12:04 04.06.2023
Ուկրաինայի սահմանին ամեն օր մոտ 20 մարդ է բերման ենթարկվում՝ փորձելով անօրինական կերպով լքել երկիրը, հայտնել են Պետական սահմանային ծառայությունից։ «Օրական մինչև 150 մարդ մերժում է ստանում Ուկրաինայից արտասահման մեկնելու թույլտվությունից, ևս 20-ը բերման են ենթարկվում, երբ նրանք փորձում են ապօրինի անցնել»,- գրում է Strana.ua-ն։ Որոշ տղամարդիկ նույնիսկ կեղծում են իրենց կնոջ մահվան վկայականը, քանի […]
11:36 04.06.2023
Չեխիան և Սլովակիան մտադիր են համագործակցել զինամթերքի արտադրության ոլորտում։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի պաշտպանության նախարար Մարտին Սկլենարը Չեխիայի պաշտպանության նախարար Յանա Չեռնոխովայի հետ հանդիպումից հետո, հաղորդում է Česká televize հեռուստաալիքը։ Չեռնոխովան բարձր է գնահատել փոխադարձ համագործակցությունը, ըստ որի երկու երկրների ընկերությունները վերանորոգում են հին զինտեխնիկան և ուղարկում Ուկրաինա։ Նախարարները նաև նշել են, որ երկու […]
10:56 04.06.2023
Մոտ 20 երկրների հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաները գաղտնի հանդիպում են ունեցել Սինգապուրում՝ «Շանգրի-Լա- երկխոսություն» անվտանգության համաժողովի ժամանակ: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներ: Գործակալությանը հասած տեղեկատվության համաձայն՝ նման հանդիպումները կազմակերպվում են Սինգապուրի կառավարության կողմից և անցկացվում են առանձին վայրում՝ անվտանգության գագաթնաժողովին զուգահեռ։ Հրատարակության համաձայն՝ Սինգապուրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ «Շանգրի-Լա Դիալոգ» ֆորումի […]
22:47 03.06.2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ զրույց են ունեցել «ոտքի վրա»՝ Անկարայում Թուրքիայի վերընտրված նախագահ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողության շրջանակում։ «Արարողության շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել, որոնց կողքին ներկա է եղել Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը», – հաղորդում է CNN […]
21:38 03.06.2023
Նախորդ երկու շաբաթը շատ ակտիվ էր հայ-ադրբեջանական շփումների առումով: Դրանք անցկացվեցին տարբեր ձևաչափերով: Իսկ ի՞նչ տվեցին դրանք: Թեման քննարկվել է Ժողովրդավարության ու անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանի հետ: «Հորիզոնի» հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
20:26 03.06.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անկարայում ներկա է գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը: Նախագահական համալիրում վարչապետ Փաշինյանին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև այլ երկրների ղեկավարներ ու բարձրաստիճան ներկայացուցիչներ:
20:01 03.06.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է Սյունիքի մարզի Տեղ համայնքում և Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերում 2023 թվականի ապրիլ-մայիս ամիսներին փաստահավաք աշխատանքների վերաբերյալ արտահերթ զեկույց: Արտահերթ զեկույցում ներկայացվում են Պաշտպանի գլխավորած աշխատանքային փաստահավաք խմբերի արձանագրած մարդու իրավունքների խախտումները Սյունիքի մարզի Տեղ համայնքում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Վերին և Ներքին Շորժա, Կութ, Նորաբակ, Սոթք և […]
19:57 03.06.2023
Եթե Վիլնյուսում ծրագրված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում մենք հստակ ազդանշան չստանանք, երբ Ուկրաինան կկարողանա միանալ դաշինքին, ապա այնտեղ անելիք չենք ունենա,-1tv.ge-ի հաղորդմամբ՝ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ուկրաինայի նախագահի խոսքով, Կիևի համար շատ կարևոր է լսել, որ Ուկրաինան կարող է միանալ դաշինքին պատերազմից հետո։ «Մենք հասկանում ենք, որ պատերազմի ժամանակ մենք չենք կարող լինել ՆԱՏՕ-ում կամ […]
19:40 03.06.2023
Հունգարիան չի պատրաստվում հրաժարվել ռուսական էներգակիրներից, սակայն բանակցություններ է վարում այլ արտադրողների հետ դիվերսիֆիկացման նպատակով,-1tv.ge-ի հաղորդմամբ՝ ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պիտեր Սիյարտոն։ «Մենք չենք պատրաստվում փոխել նավթի կամ բնական գազի ռուսական մատակարարին։ Ռուսաստանը մեզ համար հուսալի գործընկեր էր և՛ որպես Գազպրոմ, և՛ որպես նավթ արտադրող։ Մեկ այլ խնդիր է դիվերսիֆիկացիան: Մեր տեսանկյունից դա […]
19:02 03.06.2023
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Ուկրաինան պետք է անդամակցի ՆԱՏՕ-ին առանց անդամակցության գործողությունների ծրագրի։ «Մենք կարծում ենք, որ այլևս չպետք է համարվի այն տարր անդամակցության ճանապարհին: Սա հնացած մեխանիզմ է և չպետք է կիրառվի Ուկրաինայի նկատմամբ»,- ասել է նա Էստոնիայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Կուլեբայի խոսքով՝ Կիևը հասկանում […]
18:16 03.06.2023
Ֆրանսիան դժվար թե դասվի այն երկրների շարքին, որոնք չեզոք են մնում ուկրաինական իրավիճակի թեմայի շուրջ և կարող են հավակնել հակամարտության մոդերատորի դերում։ Այս մասին հունիսի 3-ին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով արևմտյան ԶԼՄ-ների այն տեղեկությունները, թե Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը հանդես է եկել առաջարկով, որ Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողովը պետք է անցկացվի […]
17:56 03.06.2023
Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը հայտնել է, որ ՆԱՏՕ անդամ բոլոր երկրները կարծում են՝ Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ դառնալու վերաբերյալ տրված խոստումները պետք է պահվեն նաև Վիլնյուսում։ Նախարարը պահանջել է, որ Թուրքիան րոպե առաջ հաստատի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Անդրադառնալով ռուս-ուկրաինական ճգնաժամին՝ Բերբոքը նշել է, որ քանի դեռ այն շարունակվում է, Ուկրաինայի անդամակցության մասին խոսք […]
17:44 03.06.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Վարչապետին ուղեկցում է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը: Անկարայի «Էսենբոգա» միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը: Վարչապետ Փաշինյանը ներկա կգտնվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը:
17:20 03.06.2023
Կարծում եմ, որ Միխեիլ Սաակաշվիլիի մասին պետք է հոգ տանել, և ես բարձրաձայն խոսել եմ այդ մասին, ինչպես նաև աշխարհի շատ այլ նախագահներ, ովքեր դատապարտվել են բանտարկության,-1tv.g-ի փոխանցմամբ՝ «Ֆրանս 24»-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Սալոմե Զուրաբիշվիլիին հարց են ուղղել Միխեիլ Սաակաշվիլիի մասին. «Արևմուտքում շատերը մտածում են՝ արդյոք Վրաստանի նախագահը ներում կշնորհի […]
17:09 03.06.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում երդվել է, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Այսպիսով, նա հինգ տարի ժամկետով ստանձնեց Թուրքիայի Հանրապետության նախագահի պաշտոնը։ Խորհրդարանի նախագահի պաշտոնակատար, «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին Էրդողանին է հանձնել նաև նախագահի գործադիր վկայականը։ Իսկ նախագահական համալիրում տեղի կունենա երդմնակալության արարողությանը, որտեղ նրան սպասում են տասնյակ թուրք […]
12:57 03.06.2023
Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի 30 անդամներ՝ ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի գլխավորությամբ այցելել են Արդարադատության նախարարություն Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի անդամների պատվիրակությանը, որը գլխավորել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը: Նախարարի տեղակալը […]
12:46 03.06.2023
ՀՀ ԱԳՆ-ն թվիթերյան էջում ցավակցություն է հայտնել Հնդկաստանում տեղի ունեցած գնացքների թղբերգական վթարի կապակցությամբ: «Խորապես վշտացած եմ Օդիշայի Բալասորե քաղաքում տեղի ունեցած գնացքի ողբերգական վթարից։ Հայաստանը կիսում է եղբայրական Հնդկաստանի վիշտը: Մեր սրտանց ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և աղոթում վիրավորներին շուտափույթ ապաքինման համար»,-ասվում է գրառման մեջ: Հիշեցնենք, որ երեկ Հնդկաստանում խոշոր վթար էր տեղի ունեցել, որի զոհերի […]
12:28 03.06.2023
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած զանգվածային ճանապարհատրանսպորտային պատահարի զոհերի թվում երկու երեխա կա, հայտնում է ՌԴ ՆԳՆ Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ վթարը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ ժամը 8.40-ի սահմաններում, Սոֆիյսկայա փողոցի և Փառքի պողոտայի խաչմերուկում տասնյակ մեքենաների բախման հետևանքով։ Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի ՆԳՆ-ն […]
12:02 03.06.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ, Հայ բարեգործական ընդհանուր միության՝ «AGBU-Silicon Valley» մասնաճյուղի նախագահ Երվանդ Զորյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության և տեխնոլոգիական նորարարությունների շարունակական զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել գիտակրթական ոլորտի, կառավարության և գործարար համայնքի փոխգործակցության խթանման և միասնական օրակարգի ձևավորմանը: Հանրապետության նախագահը […]
11:06 03.06.2023
Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը 2 ամսով կալանավորվել է: Դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը։ Այս մասին, հղում անելով դատախազությանը, հայտնում է «Լուրեր»-ը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ քրեական հետապնդում է հարուցվել «Հաղարծին» ռեստորանային և հյուրանոցային համալիրում 16-ամյա անչափահասին ծեծի ենթարկած Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության […]
09:22 03.06.2023
Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների` ս.թ. մայիսի 25-ին Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման նպատակով հունիսի 2-ին ՌԴ մայրաքաղաքում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը: Նիստն […]
23:35 02.06.2023
Ներդաշնակ հարաբերությունների մեջ գտնվող զուգընկերներն ավելի լավ են քնում, ասում է Ավստրալիայի Քվինսլենդի համալսարանի հոգեբանության դասախոս Մադլեն Սփրայզերը: Նա Newsweek-ին բացահայտեց քունը բարելավելու անսպասելի միջոց: Սփրայսերը նշել է, որ քնի որակի վրա ազդում է օքսիտոցինը` գրկախառնությունների և սիրո հորմոնը։ Նրա խոսքով՝ դա մեծացնում է արագ քնի փուլի տևողությունը, ինչի շնորհիվ մարդիկ ավելի լավ են հանգստանում […]
22:12 02.06.2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Մեծ Բրիտանիայի և Դանիայի ղեկավարների հետ կքննարկի Ուկրաինային ռազմական մատակարարումների հարցը։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ «Իհարկե, այն թեմաներից մեկը, որը մեզ հետաքրքրում է և որի վերաբերյալ նախագահը կցանկանար ներկայացնել իր տեսակետները այս շփումների ընթացքում, Ուկրաինայի երկարաժամկետ անվտանգության […]
22:00 02.06.2023
Ինչպիսի՞ն են Հայաստանը և նրա խնդիրները Ռուսաստանի ընկալմամբ և հակառակը, ինչպես են հայերն ընկալում Ռուսաստանն ու նրա արտաքին քաղաքականությունը։ Այս հարցերի շուրջ Մոսկվայում գումարվել է գիտաժողով, որին մասնակցել են երկու երկրների առաջատար քաղաքագետներն ու վերլուծաբանները։ Նրանք հանգիստ մթնոլորտում փորձել են բացատրել, թե ինչից է առաջ գալիս այդ անջրպետը, երբ իրականությունն ու դրա արտացոլումը մարդկանց պատկերացումների […]
21:50 02.06.2023
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քալի հետ հեռախոսով քննարկել է ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Պաշտպանության գերատեսչության տվյալներով՝ զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ «Կողմերը մտքերի հանգամանալից փոխանակում են անցկացրել երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանում տիրող իրավիճակի և անվտանգության […]
20:51 02.06.2023
Թուրքիան և Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) համապարփակ գործընկերության համաձայնագիր են ստորագրել։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ԱՄԷ-ի արտաքին առևտրի նախարար Թանի Բին Ահմեդ Ալ Զեյուդին։ Նախարարը մասնավորապես նշել է․ «Այս համաձայնագիրը նախանշում է մեր երկարամյա բարեկամության նոր համագործակցության շրջանը, որը հնարավորություն կտա երկու երկրներին առաջիկա 5 տարվա ընթացքում ավելացնել առևտուրը՝ հասցնելով մինչև 40 մլրդ […]
20:26 02.06.2023
Հունիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ -ից։ Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Քննարկվել է 2022 թ. սեպտեմբերին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի` ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում դոկտոր Քահլի հետ տեղի […]
20:02 02.06.2023
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր հունիսի 2-ին` ժամը 12:25-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
16:40 02.06.2023
Հնդկաստանի Մանիպուր նահանգում մայիսին բռնկված ազգամիջյան բախումների զոհերի ընդհանուր թիվը կազմել է առնվազն 98 մարդ, ավելի քան 300-ը վիրավորվել են։ Այս մասին ուրբաթ հայտնել է India Today հեռուստաալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր ավելի քան 70 մահվան դեպքի մասին։ Միաժամանակ, հեռուստաալիքը չի հստակեցնում, թե զոհերի թվի հաշվարկում հաշվի են առնվում արդյոք Կուկի ցեղի կիսառազմական խմբավորումների զինյալները։ […]
16:30 02.06.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին հանդիպել է Ազգային ժողովի պատգամավորների հետ: Նախագահը ներկայացրել է Արցախի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական վերջին զարգացումները, անդրադարձել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին, խոսել ստեղծված իրավիճակում գործադիր իշխանության քայլերի մասին: Նախագահ Հարությունյանը պատասխանել է ներքին ու արտաքին հիմնախնդիրների վերաբերյալ պատգամավորների շուրջ երկու տասնյակ հարցերին: Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն համատեղ անելիքների շուրջ: