18:43 14.05.2023
Ռուսաստանը կտրականապես հերքում է նախագահական ընտրություններին միջամտելու թուրքական ընդդիմության մեղադրանքները, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը հարգելու է թուրք ժողովրդի ընտրությունը,հայտնում է Ինտերֆաքսը։
Մեկնաբանելով Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հայտարարությունը Թուրքիայի նախագահական ընտրություններին ենթադրյալ միջամտության մասին՝ Կրեմլի խոսնակն ասել է, որ «պարոն Քըլըչդարօղլուի հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում»։ «Մենք անմիջապես հայտարարեցինք, որ կտրականապես հերքում ենք Թուրքիայի ընտրություններին միջամտելու մեղադրանքները, դա բացառվում է»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
«Ընդդիմության առաջնորդն ասաց, որ ունի ռուսական միջամտության ապացույցներ։ Նա դեռ չի ներկայացրել դրանք։ Մենք վստահ ենք, որ նա չի կարողանա դա անել, քանի որ դրանք իրականում գոյություն չունեն», – ասել է Պեսկովը։
«Ընդհանուր առմամբ, մենք չափազանց հիասթափված ենք Թուրքիայի ընդդիմության այս հայտարարությունից»,- ասել է Կրեմլի խոսնակը։
«Ռուսաստանն իր հերթին գնահատում է հարաբերությունների այն մակարդակը, որը ձեռք է բերվել վերջին տարիներին»,- վստահեցրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Ավելի վաղ Քըլըչդարօղլուն «ռուս ընկերներին» մեղադրել էր Թուրքիայում ընտրական գործընթացին միջամտելու մեջ։ «Եթե ցանկանում եք շարունակել մեր բարեկամությունը մայիսի 15-ից հետո, ձեր ձեռքերը հեռու պահեք թուրքական պետությունից: Մենք դեռ պաշտպանում ենք համագործակցությունը և բարեկամությունը», – թվիթերում գրել է նախագահի թեկնածուն:
Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) ղեկավար Քըլըչդարօղլուն Էրդողանի գլխավոր մրցակիցն է ընտրություններում։
00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 06.05.2025
Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասինԱմեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...
23:57 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 06.05.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստՄայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...
23:49 06.05.2025
Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանինԱմեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...
23:44 06.05.2025
ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններինՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...