12:16 23.05.2023
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը հյուրընկալել է պատասխան այցով ՀՀ ժամանած Լիբանանի Հանրապետության պատվիրակությանը
Ս/թ․ մայիսի 16-ից 20-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը հյուրընկալել է Լիբանանի հակաականային գործունեության կենտրոնի ղեկավար կազմին՝ տնօրեն Ջիհադ Ալ Բեչելանի գլխավորությամբ։
Պաշտոնական հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության մի շարք հարցեր։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչները։
Հանդիպման ընթացքում «ՀԱՓԿ» ՊՈԱԿ տնօրեն Վաղինակ Սարգսյանը բարձր է գնահատել հումանիտար հակաականային գործունեության ոլորտում ՀՀ և Լիբանանի Հանրապետության միջև համագործակցության հաստատումը և շեշտել փոխգործակցության կարևորությունը։
Պարոն Ջիհադ Ալ Բեչելանին շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար, փաստել համագործակցության կարևորությունը, հույս հայտնել, որ հայաստանյան հանդիպումը հիմք կհանդիսանա հետագա համագործակցության համար։
«Կցանականայի արտահայտել իմ խորին երախտագիտությունը հայ ժողովրդին և ՀՀ կառավարությանը Լիբանանի պատվիրակությանն այսպես ջերմ ընդունելության համար: Լիբանանն ու Հայաստանը, չնայած աշխարհագրական հեռավորությանը, ունեն ամուր մշակութային կապեր։ Մեր հանդիպումը նպատակ ունի հակաականային ոլորտում մի նոր համագործակցության սկզիբ դնելուն։ Ականային խնդիրը ազդեցություն ունի մեր համայնքների, ենթակառուցվածքների և զարգացման վրա։ Մեր համատեղ ջանքերով նպատակ ունենք մշակել համագործակցության ռազմավարություն, որը կմեղմի ակաների և չպայթած զինամթերքի ազդեցությունը, կապահովի մեր քաղաքացիների անվտանգությունը և մեր ազգերի կայուն զարգացումը»,- նշել է պարոն Ջիհադ Ալ Բեչելանին:
Հանդիպման ընթացքում Լիբանանի հակաականային գործունեության կենտրոնի պատվիրակությունը տեսաներկայացման միջոցով ծանոթացել է «ՀԱՓԿ» ՊՈԱԿ գործուենությանը և ընթացիկ աշխատանքներին։
Քննարկվել են համագործակցության հնարավոր ուղիները, փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման և հումանիտար հակաականային ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ մի շարք հարցեր։
Կատարվել է նաև դաշտային այցելություն։ Պատվիրակությունը «ՀԱՓԿ» ղեկավար անձնակազմի ուղեկցությամբ այցելել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ բնակավայրում, որտեղ «ՀԱՓԿ» մասնագետներն իրականցանում են մարտական գործողությունների հետևանքով աղտոտված տարածքների մաքրման աշխատանքներ։
Այցի ընթացքում հյուրերը պաշտոնական հանդիպում են ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության գործերի կառավարիչ Լևոն Խաչատրյանի հետ։
Հյուրերն այցելել են Հայաստանի պատմամշակութային վայրեր, ինչպես նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։
21:57 17.06.2025
Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասություններըԻրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...
21:51 17.06.2025
«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլՇվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...
21:45 17.06.2025
Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմԻրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...
21:37 17.06.2025
Ի՞նչ է անապատացումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...
21:32 17.06.2025
Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր ԱրևելքումՊենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...