TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+21.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պեսկովը կտրականապես հերքել է Թուրքիայի ընտրություններին ռուսական միջամտության վերաբերյալ ընդդիմության մեղադրանքները

22:54 13.05.2023

Ռուսաստանը կտրականապես մերժում է թուրքական ընդդիմության մեղադրանքները՝ այս երկրում նախագահական ընտրություններին միջամտելու մասին, «դա բացառվում է», – շաբաթ օրը ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը հարգելու է թուրք ժողովրդի ընտրությունը։ ՏԱՍՍ-ի խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության նախագահ Քեմալ Քլչդարօղլուի հայտարարությունը Թուրքիայի նախագահական ընտրություններին ենթադրյալ միջամտության մասին՝ Կրեմլի ներկայացուցիչը […]

̰
Պաղեստինյան խմբավորումները և Իսրայելը համաձայնության են եկել են հրադադարի շուրջ. ԶԼՄ-ներ

22:46 13.05.2023

Գազայի հատվածում տեղակայված պաղեստինյան խմբավորումները և Իսրայելը պայմանավորվել են տեղական ժամանակով ժամը 22:00-ից  փոխադարձ հրադադարի շուրջ։ Այս մասին շաբաթ օրը ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Extra News հեռուստաալիքը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ համաձայնությունը ձեռք է բերվել Եգիպտոսի ակտիվ միջնորդությամբ։ Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր, որ Գազայի պաղեստինյան խմբերը, հիմնականում «Իսլամական ջիհադը», շաբաթ երեկոյան սկզբունքորեն համաձայնել […]

̰
Որո՞նք են մեր այսօրվա խնդիրների պատճառները. պարզաբանել է Փաշինյանը

21:06 13.05.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկ երեկոյան այցելել է Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնք՝ հանդիպել Երևանի թիվ 11 հիմնական դպրոցի և Ներքին Բազմաբերդի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին և ուսուցչական անձնակազմին: Վարչապետին տեղեկացվել է, որ համագործակցային նախագծի շրջանակում երկու դպրոցների 8-րդ դասարանների աշակերտներն անցկացնում են եռօրյա միջոցառում: Եռօրյա միջոցառման առաջին օրը երևանյան դպրոցից 10 աշակերտ հյուրնկալվել է […]

̰
Զելենսկին կոչ է արել Հռոմի պապին միանալ խաղաղության ուկրաինական բանաձևին

20:49 13.05.2023

Վլադիմիր Զելենսկին Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ հրավիրել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին՝ իրականացնելու ուկրաինական «խաղաղության բանաձեւը»։ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում ընդունել է Վլադիմիր Զելենսկուն, ով շաբաթ առավոտյան ժամանել է Հռոմ։ «Հանդիպեցի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ… Նա խոսեց մեր խաղաղության բանաձևի մասին՝ որպես արդար խաղաղության հասնելու միակ արդյունավետ ալգորիթմի, նա ինձ հրավիրեց միանալ դրա իրականացմանը»,- […]

̰
Սուդանը երկարաձգել է դեպի երկիր թռիչքների արգելքը մինչև մայիսի վերջ

20:33 13.05.2023

Սուդանը շաբաթ օրը երկարաձգեց երկրի օդային տարածքում թռիչքների արգելքը բոլոր ինքնաթիռների համար, բացառությամբ երկիր մարդասիրական օգնություն մատակարարող ինքնաթիռների: Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։ Ավելի վաղ Սուդանի նախարարների կաբինետը որոշել էր այն կետերը, որոնց ուղղակիորեն կհասցվի միջազգային հանրության մարդասիրական օգնությունը։ Դրանք են՝ Պորտ Սուդան քաղաքի ծովային նավահանգիստն ու օդանավակայանը, երկրի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանը և […]

̰
Ադրբեջանական ռազմական սադրանքը բրյուսելյան հանդիպումից առաջ. ամփոփում է Ռոբերտ Ղևոնդյանը

19:40 13.05.2023

Այս շաբաթ Ադրբեջանը դարձյալ ռազմական սադրանքի դիմեց: Սա այն դեպքում, երբ շաբաթն ամփոփվելու է բրյուսելյան հանդիպմամբ: Ի՞նչ եզրահանգումների տեղիք է տալիս այս ամենը: Այս թեմային անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը`«Հորիզոնին» տված հարցազրույցում:   Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Եվրամիության դեսպանները չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթի շուրջ․ լեհական ԶԼՄ-ներ

19:28 13.05.2023

Եվրամիության դեսպանները չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթի շուրջ,1tv.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում են լեհական լրատվամիջոցները՝ հիմնվելով Եվրամիությունում Լեհաստանի դեսպանի հայտարարության վրա։ Նրանց տեղեկություններով՝ հաջորդ հանդիպումը նախատեսված է հաջորդ շաբաթ։ Եվրամիությունում Լեհաստանի դեսպան Անջեյ Սադոսի խոսքով, Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների նշված փաթեթում շատ հարցեր բավականին բարդ են, ուստի դրանք խորը վերլուծություն են պահանջում։ Նաև […]

̰
Մայիսի 14-ի ընտրություններից հետո հայ-թուրքական հարաբերություններում սկզբունքային փոփոխություններ չեմ տեսնում․ Սաֆրաստյան

19:06 13.05.2023

Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք ընտրությունների վերաբերյալ Ermenihaber.am-ի՝ «2023 Մայիսի 14․ Թուրքիայի ընտրություններ» խորագրով վեբինարի ընթացքում տեղի ունեցած քննարկմանը ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կիսվել է իր տեսակետով և ընդգծել, որ Թուրքիայում կայանալիք ընտրությունները չեն վերացնի առկա ճգնաժամը, այլ ավելի կխորացնեն այն։ «Իսկապես Թուրքիան կանգնած է կարևոր խաչմերուկում և այն ճանապարհները, որոնք կարող է ընտրել Թուրքիան, կարևոր են […]

̰
2014 թվականից ի վեր ԵՄ-ն 30%-ով ավելացրել է ռազմական ծախսերը. Բորել

18:45 13.05.2023

  ԵՄ ռազմական ծախսերը 2014 թվականից ի վեր աճել են 30%-ով։ Այս մասին հայտարարել է ԵՄարտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։   «Ցավոք, աշխարհում գլոբալ անվտանգության միջավայրը շարունակում է վատթարանալ, հիմնական խաղացողների միջև վստահությունը նվազում է, միջազգային նորմերի նկատմամբ հարգանքը նվազում է, ուժն ու սպառնալիքներն աճող դեր են խաղում»,- ասել է Բորելը։ […]

̰
ԵՄ-ն հաշվի կառնի ՌԴ-ի որոշումը թռիչքների արգելքի վերացման վերաբերյալ. Ստանո

18:36 13.05.2023

Եվրամիությունը հաշվի կառնի Վրաստանի հետ օդային հաղորդակցության արգելքի և առանց վիզայի ռեժիմի սահմանման վերաբերյալ Ռուսաստանի իշխանությունների որոշումը, հայտարարել է Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի մամուլի խոսնակ Պիտեր Ստանոն։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ Եվրամիությունը հերթական անգամ կոչ է արել Վրաստանին միանալ ԵՄ-ի և այլ երկրների՝ Ռուսաստանի դեմ ավիացիոն ոլորտում պատժամիջոցներին։ «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անօրինական […]

̰
Էրդողանը պարտվու՞մ է ընդդիմության թեկնածուին․սոցհարցումներ

17:25 13.05.2023

Թուրքիայում մայիսի 14-ի ընտրություններում նախագահի պաշտոնի համար առաջադրված էր 4 թեկնածու։ Մայիսի 11-ին, սակայն, «Երկիր» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն ետ վերցրեց թեկնածությունը և պայքարում մնացին 3 թեկնածու․ Ռեջեփ Թայիփ Էրդողան («Ժողովուրդ» դաշինք), Քեմալ Քըլըչդարօղլու («Ազգ» դաշինք) և Սինան Օղան («Նախնի» դաշինք)։ Խորհրդարանում մեծամասնություն ձևավորելու համար պայքարելու են Էրդողանի թեկնածությունն առաջադրած «Ժողովուրդ» [1] և Քըլըչդարօղլուի թեկնածությունն առաջադրած «Ազգ» [2] դաշինքները։ Երրորդ ուժ դառնալու պայքար է […]

̰
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

12:18 13.05.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Նիկոլ Փաշինյանը նախ հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, այնուհետև նախատեսված է ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը:

̰
Բելառուսում բացատրել են, թե ինչով է պայմանավորված ՌԴ-ի հետ սահմանին հսկողություն մտցնելը

11:54 13.05.2023

Բելառուսի խորհրդարանը հայտարարել է, որ վերջերս Ռուսաստանի հետ սահմանին հսկողություն սահմանելը պայմանավորված է զենքի և զինամթերքի մատակարարման ապօրինի ուղիների արգելափակման անհրաժեշտությամբ։ «Մենք պետք է ուժեղացնենք մեր պետության անվտանգությունը։ Դա այն է, ինչ մենք արեցինք՝ ուժեղացնելով հարավային սահմանները, որպեսզի այնտեղից՝ այս «գորշ գոտուց», զենք ու զինամթերք չփոխանցվի մեր երկրի տարածք։ Այդ զենքը կարող է ունենալ կողմնակի […]

̰
Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ռազմական օգնության ամենամեծ փաթեթը․ ԶԼՄ

11:38 13.05.2023

Գերմանիայի իշխանությունները համաձայնել են Ուկրաինային տրամադրել 2,7 միլիարդ եվրոյի (մոտ 3 միլիարդ դոլար) լրացուցիչ սպառազինություն, ինչը կլինի Բեռլինից ստացվող ռազմական օգնության ամենամեծ փաթեթը, գրում է Spiegel ամսագիրը՝ հղում անելով սեփական տեղեկատվությանը։ Նրա խոսքով՝ կանցլերի գրասենյակը և այլ գերատեսչություններ գաղտնի բանակցությունների ընթացքում պայմանավորվել են, որ առաջիկա շաբաթներին և ամիսներին Ուկրաինան Գերմանիայից կստանա «մոտ 2,7 միլիարդ եվրոյի […]

̰
Բորելը մատնանշել է ԵՄ-ի առջև ծառացած խնդիրները ապագայում Չինաստանի հետ համագործակցության հարցում

10:50 13.05.2023

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ասել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարները համաձայնել են Չինաստանի համար իր առաջարկած ռազմավարությունը վերանայելու անհրաժեշտության հարցում՝ «հաշվի առնելով Չինաստանում վերջին ներքին էվոլյուցիան և արտաքին քաղաքականության հետագիծը»: «Ինչ վերաբերում է Չինաստանին, մենք արժեքների հետ կապված հարց ունենք: Մենք ունենք այլ քաղաքական համակարգ: Մենք տարբեր կերպ ենք հասկանում մարդու […]

̰
«Մեծ յոթնյակի» երկրները մտահոգություն են հայտնում Իրանի և Հյուսիսային Կորեայի կողմից բխող ռիսկերի կապակցությամբ

10:29 13.05.2023

Ճապոնիայի Նիիգատա քաղաքում եռօրյա հանդիպման արդյունքներով G7-ի երկրների ֆինանսների նախարարներն ու կենտրոնական բանկերի ղեկավարները համատեղ հայտարարության մեջ իրենց մտահոգությունն են հայտնել «Իրանի կողմից բխող ֆինանսական ռիսկի» և «Հյուսիսային Կորեայի կողմից զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու անօրինական գործողությունների սպառնալիքների վերաբերյալ»: «Փողերի լվացման դեմ ուղղված ֆինանսական գործողությունների խումբը (FATF) կարևոր դեր է խաղում միջազգային ֆինանսական համակարգի ամբողջականությունը պաշտպանելու […]

̰
Էրդողանը խոսել է ընտրություններում իր հնարավոր պարտության մասին

09:59 13.05.2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է մայիսի 14-ին նշանակված նախագահական ընտրություններում իր պարտության հավանականությունը։ Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը։ Էրդողանը խոսել է ընտրություններում հնարավոր պարտության մասին և հայտարարել Թուրքիայի նախագահական աթոռը ժողովրդավարական ճանապարհով լքելու պատրաստակամության մասին։ «Մենք Թուրքիայում իշխանության ենք եկել ժողովրդավարական ճանապարհով։ Եթե մեր ժողովուրդն այլ բան որոշի (քվեարկի ընդդիմադիր թեկնածուի օգտին), ապա […]

̰
G7-ի երկրները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շարունակելու մտադրությունը

09:35 13.05.2023

«Մեծ յոթնյակի» երկրները վերահաստատել են Ռուսաստանի դեմ «պատժամիջոցներ և այլ տնտեսական միջոցներ կիրառելու» և պատժամիջոցների շրջանցմանը դիմակայելու ծրագրերը: Այս մասին ասված է ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարության մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստին»։ Ինչպես պարզաբանում են, G7-ը համաձայնել է շարունակել դիմակայել պատժամիջոցները շրջանցելու Մոսկվայի փորձերին։ «Մենք վերահաստատում ենք մեր անդրդվելի վճռականությունը՝ […]

̰
Եգիպտոսը փորձում է համոզել Իսրայելին և պաղեստինցիներին դադարեցնել կրակը

09:28 13.05.2023

Եգիպտոսը, հանդես գալով որպես միջնորդ, հրադադարի նոր առաջարկ է ներկայացրել Իսրայելին և պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորմանը, հայտնում են արևմտյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով աղբյուրներին։ «Պաղեստինյան կողմը պատրաստվում է ուսումնասիրել այս առաջարկը»,- ​​ասել է պաղեստինյան աղբյուրը։ Եգիպտոսը սպասում է նաև Իսրայելի պատասխանին։ «Ալ Արաբիա» հեռուստաալիքն իր հերթին պարզաբանում է, որ Եգիպտոսն առաջարկում է մարդասիրական զինադադար, որը կներառի Իսրայելի […]

̰
Բլինքենը և Ուկրաինայի արտգործնախարարը քննարկել են Կիևի հակահարձակման անհրաժեշտությունը

09:18 13.05.2023

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցում քննարկել է ուկրաինական հակահարձակման համար անհրաժեշտ արտաքին օգնության հետ կապված հարցեր։ Նրանք քննարկել են Ուկրաինայի հակահարձակման նախապատրաստական ​​աշխատանքները, այդ թվում՝ ինչպես միջազգային գործընկերների ներդրումը կարող է նպաստել դրա հաջողությանը: Բլինքենը հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոստումը «աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», […]

̰
Ամերիկացի վերլուծաբանը պարզ միջոց է առաջարկել՝ հասկանալու Ուկրաինայի հարցով Ռուսաստանի դրդապատճառները

09:10 13.05.2023

Ամերիկացի տնտեսագետ, վերլուծաբան Ջեֆրի Սաքսը կոչ է արել համեմատել Ուկրաինան Մեքսիկայի հետ՝ ավելի լավ հասկանալու համար Ռուսաստանի դիրքորոշումը հակամարտությունում։ Այս մասին նա հայտարարել է Կանադայի արտաքին քաղաքականության ինստիտուտին տված հարցազրույցում։ «Պատկերացնենք միայն, որ Չինաստանն ու Մեքսիկան որոշում են ստեղծել ռազմական դաշինք: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը և Թրյուդոն (Կանադայի վարչապետ Ջասթին-խմբ.) չեն ասի՝ սա նրանց ընտրությունն […]

̰
Ավելի քան 60 հանրապետականներ Բայդենից պահանջում են մտավոր ունակությունների թեստ հանձնել

09:00 13.05.2023

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի քան 60 հանրապետականներ պահանջում են, որ ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենը մտավոր թեստ անցնի կամ հրաժարվի նախագահական մրցարշավին մասնակցելուց։ Կոնգրեսականների նամակը ուրբաթ օրը տարածել է Fox News հեռուստաալիքը։ Օրենսդիրները մտահոգություն հայտնեցին [Բայդենի] ներկայիս ճանաչողական վիճակի և նախագահի պաշտոնում ևս մեկ ժամկետով ծառայելու նրա կարողության վերաբերյալ այն բանից հետո, երբ նա հայտարարեց […]

̰
Ուկրաինացի պաշտոնյաները վստահ չեն հակահարձակման հաջողության հարցում․ ԶԼՄ

00:02 13.05.2023

Ուկրաինացի պաշտոնյաները վստահ չեն Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման հաջողության հարցում և անհանգստացած են, որ Արևմուտքը կդադարի ռազմական և ֆինանսական օգնություն տրամադրել Կիևին, հայտնում է Financial Times-ը։ Փակ դռների հետևում Կիևում որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ ընդունել են այն, ինչ նրանցից մեկը նկարագրել է որպես «շատ իրատեսական և շատ պրագմատիկ» դիրքորոշում: Ըստ թերթի, ուկրաինացի պաշտոնյաները խոստովանում են, որ […]

̰
Թրամփը խելահեղ է անվանել իրավիճակը Միացյալ Նահանգների հարավային սահմանին

23:59 12.05.2023

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խելահեղ է անվանել իրավիճակը երկրի հարավային սահմանին։ «Մեր հարավային սահման զանգվածային ներխուժումն աննախադեպ է աշխարհում: Սա բացարձակ խելագարություն է»,- ասել է Թրամփը տեսաուղերձում։ Այս շաբաթվա սկզբին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել էր, որ կառավարությունն ակնկալում է քաոս սահմանին՝ օրենսդրության չեղարկումից հետո («Բաժին 42»), որը թույլ էր տվել արտաքսել միգրանտներին՝ կորոնավիրուսի […]

̰
Էրդողանը քննադատում է թուրքական ընդդիմությանը Ռուսաստանի վրա հարձակում գործելու համար

23:28 12.05.2023

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի կարող թույլ տալ, որ ընդդիմությունը հարձակում գործի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի վրա, ըստ նրա՝ Մոսկվայի հետ հարաբերությունները պակաս կարևոր չեն, քան Վաշինգտոնի հետ։ Ավելի վաղ ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքից» Թուրքիայի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հայտարարությունը, ասել էր, որ […]

̰
Եվրոպան սպառնում է Չինաստանին հարաբերությունների բարդացմամբ

22:38 12.05.2023

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Ստոկհոլմում Եվրամիության (ԵՄ) արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ Ուկրաինայի պատճառով սպառնացել է Չինաստանին  բարդացնել հարաբերությունները։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ «ԵՄ հարաբերությունները Չինաստանի հետ նորմալ չեն զարգանա, եթե Չինաստանը չհամոզի Ռուսաստանին թողնել Ուկրաինան»,- ընդգծել է քաղաքական գործիչը։ Բորելը հավելել է, որ ներկայումս Չինաստանի հետ առևտրային հարաբերությունները հավասարակշռված չեն, անհրաժեշտ է […]

̰
Կրակի ինտենսիվությունը նվազել է նաև Վերին Շորժայի ուղղությամբ

22:18 12.05.2023

Ժամը 22:15-ի դրությամբ Սոթքի և Կութի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: Կրակի ինտենսիվությունը նվազել է նաև Վերին Շորժայի ուղղությամբ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

̰
Արդյո՞ք Հարավային Ադրբեջանի «վտարանդի կառավարությունը» գործում է Իլհամ Ալիևի հովանու ներքո

22:05 12.05.2023

Իրանի թուրքալեզու անջատողականները նոր համարձակ քայլ են կատարել՝ երկիրը փլուզելու նպատակով: Հարավային Ադրբեջանի անջատման հիմքերը նախապատրաստելու համար հատուկ կառույց է ձևավորվել: Ի՞նչ մանրամասներ են հայտնի և ովքե՞ր են կանգնած այս ամենի հետևում. Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիմնադիր կոնֆերանսն է կայացել՝ մի կառույցի, որի անվանումը շատ խոսուն է. այն կոչվում է «Հարավային Ադրբեջանի […]

̰
ԱՄՆ-ը պատրաստվում է Մեքսիկայից անօրինական միգրանտների զանգվածային հոսքին

21:52 12.05.2023

ԱՄՆ-ը պատրաստվում է միգրանտների զանգվածային հոսքի, որոնք անօրինական կերպով անցնում են Մեքսիկայի սահմանը 42-րդ հոդվածի սահմանումից հետո, որը թույլ է տալիս իշխանություններին արտաքսել միգրանտներին՝ կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի պատրվակով: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ երկրի հարավային սահմանը կհայտնվի «քաոսային» իրավիճակում՝ հարկադիր արտաքսման կանոնադրության ընդունումից հետո։ Պետության ղեկավարի կանխատեսումը միայն ավելացրել է […]

̰
21:20-ի դրությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է. ՀՀ ՊՆ

21:30 12.05.2023

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ ժամը 21:20-ի դրությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

̰
BACK_TO_TOP