20:09 05.06.2023
Հունիսի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը զեկույցով հանդես է եկել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: «Բարև ձեզ, 2022թ․ «եվրոպական ինտեգրման» ուղղությամբ աշխատանքների մասով ցանկանում եմ ընդգծել, որ վերջին տարիներին մեր երկրի համար ստեղծված լրջագույն մարտահրավերները, ինչպես նաև միջազգային, տարածաշրջանային զարգացումները շարունակել են էական ազդեցություն ունենալ […]
20:02 05.06.2023
ՆԱՏՕ-ի խնդրանքով թուրք կոմանդոսների (հատուկ ուժեր) գումարտակը ժամանել է Կոսովո։ Այս մասին երկուշաբթի՝ հունիսի 5-ին, հաղորդել է Հյուսիսատլանտյան դաշինքի կայքը։ «ՆԱՏՕ-ի ուժերը սկսել են Կոսովո ժամանել հունիսի 5-ին՝ երկուշաբթի օրը: Թուրքիայի 65-րդ մոտոհրաձգային բրիգադի մոտ 500 թուրք զինվորականներ կկազմեն ՆԱՏՕ-ի ուժերի հիմնական մասը: Նշվում է, որ թուրքական գումարտակը սկզբնական շրջանում կտեղակայվի Սուլթան Մուրադ […]
19:26 05.06.2023
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը CNN International-ի հետ է զրույցում հայտնել է, որ Թուրքիայի վարած անկախ արտաքին քաղաքականությունը չի նշանակում առանցքի փոփոխություն։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ պատասխանելով Թուրքիայում անցկացված նախընտրական քարոզարշավի ընթացքում հակաամերիկյան հռետորաբանության վերաբերյալ հարցին, Սալիվանը պատասխանել է. «Նման հռետորանաբանությունը կրկնվում է մինչ օրս և պետք չէ չափազանցնել այն մեկնաբանությունները, թե Թուրքիան հակաամերիկյան […]
18:57 05.06.2023
Հունիսի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը զեկույցով հանդես է եկել ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: Ստորև ներկայացված է նախարար Միրզոյանի ելույթը և պատգամավորների հարցերին պատասխանների հիմնական մասը: «Բարև ձեզ, հարգելի խորհրդարանականներ, Ուրախ եմ տեսնել, թե ինչպիսի մեծ և բուռն հետաքրքրություն է առաջացնում ԱԳՆ զեկույցը խորհրդարանականների շրջանում: […]
18:25 05.06.2023
Ամերիկաբնակ պոլսահայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն Ստամբուլում կազմակերպված «Աշխարհը և Թուրքիան մոտ ապագայում» պանելային քննարկման ժամանակ հանդես է եկել դասախոսություն-ելույթով։ Նա, անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին Թուրքիայի ներքաղաքական ու տնտեսական ծանր իրավիճակի վերաբերյալ և թե ինչ սցենարներ կարող են տեղի ունենալ ապագայում, ասել է, որ ամեն երկիր ունի 3 հնարավոր սցենար։ «Իմ կարծիքով ամենավատ բանը Թուրքիայի համար գալիք […]
15:59 05.06.2023
Հայ եւ արգենտինացի օրենսդիրները, հանդիսանալով համապատասխան բարեկամական խմբերի անդամներ, արգենտինացի օրենսդիրների՝ Հայաստանի Հանրապետություն կատարած առաջին այցի շրջանակում Երեւանում կայացած հանդիպումների արդյունքում ցանկություն են արտահայտում խթանել օրենսդրական, հատկապես՝ խորհրդարանական դիվանագիտությանն առնչվող աշխատանքները՝ հետեւյալ հիմնական դրույթների հիման վրա. – Մարդու իրավունքների հանդեպ հարգանք, – Ժողովրդավարական համակարգերի ամրապնդում, – Միջազգային վեճերի խաղաղ լուծում, – Ագրեսիայի բացառման սկզբունք, – […]
15:32 05.06.2023
«Պետք է ձեռքի տակ ունենալ գերակա շահի որոշում և ձեռնարկել համապատասխան միջոցներ, երբ 1-2 հոգի շենքի մնացած բնակիչներին պատանդ են պահում»,-ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, երբ Երևանի քաղազքապետարանում անցկացվող գործակարգավարական հերթական նիստին զեկուցել են Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման աշխատանքների հապաղման վերաբերյալ: Փոխքաղաքապետ Ավինյանը նաև անդրադարձել է թեժ […]
14:54 05.06.2023
Արտաքին հարաբերությունների ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվել է սահմանագծման եւ սահմանազատման, Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման գործընթացներով եւ մտահոգություն հայտնել առ այն` Ադրբեջանի որեւէ բարձրաստիճան պաշտոնյա հրապարակավ չի հայտնել, որ ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 քկմ տարածքը: «Ճիշտ եք նկատել, որ Ադրբեջանի նախագահը […]
14:36 05.06.2023
Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունների հաստատման ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կշարունակեն արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Այս մասին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը: Քննարկումների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում։ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի մասնակցությամբ քննարկումները մեկնարկելու են հունիսի 12-ին։
14:32 05.06.2023
ԱԺ արտաքին հարաբերությունների ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց է ուղղել ԱԳ նախարարին. «Դուք Արցախի ժողովրդից, Արցախի Հանրապետության իշխանություններից լիազորվե՞լ եք իրենց անունից բանակցել իրենց ապագա կարգավիճակի վերաբերյալ»: «Մենք չենք էլ փորձում այդպիսի բան անել: Միակ բանը, որ մենք փորձում ենք ապահովել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում հետեւյալն […]
14:22 05.06.2023
ԱԺ արտաքին հարաբերությունների ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է արդյունքային ցուցանիշներն ու արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Նախարարի խոսքով հաշվետու տարում շարունակել են առաջնային մնալ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման, հարեւան երկրների հետ խաղաղ բանակցությունների միջոցով հարաբերությունների կարգավորման եւ Հայաստանի Հանրապետության շուրջ անվտանգային միջավայրի ձեւավորման խնդիրները: Ադրբեջանի […]
14:15 05.06.2023
Արտաքին գործերի նախարարությունը 2022 թվականին իրականացրել է 4 ծրագիր և 15 միջոցառում: Ծրագրերը վերաբերել են միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ոլորտում մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը, արտաքին գործերի ոլորտում Կառավարության քաղաքականության մշակմանը և իրականացմանը, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպմանն ու իրականացմանը։ Այս մասին բարձրաձայնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե […]
12:57 05.06.2023
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման հնարավոր պայմանագրում միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու համատեքստում չեն հիշատակվելու մակերեսները․ Հայաստանի 29.800 քկմ տարածքի և Ադրբեջանի 86.600 քկմ տարածքի ճանաչման վերաբերյալ հայտարարությունները քաղաքական են՝ հաստատելու, որ երկրները տարածքային պահանջներ չունեն միմյանցից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ արտաքին […]
11:45 05.06.2023
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Արսեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդականի պաշտոնից: Արսեն Վիգենի Սիմոնյանի կենսագրությունը Ծնվել է 1981 թվականի հուլիսի 26-ին, ք.Երևանում: 2001թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2003 թվականին՝ նույն բուհի […]
09:43 05.06.2023
Հորդանան գետի արևմտյան ափի Բուրկա գյուղի բնակիչների և իսրայելցի վերաբնակիչների միջև բախումների հետեւանքով ավելի քան 60 մարդ վիրավորվել է։ «Նաբլուսից հյուսիս-արևմուտք Բուրկա գյուղի բնակիչների վրա օկուպացիայի (Իսրայել-խմբ.) և նրա վերաբնակիչների հարձակման հետևանքով տուժել է 59 մարդ (պաղեստինցիներ-խմբ.), հայտնում է պաղեստինյան «Qudsnet» գործակալությունը՝ հղում անելով Պաղեստինյան Կարմիր մահիկին: Times of Israel թերթը, վկայակոչելով շտապօգնության ծառայությանը, իր […]
09:34 05.06.2023
Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունը կդառնա «անտանելի աղետ» ամբողջ աշխարհի համար, նման կարծիք է հայտնել Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանգֆուն կիրակի օրը Ասիական անվտանգության ամենամյա «Dailog Shangri-La» գագաթնաժողովում, հաղորդում է Reuters-ը: «Չի կարելի հերքել, որ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև լուրջ հակամարտությունը կամ առճակատումը անտանելի աղետ կլինի ողջ աշխարհի համար»,- ասել է նախարարը։ Լին նշել է, […]
09:25 05.06.2023
Հունգարիան և Թուրքիան պայմանավորվել են միմյանց աջակցել ՆԱՏՕ-ում. այս մասին կիրակի օրը հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն իր նոր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույցից հետո։ Սա Ֆիդանի առաջին օրն էր որպես ԱԳՆ ղեկավար՝ մայիսին կայացած ընտրություններից հետո հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Թուրքիայի կառավարության […]
23:12 04.06.2023
Այս պահին մեր՝ ՀԱՊԿ-ում գտնվելը մեծ հաշվով, իհարկե, որոշակի խնդիրներ ստեղծում է, բայց չի սահմանափակում մեր համագործակցությունը տարբեր երկրների հետ. մենք ինտենսիվ աշխատում ենք մեր արևմտյան գործընկերների հետ՝ անվտանգության ոլորտում մեր համագործակցությունը ամրապնդելու համար, և շարունակելու ենք այս աշխատանքը։ Այդ մասին «Լուրերի» տաղավարում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե […]
22:58 04.06.2023
Ապաշրջափակման մասով մի կարևոր բան կա, որը կարծում եմ՝ այլևս հստակ է բոլոր ներգրավված գործընկերների համար, որ սահմանային ծառայությունների ամբողջ վերահսկողությունը լինելու է հայկական կողմի վերահսկողության տակ։ Այդ մասին «Լուրերի» տաղավարում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Ապաշրջափակումը ՀՀ կոնտեքստում նշանակում է, որ սահմանային բոլոր ծառայությունները իրականացվում են ՀՀ ծառայությունների կողմից։ Այս հարցում Հայաստանի դիրքորոշումը […]
22:38 04.06.2023
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Լուրերի» տաղավարում անդրադարձել է Ադրբեջանում պահվող գերիների հարցին։ «Անցած տարի ապրիլին, երբ Բրյուսելում տեղի ունեցավ հանդիպումը, Ադրբեջանի նախագահ Ալիևը նախագահ Միշելին խոսք էր տվել 10 գերի ազատել. մեկ տարուց ավելի է անցել, և գերիներն ազատ չեն արձակվել»,- հիշեցրել է ԱԽ քարտուղարը։ Նրա խոսքով՝ հայկական կողմն ամբողջ ընթացքում այդ հարցը բարձրացնում […]
22:05 04.06.2023
Ընդհանուր առմամբ մենք դրական ենք գնահատում հանդիպումը, որովհետև կարծում եմ՝ սա լավ հնարավորություն է, որպեսզի այն օրակարգը, որը գոյություն ունի. այսինքն՝ խաղաղության օրակարգը, հնարավոր լինի առաջ մղել։ «Լուրերի» տաղավարում անդրադառնալով Քիշնևում կայացած Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հանդիպմանն՝ ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա ընդգծել է, որ միջազգային հանրության աջակցությունը խաղաղության օրակարգին շատ կարևոր է։ «Օրակարգային բոլոր […]
20:12 04.06.2023
Թուրքիան սկսել է Կոսովոյում հատուկ նշանակության ուժերի գումարտակ տեղակայել, ինչի մասին ավելի վաղ խնդրել էր ՆԱՏՕ-ն։ Այս մասին հունիսի 4-ին հայտնել է երկրի ազգային պաշտպանության նախարարությունը։ Նախօրեին Թուրքիայի ռազմական գերատեսչությունը հայտնել էր, որ Կոսովոյում իրավիճակի սրումից հետո Նեապոլում ՆԱՏՕ-ի դաշնակից միացյալ ուժերի հրամանատարության խնդրանքով 65-րդ մեխանիզացված հետևակային բրիգադի հրամանատարական գումարտակը տեղակայվել է որպես պահեստային ստորաբաժանում։ […]
19:19 04.06.2023
Շվեդիան կատարել է եռակողմ հուշագրով նախատեսված Թուրքիայի պահանջները և իրավունք ունի անդամակցել ՆԱՏՕ-ին։ Այս մասին կիրակի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Շվեդիան կատարել է իր պարտավորությունները: Կոնկրետ քայլեր են ձեռնարկվել, օրենքները փոխվել են: Ես ընդունում եմ, որ Շվեդիայում ցույցերը դժվարություններ […]
17:39 04.06.2023
Կիրակի օրը Ստամբուլում ավարտվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի բանակցությունները։ Ինչպես լրագրողներին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից, դրանք տևել են մոտ մեկուկես ժամ։ Արդյունքների մասին մամուլի համար հայտարարություններ չեն լինի։ Բանակցությունների հիմնական թեման եղել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը։ Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանը, […]
17:18 04.06.2023
Սիրիայի արտաքին գործերի և էմիգրանտների նախարար Ֆեյսալ ալ Միկդադը դատապարտել է ԱՄՆ-ի և եվրոպական երկրներին, որոնք միակողմանի տնտեսական միջոցներ են կիրառում Դամասկոսի նկատմաբ ճնշում գործադրելու համար։ Ինչպես հաղորդում է SANA-ն, այս մասին նա հայտարարել է կիրակի օրը Բաղդադում իր իրաքցի գործընկեր Ֆուադ Հուսեյնի հետ բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսում։ «Արևմուտքի պատժամիջոցներն ավելի են սրել սիրիացի […]
16:39 04.06.2023
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանի միջև։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ըստ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության, Ջեյհուն Բայրամովը շնորհավորել է Հաքան Ֆիդանին՝ Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ։ Ադրբեջանի արտգործնախարարը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև բազմակողմ և ռազմավարական դաշնակցային հարաբերությունների զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը […]
16:21 04.06.2023
Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուն հայտարարել է, որ չինացի զինվորականները չեն վարանի գործելու, եթե որևէ մեկը համարձակվի առանձնացնել Թայվանը Չինաստանից։ Չինաստանի պաշտպանության նախարարության ղեկավարի խոսքով՝ «Մեկ Չինաստան» սկզբունքը դարձել է միջազգային հարաբերություններում համընդհանուր ճանաչված հիմնական նորմ, և դրա խախտման ցանկացած գործողություն ծիծաղելի է և վտանգավոր։ Չինաստանի պաշտպանության նախարարի խոսքով՝ երկիրը վերամիավորվելու է, քանի որ այն […]
15:21 04.06.2023
Լեհաստանի մայրաքաղաքի կենտրոնում կիրակի օրը սկսվել է լեհական ընդդիմության կազմակերպած զանգվածային ցույցը։ Ակցիան իրականացնում է Հանրապետության նախկին վարչապետ (2007-2014 թթ.), Եվրոպական խորհրդի նախկին ղեկավար (2014-2019 թթ.) Դոնալդ Տուսկի «Քաղաքացիական պլատֆորմ» ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը։ Ցույցի կազմակերպիչների խոսքով, սա ակցիա է «բարձր գնի, չարագործության և ստի դեմ՝ հանուն ազատ ընտրությունների և ժողովրդավարական եվրոպական Լեհաստանի»։ «Երթը պետք է […]
13:02 04.06.2023
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կիրակի օրը Ստամբուլում բանակցություններ կվարի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, գրում է Star թերթը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շաբաթ օրը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալության արարողությանը։ Ավելի վաղ Ստոլտենբերգը հայտնել էր, որ մտադիր է Թուրքիայի ղեկավարի հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկել դաշինքին Շվեդիայի անդամակցության գործընթացը։ «Բանակցությունները կանցկացվեն Դոլմաբահչեի պալատում»,- […]
12:48 04.06.2023
Ուկրաինայի հակամարտությունը կարող է լինել «Եվրոպայի կայսերական անցյալի վերջին ջղաձգությունը» կամ սարսափելի նախազգուշացում աշխարհում գալիք հակամարտության՝ առանց հեգեմոնի: Այս մասին կիրակի հայտարարել է Ավստրալիայի փոխվարչապետ Ռիչարդ Մարլզը Սինգապուրում ընթացող «Շանգրի-Լա-երկխոսություն» անվտանգության համաժողովում։ «Մի աշխարհում, որտեղ պետությունները տեսնում են իրենց տեսլականին համապատասխան նոր կարգեր կառուցելու հնարավորություն, ներառյալ, անհրաժեշտության դեպքում, ռազմական ագրեսիայի միջոցով: Մեր ընդհանուր ապագայի […]