Պատժամիջոցներին չմիանալու պատճառով իշխանությունը ԵՄ-ի համար խնդիր է դարձել․ Թբիլիսիի քաղաքապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+22.09 oC

Պատժամիջոցներին չմիանալու պատճառով իշխանությունը ԵՄ-ի համար խնդիր է դարձել․ Թբիլիսիի քաղաքապետ

18:28 01.05.2023

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, Վրաստանն արժանի էր Եվրամիության թեկնածուի կարգավիճակին նախորդ տարի ևս, քանի որ դրա համար կոնկրետ քայլեր էր ձեռնարկել։

Aliq Media-ի փոխանցմամբ՝ քաղաքապետը նշել է՝ Վրաստանին կարգավիճակ չտրամադրելը քաղաքական որոշում էր, և հասարակությունը շատ լավ հասկացավ, թե ինչու դա տեղի չունեցավ։ Կալաձեի խոսքով, Վրաստանի ներկայիս իշխանությունը ԵՄ-ի համար խնդիր է, քանի որ չի միանում պատժամիջոցներին, պատերազմ չի սկսում և երկրորդ ճակատ չի բացում երկրում (Ռուսաստանի դեմ-խմբ.)։

Կալաձեի պնդմամբ՝ այս ամենն օգտագործվում էր որպես յուրօրինակ լծակ, որից հետո էլ Վրաստանին տրվեց 12 կետից բաղկացած հանձնարարական:

«Ես դա բազմիցս կրկնել եմ և նորից կասեմ, որ Վրաստանն արժանի էր Եվրամիության թեկնածուի կարգավիճակին։ Ճիշտ է, որոշումը կայացվեց Ուկրաինայի և Մոլդովայի հետ կապված, բայց մենք առաջինն էինք դրան արժանի… Եթե իրատեսորեն նայենք, պարամետրերով ու թվերով, ապա Վրաստանն առաջինն է կոնկրետ քայլեր ձեռնարկում՝ բարեփոխումներ իրականացնելով, կոռուպցիայի դեմ պայքարով և այլն»,- ասել է Կալաձեն։

Հարցին, թե  արդյոք կառավարությունը կատարում է ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիայի և Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերյալ հանձնարարականները, Կալաձեն ասել է, որ 12 կետից բաղկացած ծրագրում դրանց մասին որևէ հիշատակում չկա։

«Մեր կառավարությունը պատրաստ է գործել բարեխղճորեն, անել ամեն ինչ, որպեսզի երկիրը ստանա կարգավիճակ։ Թե ինչ որոշում կկայացնեն, մեզանից կախված չէ։ Եթե ​​թեկնածուի կարգավիճակ տան, մենք ուրախ կլինենք, եթե ​​չտան՝ դա էլ խնդիր չէ։ Ո՛չ Գվարամիան, ո՛չ էլ հանցագործ Սաակաշվիլին այս 12 կետից բաղկացած ծրագրում նշված չեն»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 23.05.2025

SHANTNEWS

Ոչ ոք ինձ չի հեռացրել․ Թիկնիզյան

21:48 23.05.2025

Ոչ ոք ինձ չի հեռացրել․ Թիկնիզյան

«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը հայտարարել է, որ ակումբը չի հեռացրել իրեն մարզումներից: «Ինձ չեն հեռացրել ո՛չ մարզումներից, ո՛չ էլ առաջիկա խաղի հայտացուցակից: Ես զրույց եմ ունեցել ակումբի ղեկավարության հետ և ներկայացրել եմ ապագայի վերաբերյալ դիրքորոշումս: Նրանք ընդունել են առաջարկներս, այդ պատճառով էլ ես չեմ մեկնելու խաղին: Ոչ ոք ինձ չի հեռացրել, ոչ […] ...

«Երեխաների պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» խորագրով երկօրյա համաժողով Երևանում

21:38 23.05.2025

«Երեխաների պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» խորագրով երկօրյա համաժողով Երևանում

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի շահագրգիռ գերատեսչությունների և Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել «Երեխաների պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» խորագրով երկօրյա համաժողովը՝ քննարկելու արտակարգ և հետճգնաժամային իրավիճակներում երեխաների պաշտպանության մեխանիզմները: Այս մասին հայտնել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Հանդիպմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի […] ...

Անահիտ Մանասյանը մասնակցել է «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի» աշակերտների Վերջին զանգի միջոցառմանը

21:25 23.05.2025

Անահիտ Մանասյանը մասնակցել է «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի» աշակերտների Վերջին զանգի միջոցառմանը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 23-ին մասնակցել է «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի աշակերտների «Վերջին զանգին» նվիրված «Լռության լուսե թռիչք» խորագրով միջոցառմանը: Կրթահամալիրի շրջանավարտները հանդես են եկել համերգային ծրագրով, ներկայացրել բեմադրություն: Երիտասարդներին իրենց ելույթներով շնորհավորել են սիրված արտիստները: Շնորհավորելով շրջանավարտներին՝ Պաշտպանը նշել է, որ գիտելիքը մարդու ամենաարժեքավոր և անփոխարինելի հարստությունն է, […] ...

Սյունիքում ընթանում են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ

21:16 23.05.2025

Սյունիքում ընթանում են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ

Սյունիքի մարզում ընթանում են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ: «Հորիզոնի» նկարահանող խումբը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչների հետ երկու օր եղել է Սյունիքի մարզում, հետևել շինաշխատանքներին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

ՈւԵՖԱ-ն ներողություն է խնդրել «Տոտենհեմից» մեդալների պակասի համար

21:06 23.05.2025

ՈւԵՖԱ-ն ներողություն է խնդրել «Տոտենհեմից» մեդալների պակասի համար

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես ներողություն է խնդրել «Տոտենհեմ» ակումբից 2024/2025 մրցաշրջանի Եվրոպայի լիգայի եզրափակչի պարգևատրման արարողության ժամանակ մեդալների պակասի համար։ Թիմի ավագ Սոն Հյոն Մինը ու ևս երկու խաղացողներ մեդալ չէին ստացել՝ կազմակերպչական բացթողման պատճառով։ Սոնը գավաթը բարձրացրել էր առանց մեդալի։ «Ցավով նշում ենք, որ պարգևատրման ժամանակ բեմում բավարար մեդալներ չեն եղել՝ խաղացողների թվի անսպասելի անհամապատասխանության պատճառով։ […] ...

BACK_TO_TOP