TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարդիկ հավատում են կառավարության խաղաղության օրակարգին, կառավարող մեծամասնության՝ «ապագա կա» կարգախոսին. Նիկոլ Փաշինյան

11:40 18.04.2023

Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2022 թվականի կատարման ընթացի ու արդյունքների մասին զեկույցի քննարկումը: Զեկույցը ներկայացրել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանում տեղի է ունենում շուրջ 55 հազար բնակարանի կառուցման գործընթաց, որը,  Հայաստանի բնակարանային երբևէ ստեղծված ֆոնդի շուրջ 6 տոկոսն է: Նրա խոսքով՝ 3-րդ հանրապետության պատմության մեջ բնակարանաշինությունը երբեք […]

̰
Հալեպում գումարվել է Հայ Դատի Միջին Արևելքի հանձնախմբերի խորհրդաժողովը

11:31 18.04.2023

Ապրիլի 16-17ը Հալեպում գումարվեց ՀՅԴ Հայ դատի Միջին Արեւելքի հանձնախմբերի խորհրդաժողով, ներկայացվեցին շրջանների աշխատանքների վերաբերյալ զեկույցներ, Միջին Արեւելքում Հայ Դատի հետապնդման ուղղությամբ մարտահրավերները և առաջարկվեցին լուծումներ՝ դիմագրավելու մատնանշված խնդիրները։ Այս մասին հայտնում են Հայ դատի գրասենյակից: Խորհրդաժողովին մասնակցում էին Հայ Դատի Միջին Արեւելքի գրասենյակի (Բեյրութ) տնօրեն Վերա Յաղուբյանը, Իրանի (երկու շրջաններից), Լիբանանի, Սիրիայի եւ արաբական […]

̰
ՀՀ նախկին վարչապետը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և այլ ապօրինի գործարքներին մասնակցելու մեջ

11:26 18.04.2023

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, 2006 թվականից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով հանրային պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձ, անցել է պաշտոնեական լիազորությունները, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու արգելքին հակառակ՝ վստահված անձանց միջոցով մասնակցել է ավազի արդյունահանմամբ զբաղվող «Ավազահատիկ» ՍՊ ընկերության կառավարմանը՝ օրինականացնելով դրա արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքերը: Հակակոռուպցիոն կոմիտեում […]

̰
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ԱԺ-ում կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցի քննարկմանը

11:14 18.04.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Ազգային ժողովում կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին տարեկան զեկույցի քննարկմանը:

̰
Արցախի ԱԳ նախարարն ընդունել է բարերար Աննա Աստվածատուրյան-Թերքոթին

11:05 18.04.2023

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ապրիլի 17-ին Հայաստանի Հանրապետությունում ԱՀ մշտական ներկայացուցչությունում ընդունել է «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի նախագահ, «Սեր Արցախ» բարեգործական նախագծի հեղինակ, Վեսթբրուքի (ԱՄՆ) քաղաքային խորհրդի նախագահ Աննա Աստվածատուրյան-Թերքոթին: Զրուցակիցները քննարկել են շրջափակման պատճառով Արցախում առաջացած հումանիտար խնդիրները։ Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հյուրին՝ արցախյան հիմնախնդրի մասին տեղեկացվածության բարձրացմանն ուղղված […]

̰
Կալանավորվել է 44-օրյայի ընթացքում հիվանդության սիմուլյացիա դրսևորելու համար մեղադրվող բարձրաստիճան սպա

10:57 18.04.2023

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստեր են ձեռք բերվել այն մասին, որ պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետը ռազմական դրության պայմաններում՝ 2020թ. հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում, հիվանդության սիմուլյացիա է դրսևորել։ Ստացիոնար բուժում չպահանջող առողջական […]

̰
G7 երկրները ողջունել են Թեհրանի և Էր-Ռիադի միջև հարաբերությունների կարգավորումը

10:22 18.04.2023

G7-ի արտգործնախարարները ողջունել են Մերձավոր Արևելքի երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև հարաբերությունների կարգավորումը։ Այս մասին ասվում է երեքշաբթի ընդունված նրանց համատեղ հայտարարության մեջ։ «Մենք ողջունում ենք նախաձեռնությունները, որոնք ուղղված են երկրների միջև երկկողմ հարաբերությունների բարելավմանը և տարածաշրջանում լարվածության նվազեցմանը, ներառյալ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունը կապերը վերականգնելու վերաբերյալ», […]

̰
Պենտագոն. ԱՄՆ զինվորականները չեն մասնակցում Ուկրաինայում ռազմական գործողություններին

23:04 17.04.2023

ԱՄՆ զինվորականները ներկա են Ուկրաինայում՝ աջակցելու ԱՄՆ դեսպանատան գործունեությանը և չեն մասնակցում ռազմական գործողություններին, ասել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։ «Հստակ լինելու համար, ասեմ, որ Ուկրաինայում չկան ԱՄՆ-ի ռազմական ստորաբաժանումներ, որոնք կմասնակցեն մարտական ​​գործողություններին»,-ասել է նա ճեպազրույցում: Ի պատասխան ԶԼՄ-ների վերջին լուրերի՝ Սինգհը հավելել է, որ Միացյալ Նահանգների զորքերի փոքր կոնտինգենտը ներգրավված է […]

̰
Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումներն ուժի մեջ կմտնեն աշնանը․Մակրոն

22:41 17.04.2023

Կենսաթոշակային բարեփոխումը, որը Ֆրանսիայում կբարձրացնի կենսաթոշակային տարիքը  62-ից մինչև 64 տարեկան, ուժի մեջ կմտնի աշնանը, երկուշաբթի օրը հեռուստաուղերձում ասել է նախագահ Էմանուել Մակրոնը։ «Ինչպես գիտեք, ուրբաթ օրը Սահմանադրական խորհուրդն ընդունեց կենսաթոշակային բարեփոխումների օրինական ճանաչումը։ Ես, ինչպես տրամաբանությունն է հուշում, հրապարակեցի այս օրենքը։ Աշնանը կենսաթոշակային բարեփոխումն ուժի մեջ կմտնի»,- ասաց նա։ Մակրոնը նշել է, որ բարեփոխումն […]

̰
Ռուսաստանը շահագրգռված է, որ Ուկրաինայում հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի․ Լավրով

21:20 17.04.2023

Ռուսաստանը շահագրգռված է, որ Ուկրաինայում հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բրազիլիայի արտգործնախարար Մաուրո Վիեյրայի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Հասկանալի է, որ մենք շահագրգռված ենք ուկրաինական հակամարտության շուտափույթ ավարտով»,- ասել է նախարարը։

̰
Չինաստանը լայնածավալ ռազմական միջոցառումներ կանցկացնի Դեղին ծովում

21:10 17.04.2023

Չինաստանը երեքշաբթի օրը լայնածավալ ռազմական միջոցառումներ կանցկացնի Դեղին ծովում, երկուշաբթի օրը հայտնել է Չինաստանի ծովային անվտանգության վարչությունը։ Հաղորդվում է, որ ապրիլի 18-ին տեղի ժամանակով ժամը 9.00-12.00-ին տեղի կունենան «լայնածավալ ռազմական միջոցառումներ»: Նավերի անցումը միջոցառումների տարածքում արգելված է։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

̰
Պենտագոնում կարծում են, որ ՌԴ-ն միջուկային զենք չի օգտագործի Ուկրաինայում

21:05 17.04.2023

ԱՄՆ-ն չի կարծում, թե Ռուսաստանը միջուկային զենք կօգտագործի Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության շրջանակներում, քանի որ ներկայիս հակամարտությունը չի սպառնում Ռուսաստանի Դաշնության գոյությանը, ասել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Քոլին Քալը։ «Ռուսները հետևողականորեն նշում են, որ Ռուսաստանի միջուկային դոկտրինան չի փոխվել, և որ իրենք միջուկային զենք կօգտագործեն, եթե պետության գոյությանը վտանգվի: Մենք չենք հավատում, որ այս պատերազմը […]

̰
Բայդենը վետո է դնելու սպորտում տրանսգենդերների արգելքի վրա

21:02 17.04.2023

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վետո կդնի, եթե Կոնգրեսն ընդունի օրենսդրություն, որն արգելում է տրանսգենդեր ավագ դպրոցի աշակերտներին մասնակցել սպորտային պարապմունքներին՝ ելնելով իրենց սեռից, հայտնել է Սպիտակ տունը։ Նրա Կառավարման և բյուջեի գրասենյակը քննադատել է Ներկայացուցիչների պալատի նախաձեռնությունը՝ ասելով, որ օրենքը նշանակում է «բացարձակ արգելք տրանսգենդեր ուսանողների նկատմամբ, նույնիսկ տարրական դասարանների աշակերտներին արգելում է խաղալ իրենց […]

̰
Ավստրիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

20:58 17.04.2023

Ապրիլի 17-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության դեսպան Թոմաս Մյուլմանին (նստավայրը՝ ք. Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Պարույր Հովհաննիսյանը հաջողություն է մաղթել դեսպանին և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնշանավորվի Հայաստանի և Ավստրիայի միջև հարաբերությունների առաջընթացով և հաջողություններով։ Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ […]

̰
Ստամբուլի քաղաքապետը պոլսահայերին հորդորում է նախագահ ընտրել Քեմալ Քլչդարօղլուին

20:32 17.04.2023

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն այցելել է Պոլսի հայոց պատրիարքարան: Նա հանդիպում է ունեցել պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ: Ի՞նչ առիթով էր հանդիպումը և ինչո՞ւ է հայերին շնորհավորելու եկել ոչ թե ինքը՝ Քլչդարօղլուն, այլ Իմամօղլուն: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն եկել էր պատրիարքություն հայերին Սուրբ Զատկի կապակցությամբ  շնորհավորելու համար և […]

̰
ԱԺ նախագահի տեղակալը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին է ներկայացրել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասները

20:15 17.04.2023

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 17-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ: Հյուրի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասները: Էրիկա Օլսոնը հայտնել է, որ ԱՄՆ-ն աջակցում է կարգավորման գործընթացին: Կողմերն ընդգծել են այս ամռանը երրորդ երկրների […]

̰
Կիևը մտահոգություն է հայտնել հացահատիկի արտահանման արգելքից հնարավոր կորուստների կապակցությամբ

19:57 17.04.2023

Ուկրաինան զգալի վնասներ է կրելու գյուղմթերքների արտահանման սահմանափակումների պատճառով։ Այս մասին ապրիլի 17-ին հայտարարել է Գերագույն ռադայի հարկային կոմիտեի ղեկավար Դանիիլ Գետմանցևը։ «Արտահանման կորուստներն ավելի մեծ կլինեն, եթե արգելքին միանան սահմանամերձ այլ երկրներ, առաջին հերթին՝ Ռումինիան, որը 2022 թվականին դարձավ երկրորդ երկիրը Լեհաստանից հետո՝ ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման արժեքով, այդ թվում՝ հացահատիկի արտահանման առումով թիվ […]

̰
Իրանը շարունակում է տեխնիկական բանակցությունները ՄԱԳԱՏԷ-ի հետ. Քանանի

19:54 17.04.2023

Իրանի տեխնիկական բանակցությունները Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ շարունակվում են։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին՝ հույս հայտնելով, որ գործակալության ջանքերը հեռու կլինեն քաղաքական ճնշումներից։ Մատնանշելով ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի վերջերս Իրան կատարած այցը, Քանանին իր ամենշաբաթյա ասուլիսում ասել է, որ Իրանի տեխնիկական բանակցությունները գործակալության հետ շարունակվում են՝ հիմնվելով […]

̰
Թուրքիայի պաշտպանության նախարարը հացահատիկի գործարքը կքննարկի Ուկրաինայի փոխվարչապետի հետ

19:43 17.04.2023

Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսանդր Կուբրակովը երեքշաբթի կայցելի Թուրքիա, կողմերը կքննարկեն «հացահատիկի գործարքը». հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Երկուշաբթի ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ հացահատիկի գործարքի հեռանկարներն այնքան էլ պայծառ չեն, պայմանագրերի երկրորդ մասի պայմանների կատարման հետ կապված իրավիճակը բարելավման միտում չունի։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ավելի վաղ նամակներ է […]

̰
Սիրիայի ժողովուրդն իր տոկունության և համբերատարության շնորհիվ կհաղթահարի առկա ճգնաժամը․ ՀՀ նախագահ

19:30 17.04.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադին Սիրիայի Ազգային տոնի կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Հայաստանում բարձր են գնահատում հայ և սիրիացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը՝ ամրապնդված փոխօգնության բազմաթիվ օրինակներով: Լիահույս եմ, որ Սիրիայի ժողովուրդն իր տոկունության և համբերատարության շնորհիվ կհաղթահարի առկա ճգնաժամը և ձեռնամուխ կլինի երկրի վերակառուցմանը: Մաղթում […]

̰
Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը նշել է այն երկրների անունները, որոնք շահագրգռված են գազ գնել հանգույցի միջոցով

19:15 17.04.2023

Եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում՝ Հունգարիան և Սերբիան, շահագրգռված են գազ գնել արևմտյան Թուրքիայի տարածքում ստեղծվող գազային հանգույցի միջոցով` երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը։ «Մենք շփվում ենք գազի կարիք ունեցող եվրոպական երկրների հետ: Բուլղարիան առաջինն էր, որ աջակցեց մեր առաջարկին, տարեսկզբին մենք համաձայնություն ձեռք բերեցինք և սկսեցինք մատակարարումները: Հյուսիսային Մակեդոնիայի գործընկերները […]

̰
ԱՄՆ-ը և դաշնակիցները ցանկանում են խզել տնտեսական հարաբերությունները Չինաստանի հետ. ԶԼՄ-ներ

17:07 17.04.2023

ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները մտածում են, թե ինչպես նվազեցնել տնտեսական հարաբերությունները Չինաստանի հետ՝ վախենալով հնարավոր հակամարտությունից կամ նոր համավարակից, գրում է Wall Street Journal-ը։ Հրատարակության համաձայն՝ Վաշինգտոնը և նրա դաշնակիցները ցանկանում են որոշել, թե «ինչպես խզել իրենց տնտեսական հարաբերությունները Չինաստանի հետ՝ փորձելով սահմանափակել կապերը որոշակի ոլորտներով, որոնք նրանք համարում են ռազմավարական»։ Նշվում է, որ Ուկրաինայում […]

̰
Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը 

15:40 17.04.2023

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ողջունում է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին Հայաստանում։ Ապրիլի 17-18-ի այցի ընթացքում պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ՝ քննարկելու հայ-ամերիկյան երկկողմ փոխգործակցությունը և ԱՄՆ աջակցությունը հայ-ադրբեջանական դիվանագիտական բանակցություններին` միտված համընդգրկուն խաղաղության համաձայնագրին։  

̰
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը հրավիրվել է Պետդումա՝ պարզաբանումներ տալու կենսալաբորատորիաների աշխատանքի վերաբերյալ

13:06 17.04.2023

ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հրավիրվել է Պետդումայի հանձնաժողովի նիստին՝ Ռուսաստանի ներքին գործերին օտարերկրյա պետությունների միջամտության փաստերի հետաքննության գործով, բացատրություններ տալու Ուկրաինայում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեության վերաբերյալ։ «Հանդիպման ընթացքում պատգամավորները կքննարկեն օտարերկրյա գործակալների մասին օրենսդրության պահպանման պետական վերահսկողության, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության տարածքում օտարերկրյա հասարակական կազմակերպությունների գործունեության կարգավորման հարցեր», – ավելացրել է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

̰
Հայ-սիրիական բարեկամությունն այն հենքն է, որի վրա շարունակում են զարգանալ երկու երկրների եղբայրական հարաբերությունները. վարչապետի շնորհավորական ուղերձը

11:39 17.04.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին Սիրիայի Արաբական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ: Դարերի խորքից եկող և պատմական փորձություններով ամրացած հայ-սիրիական բարեկամությունն այն հենքն է, որի վրա շարունակում են զարգանալ երկու երկրների եղբայրական […]

̰
G7-ի արտգործնախարարները քննարկել են պարենային անվտանգության հարցը

11:09 17.04.2023

G7 երկրների արտգործնախարարները Կարուիզավայում նախարարական հանդիպման ժամանակ աշխատանքային ճաշ են անցկացրել, որի ընթացքում քննարկել են պարենային անվտանգության խնդիրը։ Ճաշը նվիրված է եղել «միջազգային գործընկերների հետ համագործակցության մասին» թեմային, հայտնել են Կարուիզավայում նախարարների հանդիպման մամուլի կենտրոնում։ Ընթրիքը տեւել է 70 րոպե։ «Ճապոնիայի (Ճապոնիայի արտաքին գործերի) նախարար Հայաշին ասել է, որ համաշխարհային մասշտաբի խնդիրների լուծման գործում G-7 […]

̰
Առնվազն վեց ինդոնեզացի զինվոր է զրկվել կյանքից օդաչուին փրկելու փորձի ժամանակ

10:20 17.04.2023

Ինդոնեզիայի Պապուա նահանգում ապստամբների կողմից պատանդ վերցված նորզելանդացի օդաչուին փրկելու գործողության ընթացքում զոհվել է Ինդոնեզիայի բանակի առնվազն վեց անդամ, իսկ 30-ը՝ անհետ կորել, ապրիլի 16-ին հայտնել է ավստրալական ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաշտոնյաներին։ Նշվում է, որ ապրիլի 15-ին մոտ 36 զինվորներ հերթապահել են լեռնոտ Նդուգա շրջանում, երբ Արևմտյան Պապուայի ազգային ազատագրական բանակի (TPNPB) զինյալ կազմակերպության անդամները […]

̰
Հարավային Կորեան և ԱՄՆ-ը սկսել են համատեղ օդային զորավարժություններ անցկացնել

08:08 17.04.2023

Կորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը սկսել են երկու երկրների օդուժի համատեղ զորավարժությունները։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի հրամանատարությանը։ Բացի դրանից, երկրները նաև հակահրթիռային պաշտպանության զորավարժություններ են սկսել Ճապոնիայի հետ համատեղ, հայտնում է գործակալությունը։ Նրա խոսքով՝ զորավարժությունները կտևեն 12 օր։ Միջոցառումն ուղղված է երկրների ռազմաօդային ուժերի համակարգման բարելավմանը և […]

̰
Սուդանի մայրաքաղաքի կենտրոնում մարտերը թեժանում են

22:28 16.04.2023

Սուդանի մայրաքաղաք Խարթումի կենտրոնում բանակային ստորաբաժանումների և Արագ արձագանքման ուժերի միջև մարտերը ակտիվացել են այն բանից հետո, երբ կողմերը պայմանավորվել են ժամանակավորապես բացել մարդասիրական միջանցքները, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Ավելի վաղ Սուդանի կառավարական բանակը և երկրի արագ արձագանքման ուժերը պայմանավորվել էին բացել մարդասիրական միջանցքները մի քանի ժամով։ Խարթումի կենտրոնում հիմնական մարտերը ընթանում են երկրի […]

̰
Պուտինն աշխատանքային հանդիպում է ունեցել Չինաստանի պաշտպանության նախարարի հետ

21:45 16.04.2023

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային հանդիպում է ունեցել Չինաստանի Պետխորհրդի անդամ, Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուի հետ։ Այս մասին կիրակի օրը՝ ապրիլի 16-ին, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լի Շանֆուն պաշտոնական այցով Ռուսաստան է ժամանել ապրիլի 16-ին։ Նա երկրում կմնա մինչև ապրիլի 19-ը։ Հայտարարվել է, որ այցի ընթացքում Չինաստանի պաշտպանության նախարարության ղեկավարը […]

̰
BACK_TO_TOP