13:36 01.06.2023
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հույս է հայտնում, որ Քիշնևում հունիսի 1-ին նախատեսվող հնգակողմ հանդիպմանը Հայաստանը և Ադրբեջանը կրկին կհաստատեն հարաբերությունները կարգավորելու ընդհանուր քաղաքական կամքը: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ Միշելն այս մասին ասաց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բացման արարողության ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի Քիշնևում կայանալիք հնգակողմ հանդիպումից: «Այս […]
13:19 01.06.2023
Հաստատել է ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը: Ատեստավորումը կմեկնարկի հուլիսից, 3 փուլով, թեստավորման մակարդակով՝ էլեկտրոնային պլատֆորմի միջոցով: Նախագիծը ներկայացրել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Կառավարության նիստը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Հիշեցնեմ, որ ատեստավորման սուբյեկտ են լինելու թե՛ ոստիկանության պետի տեղակալները, թե՛ ոստիկանության մնացյալ խմբի ծառայողները: Ատեստացիան հիմնականում անցկացնելու ենք 3 փուլով՝ ընդհանուր բաժնի թեստավորում, […]
11:57 01.06.2023
«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբի պետ Վ.Հ.-ն Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի մայիսի 25-ի դատավճռով, մեղավոր է ճանաչվել 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ԱԺ ընտրություններին ընտրողներին ընտրակաշառք տալու համար։ Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբի պետ Վ.Հ.-ն 2021 թվականի հունիսին նախնական համաձայնության էր եկել նույն […]
11:09 01.06.2023
ՆԱՏՕ-ի 700 զինծառայողներից բաղկացած ուժերն արդեն շարժվել են դեպի Կոսովո, սակայն դա չի նշանակում, որ դաշինքը հրաժարվել է տարածաշրջանում հակամարտության խաղաղ կարգավորումից։ Այս մասին հունիսի 1-ին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի զորքերը կժամանեն Կոսովո՝ դաշինքի ուժերին աջակցելու համար։ «Սակայն դա չի նշանակում հրաժարվել խաղաղ կարգավորումից, ՆԱՏՕ-ն լիովին աջակցում է [Բելգրադի […]
09:57 01.06.2023
Ամերիկայի հայ առաքելական, կաթոլիկ և ավետարանական հավատացյալների հոգևոր առաջնորդները միավորել են ուժերը՝ նախագահ Բայդենին ուղղված հզոր հրապարակային նախազգուշացումով, որ Արցախին Ադրբեջանի ենթակայության տակ դնելը «մահվան դատավճիռ է այս սուրբ հողի հայերի համար»: Երեկ Սպիտակ տուն ուղարկված նամակում եկեղեցու առաջնորդները գրել են. «Մենք՝ հայկական ծագում ունեցող ամերիկացի քրիստոնյաների հոգևոր առաջնորդներս, կոչ ենք անում ձեզ ամուր կանգնել […]
09:39 01.06.2023
Չինացի և հնդիկ դիվանագետները Նյու Դելիում կայացած Երկկողմ աշխատանքային խորհրդատվական և համակարգող մեխանիզմի 27-րդ հանդիպման ժամանակ իրենց փոխադարձ պատրաստակամությունն են հայտնել սահմանին դեէսկալացիան խթանելու համար: Այս մասին հինգշաբթի հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն։ Ինչպես նշվում է Չինաստանի ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, երկու կողմերն էլ հետաքրքրություն են հայտնել միջբանակային և դիվանագիտական փոխգործակցության ուղիների պահպանման հարցում, հաստատել […]
09:30 01.06.2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Վրաստան կատարած այցի շրջանակում մայիսի 30-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի ուղեկցությամբ այցելել է Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսություն։ Գլխավոր դատախազը հանդիպել է Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանին և աշխատակազմին, ծանոթել Հյուպատոսության գործունեությանը:
09:23 01.06.2023
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հունիսի 1-ին ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել՝ անդրադառնալով Արցախում մեծացող երեխաներին սպառնացող վտանգներին: Իր խոսքում մասնավորապես ասել է. «Այսօր, երբ բոլորդ Հայաստանում և այլուր նշում եք Երեխաների պաշտպանության օրը, մի պահ հիշեք, որ Արցախում արդեն շուրջ վեց ամիս շարունակվող շրջափակման պայմաններում 30 հազար երեխա է ապրում: 30 հազար երեխա, […]
08:52 01.06.2023
Չորեքշաբթի օրը Ստամբուլի կենտրոնում ոստիկանությունը ձերբակալել է 59 ցուցարարի բախումներից հետո, որոնք տեղի են ունեցել Գեզի այգում տեղի ունեցած իրադարձությունների տասնամյակին նվիրված միջոցառման ժամանակ, հայտնում է DHA-ն։ Գործակալության տվյալներով՝ 2013 թվականի իրադարձությունների զոհերի հիշատակին նվիրված ակցիան Թաքսիմ հրապարակում անցել է առանց միջադեպերի։ Սակայն դրանից հետո Թուրքիայի կոմունիստական կուսակցության մի խումբ ակտիվիստներ կուսակցական դրոշներով գնացել են […]
08:42 01.06.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու ԵԽԽՎ իռլանդացի պատգամավոր Փոլ Գավանը քննարկել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով մարդու իրավունքների խախտումներին վերաբերելի հարցեր: Այսօր՝ մայիսի 31-ին, տեղի ունեցած հանդիպման ժամանակ Պաշտպանը նշել է, որ ստեղծված իրավիճակն Արցախում խոցելի է դարձրել մարդու իրավունքների պաշտպանությունը: Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ ադրբեջանական գործողություններից նաև երեխաներ են տուժում՝ փաստացի […]
23:35 31.05.2023
Երկօրյա աշխատանքային այցով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոլդովա` Քիշնև: Վարչապետ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ երեկոյան այցելել է «Հանրապետության պալատ», որտեղ Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարների հետ ներկա է գտնվել դասական երաժշտության համերգին: Հաջորդիվ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի անունից պատվիրակությունների ղեկավարների պատվին տրվել է ընդունելություն: Վարչապետը հունիսի 1-ին Քիշնևում կմասնակցի Եվրոպական […]
23:17 31.05.2023
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին չպետք է ձերբակալեն, եթե պարզվի, որ նա միակ մարդն է, ում հետ անհրաժեշտ կլինի Ուկրաինայում խաղաղության բանակցություններ վարել։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ըստ The Guardian-ի։ «Եթե մի քանի ամսից մենք բանակցությունների պատուհան ունենանք, ապա պետք է ընտրություն կատարենք դատարանի և բանակցությունների միջև, և մենք պետք է բանակցենք […]
22:36 31.05.2023
ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրված ռազմական օգնության ընդհանուր ծավալը Ջո Բայդենի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում կազմել է 38,3 միլիարդ դոլար, իսկ ռուսական հատուկ ռազմական գործողության մեկնարկից՝ 37,6 միլիարդ դոլար, հայտնել է Պենտագոնը։ «Բայդենի վարչակազմի սկզբից ի վեր Միացյալ Նահանգները խոստացել է ավելի քան 38,3 միլիարդ դոլարի աջակցություն Ուկրաինային անվտանգության ոլորտում, այդ թվում՝ ավելի քան 37,6 միլիարդ դոլար՝ […]
22:13 31.05.2023
Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանություն է արել ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության վերաբերյալ, ոում մասնավորապես ասվում է. «ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի ս.թ. մայիսի 30-ի հայտարարությունը, որում նա ողջունել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնակիչների, այսպես կոչված, համաներման հարցը դիտարկելու պատրաստակամության մասին Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները, խորը հիասթափություն և տարակուսանք է առաջացնում։ Անբացատրելի է, թե ինչպես կարելի է ամբողջությամբ […]
21:28 31.05.2023
«Սերբական ցուցակ» կուսակցության նախագահ Գորան Ռակիչը և նրա տեղակալ Իգոր Սիմիչը ԱՄՆ բանակի փոխգնդապետ Ջարեդ Շիթսի հետ քննարկել են սերբերի և ՆԱՏՕ-ի զինվորականների հարաբերություններում KFOR-ի առաքելությունից հանգստություն վերականգնելու պայմանները, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։ Կոսովոյի սերբերի ներկայացուցիչները պահանջել են ազատ արձակել նախկինում ձերբակալված հայրենակիցներին, ինչպես նաև կոչ են արել ՆԱՏՕ-ի առաքելության զինվորներին ապահովել անվտանգություն մի […]
20:52 31.05.2023
Թյուրքական պետությունների կազմակերպութունը հիմնում է արժույթի միջազգային սեփական հիմնադրամը։ Այս քայլը թյուրքական պետությունների միջև տնտեսական ինտեգրումն ապահովելու տեսանկությունից բավական կարևոր քայլ է համարվում: Թյուրքական ներդրումային այդ հիմնադրամի կենտրոնական գրասենյակը տեղակայվելու է Թուրքիայի երկրորդ մայրաքաղաք համարվող Ստամբուլում: Կազմակերպության անդամ երկրներից յուրաքանչյուրը (Թուրքիա, Ղազախստան, Ուզբեկստան, Ադրբեջան և Ղրղզստան), ստեղծված հիմնադրամի նախնական կապիտալի ձևավորման համար պետք ներդնի 100 մլն […]
20:34 31.05.2023
Եվրահանձնաժողովը խորհրդակցություններ է սկսել Եվրախորհրդարանի և Եվրամիության խորհրդի հետ՝ առանց վիզայի ռեժիմի կասեցման մեխանիզմը կատարելագործելու համար։ Ինչպես փոխանցում է aliq.ge-ին, Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` որոշման պատճառը միգրացիոն և անվտանգության խնդիրներն են։ Վիզայի կասեցման մեխանիզմը նշված է ԵՄ վիզաների կանոնակարգի ութերորդ հոդվածում և նախատեսում է առանց վիզայի ռեժիմի կասեցում անօրինական միգրացիայի զգալի աճի կամ […]
20:24 31.05.2023
Մայիսի 31-ին Մոսկվայում խորհրդակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովի միջև։ «Ռուս-ադրբեջանական համագործակցության վիճակը և հեռանկարները, ներառյալ ընթացիկ օրակարգի ամենաարդիական հարցերը, դիտարկվել են առարկայական և դաշինքային ոգով»,-ասվում ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։։ Մայիսի 25-ին Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի շրջանակներում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի […]
20:16 31.05.2023
«Ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, հարակից և աջակցող բրենդներ կունենա շարունակաբար, որոնցից մեկը կլինի տնտեսական բարձր աճը, երկրորդը՝ խաղաղությունը». այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ժողովրդավարության հայկական ֆորումին»: Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն էլ նշել է, որ ԱՄՆ-ն այս ճանապարհին Հայաստանի կողքին է՝ դեպի ավելի բաց, հաշվետու, բարեկեցիկ և անվտանգ ապագա: Փաշինյանն արձանագրեց, որ […]
20:05 31.05.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է իր մասնակցությունը Եվրամիության և շուրջ 20 երկրների ղեկավարների մասնակցությամբ հունիսի 1-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում տեղի ունենալիք Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ թուրքական լրատվականները վերոհիշյալ չեղարկումը որակում են որպես նախագահի պաշտոնում վերընտրված Էրդողանի կողմից ավանդական այցերի առաջնահերթության պահպանում: Դա ենթադրում է այցելություն ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, ապա՝ […]
19:39 31.05.2023
Մոսկվան և Անկարան այժմ համաձայնեցնում են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների առաջիկա հանդիպման ժամկետներն ու վայրը: Ինչպես հաղորդում է Ermenihaber.am-ը, այդ մասին հայտնել է Ռուսաստանի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Երբ Պուտինը զանգահարել էր Էրդողանին և շնորհավորել վերընտրվելու կապակցությամբ, նախագահները հաստատել են տեսանելի ապագայում երկկողմ հանդիպում անցկացնելու մտադրությունը։ Թե երբ ու որտեղ այն կկայանա, դեռ պետք է […]
19:28 31.05.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Միքայել Խարապեանի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է կուսակցության ատենապետին և նորընտիր ղեկավար կազմին ՌԱԿ 29-րդ համագումարի արդյունավետ աշխատանքի և կուսակցության նոր ղեկավարության ընտրության կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում և Սփյուռքում առկա մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ […]
19:02 31.05.2023
Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլուն ցրել է խորհրդարանը և նոր ընտրություններ նշանակել հունիսի 25-ին, գրում է Kathimerini-ն։ Ընտրություններից առաջ աշխատելու է նախարարների ժամանակավոր կաբինետ, որի ղեկավարն անցած շաբաթ նշանակվել է Հունաստանի հաշվապահական պալատի նախագահ Իոաննիս Սարմասը։ Հունաստանում մայիսի 21-ին կայացած խորհրդարանական ընտրություններում նախկին վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի «Նոր դեմոկրատիա» կուսակցությունը առաջատար էր, սակայն բավարար ձայներ չհավաքեց՝ ինքնուրույն […]
16:43 31.05.2023
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպումը կկայանա մոտ ապագայում, չորեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը։ Նրա խոսքով՝ մայիսի 31-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այս աշխատանքային խմբի հանդիպումը «կկայանա շատ մոտ ապագայում»։
15:14 31.05.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 31-ից հունիսի 2-ն աշխատանքային այցով մեկնել է Մոլդովայի Հանրապետություն: Վարչապետը Քիշնևում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին: Միջոցառման շրջանակում վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ: Քիշնևում նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը:
15:08 31.05.2023
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Սլովակիայում անվտանգության ֆորումի ժամանակ դեմ է արտահայտվել մի շարք երկրների առաջարկին՝ Ուկրաինայում հրադադարի հասնելու վերաբերյալ։ Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս հայտարարել է, որ Արևմուտքը շահագրգռված չէ Ուկրաինայում իրավիճակի կարգավորմամբ։ «Հակամարտությունում սառեցված հրադադարը չի հանգեցնի տեւական խաղաղության։ Հրադադարը կլինի անկայուն և կապակայունացնի տարածաշրջանը: Ոչ ոք ներդրումներ չի կատարի կամ վերակառուցի Ուկրաինան, և […]
15:03 31.05.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Փոլ Գավանին: Վերջինս փաստահավաք առաքելությամբ Հայաստան է ժամանել «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովում» զեկույցի նախապատրաստման շրջանակներում: Այս համատեքստում, քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերող հարցեր: Վարչապետն արձանագրել է, որ […]
14:50 31.05.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Ժողովրդավարության հայկական ֆորումին: Միջոցառումն անցկացվում է երկրորդ անգամ՝ «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության և «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով: Ժողովրդավարության հայկական ֆորումին ներկա են եղել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Կառավարության անդամներ, պատգամավորներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, քաղաքացիական հասարակության, փորձագիտական […]
14:40 31.05.2023
Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությանն սպառնացող ոչ մի ներքին վտանգ չկա: Այս մասին Ժողովրդավարության հայկական ֆորումի ընթացքում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությանն սպառնացող բոլոր հնարավոր վտանգներն արտաքին են, և այդ վտանգները, իհարկե, հանրահայտ են և բոլորին տեսանելի: Բայց կարևոր է նաև, որ մենք ի վիճակի լինենք միասին ապացուցել և պատասխանել թերևս այսօր Հայաստանում […]
14:00 31.05.2023
Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է ավելի բաց, հաշվետու, բարեկեցիկ և անվտանգ ապագա կերտելու ճանապարհին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ ունեցած ելույթում այս մասին ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։ «Ուզում եմ գովեստի խոսքեր հղել հայ ժողովրդին՝ ժողովրդավարությանն իրենց անսասան հանձնառության համար՝ ի հեճուկս անվտանգային դժվարությունների։ Սրանով Հայաստանը տարածաշրջանում դառնում է […]