11:02 19.04.2023
Ապրիլի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուի Բոնոն: Քննարկվել են տարածաշրջանում կայունության հաստատման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանային անվտանգության, տարածաշրջանում բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ հարցեր: […]
10:52 19.04.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի տոնի առթիվ, որում ասվում է. «Հայաստանի եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի առիթով: Հայաստանի եզդիական համայնքն իր աշխատանքով, քաղաքացիական նվիրվածությամբ, ազգային ավանդույթների նկատմամբ իր նախանձախնդրությամբ արժանացել է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների և պետական ինստիտուտների հարգանքին: […]
10:35 19.04.2023
Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Լիտվայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հանրապետության նախագահը համայնքի ներկայացուցիչներին մանրամասներ է հայտնել հարավկովկասյան տարածաշրջանային իրողությունների, հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեության ու դերակատարության և հայաստանյան ներքին կյանքի անցուդարձի վերաբերյալ: Նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի ղեկավարության մոտեցումներին և սկզբունքներին, երկրի […]
10:29 19.04.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա կապակցությամբ։ Թող նոր տարին եզդի մեր հայրենակիցների և աշխարհասփյուռ եզդի ժողովրդի համար նշանավորվի խաղաղությամբ և շարունակական ձեռքբերումներով: Հայ և եզդի ժողովուրդների միջև պատմական և մշակութային առնչությունները սկիզբ […]
09:51 19.04.2023
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ապրիլի 18-ին պետական լիազոր մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակին և կենսական նշանակության ապրանքների մատակարարմանն ու վաճառքին։ Լիազոր մարմինների ղեկավարները ներկայացրել են բնակչությանն ապրանքների մատակարարման ընթացքն ու խնդիրները, ինչպես նաև շրջափակման հարուցած սոցիալական լարվածության մեղմացմանն ուղղված պետական միջոցառումները: Քննարկվող գլխավոր թեման Հայաստանից Արցախ հումանիտար […]
09:40 19.04.2023
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 27-ին տեսակապի միջոցով կմասնակցի Աքքույու ատոմակայան միջուկային վառելիքի առաքման արարողությանը։ Այս մասին չորեքշաբթի TRT հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը։ «Ապրիլի 27-ին տեղի կունենա «Աքքույու» ԱԷԿ-ին միջուկային վառելիքի առաքման արարողություն, վառելիքի առաքումից հետո այս օբյեկտը միջուկային օբյեկտի կարգավիճակ կստանա, արարողությանը տեսակապով կմասնակցի նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»,- ասել […]
09:27 19.04.2023
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը որոշել է հետ կանչել Բելառուսից իր դեսպանին խորհրդակցությունների համար՝ Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ԿԺԴՀ-ի ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինի հանդիպումից հետո։ Այս մասին ասվում է ԱԳՆ երեքշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։ «Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը որոշել է հետ կանչել Բելառուսի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Իգոր Կիզիմին՝ խորհրդակցությունների համար»,- ասվում է տեքստում։ […]
09:18 19.04.2023
Սուդանում առնվազն 39 հիվանդանոց դադարեցրել է աշխատանքը բանակային ստորաբաժանումների և արագ արձագանքման ուժերի (հատուկ ջոկատների) միջև զինված բախումների արդյունքում։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է հանրապետության բժիշկների արհմիությունը։ «2023 թվականի ապրիլի 18-ի դրությամբ (բախումների չորրորդ օրը) մայրաքաղաքի 59 գլխավոր հիվանդանոցներից և պատերազմական գոտիներին հարող նահանգներից 39-ը դադարեցրել են աշխատանքը»,- ասվում է կազմակերպության զեկույցում, որը հրապարակվել է […]
23:30 18.04.2023
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Վենեսուելայի մայրաքաղաք Կարակաս։ Նախարարը Վենեսուելայի մայրաքաղաք է ժամանել Բրազիլիայից՝ նախորդ օրը սկսված լատինաամերիկյան շրջագայության շրջանակներում։ Կարակասում ծրագրված են Լավրովի բանակցությունները Վենեսուելայի իր գործընկեր Իվան Գիլի, Հանրապետության փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի հետ։ Բացի այդ, նախարարին կընդունի Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ Լավրովն ապրիլի 17-21-ը գտնվելու է Լատինական Ամերիկայում։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ից […]
22:10 18.04.2023
Հաջորդ շաբաթներն ու ամիսները կրիտիկական են Ուկրաինայի համար, ԱՄՆ-ն կփորձի տրամադրել այն, ինչ անհրաժեշտ է Կիևին, ասել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։ «Մենք գիտենք, որ հաջորդ շաբաթներն ու ամիսները կարևոր են լինելու Ուկրաինայի համար: Մենք ցանկանում ենք համոզվել, որ մենք նրանց տալիս ենք անհրաժեշտ հնարավորությունները», – CNN-ին ասել է Քիրբին: Նա ընդգծել […]
21:40 18.04.2023
ԱՄՆ-ը պատերազմի մեջ չէ և չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի հետ Ուկրաինայի պատճառով։ Նման հավաստիացումով ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը խոսել է երեքշաբթի օրը The Washington Post-ին տված հարցազրույցում։ «Մենք չենք պատերազմում Ռուսաստանի հետ և չենք պատերազմելու Ռուսաստանի հետ», – ասել է Պենտագոնի ղեկավարը։ Նա մեկնաբանել է խնդրանքը՝ պարզաբանել, թե արդյոք ԱՄՆ-ն Ուկրաինայում Ռուսաստանի հետ պրոքսի […]
21:18 18.04.2023
Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփին հայտարարել է, որ ԱՄՆ-ի՝ հանրայնացված ոչ բոլոր գաղտնի փաստաթղթերն են ճշգրիտ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ գլխավոր դատախազ Մերրիկ Գարլանդը հաստատել է, որ Մասաչուսեթսում ԱՄՆ ռազմաօդային ազգային գվարդիայի 102-րդ հետախուզական ստորաբաժանման 21-ամյա աշխատակից Ջեք Թեյշեյրը ձերբակալվել է Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքի մեջ ներգրավված լինելու կասկածանքով։ Նրան սպառնում է 10 տարվա ազատազրկում։ […]
21:16 18.04.2023
ԱՄՆ-ը չի հաղթի Չինաստանին, ուստի Վաշինգտոնն ու Պեկինը պետք է խաղաղ գոյակցեն, ասել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի անդամ Ադամ Սմիթը։ «Չինաստանի հետ մեր նպատակը խաղաղ գոյակցությունն է: Տարօրինակ է հնչում՝ հաշվի առնելով, որ մենք բոլորս խոսել ենք ՉԺՀ-ի կողմից սպառնալիքների մասին, բայց մենք չենք հաղթի Չինաստանին: Չինաստանը և Միացյալ Նահանգները երկարաժամկետ հեռանկարում […]
20:52 18.04.2023
Կառավարության գործունեության վերաբերյալ քաղաքացիների ամենամեծ ակնկալիքը տնտեսական կայուն աճի ապահովումն է: Այս տեսանկյունից ամենաբնութագրող ցուցանիշը համախառն ներքին արդյունքի աճն է` 12,6 տոկոս, որը մեր նման երկրների հետ համեմատած 3,7 անգամ ավելի է. ասել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը` ապրիլի 18-ին ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ գումարված արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության կառավարության […]
20:29 18.04.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, հաշվի առնելով 2023 թվականի ապրիլի 20-ին ժամը 10:00-ից մինչև 17:00-ն Արցախի Հանրապետությունը լրիվությամբ հոսանքազրկվելու հանգամանքը, հաստատել է կառավարության որոշում, որի համաձայն՝ 2023 թվականի ապրիլի 20-ի աշխատանքային օրը տեղափոխվել է 2023 թվականի ապրիլի 22-ը՝ շաբաթ օրը: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
19:57 18.04.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ներկայացրել է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2022թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Վարչապետը խոսել է տնտեսական ցուցանիշներից, անդրադարձել անվտանգային խնդիրներին: Ընդդիմությունը ևս ներկա է եղել արտահերթ նիստին: Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Նա ասել է, որ սովորաբար անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի ապագային, բայց կարևոր էր […]
18:21 18.04.2023
Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) հայ պատգամավոր Կարո Փայլանը թուրքական «Artı gerçek» ընդդիմադիր լրատվակայքին տված հարցազրույցում ամփոփել է 8 տարվա պատգամավորական գործունեությունը: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ Փայլանը անդրադարձել է նաև քաղաքական գործունեությամբ պայմանավորված իր նկատմամբ իրականացված թիրախավորման արշավներին ու լինչի դատաստան տեսնելու փորձերին: Փայլանի խոսքով՝ նա հատկապես ազդվել է մեջլիսում 2016-ին ծագած վեճից, երբ […]
15:27 18.04.2023
2022 թվականին պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 926 մլրդ ՀՀ դրամ, որը 2017 թվականի նկատմամբ ավելի է 768 մլրդ ՀՀ դրամով կամ 2 մլրդ 20 մլն ԱՄՆ դոլարով կամ 66.3 տոկոսով, իսկ 2018 թվականի նկատմամբ՝ 670 մլրդ ՀՀ դրամով կամ 1 մլրդ 820 մլն ԱՄՆ դոլարով կամ 53 տոկոսով: Այս մասին ԱԺ-ում […]
15:20 18.04.2023
ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի դեսպանները կանչվել են ՌԴ ԱԳՆ: Այս մասին հայտնում են Ռուսաստանի արտաքին գերատեսչությունից։ «Ռուսաստանի ներքին գործերին կոպիտ միջամտության և դիվանագիտական կարգավիճակին չհամապատասխանող գործողությունների հետ կապված՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի դեսպանները կանչվել են ԱԳՆ»,- հայտնել են նախարարությունից։ Ասվածին մանրամասներ չեն ավելացվել։
15:07 18.04.2023
Չափազանց կարևոր է, որ խաղաղության հնարավոր պայմանագրի իրագործման երաշխավորող միջազգային մեխանիզմներ ձևավորվեն, հակառակ դեպքում՝ պայմանագրի ստորագրման հաջորդ օրը կարող է պատերազմ բռնկվել կամ նոր էսկալացիա տեղի ունենալ: Այս մասին ԱԺ-ում խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կարևոր է նաև կողմերի միջև ծագած վեճերի լուծման մեխանիզմների գոյությունը, որ եթե կողմերը ի վիճակի չլինեն ծագած խնդիրները՝ պայմանագրի տեքստի մեկնաբանությունների […]
14:41 18.04.2023
Հավաքված հարկերը քաղաքացիներին վերադարձնելու կարեւոր ուղղություններից մեկը կենսաթոշակներն են: Այս մասին Ազգային ժողովում ելույթ ունենալիս խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կենսաթոշակների 2023 թվականի հունվարի 1-ից նախատեսված բարձրացումը մենք իրականացրինք 2022 թվականի սեպտեմբերից, այսինքն՝ 4 ամիս նախատեսվածից ավելի շուտ՝ հենց նկատի ունենալով բյուջետային բարենպաստ պայմանները: Այդ բարձրացման եւ 2022 թվականի բարձրացումների շնորհիվ մեր երկրում նվազագույն կենսաթոշակն աճեց […]
14:30 18.04.2023
Մեր քաղաքական կարեւոր հանձնառություններից մեկը՝ հայկական ավիացիայի վերածնունդը, այլևս իրագործված է: Այս մասին ԱԺ-ում ելույթ ունենալիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «2022 թվականին հայկական ավիաընկերությունների կողմից շուրջ 951 հազար ուղեւոր է փոխադրվել, որը 2018 թվականի ցուցանիշը գերազանցում է 1241 տոկոսով կամ 12.4 անգամ: 2022 թվականի արդյունքներով՝ հայկական ավիաընկերությունները տիրապետում են մեր օդային ուղեւորափոխադրումների շուկայի շուրջ […]
13:51 18.04.2023
ՀՀ Կառավարությունը մայրաքաղաք Երևանին կհատկացնի շուրջ 10 մլրդ դրամ՝ ընթացիկ տարում կապիտալ ծախսեր իրականացնելու համար և ևս 480 մլն դրամ՝ Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների արդիականացման և օդափոխման համակարգի նորացման համար: Հարցի վերաբերյալ նախագիծն այսօր քննարկվել, ապա՝ հաստատվել է Երևանի ավագանու նիստում: Մանրամասները՝ տեսանյութում:
13:35 18.04.2023
ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, ով այցով գտնվում է Ղազախստանում, պաշտոնական հանդիպումներին մասնակցում է աջ ձեռքը վիրակապած։ Երեքշաբթի առավոտյան Գրոսսին մասնակցել է էներգետիկայի նախարար Ալմասադամ Սաթկալիևի հետ հանդիպմանը։ Բանակցությունների արդյունքում կողմերը ստորագրել են տեխնիկական համագործակցության հնգամյա ծրագիր։ Միաժամանակ, ըստ հանդիպման լուսանկարի, աջ ձեռքի վիրակապը չի խանգարել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենին ստորագրել փաստաթուղթը։ Գրոսսին հանդիպել է նաև […]
13:09 18.04.2023
44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը էյֆորիայի մեջ է ու մտածում է վերցնել հնարավորինս շատ բան, իսկ եթե հնարավոր է՝ վերցնել ամեն ինչ: Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ԱԺ-ում՝ ներկայացնելով կառավարության ծրագրի 2022-ի կատարողականը: «Ըստ էության, Ադրբեջանը դառնում կամ դարձել է էներգետիկ և լոգիստիկ խաչմերուկ և նրա կարևորությունը թե ՌԴ-ի, թե որոշ արևմտյան երկրների համար մեծացել […]
13:01 18.04.2023
ՀՀ վարչապետի գնահատմամբ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերություններ հաստատելու մեծ հնարավորություն կա։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է խորհրդարանում: «Այդ հնարավորությունը մեծացել է վերքաղաքական, վերդիվանագիտական գործոնների, ավելի ճիշտ՝ մարդկային արժեքների շնորհիվ, այն բանից հետո, երբ մենք որոշեցինք արձագանքել Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժին»,-ասել է նա: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Թուրքիան էլ, եթե չհավատար Հայաստանի անկեղծությանը, […]
12:40 18.04.2023
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստվում է Չինաստանին առաջարկել ծրագիր, որը, նրա կարծիքով, կարող է բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչներին, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով գործին ծանոթ մարդկանց։ «Մակրոնը ձգտում է շրջել դիվանագիտական հիասթափեցնող քայլերի ալիքը՝ մոտենալով Չինաստանին մի ծրագրով, որը, նրա կարծիքով, կարող է հանգեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների»,-նշված է հոդվածում: […]
12:25 18.04.2023
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 18-20-ը պաշտոնական այցով կմեկնի Լիտվա: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Այցի շրջանակներում նախագահը հանդիպումներ կունենա Լիտվայի նախագահի և բարձրաստիճան ղեկավարության հետ, կմասնակցի հայ-լիտվական գործարար համաժողովի բացմանը։
12:01 18.04.2023
Խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ խաղաղության հասնել նշանակում է կարգավորված հարաբերություններ ունենալ 4 հարևանների հետ: Ըստ նրա՝ Վրաստանի ու Իրանի հետ հարաբերությունների ոչ թե կարգավորման, այլ խորացման խնդիր ունենք, ուրեմն խաղաղություն նշանակում է կարգավորված հարաբերություններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Ըստ նրա՝ հարցերի հարցը հետևյալն է՝ որքանո՞վ է դա իրատեսական, իրագործելի, որքանո՞վ են Ադրբեջանի […]
11:47 18.04.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին։ Վարչապետը կարևորել է ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցության հետևողական զարգացումը և հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության օրակարգի շարունակական առաջմղումը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ վարչակազմի օժանադակությունը՝ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում և հավելել, որ այդ օրակարգի իրացումը ՀՀ կառավարության համար ռազմավարություն է ու առաջնահերթություն: Միաժամանակ, […]