13:45 30.05.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի Հանրապետության նախագահ Զորան Միլանովիչին ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ։ «Լիահույս եմ, որ Հայաստանի և Խորվաթիայի միջև բարձր մակարդակի շփումները նոր լիցք կհաղորդեն տարբեր ոլորտներում առկա համագործակցության ամրապնդմանը և ընդլայնմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում:
11:18 30.05.2023
Գերմանիայի իշխող կոալիցիայի մաս կազմող «Սոյուզ-90/Կանաչներ» կուսակցության համանախագահ Օմիդ Նուրիպուրը կարծում է, որ Թուրքիայի իշխանությունները Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո պետք է դադարեցնեն արգելափակել Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ: Երեքշաբթի նա իր տեսակետն է հայտնել Rheinische Post թերթին։ «Թուրքիայի կառավարության վերջին կուրսը խորացրել է Թուրքիայի և Եվրամիության միջև տարաձայնությունները և վախեցրել արևմտյան ներդրողներին, որոնց […]
11:01 30.05.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչին՝ Պետականության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և խորվաթ ժողովրդին Պետականության օրվա կապակցությամբ՝ մաղթելով կայունություն և նորանոր ձեռքբերումներ։ Տարին նշանավորվեց հայ-խորվաթական բարձր մակարդակի շփումներով և այցերով: Գոհունակությամբ եմ հիշում ընթացիկ տարվա փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մեր […]
10:40 30.05.2023
Սույն թվականի մայիսի մայիսի 28-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել Ադրբեջանի իրավասության ներքո գտնվող ՀՀ ԶՈՒ երկու զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում և պահանջել, որպեսզի Դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց կիրառվի Ադրբեջանի նկատմամբ՝ զերծ մնալու հայ զինծառայողների իրավունքների խախտումներից: Միաժամանակ պահանջ է ներկայացվել տրամադրելու տեղեկատվություն վերջիններիս […]
09:31 30.05.2023
Կոսովոյում լարվածության նոր փուլը կարող է բացասաբար անդրադառնալ ԵՄ-ին չճանաչված հանրապետության անդամակցության գործընթացի վրա։ Իտալիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին երեքշաբթի օրը La Stampa թերթում հրապարակված հարցազրույցում ասել է, որ այդ հարցի շուրջ զրուցել է Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի հետ։ «Ես մտավախություն ունեի, որ նման բան կարող է տեղի ունենալ, ես հեռախոսով զգուշացրել […]
08:48 30.05.2023
Ուկրաինական զորքերը ժամը 6.10-ին բազմակի արձակման հրթիռային համակարգից 20 հրթիռ են արձակել Դոնեցկի Պետրովսկի շրջանում, հայտնում է ՌԴ Ուկրաինայի պատերազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում (JCCC) ԴԺՀ ներկայացուցչությունը։ «VFU-ից (Ուկրաինայի զինված կազմավորումներ) կրակ է գրանցվել 06.10 – Կուրախովկա բնակավայր – Դոնեցկ քաղաք (Պետրովսկի շրջան) ուղղությամբ. բազմակի արձակման հրթիռային համակարգից արձակվել է […]
23:59 29.05.2023
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը՝ քրեակատարողական ծառայողների վերապատրաստման հայեցակարգի վերաբերյալ աշխատաժողովին, իր ելույթում նշել է, որ մշտապես կարևորում է ոլորտում սկզբունքային բարեփոխումները միտված մարդու իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ ընթացակարգերի, ծառայությունների ստեղծմանը։ Լևոն Բալյանն ընդգծել է, որ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներն այն կարևոր ուղղություններն են, որտեղ մարդու իրավունքների պաշտպանությունն առաջնային է շենքային և այլ նյութական պայմաններին […]
23:12 29.05.2023
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ինքը «առանց լավատեսության» է վերաբերվում Ուկրաինայում տիրող իրավիճակին։ Ռուսաստանը խաղաղ բանակցությունների մեջ չի մտնի, քանի դեռ չի հաղթել հակամարտությունը, այս կարծիքը նա կիսել է Բարսելոնայում փորձագիտական ֆորումում ունեցած իր ելույթի ժամանակ, հաղորդում է ԵՄ արտաքին ծառայությունը։ «Ես տեսնում եմ պատերազմում հաղթելու Ռուսաստանի հստակ մտադրությունը։ Ռուսաստանը չի բանակցի, […]
22:51 29.05.2023
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի ղեկավարի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Կողմերը պայմանավորվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման շուրջ։ Այս մասին երկուշաբթի՝ մայիսի 29-ին, հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը։ Պուտինը շնորհավորել է Էրդողանին հաջողության հասնելու առիթով և մաղթել, որ ընտրությունների արդյունքները շահավետ լինեն թուրք ժողովրդի համար, հաղորդում է NTV-ն։
22:44 29.05.2023
Իտալիայի ԱԳ նախարար, փոխվարչապետ Անտոնիո Տայանին Twitter-ում հայտնել է, որ 11 իտալացի զինվոր KFOR միջազգային կոնտինգենտից, որը ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ պատասխանատու է Կոսովոյում կայունության ապահովման համար, վիրավորվել է երկուշաբթի օրը բախումների ժամանակ։ «Ուզում եմ համերաշխություն հայտնել KFOR-ի զինվորականներին, ովքեր վիրավորվել են Կոսովոյում սերբ ցուցարարների և Կոսովոյի ոստիկանության միջև բախումների ժամանակ։ Նրանց թվում կան 11 իտալացիներ, որոնցից […]
22:35 29.05.2023
Ցանկացած ծրագիր իրականացնելիս կարեւոր է կարիքի ճիշտ գնահատումը, ինչպես նաեւ սերտ համագործակցությունը գործադիր իշխանության եւ օրենսդիր մարմնի հետ: Այն խնդիրները, որոնք գործնականում վեր կհանվեն, հնարավոր է նաեւ օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն առաջ բերեն, ինչը նշանակում է, որ օրենսդիր մարմինը պետք է տեղյակ լինի նաեւ ծրագրի ընթացքից ու առաջացած խնդիրներից, որպեսզի կարողանա կա՛մ օրենսդրական փոփոխություններով, կա՛մ Կառավարության […]
22:20 29.05.2023
Մայիսի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Արգենտինայի Սենատի և Պատգամավորների պալատի անդամներից բաղկացած խորհրդարանական պատվիրակության հետ, որը ղեկավարում էր Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադան: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև ակտիվացող փոխգործակցությունը և պատրաստակամություն հայտնել նպաստել քաղաքական երկխոսության խորացման դրական դինամիկային: Երկուստեք ընգծվել է, որ 31 տարվա դիվանագիտական հարաբերությունների […]
22:15 29.05.2023
2014 թվականի մայիսի 29-ին Ղազախստանում կնքվել է ԵԱՏՄ կազմավորման մասին համաձայնագիրը: Շուրջ 9 տարի առաջ ՀՀ-ի կայացրած որոշման հիման վրա երկրի տնտեսական գործունեության շրջանակներում առնվազն վերջին տարիներին առկա են զգալի ձեռքբերումներ: Նշվել է ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 29-ի նիստում: «Վերջերս Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում եւս մեկ անգամ […]
21:28 29.05.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Նախագահ Վահագն Խաչատուրյան – Նախ և առաջ, պարոն վարչապետ, ուզում եմ մեկ անգամ ևս իմ աջակցությունը հայտնել Ձեզ և կառավարությանը՝ այն քաղաքականության վերաբերյալ, որն իրականացնում եք կառավարության հետ միասին, որը միտված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Դրա հետ կապված անցած շաբաթ կարևոր իրադարձություններ էին մեր […]
21:21 29.05.2023
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչեցված հերթական ռազմատենչ հայտարարություններին, որոնք միտված են վիժեցնելու Հայաստանի Հանրապետության ու միջազգային գործընկերների ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը: «Ի հեճուկս ՄԱԿ-ի կանոնադրությանը, 2022թ․ հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հայտարարությամբ ստանձնած ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելու գրավոր […]
21:02 29.05.2023
Սերբական Tanjug լրատվական գործակալությունը հայտնել է, որ իրենց լրագրողը վիրավորվել է Կոսովոյի Զվեցանի մունիցիպալիտետում սերբ ցուցարարների միջև բախումների ժամանակ, երբ խլացուցիչ նռնակը դիպել է նրա ոտքերին։ Գործակալության տվյալներով՝ անկարգությունները սկսվել են Զվեցանի քաղաքապետարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ, որին մասնակցել են հազարավոր մարդիկ։ Կոսովոյում ՆԱՏՕ-ի առաքելության KFOR-ի ներկայացուցիչները ցուցարարների դեմ մահակներ, ցնցող նռնակներ և արցունքաբեր […]
20:02 29.05.2023
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 29-ին գյուղատնտեսական աշխատանքների քողի տակ իրականացվել են նոր ամրաշինական կառույցների ինժեներական աշխատանքներ Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտունու, Շուշիի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի դիմաց և որոնք իբրև թե կասեցվել […]
19:10 29.05.2023
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) վեց ամսվա ընթացքում կբախվի ճգնաժամի՝ Ռուսաստանի և Բելառուսի դժկամության պատճառով։ «Եթե 2024 թվականին նախագահ չլինի, և այս հարցում կոնսենսուս չլինի, ապա հաջորդ տարի կլինի ԵԱՀԿ-ի որպես կազմակերպության ոչնչացման տարի»,- մեջբերում են ֆիննական լրատվամիջոցները արտգործնախարար Պեկկա Հաավիստոյի խոսքերը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։ «Իրավիճակը լուրջ է»,- ասել նա և մտահոգություն հայտնել, որ […]
19:03 29.05.2023
Ամերիկյան «Financial Times»-ը «Թուրքիայի տնտեսության և դեմոկրատիայի համար անհանգստացնող ապագա» վերնագրով հոդված է հրապարակել, որտեղ խոսվում է նախագահական ընտրությունների 2-րդ փուլից հետո ստեղծվելիք իրավիճակի մասին։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ կենտրոնական բանկը տարբեր ոչ շուկայական պայմանավորվածություններով և «հետին դռնից» արտարժույթի վաճառքով փորձում է զսպել թուրքական լիրայի արժեզրկումը։ Իսկ դա էլ իր հերթին լուրջ ռեզերվների կորստի է բերում։ Տնտեսության ղեկավարների նկատմամբ ունեցած […]
18:46 29.05.2023
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան մեկնաբանել է Սոխումիի օդանավակայանի վերականգնման աշխատանքները: Aliq Media-ի հաղորդմամբ՝ Բժանիան նաև անդրադարձել է Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային հաղորդակցության վերականգնման փաստին։ «Ինչ վերաբերում է օդային հաղորդակցություններին, մենք նույնպես աշխատում ենք այդ ուղղությամբ (Ռուսաստանի հետ- խմբ.), պետք է ստորագրվի Աբխազիայի և Ռուսաստանի Դաշնության միջև օդային հաղորդակցությունների մասին միջկառավարական […]
18:35 29.05.2023
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը մեկնաբանություն է տարածելԱդրբեջանի նախագահի՝ մայիսի 28-ի հայտարարությունների վերաբերյալ։ «Ադրբեջանի նախագահի մայիսի 28-ի հայտարարությունները հերթական անգամ ընդգծված սպառնալիքներ են պարունակել Արցախի ժողովրդի և իշխանությունների հանդեպ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի հանրահայտ նորմերը և Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները: Այս անգամ պահանջելով Արցախի ժողովրդի կողմից ժողովրդավարական հիմունքներով ընտրված մարմինների՝ […]
16:30 29.05.2023
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը երկուշաբթի հայտարարել է, որ ցրելու է խորհրդարանը, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2023 թվականի հուլիսի 23-ին, հայտնում են իսպանալեզու լրատվամիջոցները, փոխանցում է Ինտերֆաքսը։ Սանչեսի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ նրա Սոցիալիստական բանվորական կուսակցությունը ձախողվեց անցած կիրակի տարածաշրջանային և քաղաքային ընտրություններում: «Անձամբ ես պատասխանատու եմ արդյունքների համար և կարծում եմ, […]
12:40 29.05.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներին։ Վարչապետը խոսել է մի շարք երկրների հետ երկկողմ հարաբերությունների գործընթացից, այդ թվում` Թուրքիայի հետ, և հույս հայտնել, որ այդ երկրում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո հնարավոր կլինի հարաբերությունների կարգավորման գործընթացը բնականոն շարունակել: «Սա ևս մեր օրակարգի […]
12:31 29.05.2023
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել ու մանրամասներ հայտնել 2020 թ . նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության ընթացքից: «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսից հետո 44-օրյա պատերազմի ընթացքում զինադադար կնքելու մասին բանակցությունների վերաբերյալ թեև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը հիշատակել է իմ, […]
12:22 29.05.2023
ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին ու նշել, որ ռազմաքաղաքական իրադրությունը տարածաշրջանում շարունակում է մնալ լարված, ինչը պայմանավորված է ոչ միայն մեր ունեցած բարդ հարաբերություններով, այլ նաեւ` գլոբալ գործընթացներով: «Մենք որդեգրել ենք խաղաղության օրակարգ եւ ռազմավարություն ու անում ենք հնարավորը` այդ օրակարգը կյանքի կոչելու համար»,- ասել է նա: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել […]
12:10 29.05.2023
Մայիսի 26-28-ը Ստոկհոլմում անցկացվող` Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի (ALDE) կոնգրեսում կազմակերպված «Պատերազմն Ուկրաինայում և դրա հետևանքները Հարավային Կովկասում» թեմայով պանելային քննարկմանը ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ներկայացրել է Հայաստանի տարածքային ամբողջականության և ժողովրդավարության առջև ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքները: «Ներկայացրել եմ նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտումները, հայ ռազմագերիների վերադարձի, օրեր առաջ […]
11:45 29.05.2023
Չինաստանի առաջին խոշոր ուղևորատար ինքնաթիռը՝ C919-ը, մայիսի 28-ին իր անդրանիկ կոմերցիոն թռիչքն է կատարել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Xinhua գործակալությունից, C919-ը հաջողությամբ Շանհայից մեկնել է Պեկին՝ նշանավորելով իր պաշտոնական մուտքը քաղաքացիական ավիացիայի շուկա: Տարիների հետազոտություններից և մշակումներից հետո C919-ի գործարկումը համարվում է առանցքային պահ Պեկինի «Պատրաստված է Չինաստանում 2025» ռազմավարության մեջ, որի նպատակն է խթանել […]
11:13 29.05.2023
Հայաստանում 2023 թվականի հունվար-մարտին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ 1000 խոշոր հարկատուներից հավաքագրվել է 113.4 տոկոսով ավելի հարկ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներում: «Էականորեն փոխվել է խոշոր հարկատուների նկատմամբ վարվող հարկային քաղաքականությունը: 2023 թվականի հունվար-մարտին 2018-ի նույն […]
10:42 29.05.2023
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կդառնա Թուրքիայի ընդդիմադիր դաշինքի նոր առաջնորդը, ՌԻԱ Նովոստիին ասել է թուրք վերլուծաբան Էնգին Օզերը։ Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթել է ձայների ավելի քան 52%-ով, կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովի ղեկավար Ահմեդ Յեները։ «Ընդդիմության առաջին քայլը, անկասկած, կլինի նոր թեկնածուի առաջադրումը, հավանաբար Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ […]
10:38 29.05.2023
Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձգտում է դառնալ համաշխարհային առաջնորդ, սա է նրա հիմնական քաղաքական նպատակը։ Այս կարծիքին է ՌԴ Ազգային հետազոտական համալսարանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի արտաքին տարածաշրջանային հետազոտությունների ամբիոնի պրոֆեսոր Անդրեյ Բակլանովը։ Փորձագետի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։ Բակլանովի խոսքով՝ Էրդողանն իր նպատակին հասնելու համար կշարունակի միջազգային […]