21:30 05.06.2023
Էրդողանը Թուրքիայի տնտեսական խնդիրները լուծելու համար որոշել է շահագործել իր երկրի աշխարհագրական դիրքը: Նա կրկին բարձրացնում է Բոսֆորի ու Դարդանելլի նեղուցներով անցնելու տուրքի չափը: Նոր սակագինը կգործի հուլիսի 1-ց:
Էրդողանին, կարծես, հաջողվում է անվերջ շահագործել իր երկրի աշխարհագրական դիրքը: Արդյունքում որքա՞ն փող է ստանալու Թուրքիան և արդյո՞ք դա օրինական է:
Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։
«Թուրքիան այս անգամ սակագինը բարձրացնում է գրեթե 10%-ով և դա այսպես մեծ ալիք չէր առաջացնի, եթե ընդամենը մի քանի ամիս առաջ՝ անցած տարվա հոկտեմբերին, Թուրքիան հերթական անգամ սակագինը բարձրացրած չլիներ՝ այն էլ 5 անգամ:
Հաշվի առնելով այն, որ Բոսֆորով տարեկան անցնում է 80.000 նավ, հաշվարկելով կարող ենք եզրակացնել, որ այս վերջին սակագնի բարձրացման հետևանքով Թուրքիան միայն այս ծառայությունից պետական գանձարան կկարողանա ուղղել գրեթե 900 մլն դոլոր մեկ տարվա ընթացքում՝ եվրոպական մի փոքրիկ պետության պետբյուջեի զգալի մասի չափով:
Կտուժեն նաև հայ բեռնափոխադրողները, ապրանք ներմուծողները, քանի որ Հայաստանի շուկայում վաճառվող ապրանքների որոշ մասը երկիր է հասնում Բոսֆորի ու Դարդանելլի նեղուցներով:
Միգուցե մեկ այլ իրավիճակում Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, եվրոպական այլ պետություններ, որոնք նախաձեռնողն էին եղել Մոնտրյոյի կոնվենցիայի, ավելի հետևողական գտնվեին, այս անգամ, կարծես չեն նկատում թուրքերի այսպիսի պահվածքը՝ հավանաբար հաշվի առնելով այն, որ թուրքական այս գործողություններից ամենաշատը կտուժի Ռուսաստանը: Մոսկվայում արդեն հայտարարում են, որ Անկարայի այս քայլն ուղղված էր հենց Մոսկվայի դեմ»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
23:59 17.08.2025
Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկանՍերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Սերբիայում երեկվա չգրանցված հանրային հավաքների ժամանակ վիրավորվել է ընդհանուր առմամբ 6 ոստիկան, 56 մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք, 16 մարդ ձերբակալվել է մարզական միջոցառման կամ հանրային հավաքի ժամանակ ագրեսիվ վարքագծի հետ կապված հանցագործություն կատարելու հիմնավոր […] ...
23:24 17.08.2025
Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANAՍիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է գործադրել ալ-Մայսար շրջանում գտնվող հացաբուլկեղենի խանութի մոտ: Քաղաքի անվտանգության ծառայությունների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան: Պայթյունն իրականացրած անձը տեղում մահացել է, իսկ իրավապահ մարմինները պարզում են նրա ինքնությունը: ...
22:50 17.08.2025
Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվինUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել միջին քաշային կարգի նոր չեմպիոն Խամզաթ Չիմաևի հետ։ «Լավագույնը»,– լուսանկարին կից գրել է հայ մարտիկը, ով Չիմաևին օգնել էր տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում։ ...
22:23 17.08.2025
Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարներըՕգոստոսի 17-ին՝ ժամը 14։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։ Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացու։ ...
22:00 17.08.2025
Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. BildԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...
21:25 17.08.2025
Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվելՂազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...