13:03 16.04.2023
Ուկրաինային անհրաժեշտ են անվտանգության արդյունավետ երաշխիքներ ՆԱՏՕ-ին անդամակցելուց առաջ,- 1tv.ge-ի փոխանցմամբ՝ իր ամենօրյա ուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ «Մեր ընդհանուր դիրքորոշումը Լիտվայի գագաթնաժողովում, բոլոր մասնակից պետությունների դիրքորոշումը կարող է լինել միայն այնքան հավակնոտ, որքան պահանջում է եվրոպական անվտանգությունը։ Ես համոզված եմ դրանում։ Ուկրաինայի համար անվտանգության արդյունավետ երաշխիքներ, այսինքն՝ կանոնների վրա հիմնված միջազգային կարգի […]
12:45 16.04.2023
Իտալիան կրճատել է Ռուսաստանից մատակարարվող գազի մասնաբաժինը 40%-ից մինչև 10-ից մի փոքր ավելին, Corriere della Sera-ին տված հարցազրույցում ասել է հանրապետության շրջակա միջավայրի և էներգետիկ անվտանգության նախարար Ժիլբերտո Պիչետտո-Ֆրատինը։ «Մենք փաստացի հաղթահարել ենք մեր կախվածությունը Մոսկվայից»,- ասել է նա։ Պիկետտո-Ֆրատինի խոսքով, դա ձեռք է բերվել Ադրբեջանից, Ալժիրից և Լիբիայից գազի գնումների ավելացմամբ: Միաժամանակ նա ընդգծել […]
12:05 16.04.2023
Միջազգային հանրությունը պետք է պայմաններ ստեղծի Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար. Այս մասին ապրիլի 16-ին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոննան։ «Անհրաժեշտ է աշխատանք սկսել երկխոսության համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Այս պատասխանատվությունը կրում են բոլոր պետությունները»,- ասել է նա ճապոնական NHK հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Կոլոննան խոստովանել է, որ այս պահին Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների համար […]
20:16 15.04.2023
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ 12 մետրանոց գերմանական «MAN» մակնիշի նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն այսօր դուրս եկավ ուղեգիծ: Ավտոբուսները կսպասարկեն համար 1 ավտոբուսային նոր երթուղին: Այն Աջափնյակը կենտրոնով կկապի Քանաքեռ-Զեյթունին: Այս ավտոբուսները տեղափոխում են 25 նստած և 80 կանգնած ուղևոր: 14 նոր «Ժոնգ Թոնգ» մակնիշի 8.6մ ավտոբուսներն էլ համալրել ու սպասարկում են գործող համար 58 […]
19:25 15.04.2023
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ տեղի ունեցած միջադեպը պատրվակ էր ադրբեջանական թիմի՝ հայրենիք վերադառնալու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: «Հավաքականի վերադարձի մասին որոշումը կայացվել է Ադրբեջանում: Անձամբ զրուցել եմ պատվիրակության ներկայացուցիչների հետ, նրանք ինչ-որ բանից դժգոհ չէին: Պատվիրակության ղեկավարը, մարզիչները միաբերան ասում էին, որ շոյված են, լավ են զգում, իրենք […]
19:14 15.04.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ այսօր Դիլիջանում մեկնարկել են ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի երկրորդ նիստի աշխատանքները, որոնք ընթանալու են ապրիլի 15-16-ը՝ ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում: Նիստին մասնակցում են Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, վերոնշյալ խորհրդի փոխնախագահ, «Տնտեսական հեռանկարների կենտրոն-հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Ջավադյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Ֆինանսների նախարար […]
19:02 15.04.2023
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին Ուկրաինայի ղեկավարը գրել է Telegram ալիքում։ «Մոտ մեկուկես ժամ զրույց ունեցա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Մենք քննարկել ենք նախագահ Մակրոնի Չինաստան կատարած վերջին այցի արդյունքները»,- գրել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը Մակրոնին պատմել է ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին և նշել Կիևին աջակցությունն […]
18:16 15.04.2023
Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի և Բելառուսի 438 ֆիզիկական անձանց և 254 ընկերությունների նկատմամբ։ Համապատասխան հրամանագրերը հրապարակվել են Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում։ Նշվում է, որ պատժամիջոցների նախաձեռնողը դարձել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։ «Անձնական հատուկ տնտեսական և այլ սահմանափակող միջոցների (պատժամիջոցների) ենթակա անձանց» փաստաթղթի, ցուցակներում ընդգրկվել են Ռուսաստանի և Բելառուսի 87 քաղաքացիներ։ Նրանց թվում են […]
13:00 15.04.2023
Եմենի հութի ապստամբների 120 հոգանոց օդանավը շաբաթ օրը օդ է բարձրացել Սաուդյան Արաբիայի հարավ-արևմուտքում գտնվող Աբհա քաղաքի օդանավակայանից և շարժվել դեպի Եմենի մայրաքաղաք։ Այս մասին Twitter-ում հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ)։ «Մեր ինքնաթիռը՝ 120 ազատ արձակված բանտարկյալներով, ԿԽՄԿ-ի աշխատակիցների ուղեկցությամբ, այսօր առավոտյան մեկնել է Սաուդյան Արաբիայի Աբհայից և շարժվում է դեպի Սանաա», – […]
12:37 15.04.2023
Սուդանի մայրաքաղաք Խարտում քաղաքի արագ արձագանքման ուժերի ռազմական ճամբարում մարտական ձայներ են լսվում, տեղից հայտնել է РИА Новости-ի թղթակիցը։ «Կրակոցների ձայներ են լսվում Խարտումում արագ արձագանքման ուժերի ճամբարի վայրից»,- հայտնել է թղթակիցը։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սուդանի մայրաքաղաքում բախումներ են տեղի ունեցել արագ արձագանքման ուժերի եւ կանոնավոր բանակի միջեւ։
12:22 15.04.2023
Երևան և Լիոն քաղաքների միջև դեռևս 1992թ. սկիզբ առնող հարաբերությունները գործնական նոր փուլ կտեղափոխվեն՝ ընդգրկելով քաղաքային տնտեսության նոր ոլորտներ: Ապրիլի 8-ից 14-ը Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Հայաստանում էր: Այցի մանրամասներն ու նախանշվող ծրագրերը Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տեսանյութում:
11:11 15.04.2023
Իսրայելի ոստիկանությունը փակում է Երուսաղեմի Հին քաղաքի մուտքերը այցելուների, այդ թվում՝ ուխտավորների, զբոսաշրջիկների և լրագրողների համար, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Հին քաղաք տանող դարպասների մոտ, որտեղ գտնվում է Սուրբ Գերեզմանի եկեղեցին, որտեղ այսօր ակնկալվում է իջեցնել Սուրբ կրակը, արգելապատնեշներ են տեղադրվում և ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացված։ Այնուամենայնիվ, ուխտավորների առանձին կազմակերպված խմբերը հնարավորություն են […]
10:36 15.04.2023
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում հայտնում է, որ մեկ օրում շահագործման է հայտնվել 2 նոր երթուղի։ «Օրը սկսենք հաճելի նորությամբ՝ Երևանի բնակիչների համար։ Այսօրվանից կգործի 1 համարի նոր երթուղին, ինչպես նաև կվերականգնվի 58 համարի ավտոբուսի ակտիվ երթևեկությունը։ 1 համարի երթուղին Աջափնյակը կկապի Քանաքեռ-Զեյթունին՝ անցնելով Կենտրոնով։ Իսկ 58 համարի ավտոբուսի աշխատանքը այսօրվանից կլինի ակտիվ […]
10:25 15.04.2023
Հարավային Կորեան, ԱՄՆ-ն և Ճապոնիան պայմանավորվել են կանոնավոր հակահրթիռային պաշտպանության և հակասուզանավային պաշտպանության զորավարժություններ անցկացնել Եռակողմ պաշտպանական երկխոսության (DTT) ավարտին՝ Հյուսիսային Կորեայի աճող սպառնալիքներին դիմակայելու համար, հայտնել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը: Բանակցող պատվիրակությունները գլխավորում էին Հարավային Կորեայի պաշտպանության նախարարի պաշտպանական քաղաքականության գծով տեղակալ Հո Թաե Գյունը, ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական Հնդկ-խաղաղօվկիանոսյան անվտանգության հարցերով Էլի […]
22:30 14.04.2023
Յուրահատուկ բանավեճ է ծավալվել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության և Ռուսաստանի արտգործնախարարության միջև: Պատճառը ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի մասնակցությունն է: Դիվանագիտական լարվածությունն այս խնդրի շուրջ, կարծես, շարունակում է աճել: Ինչո՞ւ է այս անգամ Մոսկվայի արձագանքն այդքան սուր: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հիշեցնեմ՝ անցած շաբաթ Հայաստանի ՊՆ մամլո խոսնակը հաստատել էր տեղեկությունն այն […]
21:59 14.04.2023
Ապրիլի 13-ին Երևանում անցկացվեց «Խթանելով կանանց ներգրավումը ոստիկանության ծառայությունում» թեմայով հանդիպում-քննարկում, որին մասնակցում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Բացման խոսքով հանդես եկան ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին և ՄԻՊ աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների […]
21:00 14.04.2023
Այս շաբաթ Ադրբեջանը դիմեց սադրանքի: Դարձյալ արտաքին խաղացողների կողմից տարբեր հայտարարություններ հնչեցին: Ի՞նչ լծակներ կարող են գործի դրվել: Արդյունավետ գործելու ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել Արցախը: Այս ամենի ողջ ենթատեքստին ու հարցերի շրջանակին անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
20:33 14.04.2023
Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացել է աշխատանքային քննարկում Միգրացիայի միջազգային կազմակերպության ծրագրերի համակարգող Արեգ Բադալյանի, «ԱՄ Փարթներս Քոնսալթինգ Քամփնի» ՍՊԸ-ի խորհրդատու, հետազոտությունների համակարգող Մելինե Թորոսյանի մասնակցությամբ։ Արեգ Բադալյանը և Մելինե Թորոսյանը ներկայացրել են ՄԱԿ-ի միգրացիոն գործակալության ծրագիրը, որի նպատակն է արտագնա աշխատանքի մեկնողների համար գտնել աշխատատեղեր իրենց բնակավայրում կամ մարզում։ Աշխատանքային քննարկումը վարել է Արթիկ […]
20:18 14.04.2023
Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին ապրիլի 13-ին պաշտոնական այցով մեկնել է Անկարա: 11 տարվա ընթացքում սա Եգիտպոստի ԱԳՆ-ի ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Թուրքիա: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այցի ընթացքում Շուքրին հանդիպել է իր գործընկերոջ՝ Մևլյութ Չավուշօղլուի հետ, որից հետո կողմերը համատեղ մամուլի ասուլիս են տվել: Չավուշօղլուն շնորհակալություն հայտնելով Շուքրիին Թուրքիա կատարած այցի համար ասել է. «Մենք ուրախ […]
19:57 14.04.2023
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 14-ին ընդունել է Հայաստանում Մոլդովայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վալերիու Քիվերիին: Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ Հայաստան-Մոլդովա բարեկամական խմբի ղեկավար Արփինե Դավոյանը եւ խմբի անդամ Վիգեն Խաչատրյանը: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Հակոբ Արշակյանը շնորհավորել է Վալերիու Քիվերիին դեսպան նշանակվելու կապակցությամբ եւ համոզմունք հայտնել, որ վերջինս իր գործունեությամբ կնպաստի հայ-մոլդովական […]
16:38 14.04.2023
Ապրիլի 14-ին Սամարղանդում ԱՊՀ ԱԳՆԽ նիստի շրջանակում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի զրույցը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: «Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Կարևորվել է հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով […]
15:52 14.04.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամմեդ Ջալուդին և Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտտիին: Նշենք, որ ս.թ. ապրիլի 15-23-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի Ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնությունը, որի անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է: Վարչապետը, ողջունելով երկու ֆեդերացիաների նախագահներին, […]
15:15 14.04.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթ է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում․ «Մեծարգո՛ Վալենտինա Իվանի, Հարգելի՛ գործընկերներ, լիագումար նիստի մասնակիցներ, Հայաստանի Հանրապետության համար ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությունը եղել եւ մնում է համագործակցության կարեւոր ուղղություն: Չափազանց արժեքավոր է այս տարիների ընթացքում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կուտակած գործնական փորձը: Դրա հետ մեկտեղ, այժմ մենք պետք է […]
15:11 14.04.2023
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Սամարղանդում հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ հանդիպումը կայացել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում։ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունների մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։
14:30 14.04.2023
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 14-ին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ լիագումար նիստի շրջանակում Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ղազախստանի Հանրապետության Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաեւին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է ղազախ գործընկերոջը մարտ ամսին կայացած մրցակցային մթնոլորտում անցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Կողմերը փաստել են, որ Հայաստանի եւ Ղազախստանի համագործակցությունը բարեկամական է, որի կարեւոր […]
14:07 14.04.2023
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում մասնակցում է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
13:41 14.04.2023
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 14-ին ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին: Ա. Գրիգորյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից ապրիլի 11-ին Տեղ համայնքի մոտակայքում իրականացրած սադրանքը՝ ընդգծելով, որ նման քայլերի միակ նպատակը հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններին ուղղված ջանքերն ի չիք դարձնելն է: Այս համատեքստում Լ. Բոնոն շեշտել […]
12:56 14.04.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին նախագահն ասել է. «Համոզված եմ, որ Ձեր այցելությունը իր նպաստը կբերի տարածաշրջանում խնդիրների լուծմանը: Ցավոք սրտի, իրավիճակն այնպիսին չէ, որպեսզի մենք անհանգստանալու տեղ չունենանք խաղաղության ճանապարհին առկա գործընթացում: Մենք համոզված ենք, որ ԵԱՀԿ-ն իր դերն […]
12:42 14.04.2023
ՀՀ Քննչական կոմիտռն պարզաբանում է տարածել Եռաբլուր պանթեոնում 2022թ, սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով տուժող ճանաչված և նրանց աջակցող մի խումբ այլ անձինք ՀՀ քննչական կոմիտեի առջև իրականացվող ակցիայի ընթացքում ՀՀ ՔԿ ներկայացուցիչների հետ հանդիպելու պահանջի մասին։ Նշվում է, որ պահանջ ներկայացնողները հստակ չեն ձևակերպել իրենց ակնկալիքները։ Մի կողմից բարձրացվում է […]
11:48 14.04.2023
Ապրիլի 13-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ընկերակցող պատվիրակության հետ, Դամասկոսում հանդիպել է Սիրիայի ԲԱԱՍ կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Հիլալ Հիլալիին։ Հիլալին, իր կողմից ողջունելով հյուրերին, փոխանցել է ԲԱԱՍ կուսակցության գլխավոր քարտուղար Բաշար ալ-Ասադի ողջույնները պատվիրակությանը եւ նրանց միջոցով հայությանը՝ ընդգծելով, որ սիրահայությունը սիրիական հասարակության էական բաղադրիչներից մեկն է։ Հիլալը բարձր է գնահատել սիրիահայության ազգային, […]