23:56 14.05.2023
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրություններում առաջատարն է։ Այս մասին են վկայում ԿԸՀ-ի տվյալները։ Քվեաթերթիկների 83,75 տոկոսի մշակման արդյունքներով հայտնի է դարձել, որ Էրդողանը ստացել է ձայների 50,41 տոկոսը։ Նրա հիմնական մրցակիցը՝ ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, ներկայում ունի 43,93 տոկոս ձայն, իսկ երրորդ թեկնածուն՝ Սինան Օղանը՝ 5,32 տոկոս ձայն։ Ինքը՝ Էրդողանը, կուսակիցներին հորդորել […]
23:12 14.05.2023
Թուրքական ընդդիմության կողմնակիցները կիրակի երեկոյան Անկարայում ցույցի են դուրս եկել ՝ աջակցություն հայտնելու իրենց նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Թուրքիայի դրոշներով հավաքվել են Ժողովրդահանրապետական կուսակցության Սյոգութոզու թաղամասում գտնվող շտաբի մոտ, նրանք նաև կարգախոսներ են հնչեցրել՝ ի պաշտպանություն կուսակցության և նրա նախագահ Քըլըչդարօղլուի։ Հանրահավաքի որոշ մասնակիցներ սկսել է են տոնել Էրդողանի […]
22:50 14.05.2023
Թուրքիայում ընթանում է երկրի 13-րդ նախագահի և 28-րդ գումարման խորհրդարանի ընտրությունների քվեների հաշվման գործընթացը։ Պետական TRT-ի փոխանցմամբ՝ բացվել է քվեատուփերի 73,39%-ը։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ընդհանուր ընտրողների թիվը 60.774.565 է։ Այս պահին հաշվվել է 38.106.368 քվե։ Վավեր քվեաթերթիկների թիվը 37․449.150 է։ Մասնակցության տոկոսը՝ 88.47։ Բացված քվեատուփերի արդյունքներով՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ունի 51,14% ձայն, Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 43.05%, […]
22:02 14.05.2023
ԵՄ-ն հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին հասնելու համապարփակ կարգավորման. Մենք շարունակելու ենք նպաստել նրանց համատեղ ջանքերին։ Այս մասին twitter-ում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Մեկնաբանելով կիրակի օրը Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպման արդյունքները՝ Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելը նշել է, որ […]
21:18 14.05.2023
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես […]
20:35 14.05.2023
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քվեաթերթիկների 20%-ից ավելի հաշվարկից հետո ստացել է ձայների 55,46%-ը։ Հաղորդում է TRT Haber պետական հեռուստաալիքը։ Ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հավաքել է 38,57 տոկոս։ Մայիսի 14-ին Թուրքիայում տեղի ունեցել նախագահական ընտրություններ։ Զուգահեռ երկրում անցկացվել են նաև խորհրդարանական ընտրություններ։ Թուրքիայի նախագահի պաշտոնի համար պայքարում են երեք թեկնածուներ՝ Էրդողանը, Քըլըչդարօղլուն և թուրք […]
20:22 14.05.2023
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին խոստացել է, որ Բեռլինը կաջակցի Կիևին «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», հայտնում են արևմտյան լրատվամիջոցները։ «Ես դա բազմիցս ասել եմ և նորից եմ կրկնում, մենք ձեզ կաջակցենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»,- ասել է նա Բեռլինում Զելենսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Շոլցը և Զելենսկին հանդիպում են անցկացրել […]
19:52 14.05.2023
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր երեկոյան կմեկնի ֆրանսիա։ Այս մասին հայտնում է BFM հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ։ Այցի ծրագրի մասին ոչինչ չի հաղորդվում, Ֆրանսիայի իշխանությունները դեռ պաշտոնապես չեն հաստատել առաջիկա այցի մասին տեղեկությունը։ Ավելի վաղ՝ շաբաթ օրը, Ուկրաինայի նախագահն այցելել էր Հռոմ և Վատիկան։ Իտալիայի մայրաքաղաքում նա հանդիպել է նախագահ Սերջիո Մատարելլայի և վարչապետ Ջորջ Մելոնիի […]
19:33 14.05.2023
Բրյուսելում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպումը տևել է մոտ 4 ժամ։ Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ոչ ֆորմալ հադիպում էր ունեցել Շառլ Միշելի հետ: Այսօր՝ մայիսի 14-ին, Շառլ Միշելը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
19:19 14.05.2023
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները փայլուն ապագա ունեն, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Դրանք դեռ զարգանում են որպես գործընկերություն, առաջադեմ գործընկերություն, հատուկ հարաբերություններ, որոնք ունեն խորը պատմական արմատներ»,- ասել է Պեսկովը «Россия-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նախագահի մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ Ռուսաստանը հավատարիմ է երկու տարի առաջ Մոսկվայի, Երևանի և Բաքվի կողմից ստորագրված […]
19:02 14.05.2023
Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում «Վահան և նետ» գործողության ընթացքում ոչնչացրել են «Իսլամական ջիհադ» պաղեստինյան արմատական շարժման բոլոր առաջնորդներին, գործողությունը հաջողությամբ ավարտվել է։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ ելույթ ունենալով կառավարության ամենշաբաթյա նիստում։ «Անցած գիշեր մենք հաջողությամբ ավարտեցինք «Իսլամական ջիհադ» ահաբեկչական կազմակերպության դեմ հնգօրյա պայքարը», – ասել է կառավարության ղեկավարը։ Նեթանյահուն […]
18:43 14.05.2023
Ռուսաստանը կտրականապես հերքում է նախագահական ընտրություններին միջամտելու թուրքական ընդդիմության մեղադրանքները, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը հարգելու է թուրք ժողովրդի ընտրությունը,հայտնում է Ինտերֆաքսը։ Մեկնաբանելով Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հայտարարությունը Թուրքիայի նախագահական ընտրություններին ենթադրյալ միջամտության մասին՝ Կրեմլի խոսնակն ասել է, որ «պարոն Քըլըչդարօղլուի հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել […]
18:25 14.05.2023
Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվել է, փակվել են ընտրատեղամասերը, ձայների հաշվարկը սկսվել է։ Ընտրությունները սկսվել են այսօր տեղական ժամանակով ժամը 08:00-ին և ավարտվել ժամը 17:00-ն։ Թուրքիայի Գերագույն ընտրական խորհրդի ղեկավար Ահմեթ Յեները հայտնել է, որ ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն այսօր։ Ստամբուլում քվեարկությանը մասնակցելուց հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է […]
18:18 14.05.2023
Թուրքիայի նախագահը և նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, կիրակի օրը Ստամբուլի ընտրատեղամասերից մեկում քվեարկելուց առաջ մի քանի թղթադրամ է բաժանել երեխաներին, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։ Էրդողանը Ստամբուլի ասիական հատվածում գտնվող տեղամաս է ժամանել կնոջ հետ։ Մինչ այդ տեղում անվտանգության լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել։ Էրդողանի այցը ընտրատեղամաս տևել է մոտ 10-15 րոպե՝ դպրոցի միջանցքներում նախագահը […]
18:13 14.05.2023
Ուկրաինայում խաղաղությունը չպետք է գա Ռուսաստանի պայմաններով, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, մեջբերում է Spiegel-ը։ «Ուկրաինան պատրաստ է խաղաղության, բայց մեր աջակցությամբ նրանք պահանջում են, որ սառեցված հակամարտություն չլինի և Ռուսաստանի թելադրած խաղաղություն չլինի»,- ասում է նա։ Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պլանը, որը հաշվի չի առնում այսօրվա իրողությունները՝ Ռուսաստանի կազմ նոր […]
16:13 14.05.2023
Բեռլինն ընթացիկ տարում ևս 11 միլիարդ եվրո կուղարկի Կիևի իշխանություններին ռազմական աջակցության համար։ Այս մասին ասվել է կիրակի օրը Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համատեղ հայտարարության մեջ։ «Ընդհանուր առմամբ, Գերմանիան ավելի քան 11 միլիարդ եվրո է հատկացնում 2023 թվականի համար և դրանից հետո՝ Ուկրաինային ռազմական աջակցությունը շարունակելու համար»,- ասվում է […]
15:38 14.05.2023
Թուրիայում գործող Ekşi Sözlük առցանց բառարանը, որը յուրահատուկ հարթակ է ազատ մտքեր արտահայտելու համար, մայիսի 14-ի Թուրքիայի համապետական ընտրություններից 1 օր առաջ կրկին արգելափակվել է։ Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի Խոսքի ազատության ասոցացիան (İfade Özgürlüğü Derneği-İIFÖD), որը հետևում է Թուրքիայում արգելափակված կայքերին, նորություններին և սոցիալական մեդիայի բովանդակությանը։ Խոսքի ազատության ասոցացիայի հրապարակման մեջ մասնավորապես […]
15:21 14.05.2023
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որում նախատեսվում է քննարկել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցեր։ Հիշեցնենք, մայիսի 13-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է եռակողմ հանդիպման […]
14:40 14.05.2023
Իսրայելը կիրակի օրը վերաբացել է հսկիչ-անցագրային կետերը Գազայի հատվածի հետ սահմանին, հայտնել է երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Դա տեղի է ունեցել պաղեստինյան անկլավում հրադադարից հետո, որտեղ մայիսի 9-ից իսրայելական բանակը իրականացնում է «Վահան և նետ» գործողությունը՝ հարվածելով «Իսլամական ջիհադ» արմատական խմբավորման թիրախներին, որոնք հրթիռներ են արձակել Իսրայելի տարածք։ Իսրայելի պաշտպանության նախարարությունը վերաբացել է Իսրայելի […]
14:24 14.05.2023
Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների և Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է բրիֆինգ, որի ընթացքում ներկայացվել են մանրամասներ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ` մայիսի 11-ից 12-ը ՀՀ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Մասնավորապես, ռազմական կցորդներին ներկայացվել է օպերատիվ տեղեկատվություն […]
13:20 14.05.2023
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպում է ունեցել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։ Ըստ ՏԱՍՍ-ի թղթակցի,Գերմանիայի վարչապետ Օլաֆ Շոլցը Զելենսկիին ընդունել է զինվորական պատիվներով, չնայած նրան, որ վերջինս աշխատանքային, այլ ոչ պետական այցով է Գերմանիայում։ Բանակցություններից հետո կանցլերն ու Ուկրաինայի նախագահը հանդես կգան մամուլի հետ։ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի նստավայր այցելության ժամանակ Ուկրաինայի նախագահը գրառում է կատարել հյուրերի […]
12:13 14.05.2023
Թուրքիան մի շարք արգելքներ է մտցրել նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը, հայտնել է Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը: Այսպիսով, քվեարկության օրը ժամը 06:00-ից մինչև 00:00-ն արգելվում է ալկոհոլային խմիչքների վաճառքը։ Բացառությամբ բնակելի թաղամասերում անվտանգության և կարգուկանոնի պահպանման համար պատասխանատու անձանց, բոլորին արգելվում է զենք կրել։ Ընտրությունների օրը փակ կլինեն բոլոր ժամանցի վայրերը, ինչպիսիք են […]
11:47 14.05.2023
Բրյուսելում սկսվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ադրբեջանական պետական գործակալությանը։ Կեսօրին սպասվում է Ալիևի, Միշելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը, որում նախատեսվում է քննարկել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցեր։
11:23 14.05.2023
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Իտալիա կատարած այցն ավարտելուց հետո մեկնել է Գերմանիա։ Հռոմից Բեռլին թռիչքի ողջ ընթացքում Ուկրաինայի նախագահին ուղեկցել են երկու «Eurofighter» կործանիչներ։ Սպասվում է, որ Գերմանիայում Զելենսկին կհանդիպի կանցլեր Օլաֆ Շոլցի և նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։
11:10 14.05.2023
G7-ի երկրների ֆինանսների նախարարներն ու կենտրոնական բանկերի ղեկավարները համատեղ հայտարարությամբ հաստատել են Ճապոնիայի Նիիգատա քաղաքում եռօրյա հանդիպման արդյունքներով իրենց մտադրությունը՝ «կիրառել և իրականացնել պատժամիջոցներ և այլ տնտեսական միջոցներ» Ռուսաստանի դեմ և դիմակայել պատժամիջոցները շրջանցելուն, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Մենք վերահաստատում ենք մեր անդրդվելի վճռականությունը՝ կիրառելու պատժամիջոցներ և այլ տնտեսական միջոցներ, որոնք էլ ավելի են խաթարում […]
10:25 14.05.2023
Թուրքիայի 81 նահանգներում կիրակի օրը բացվել են նախագահական և խորհրդարանական ընտրությունների ընտրատեղամասերը։ Նրանք կաշխատեն տեղական ժամանակով մինչև ժամը 17:00-ը։ Քվեարկության ավարտից հետո նախ կհաշվարկվեն նախագահի թեկնածուներին տրված ձայները։ Ընտրելու իրավունք ունի Թուրքիայի 64 միլիոն քաղաքացի։ Ինչպես հաղորդում են ՏԱՍՍ-ի թղթակիցները, Անկարայում և Ստամբուլում, Թուրքիայի խոշոր քաղաքներում զգալիորեն ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։ Թուրքիայի նախագահական ընտրություններին մասնակցում […]
23:49 13.05.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ոչ ֆորմալ հանդիպում է ունենում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին հայտնում է կառավարության ղեկավարն իր ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով կադրեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրության շուրջ: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է վերջին օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի սադրիչ և ագրեսիվ […]
23:34 13.05.2023
ԵԽ ղեկավարի մամուլի ծառայությունը հրապարակել է Շառլ Միշելի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից առաջին կադրերը։ Հիշեցնենք, որ մայիսի 14-ին կկայանա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։ Մինչ եռակողմ հանդիպումը ԵԽ նախագահը առանձին հանդիպում կունենա նաև Ադրբեջանի նախագահի հետ։
23:17 13.05.2023
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Մայիսի 14-ին կկայանա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։ Մինչ եռակողմ հանդիպումը ԵԽ նախագահը առանձին հանդիպում կունենա նաև Ադրբեջանի նախագահի հետ։
23:15 13.05.2023
Սյունիքի մարզպետարանի աշխատակազմից հայտնում են, որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր եղել է Տեղ համայնքի Քարաշեն և Կոռնիձոր բնակավայրերում։ Երկու տեղում էլ մարզպետը հանդիպումներ է ունեցել բնակիչների հետ, այցելել գյուղերի դպրոցներ, մանկապարտեզներ, բուժկետեր, Քարաշենում՝ ծանոթացել նաև իրականացվող սուբվենցիոն ծրագրերին, գրադարանին։ Վաղը Ռոբերտ Ղուկասյանը կլինի Տեղ գյուղում։