ Էրդողանը չորեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ կարևոր է շարունակել խորհրդակցությունները ՄԱԿ-ի հետ՝ վերացնելու համար ռուսական հացահատիկի և պարարտանյութերի արտահանման խոչընդոտները՝ որպես «հացահատիկային գործարքի» մաս, հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը։ Երկուշաբթի օրը Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը հայտարարել է, որ Ռուսաստանը հացահատիկի գործարքի երկարաձգման հեռանկարներ չի տեսնում։ […]

̰
Հորդորում եմ Ադրբեջանին հարգել միջազգային դատարանի որոշումն ու անմիջապես բացել Լաչինի միջանցքը. Միխայել Ռոթ

20:27 07.06.2023

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը Ադրբեջանին հորդորում է հարգել Արդարադատության միջազգային դատարանի որոշումն ու անմիջապես բացել Լաչինի միջանցքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռոթն այս մասին ասել է Երևանում լրագրողների հետ զրույցում: «Ես հորդորում եմ Ադրբեջանի՝ պատասխանատու բոլոր քաղաքական անձանց՝ հարգել միջազգային դատարանի որոշումն ու անմիջապես բացել Լաչինի միջանցքը»,-ասել է Ռոթը: Նա հայտնել […]

̰
Գլխավոր դատախազը ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հիմնահարցին

19:38 07.06.2023

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 7-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիրերի Ռիբոյին:   Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, գլխավոր դատախազն անդրադարձել է կատարել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հիմնահարցին՝ ընդգծելով ԿԽՄԿ դերը նրանց իրավունքների ապահովման և վերադարձի հարցում:

̰
 ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից հայ ռազմագերիների մասնակցությամբ տեսանյութի տարածմանը 

19:19 07.06.2023

Ադրբեջանի hանրային հեռուստաընկերություններից մեկը հունիսի 5-ին հեռարձակել է տեսանյութ, որում անդրադարձել է հայ ռազմագերիներին։ Ռեպորտաժում ադրբեջանցի լրագրողը զրուցում է 5 հայ ռազմագերու հետ։ Տեսանյութի և դրա տարածման վերաբերյալ Պաշտպանը հարկ է համարում ընդգծել հետևյալը. Ռազմագերիներին չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա. այդպիսի գործողություններն ուղղակիորեն արգելված են Ժնևյան 3-րդ կոնվենցիայի 13-րդ հոդվածով։ Արգելքը հետապնդում է 2 […]

̰
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՄԹ խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավոր, Եվրոպայի հարցերով ստվերային նախարար Սթիվըն Դոութին

19:13 07.06.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավոր, Եվրոպայի հարցերով ստվերային նախարար Սթիվըն Դոութին: ՀՀ ԱԺ նախագահը, դիմելով նախարարին, նշել է, որ ողջունելի է Հարավային Կովկասի նկատմամբ նրա հետաքրքրությունը` հավելելով` տեղեկացված է, որ նա ուշադրության կենտրոնում է պահում տարածաշրջանում տիրող իրավիճակն ու զարգացումները: […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը և Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը քննարկել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը

18:58 07.06.2023

Հունիսի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության դրական դինամիկան, այդ թվում նաև՝ խորհրդարանական ձևաչափով, և պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ ջանքերը տարբեր հարթակներում փոխգործակցության հետագա խորացման ուղղությամբ։ Մտքեր են փոխանակվել նաև ՀՀ-ԵՄ ընդլայնվող գործընկերության […]

̰
ՆԳ նախարարը և Սիրիայի դեսպանն ընդգծել են երկկողմ  համագործակցության արդյունավետությունը

18:53 07.06.2023

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հունիսի 7-ին ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին: Ողջունելով ներկաներին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել հայ և սիրիացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը։ ՆԳ նախարարը կարևորել է երկկողմ համագործակցությունը, որի սկիզբը դրվել է դեռևս 1995 թվականին, երբ ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Սիրիայի Արաբական […]

̰
Ալեն Սիմոնյանն ընդգծել է ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային առաքելություն ուղարկելու հրամայականը

16:31 07.06.2023

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալիշա Քերնսին: Հանդիպմանը զրույց է ընթացել խորհրդարանական պրոֆիլային հանձնաժողովների, մասնավորապես, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների միջեւ ուղիղ հաղորդակցություն սկսելու հնարավորության մասին: Հանդիպմանն ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ եւ Լաչինի միջանցք միջազգային առաքելություն ուղարկելու, միջազգային մարդասիրական […]

̰
Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել ու զարգացնել Միացյալ Թագավորության հետ բազմակողմ հարաբերությունները. Ալեն Սիմոնյանը՝ Սըր Լինդսի Հոյլին

16:15 07.06.2023

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում է: Այցի շրջանակում հունիսի 7-ին պատվիրակությանն ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Սըր Լինդսի Հոյլը: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերի եւ ջերմ հյուրընկալություն համար՝ նշելով, որ Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել […]

̰
ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

15:19 07.06.2023

Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի որեւէ այլ հարեւան չփորձի խախտել Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ հայ ժողովուրդը կարողանա ապրել խաղաղ պայմաններում՝ առանց պատերազմի, բռնությունների եւ վտանգների. ասել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը: Հունիսի 7-ին Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ […]

̰
Դրական եզրակացություն են ստացել «Հարկային ծառայության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները

12:38 07.06.2023

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 7-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով ըստ հիմնական զեկուցող, ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի՝ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Հարկային ծառայության մասին» օրենքի 8.1-ին հոդվածը, ինչպես նաեւ 39-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ […]

̰
ՏԿԵ փոխնախարարը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի և Միջազգային ճանապարհների գնահատման ծրագրի գործընկերների հետ

11:53 07.06.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը հեռակապի միջոցով հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի և Միջազգային ճանապարհների գնահատման ծրագրի (iRAP) գործընկերների հետ։ Քննարկվել են ճանապարհային անվտանգությանը և այդ համատեքստում iRAP-ի կողմից Հայաստանի ճանապարհային ոլորտին հնարավոր աջակցության շրջանակին առնչվող հարցեր։ Փոխնախարար Ղալեչյանը նշել է, որ ճանապարհային անվտանգության գնահատումը և կարողությունների զարգացումը մեր առաջնահերթություններից են, […]

̰
Մենք պարտավորություն ունենք կայունություն ապահովել Հայաստանում և շուտով բացել մեր առաջին դեսպանատունը Երևանում. Կանադայի ԱԳ նախարար

11:14 07.06.2023

Բարի գալուստ Կանադա, Վեհափառ Հայրապետ Արամ Առաջին. այսպիսի գրառում է կատարել Թվիթերյան իր միկրոբլոգում Կանադայի ԱԳ նախարար Մելանիե Ջոլին՝ անդրադառնալով Մեծի տանն Կիլիկիո առաջնորդ Արամ Առաջինի այցին Կանադա և հրապարակելով կադրեր Վարչապետի հետ հանդիպումից: « Հայկական սփյուռքի առանցքային առաջնորդը մենք պարտավորություն ունենք միասին աշխատել, կայունություն ապահովել Հայաստանում և շրջակայքում, և շուտով բացել մեր առաջին դեսպանատունը […]

̰
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

11:07 07.06.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Սոչիում վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստերին, ինչպես նաև Եվրասիական կոնգրեսին:

̰
Խոսեցին նաև ԼՂ-ում խաղաղության հաստատմանը մեր աջակցության մասին. Կանադայի վարչապետը հայտնել է Արամ Ա կաթողիկոսի հետ ունեցած հանդիպման մասին

10:03 07.06.2023

Կանադահայ համայնքը հզոր է և կենսունակ. այսպիսի գրառում է կատարել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Թվիթերի իր միկրոբլոգում: Նա հայտնել է, որ հանդիպել է Մեծի տանն Կիլիկոի Արամ առաջին կաթողիկոսի հետ: «Կանադահայ համայնքը հզոր է և կենսունակ. ես այսօր հանդիպեցի Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ առաջին կաթողիկոսի հետ, խոսեցինք այդ մասին։ Մենք խոսեցինք նաև Հայոց ցեղասպանության ժամանակ իրականացված վայրագությունների […]

̰
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նորընտիր անդամներին

09:53 07.06.2023

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նորընտիր անդամներին։ Գերատեսչության թվիթերյան միկրևոբլոգում մասնավորապես ասվում է. «Մաղթում եմ հաջողություններ միջազգային խաղաղություն և անվտանգություն պահպանելու իրենց պատասխանատու առաքելության մեջ»։ Congratulations to the newly elected members of #UN Security Council. Wishes of every success in their responsible mission to maintain international #peace & #security. @UN #UNSC 🇺🇳🇦🇲 pic.twitter.com/qLxWQVqTxd […]

̰
ՀՀ ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր

23:54 06.06.2023

Հունիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր: Օրեր անց Վաշինգտոնում նախատեսվող քննարկումներին ընդառաջ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առանցքային հարցերին, այդ թվում՝ սահմանազատման ու սահմանային անվտանգության ապահովման, […]

̰
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարում է Հայաստանի հետ խաղաղ բանակցություններում առաջընթացի մասին

23:39 06.06.2023

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը «խաղաղության շեմին են»։ Այս մասին նա ասել է երեքշաբթի՝ հունիսի 6-ին, ելույթ ունենալով Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) մշտական ​​խորհրդի արտահերթ նիստում, փոխանցում է Իզվեստիա-ն: Նրա խոսքով՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում և Քիշնևում կայացած բանակցությունները «հնարավորություն են տվել ավելի լավ […]

̰
Վատիկանի կարդինալ Մատեո Զուպին «խաղաղ առաքելությամբ» ժամանել է Կիև

20:02 06.06.2023

Վատիկանի ներկայացուցիչ կարդինալ Մատեո Զուպին «խաղաղ առաքելությամբ» ժամանել է Կիև, որտեղ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Հանդիպման ընթացքում Մատեո Զուպին և Զելենսկին քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը և կենտրոնացել Կախովկա հիդրոէլեկտրակայանի պայթյունի վրա։ Ինչպես հաղորդում է 1tv.ge-ն, Ուկրաինայի նախագահի վարչակազմը հայտնել է, որ Զելենսկին և Վատիկանի կարդինալը մանրամասն քննարկել են ուկրաինական «խաղաղության բանաձևի» […]

̰
Քննարկվել են Սև ծովի անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր

19:19 06.06.2023

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ավստրիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկայի, Չեխիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Մարկետա Պերակովա Ադամովայի և Սլովակիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Բորիս Կոլարի հետ։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը տարածել է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը: Նշվում է, որ կողմերը քննարկել են Վրաստանի և Ավստրիայի, Չեխիայի և Սլովակիայի հանրապետությունների միջև բարեկամական հարաբերություններն ու համագործակցության […]

̰
Չինաստանն ու ԱՄՆ-ն «արդյունավետ» բանակցություններ են վարել

19:07 06.06.2023

Ամերիկացի և չինացի բարձրաստիճան դիվանագետները Պեկինում «անկեղծ և արդյունավետ» բանակցություններ են վարել և պայմանավորվել են բաց պահել հաղորդակցության ուղիները, որպեսզի խուսափեն լարվածության աճից: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով պաշտոնական հայտարարությունները։ Ըստ զեկույցի՝ պետքարտուղարի Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնական Դանիել Կրիտենբրինկը ԱՄՆ ամենաբարձրաստիճան այն պաշտոնյան է, ով այցելել է Չինաստան այն բանից […]

̰
Չինաստանն ու Ֆրանսիան Ուկրաինայի համար «քաղաքական կարգավորում» են առաջարկում

18:45 06.06.2023

Երեկ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Չինաստանի բարձրաստիճան դիվանագետ Վան Ին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Էմանուել Բոննեն պայմանավորվել են «պայմաններ ստեղծել քաղաքական կարգավորման գործընթացի մեկնարկի համար», ասվում է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Կողմերը համաձայնեցրել են իրենց դիրքորոշումները ուկրաինական հարցի շուրջ և պայմանավորվել են պայմաններ ստեղծել քաղաքական կարգավորման գործընթացի մեկնարկի համար»,- ասվում է […]

̰
էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը՝ Թուրքիայի ազգային հետախուզության կազմակերպության նոր ղեկավար

18:19 06.06.2023

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տեղեկացմամբ՝ հունիսի 5-ին երկրի ազգային ազգային հետախուզական կազմակերպության նոր ղեկավար է նշանակվել մինչ այդ երկրի նախագահի խոսնակի և գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Իբրահիմ Քալընը: Ermenihaber.am -ի փոխանցմամբ՝ 2014-ից նախագահի խոսնակի պաշտոնը զբաղեցրած Քալընը այս առիթով Twitter-ի իր միկրոբլոգում տարածել է հայտարարություն, որում նախագահի պաշտոնում վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանին շնորհակալություն է […]

̰
Արարատ Միրզոյանն ավստրիացի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր

14:20 06.06.2023

Հունիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ համագործակցության օրակարգին, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխշահավետ փոխգործակցության հարցերին: Մտքեր են փոխանակվել նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի շուրջ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր: ՀՀ ԱԳ […]

̰
«ՀիմնաՏավուշ» հիմնադրամը ջերմոցային տնտեսություն հիմնած ընտանիքների համար իրականացրել է վերապատրաստման դասընթացներ

14:04 06.06.2023

«ՀիմնաՏավուշ» հիմնադրամը, շարունակելով համայնքներում գյուղատնտեսական ծրագրերը, ջերմոցային տնտեսություն հիմնած ընտանիքների համար իրականացրել է վերապատրաստման դասընթացներ: Այս մասին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից։

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավորին

12:49 06.06.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին Շվեդիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։ Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Շվեդիան Հայաստանի վստահելի ու կայուն գործընկերներից է, մեր երկրում ժողովրդավարության հաստատման և Հայաստան-Եվրամիություն հարաբերություն­ների խորացման ակտիվ աջակիցը։ Լիահույս եմ, որ միասնական ջանքերով կամրապնդենք և կընդլայնենք համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ […]

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

11:43 06.06.2023

Հունիսի 4-ին, ժամը 23.55-ին, Երևանի Մոսկովյան և Աբովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլետը. 30-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հունիսի 5-ին, ժամը 06.50-ին, Երևանի Բագրատունյաց և Չեխովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Տեսլա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տեսլայի» 40-ամյա վարորդը և 38-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով […]

̰
Կարմրաշեն համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:25 06.06.2023

Հունիսի 7-ին` ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդագրության մեջ։

̰
Բոսֆորի նեղուցով նավերի տեղաշարժի տուրքը բարձրացնելով՝ Թուրքիան կստանա գրեթե 1 միլիարդ դոլար

21:30 05.06.2023

Էրդողանը Թուրքիայի տնտեսական խնդիրները լուծելու համար որոշել է շահագործել իր երկրի աշխարհագրական դիրքը: Նա կրկին բարձրացնում է Բոսֆորի ու Դարդանելլի նեղուցներով անցնելու տուրքի չափը: Նոր սակագինը կգործի հուլիսի 1-ց: Էրդողանին, կարծես, հաջողվում է անվերջ շահագործել իր երկրի աշխարհագրական դիրքը: Արդյունքում որքա՞ն փող է ստանալու Թուրքիան և արդյո՞ք դա օրինական է: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է […]

̰
Տոյվո Կլաարը կրկին ժամանում է Հայաստան

20:50 05.06.2023

Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կրկին ժամանում է Հայաստան: Այս մասին նա հայտնել է Թվիթերի իր միկրոբլոգում: «Թռիչք Երևան բարձր մակարդակով բանակցությունները շարունակելու համար»,-գրել է նա:   Takeoff for Yerevan to follow up on high-level EU engagements pic.twitter.com/SIFxegm6Vg — Toivo Klaar (@ToivoKlaar) June 5, 2023

̰
BACK_TO_TOP