TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+27.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԿԸՀ նախագահը խորհրդարանում ներկայացրեց 2022 թվականի պետական բյուջեի կատարողականը

16:21 02.06.2023

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2022 թվականի պետական բյուջեով հատկացվել է 1 միլիարդ 268 միլիոն 369 հազար դրամ։ Դրամարկղային ծախսը կազմել է 854 միլիոն 895 հազար դրամ: Չիրացված գումարը փոխանցվել է պետական բյուջե, որից 320 միլիոնը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։ Խորհրդարանում՝ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, ցուցանիշները ներկայացրել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ Վահագն Հովակիմյանը հիշեցրել է՝ […]

̰
Վարչապետը գործունեությունը ժամանակավորապես կիրականացնի Բաղրամյան 26-ում

16:00 02.06.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում ընթացիկ վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, գործունեությունը ժամանակավորապես կիրականացնի Բաղրամյան 26-ում: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

̰
Քրեական հետապնդում է հարուցվել անչափահասին ծեծի ենթարկած Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի նկատմամբ

15:48 02.06.2023

2023 թվականի հունիսի 2-ին, Տավուշի մարզի դատախազի որոշմամբ` վերացվել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Ղայթմազյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին որոշումը: Նույն օրը Տավուշի մարզի դատախազության դատախազի կողմից վարույթն իրականացնող քննիչին տրվել է հանձնարարություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձա­նագրության մեջ փոփոխություն […]

̰
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները Բուխարեստում հանդիպումների ժամանակ քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

15:45 02.06.2023

Ռումինիայի Պատգամավորների պալատի արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Բիրո Ռոզալյա-Իբոլյայի հրավերով աշխատանքային այցով Բուխարեստում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբի անդամ Արսեն Թորոսյանը, մայիսի 30-ին հանդիպումներ են ունեցել Պատգամավորների պալատի արտաքին […]

̰
ՀՀ քաղհասարակության մի խումբ կազմակերպություններ մտահոգություն են հայտնել ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության առնչությամբ՝ կապված Ալիևի՝ հնչեցրած հայտարարությունների հետ

15:21 02.06.2023

Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ մտահոգություն են հայտնել 2023 թվականի մայիսի 30-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության առնչությամբ՝ կապված Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ նույն թվականի մայիսի 28-ին հնչեցրած հայտարարությունների հետ։ Նրանք հայտարարություն են տարածել ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի 2023 թվականի մայիսի 30-ի մամլո ասուլիսի վերաբերյալ, որում ասվում է. «Մենք՝ քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս Հայաստանից, մեր խորը […]

̰
Տեղի է ունեցել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հիմնադիր ժողովը, ընտրվել է Խորհրդի կազմը

15:07 02.06.2023

Ստեփանակերտում հունիսի 1-ին տեղի է ունեցել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հիմնադիր ժողովը, որի ընթացքում գաղտնի քվեարկությամբ ընտրվել է Շարժման մշտական գործող մարմնի՝ Խորհրդի կազմը, հաստատվել է շարժման Կանոնագիրը և ընդունվել է հիմնադիր համաժողովի՝ հայ ժողովրդին ուղղված դիմումը: Կանոնագիրը սահմանում է, որ շարժումը ազատ, անվտանգ, երջանիկ և հայկական Արցախ գաղափարի շուրջ կամավոր հիմունքներով […]

̰
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը

14:54 02.06.2023

Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը։ Այս մասին հունիսի 2-ին «Известия»-ին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մամուլի քարտուղար Անդրեյ Մատվեեւը։ «Մոսկվայում, համաձայն պետությունների ղեկավարների հանձնարարականների, սկսել է աշխատանքը եռակողմ աշխատանքային խումբը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համատեղ նախագահությամբ»,- ​​ասել է […]

̰
Դատարանը հրաժարվել է Մաքսիմ Գալկինից հեռացնել օտարերկրյա գործակալի կարգավիճակը

14:53 02.06.2023

Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը ուրբաթ օրը հրաժարվել է շոումեն Մաքսիմ Գալկինից հեռացնել օտարերկրյա գործակալի կարգավիճակը, RIA Novosti-ին հայտնել են դատարանում։ «Դատարանը մերժել է Գալկինին՝ նրա վարչական դիմումը բավարարելու համար»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Արդարադատության նախարարությունը Գալկինին ներառել է օտարերկրյա գործակալների ռեգիստրում անցյալ տարվա սեպտեմբերի կեսերին։ Փաստաթղթում նշվում էր, որ Գալկինի ֆինանսավորման երկիրը Ուկրաինան է, ինչպես նաև […]

̰
Էրդողանի երդմնակալության արարողությանը կմասնակցեն 20 պետությունների ղեկավարներ և 45 նախարարներ

14:29 02.06.2023

Հունիսի 3-ին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը կմասնակցեն առնվազն 20 պետությունների ղեկավարներ և 45 նախարարներ։ «Մենք ակնկալում ենք, որ նախագահ Էրդողանի երդմնակալության արարողությանը կմասնակցեն տարբեր երկրների 20 պետությունների ղեկավարներ և 45 նախարարներ։ Ակնկալվում է, որ կմասնակցեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Կատարի Էմիր Շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին։ Նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար […]

̰
Հույների ցեղասպանությանը նվիրված հիշատակի շաբաթ

14:16 02.06.2023

Մայիսի 19–ից 27–ը ՀՑԹԻ նախաձեռնությամբ և Հայաստանում հունական համայնքի մասնակցությամբ տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում կազմակերպված Հույների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շարք: Մայիսի 19-ին Ալավերդի քաղաքի հունական կենտրոնի բակում տեղադրված հուշաքարի մոտ տեղի ունեցավ ծաղիկների խոնարհման արարողությանը, որին հաջորդեց Ալավերդի համայնքի հոգևոր հովիվ Միքայել քահանա Շաղոյանի աղոթքը՝ նահատակված հույների հիշատակի համար։ Միջոցառմանը ներկա էին Ալավերդի […]

̰
ՆԱՏՕ-ի դռները բաց են նոր անդամների համար. Բլինքեն

14:01 02.06.2023

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հելսինկիի քաղաքապետարանում ելույթի ժամանակ ասել է, որ ՆԱՏՕ-ի «դռները» բաց են մնալու դաշինքի նոր անդամների համար։ «ՆԱՏՕ-ի դռները բաց են նոր անդամների համար և կշարունակեն բաց մնալ»,- ասել է Բլինքենը։ ԱՄՆ պետքարտուղարն ուրբաթ այցով Հելսինկիում է։ Ավելի վաղ Էնթոնի Բլինքենը և Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն ստորագրել էին համատեղ հռչակագիր 6G ոլորտում […]

̰
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետը և երկու տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից

13:22 02.06.2023

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամաններով զբաղեցրած պաշտոններից նախօրեին ազատվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանը և նույն ստորաբաժանման պետի տեղակալներ Արտակ Մկրտչյանը և Արմեն Մուրադյանը: ՔԿ նախագահի մեկ այլ հրամանով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Նարեկ Շահինյանը գործուղվել է […]

̰
Ուզում եմ  մեր ապագա սերունդներին թողնեմ Հայաստանի Հանրապետության «կադաստրի» լրացված և ամբողջական «վկայական». Փաշինյան

13:12 02.06.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ որպես ՀՀ վարչապետ հասնել մի արդյունքի, որ մեր ապագա սերունդներին թողնեմ Հայաստանի Հանրապետության «կադաստրի» լրացված և ամբողջական «վկայական»»։:

̰
Խուլիգանություն երևանյան փաբերից մեկում

13:00 02.06.2023

Հունիսի 1-ին, ժամը 07.37-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Թումանյան փողոցի փաբերից մեկում ՌԴ քաղաքացին ոչ սթափ վիճակում շշով հարվածում է պատերին: Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը ժամը 08.40-ին, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և հիշյալ վայրից բաժին է տեղափոխել 3 երիտասարդի: Պարզվել է, որ նրանք փաբում ալկոհոլի […]

̰
Կիևը շնորհակալություն է հայտնել Պեկինին՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերի համար

12:47 02.06.2023

Ուկրաինայի իշխանություններն իրենց երախտագիտությունն են հայտնել Չինաստանին՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերի և եվրասիական հարցերով Չինաստանի կառավարության հատուկ ներկայացուցիչ Լի Հուի միջազգային այցի ընթացքում խաղաղ երկխոսությանը նպաստելու համար։ Այս մասին նա հայտարարել է Չինաստանի հանրային դիվանագիտության ասոցիացիայի ճեպազրույցում։ «Մենք ընկերական և անկեղծ հանդիպում ունեցանք, ուկրաինական կողմը շնորհակալություն հայտնեց Չինաստանին՝ ուկրաինական ճգնաժամի շուրջ խաղաղ երկխոսության խթանման […]

̰
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը

12:40 02.06.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2023-2024 ուսումնական տարում ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունվելու համար: Օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները, փաստաթղթերը պետք է ԿԳՄՍ նախարարություն ներկայացնեն հետևյալ ժամկետներում՝ Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ 2023 […]

̰
Հայաստանը վճռական է Իտալիայի հետ տնտեսական հարաբերությունները հասցնել քաղաքական երկխոսության մակարդակին․ Փաշինյան

11:58 02.06.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և հայ ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։ Հայ-իտալական համագործակցությունն աչքի է ընկնում բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ։ Գոհունակությամբ եմ արձանագրում, որ […]

̰
Հայտնի է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման օրը

22:52 01.06.2023

Ամերիկայի Միացյալ Նահագների մայրաքաղաք Վաշինգտոնում հունիսի 12-ին տեղի կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին Քիշնևում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հունիսի 12-ին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ֆորմատով հանդիպում Միացյալ Նահագներում՝ Վաշինգտոնում», – ասել է Փաշինյանը։

̰
Հայաստանի գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղի իրավիճակն է․ Փաշինյան

21:41 01.06.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 4-5-ին Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հարցազրույց է տվել CNN primanews հեռուստաընկերությանը: Ստորև ներկայացվում է ՀՀ վարչապետի հարցազրույցի սղագրությունը: CNN primanews – Ակնհայտ է, որ այսօր Հայաստանի գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղի իրավիճակն է։ Լեռնային Ղարաբաղում այս պահին մնացել է շուրջ 120.000 հայ: Նրանք կախված են մեկ ցամաքային միջանցքից, որը […]

̰
Հնգակողմ հանդիպում Քիշնևում. Հովսեփ Խուրշուդյանի հարցազրույցը

21:28 01.06.2023

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը երրորդ անգամ են հանդիպում, այս անգամ՝ հնգակողմ ձևաչափում: Այս թեմաներին անդրադարձել է ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Փոքրիկների համար պատգամավորներն ընթերցել են տարբեր հեքիաթներ

21:22 01.06.2023

Երեխաների պաշտպանության միջազգային օրը խորհրդարանի բակում հյուրընկալվել են բազմաթիվ երեխաներ: Նրանց տոնն ուրախ ու հետաքրքիր անցկացնելու համար կազմակերպվել են տարատեսակ միջոցառումներ. մի տաղավարում երեխաները թխվածքաբլիթներն են գունազարդել, մյուսը նախատեսված էր ակվագրիմի համար: Հեքիաթասեր փոքրիկների համար պատգամավորներն ընթերցել են տարբեր հեքիաթներ: Մանուկները մասնակցել են պղպջակների շոուին, օրն ավելի քաղցրացրել պաղպաղակով, պարել ու ուրախացել: Եղել են նաեւ […]

̰
Ինչ հարցեր են քննարկվել Քիշնևում կայացած  հնգակողմ հանդիպմանը

20:36 01.06.2023

Քիշնևում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնգակողմ հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային […]

̰
Հուլիսի 21-ին Բրյուսելում կկայանա Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը

20:25 01.06.2023

Հուլիսի 21-ին Բրյուսելում նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ կառավարությունից: «Քիշնևում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնգակողմ հանդիպումը: […]

̰
ՀՀ վարչապետը հարցազրույց է տվել CNN Prima NEWS հեռուստաընկերությանը

20:16 01.06.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել CNN Prima NEWS հեռուստաընկերությանը: Այն տեղի է ունեցել մայիսին՝ Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում: Այս մասին վարչապետը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

̰
Քիշնևում ավարտվել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը

19:51 01.06.2023

Մոլդովայում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ հնգակողմ հանդիպումը: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ հանդիպումը տևել է մոտ 1 ու կես ժամ: Հանդիպումն անցկացվում էր Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում: Հունիսի 1-ի առավոտյան «Միմի» ամրոցում մեկնարկել էր […]

̰
Վրաստանի ապագան Եվրամիության ընտանիքում է․ Շառլ Միշել

19:44 01.06.2023

«Ես լիովին վստահ եմ, որ Վրաստանի ապագան Եվրամիության ընտանիքում է»,-Aliq Media-ի հաղորդմամբ՝ Մոլդովայում Եվրոպական քաղաքական միության (EPC) գագաթնաժողովից առաջ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Միշելն ասել է՝ ճիշտ որոշումներ պետք է կայացնի նաև Վրաստանի կառավարությունը, որպեսզի իրականացվեն անհրաժեշտ բարեփոխումները: Միշելի խոսքով, վրաց ժողովուրդը գիտի, որ կարող է հույս դնել իր անձնական և Եվրամիության […]

̰
Տեսանյութ՝ Քիշնևում ընթացող հնգակողմ հանդիպումից

19:22 01.06.2023

Քիշնևում տեղի է ունենում Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել հանդիպումից։

̰
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի Թուրքիա

19:17 01.06.2023

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը հայտարարել է, որ մոտ ժամանակներս կմեկնի Անկարա՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկելու Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Թուրքիայի ունեցած առարկությունները։ Բացի այդ Ստոլտենբերգը նշել է. «ՆԱՏՕ-ի դաշնակիցները համաձայն են, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ և այդ ուղղությամբ մենք քայլեր ենք ձեռնարկում»։ Ermenihaber. am -ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հետ […]

̰
Վարչապետը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին, զրույցներ ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ

15:41 01.06.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քիշնևում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին: Ավելի քան չորս տասնյակ երկրների ղեկավարներին միջոցառման վայրում դիմավորել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, որից հետո սկսվել են գագաթնաժողովի աշխատանքները: Հաջորդիվ կայացել է միջոցառման մասնակիցների լուսանկարահանման արարողությունը: Վարչապետ Փաշինյանը մասնակցել է նաև «Էներգետիկա, կապ» թեմայով կլոր սեղան քննարկմանը: Նիկոլ Փաշինյանը գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույցներ […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ միջազգային գործընկերներից ստանում է շնորհավորական ուղերձներ

13:53 01.06.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: ՌԴ նախագահի ուղերձում նշված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությունը։ Կարևոր է, որ չնայած միջազգային ծանր իրավիճակին, Ռուսաստանի […]

̰
BACK_TO_TOP