13:30 31.05.2023
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը, ի պատասխան լրատվամիջոցների հարցումների, մեկնաբանություն է հրապարակել ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի կողմից մայիսի 30-ին արված մամուլի հայտարարության վերաբերյալ։ «Հայկական կողմը մշտապես ողջունել է ԱՄՆ կողմից գործադրվող ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման գործընթացում: Կարծում ենք՝ մեր բոլոր գործընկերների համար ակնհայտ պետք է լինի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման […]
13:25 31.05.2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հրավերով, Վրաստանում է՝ մասնակցելու Վրաստանի դատախազության 105-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը: Այցի շրջանակում Աննա Վարդապետյանը մայիսի 30-ին առանձնազրույց է ունեցել վրաց գործընկերոջ հետ և քննարկել համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր: Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն ողջունել է ՀՀ գլխավոր դատախազի այցը Վրաստան և ընդգծել, […]
12:11 31.05.2023
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկին ծրագրում են այցելել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին երդմնակալության արարողությունից հետո։ Այս մասին հայտնում է Hurriyet-ը։ Հրատարակությունը նշում է, որ պետությունների ղեկավարներն առանձին այցեր են կատարելու։
12:05 31.05.2023
Մայիսի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի Պարենային համաշխարհային ծրագրի բաժնի ղեկավար Մարիա Մուրադյանին և Սննդի արժեշղթաների ծրագրերի համակարգող Վահան Առաքելյանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին կենսական նշանակության երկու ծրագիր։ ՄԱԿ-ի Պարենային համաշխարհային ծրագրի կողմից նախատեսված է ամբողջահատիկ հացի մատակարարում Գեղարքունիքի մարզի հանրակրթական բոլոր դպրոցներում, իսկ մեկ այլ ծրագրով՝ Վարդենիս համայնքի Գեղամասար և Սոթք գյուղերում […]
11:48 31.05.2023
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ Հայաստանում երկար տարիներ ժողովրդավարության բացակայությունը կամ ժողովրդավարության նկատմամբ վերաբերմունքը գործիք է ծառայել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցի մասին ճշմարտությունը բոլորին հասանելի չլինի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Ժողովրդավարության հայկական ֆորումի ընթացքում։ «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության բացակայությունը կամ ժողովրդավարության նկատմամբ վերաբերմունքը գործիք է ծառայել, որպեսզի մենք բոլորս չիմանանք ճշմարտությունը […]
11:28 31.05.2023
Ամերիկացի պատմաբան և լեզվաբան Նոամ Չոմսկին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում խոստովանել է, որ Չինաստանը դարձել է աշխարհի նոր առաջնորդը։ Նրա խոսքով, դրա ապացույցն այն է, որ Պեկինը սկսել է ԱՄՆ-ին ճնշել Մերձավոր Արևելքում։ «Վերջին մի քանի ամիսների ընթացքում Սաուդյան Արաբիան միացել է Շանհայի համագործակցության կազմակերպությանը, որին հաջորդում է տարածաշրջանային երկրորդ ծանր քաշայինը՝ ԱՄԷ-ն, որն արդեն […]
09:42 31.05.2023
Մենք ուրախ են տեսնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվել են. այսպիսի հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը՝ մեջբերելով պետքարտուղար Բլինքենի կարծիքը, որ Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է ձեռք բերել։ «Վերջերս մենք երախտագիտություն հայտնեցինք վարչապետ Փաշինյանի խաղաղության հանձնառության համար և ողջունեցինք նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները համաներման հնարավորության մասին։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները այս շաբաթվա վերջին […]
09:31 31.05.2023
ԱՄՆ-ի հնարավոր դեֆոլտը կարող է սարսափելի հետևանքներ ունենալ ԱՄՆ դոլարի և երկրի տնտեսության համար, գրում է տնտեսագետ Սքոթ Մակդոնալդը National Interest-ի հոդվածում, փոխանցում է Ռիա Նովոստին: Նրա կարծիքով՝ նման իրավիճակը լրջորեն կազդի ամերիկացի ժողովրդի եւ աշխարհում ԱՄՆ դիրքի վրա։ Հնարավոր դեֆոլտը խթան կհանդիսանա «աշխարհի առաջատար արժույթի գահից դոլարի տապալմանը»։ Ինչպես նշել է տնտեսագետը, Ռուսաստանը, Չինաստանը, […]
09:22 31.05.2023
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) առաջնորդներն ու աջակիցներն անցած շաբաթ խորհրդակցել են ԱՄՆ սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի (D-NJ) հետ՝ խրախուսելու Դաշնային կառավարությանը՝ աջակցելու Արցախի Հանրապետությունում հայերի ինքնորոշման իրավունքին: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի գրասենյակից: Բայդենի վարչակազմը ներկայումս նպաստում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին, որոնք «կինտեգրեն» ժողովրդավարական Արցախը Ադրբեջանի […]
08:59 31.05.2023
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին հույս է հայտնել, որ շուտով կայցելի Կիև և Զապորոժիեի ատոմակայան, հնարավոր է նաև՝ Մոսկվա։ «Ես նախատեսում եմ փորձել գնալ Կիև և Զապորոժիա: <…> Գուցե Մոսկվա», – ասել է նա երեքշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում: Գրոսսին կոնկրետ ժամկետներ չի նշել։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը նաեւ […]
08:41 31.05.2023
Ճապոնիայի առափնյա պահպանությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից արձակված հրթիռն արդեն ընկել է։ Ճապոնական Օկինավա կղզում նախապես հայտարարված տարհանումը չեղարկվել է, քանի որ հրթիռի հետագիծը և ենթադրյալ հարվածի տարածքը գտնվում են Ճապոնիայից դուրս: Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ասել է, որ հրթիռի արձակման հետևանքով վնասների մասին տեղեկություններ չկան: «Հյուսիսային Կորեան այսօր արձակել է բալիստիկ հրթիռ»,- […]
22:55 30.05.2023
ՆԱՏՕ-ն 700 զինծառայող կուղարկի Կոսովո, ինչպես նաև կնախապատրաստի ևս մեկ գումարտակ՝ անհրաժեշտության դեպքում ուղարկելու համար։ Այս մասին երեքշաբթի օրը՝ մայիսի 30-ին, Օսլոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նա նշել է, որ Կոսովոյի ռազմական բլոկի ուժերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ տարածաշրջանի բնակչության անվտանգությունն ապահովելու համար։ «ՆԱՏՕ-ն մեր օպերատիվ ռեզերվից Կոսովո կուղարկի […]
22:07 30.05.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում է Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Զուպանչիչի գլխավորած պատվիրակությունը: Ընդլայնված կազմով հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների համատեքստում` բարձր գնահատելով երկու երկրների օրենսդիր մարմինների բարեկամական խմբերի միջեւ արդյունավետ կապերը: Սլովենացի գործընկերը, լսելով հետպատերազմյան իրավիճակին վերաբերող մանրամասները, նշել է, որ իրենց երկրում հետեւում […]
21:48 30.05.2023
Մեծ Բրիտանիայի համալսարանների և քոլեջների միությունը (UCU), որը ներկայացնում է կրթության ոլորտի աշխատողների շահերը, դեմ է Ուկրաինային զենք մատակարարելուն և ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, հաղորդում է GB News-ը: «Մեծ արհմիությունը Մեծ Բրիտանիայից պահանջել է դադարեցնել զինել Ուկրաինային»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։ Ըստ GB News-ի՝ հանգստյան օրերին տեղի է ունեցել միության տարեկան համաժողովը, որտեղ անդամները քվեարկել են […]
21:41 30.05.2023
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, ներկայացնելով կատարողականը, տեղեկացրել է, որ հանձնաժողովի 2022 թվականի բյուջեն կազմել է 995 մլն դրամ, փաստացի ծախսվել է 991 մլն դրամ, ինչը կազմում է 91,4 տոկոս: Զեկուցողը նշել է, որ հիմնական խնայողությունը պայմանավորված է էներգետիկայի բնագավառում նախորդ […]
21:15 30.05.2023
ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Բաբկեն Թունյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ շարունակվել են 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ Պետական եկամուտների կոմիտեն 2022 թվականին իրականացրել է «Հարկային եւ մաքսային ծառայություններ» ծրագիրը՝ 11 միջոցառումներով: Տարեկան պլանով նախատեսված է եղել 33,6 միլիարդ […]
21:09 30.05.2023
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությունը Ռումինիայի Պատգամավորների պալատի արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Բիրո Ռոզալյա-Իբոլյայի հրավերով Բուխարեստում է: Պատվիրակության կազմում են նաեւ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբի անդամ Արսեն Թորոսյանը: Այցի շրջանակում մայիսի 29-ին պատվիրակության անդամները հանդիպել են Ռումինիայի արտաքին գործերի նախարարության […]
20:47 30.05.2023
Մայիսի 30-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նշանակվել են Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ տարածքային կառույցների խորհուրդների ընտրության օրերը։ Քննարկվել են ընթացիկ քաղաքական և կուսակցական հարցեր։
20:18 30.05.2023
Մայիսի 30-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ավստրիայի դաշնային կանցլերի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Բարբարա Կաուդել-Ջենսենի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և ավելի լայն արտատարածաշրջանային անվտանգային միջավայրը: Քարտուղար Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքից և շեշտել հայկական կողմի դիրքորոշումները մի շարք հարցերի շուրջ: Կողմերը քննարկել են երկկողմ հայ-ավստրիական հարաբերությունների հետաքրքրության շրջանակը ներառող հարցեր: […]
20:10 30.05.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության նորընտիր անդամներին՝ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանի գլխավորությամբ: Վարչապետը շնորհավորել է ՌԱԿ 29-րդ համագումարի անցկացման, կուսակցության նոր ղեկավար մարմնի ընտրության առթիվ և նրանց մաղթել կուսակցական արդյունավետ աշխատանք: Նիկոլ Փաշինյանը ողջունել է ՌԱԿ համագումարը Երևանում անցկացնելու որոշումը և բարձր գնահատել ՌԱԿ գործունեությունը, որը մեծ դերակատարություն […]
19:49 30.05.2023
Թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝ իշխանության կուլիսներում բուռն քննարկվում է պաշտոնների բաժանման թեման։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նշվում է, որ նախագահական ընտրություններում հաղթելով երրորդ անգամ նախագահ վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է կառավարության իր նոր կազմում անակնկալ անուններ ներառել։ Կուլիսներում պնդում են, որ Էրդողանի փեսան՝ Բերաթ Ալբայրաքը, կրկին կդառնա էներգետիկայի և բնական պաշարների նախարար։ Նշվում է, […]
19:44 30.05.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է տիկին Զուպանչիչի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկու երկրների համագործակցության հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական համագործակցության ընդլայնումը: Վարչապետն անհրաժեշտ է համարել խորհրդարանական մակարդակում ակտիվ փոխգործակցությունը, այդ […]
19:40 30.05.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին մայիսի 26-ի՝ Վրաստանի անկախության և հանրապետության հռչակման տոնի կապակցությամբ և հաջողություններ մաղթել Վրաստանին և վրաց ժողովրդին: Դեսպան Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության և շնորհավորանքի համար և ասել, որ փոխադարձաբար շնորհավորում է Հանրապետության նախագահին և հայ ժողովրդին […]
19:37 30.05.2023
Մայիսի 30-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին։ Ողջունելով հյուրին և բարձր գնահատելով ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ Վահե Ղազարյանը կարևորել է մայիսին մեկնարկած ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Լիտվայի և Լատվիայի Հանրապետությունների կողմից իրականացվող «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագիրը, […]
19:07 30.05.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ մայիսի 30-ին, ընդունել է Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի տնօրեն Մորթեն Կյերումի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը հատուկ ընդգծել է 2022 թվականի դեկտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Շվեդիայի Լունդ քաղաքի Ռ. Վալենբերգի անվան Մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի կարևորությունը։ Անահիտ Մանասյանը նշել […]
18:45 30.05.2023
Ռուս բլոգեր Իրինա Ալեմանին թույլ չեն տվել մուտք գործել Թուրքիա ՝ հինգ տարով: Որպես պատճառ առաջ է քաշվել այն հանգամանքը, որ բլոգերը վտանգ է ներկայացնում Թուրքիայի ազգային անվտանգության համար: Ինչպես հաղորդում է Ermenihaber.am-ը, Բլոգերը հայտնել է, որ Ստամբուլի օդանավակայանից նրան տարել են ոստիկանական բաժանմունք և հարցաքննել։ Թուրքական իշխանությունների այս որոշումը Իրինա Ալեմանը կապում է Թուրքիայի […]
18:08 30.05.2023
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազանգի միջոցով շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նշվում է նաև, որ երկու երկրների առաջնորդները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային մարտահրավերների վերաբերյալ, ինչպես նաև հայտնել իրենց հաստատակամությունը՝ շարունակելու իրենց երկրների միջև համագործակցությունը առկա բոլոր ոլորտներում: Ըստ բրիտանական «Reuters» […]
15:38 30.05.2023
Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հավանականությունը շատ փոքր է, գրում է Reuters-ը։ Այս շաբաթ Օսլոյում կայանալիք հանդիպման ժամանակ ՆԱՏՕ-ի արտգործնախարարները կփորձեն հարթել Ուկրաինայի անդամակցության հայտի շուրջ տարաձայնությունները, քանի որ դաշնակիցները համաձայն չեն հուլիսյան գագաթնաժողովին Կիևին ճանապարհային քարտեզ տալու հարցում: ՆԱՏՕ-ն չի բավարարել Ուկրաինայի արագացված անդամակցության խնդրանքը, քանի որ արևմտյան երկրները, ինչպիսիք են՝ ԱՄՆ-ը և Գերմանիան, վախենում են, […]
15:18 30.05.2023
Կիևը, օգտագործելով ՆԱՏՕ-ի զենքը, շարունակում է հարվածներ հասցնել սոցիալական օբյեկտներին, ինչպես նաև ահաբեկչություններ է իրականացնում Ռուսաստանի քաղաքացիների դեմ։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ «Մեր զինված ուժերը հնարավորինս կոշտ են արձագանքում ուկրաինացի զինյալների գործողություններին»,- ասել է նա ռազմական գերատեսչությունում տեղի ունեցած թեմատիկ կոնֆերանսի ժամանակ։ Այսպիսով, նախարարը հիշեցրել է մայիսի 22-ին […]
13:51 30.05.2023
Նախորդ տարի Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը եղել է 12,6 տոկոս, որն Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով չորրորդ ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում: Այս մասին այսօր ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում խոսել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Այս տարվա առաջին եռամսյակում էլ աճի տեմպը պահպանվում է` կազմելով 12,2 տոկոս»,- ասել […]