14:08 07.04.2023
Ապրիլի 7-ին Երևանում Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և ԱՄՆ Առևտրի քարտուղարի գլոբալ շուկաների գծով տեղակալ Առուն Վենկատարամանի համանախագահությամբ տեղի է ունեցել տնտեսության և էներգետիկայի հարցերով աշխատանքային խմբի հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԳ, ՏԿԵ, ԲՏԱ, էկոնոմիկայի նախարարությունների և այլ պետական կառույցների, իսկ ամերիկյան կողմից՝ առևտրի քարտուղարության և պետքարտուղարության […]
13:22 07.04.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը: Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հաղթահարման համատեքստում ՀՀ վարչապետը կարևորել է ՌԴ խաղաղապահ առաքելության կողմից հետևողական քայլերի իրականացումը: Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի […]
12:49 07.04.2023
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ադրբեջան, փոխանցում է Վրաստանի կառավարության ֆեսյբուքյան էջը, փոխանցում է Ալիք մեդիան: Նշվում է, որ այցի շրջանակներում վարչապետը դեմ առ դեմ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որից հետո հանդես կգան ԶԼՄ-ների համար համատեղ հայտարարություններով։ «Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան […]
12:41 07.04.2023
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ուրբաթ օրը Անկարայի նախագահական նստավայրում բանակցություններ է սկսել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ակնկալվում է, որ թուրքական կողմի հետ շփումներում Լավրովը մանրամասն կքննարկի էներգետիկ հարցերը, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, հացահատիկի գործարքի իրականացումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման և Անկարայի և Դամասկոսի միջև երկխոսության խնդիրները։ […]
11:56 07.04.2023
Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,030 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 264 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախի ռեանիմոբիլի շարժը, իսկ […]
11:18 07.04.2023
Եգիպտոսը ինտենսիվ խորհրդակցություններ է անցկացնում Իսրայելի, ԱՄՆ-ի և պաղեստինյան խմբավորումների հետ՝ լարվածությունը թուլացնելու համար, որը ծագել էր ուրբաթ գիշեր Գազայի հատվածի շուրջ։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ Եգիպտոսի իշխանությունները «լայնածավալ բանակցություններ են վարում իսրայելական կողմի, ԱՄՆ-ի և պաղեստինյան որոշ խմբավորումների հետ՝ հնարավորինս արագ հանգստությունը վերականգնելու համար»։ Մինչ այս Կահիրեն Իսրայելից պահանջել […]
10:52 07.04.2023
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ ուրախ է ընդունել ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանին։ Ապրիլի 6-ից 8-ը նախատեսվող այցի շրջանակում ԱՄՆ առևտրի փոխքարտուղար Վենկատարամանը հանդիպում կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և բացման խոսքով հանդես կգա Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին՝ ընդգծելու Միացյալ Նահանգների շահգրգռվածությունը մեր երկու երկրների միջև կոմերցիոն կապերի խորացման և […]
10:49 07.04.2023
ՀՅԴ Կիպրոսի կոմիտեն և ՀՅԴ Հայ դատի Կիպրոսի հանձնախումբը, նկատի ունենալով Լաչինի միջանցքի փակումը և Հայաստանի նկատմամբ ադրբեջանական շարունակական սադրանքները, գործակցելով կիպրահայ համայնքի պետական ներկայացուցչի հետ, ինչպես նաև Արցախի բարեկամների շրջանակի հետ, խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Ադրբեջանին դատապարտող բանաձև։ Ներկայացված բանաձևn ապրիլի 6-ին քննարկվել է խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում և միաձայնությամբ ընդունվել։ Բանաձևը Ադրբեջանին դատապարտմանը […]
10:34 07.04.2023
Ապրիլի 7-ին, ժամը 08:59-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ(վարորդ՝ Ա․ Մ․)։ Փրկարարները «Paz» մակնիշի ավտոբուսի 2 ուղևորներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները […]
10:29 07.04.2023
Ապրիլի 6-ին Պենտագոնի կայքում «Defender 2023» բազմազգ զորավարժության մասին հաղորդագրության մեջ մասնակից երկրների ցուցակում նշված էր նաեւ Հայաստանը: Որոշ ժամանակ անց, սակայն, ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը խմբագրեց հաղորդագրությունը, և Հայաստանն այլեւս մասնակիցների ցանկում ներառված չէր: Պարզաբանում ստանալու համար «Արմենպրես»-ը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանին։ Հարց. Երեկ ԱՄՆ պաշտպանական գերատեսչության կայքում «Defender 2023» […]
10:07 07.04.2023
Ապրիլի 9-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կգտնվի Թեհրանում, որտեղ հանդիպում կունենա Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ:
09:34 07.04.2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պաշտոնական այցը Ղազախստան կկայանա այս տարվա ապրիլի 10-ին։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի մամուլի ծառայությունը։ «Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով 2023 թվականի ապրիլի 10-ին տեղի կունենա Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական այցը Ղազախստան: Երկու երկրների ղեկավարների նեղ և ընդլայնված կազմով հանդիպումները նախատեսված են Աստանայում»,- ասվում է […]
09:19 07.04.2023
Գիշերվա ընթացքում իսրայելական բանակը հարձակվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման 3 ենթակառուցվածքի վրա Լիբանանի հարավում և Գազայի հատվածում այս արմատական կազմակերպության 10-ից ավելի ռազմական թիրախների վրա, ավելի քան 40 հրթիռ է արձակվել հրեական պետության տարածքի վրա Պաղեստինից։ Այս մասին ուրբաթ հայտնել է Իսրայելի պետական Kan ռադիոն՝ վկայակոչելով բանակի մամուլի ծառայության ներկայացուցչին։ Ըստ ռադիոկայանի՝ իսրայելցի զինվորականները մոտ […]
08:54 07.04.2023
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստան կատարած այցի շրջանակներում այցելել է Վրաստան-Ռուսաստան սահմանի՝ Վերին Լարսի անցակետ։ Նախարարը, պատվիրակության անդամները ծանոթացել են մաքսային գործընթացների իրականացմանը, անցակետի տեխնիկական հնարավորություններին, թողունակությանը։ Նախարարը տեղում ծանոթացել է անցակետի հնարավորությունների ընդլայնման նպատակով իրականացվող շինարարական աշխատանքներին։ Նախարար Սանոսյանը հանդիպում է ունեցել նաև այդ պահին անցակետի տարածքում գտնվող հայ վարորդների հետ, […]
08:48 07.04.2023
Սիրիայի Իդլիբ նահանգում բախումներ են տեղի ունեցել սիրիական բանակի անդամների և «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական կազմակերպության զինյալների միջև։ Այս մասին ուրբաթ հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը։ Աղբյուրի հաղորդմամբ, «կատաղի բախումներ սիրիական բանակի և Հայաթ Թահրիր աշ-Շամի կողմնակիցների միջև Իդլիբ նահանգի հարավում գտնվող Էլ-Ֆաթատրա գյուղի մոտ» սկսվել են այն բանից հետո, երբ գրոհայինները «փորձ են կատարել […]
08:34 07.04.2023
Իսրայելական բանակը ուրբաթ գիշեր ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող արմատական ՀԱՄԱՍ կազմակերպության ենթակառուցվածքային օբյեկտներին։ Այս մասին հայտնում են բանակի մամուլի ծառայությունից։ «Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող թիրախներին, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ին պատկանող ահաբեկչական ենթակառուցվածքին», – գրել է Իսրայելի պաշտպանության բանակը Twitter-ի իր էջում։ Ավելի վաղ իսրայելական զինուժը հարվածներ է հասցրել Լիբանանի […]
00:44 07.04.2023
Նոր դիվանագիտական սկանդալ Բաքվի ու Թեհրանի միջև. Ադրբեջանը հայտարարել է Իրանի դեսպանության մի քանի աշխատակիցների՝ երկրից արտաքսման մասին: Ի՞նչն է պատճառը և ինչո՞վ կպատասխանի Թեհրանը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին այսօր հրավիրվել է Ադրբեջանի արտգործնախարարություն, ուր իրեն դժգոհություն են հայտնել՝ իբր իրանական դեսպանության աշխատակիցների կողմից հակաադրբեջանական գործունեություն […]
00:00 07.04.2023
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիա կատարած այցի ընթացքում հանդիպել է իր թուրք գործընկերոջ` Մևլութ Չավուշօղլուի հետ: Հանդիպումը եղել է սեղանի շուրջ` իֆտարի ընթացքում (իֆտարը իսլամի հետևորդների կողմից երեկոյան սննդի ընդունումն է ռամադան ամսին): Ընթրիքին մասնակցել է նաև Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը:«Այսօր՝ աշխատանքային ընթրիք, վաղը՝ բանակցություններ»: ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լուսանկարներ […]
20:55 06.04.2023
Թուրքիայի օդային տարածքը ապրիլի 3-ից սկսած փակվել է այն ինքնաթիռների համար, որոնք նախատեսում են վայրէջք կատարել Իրաքյան Քուրդիստանում գտնվող Սուլեյմանիեի միջազգային օդանավակայան։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ արտաքին գործերի նախարարության խոսնակ Թանջու Բիլգիչը հայտարարել է, որ նշված որոշումն ընդունվել է հաշվի առնելով Սուլեյմանիեում «Քուրդիստանի բանվորական կուսակցության»(PKK) գործունեության ակտիվացումը, որի արդյունքում թռիչքների անվտանգությունը հայտնվել է սպառնալիքի տակ։ Որոշումը […]
20:16 06.04.2023
Երևանը երբեք չի մերժել ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը։ Ինչպես հաղորդում է 1lurer.am-ը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի խոսքով՝ այն փուլում, երբ Հայաստանը գտնի, որ այնպիսի նախագիծ է ներկայացվել, որը բավարարում է Երևանի դիրքորոշումներն ու ցանկությունները, այդ ժամանակ հնարավոր կլինի խոսել ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին: «Ուղղակի այն փաստաթուղթը, որի հիման վրա պետք է […]
20:08 06.04.2023
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ու խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանն ապրիլի 6-ին հանդիպել են ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի հետ: Ողջունելով դեսպանին` Հայկ Մամիջանյանը կարեւորել է հայ-շվեյցարական միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը, համագործակցությունը միջազգային հարթակներում: Խմբակցության ղեկավարն անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին, Լաչինի միջանցքի փակման հետեւանքով ստեղծված հումանիտար եւ անվտանգային խնդիրներին: […]
19:26 06.04.2023
Հայաստանի զինված ուժերը կմասնակցեն ՆԱՏՕ-ի երկրների զորավարժություններին, որոնք կմեկնարկեն առաջիկա շաբաթներին, ասել է Պենտագոնի խոսնակ Սաբրինա Սինգհը։ Defender-23 զորավարժություններին, որոնք կմեկնարկեն ապրիլի 22-ին կընդգրկեն եվրոպական 10 երկրներ, կմասնակցեն 17000 միավոր տեխնիկա, 9000 ամերիկացի զինծառայող և ևս 17000 զինվոր դաշնակից և գործընկեր երկրներից։ Դրանց թվում, ըստ Սինգհի, կան ՆԱՏՕ-ին չանդամակցող մի շարք երկրներ՝ Հայաստանից բացի, […]
18:39 06.04.2023
Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Սինան Քուզումը ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Իրվան քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցման վերաբերյալ բողոքի նամակ է գրել քաղաքի խորհրդին։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ վերջինս, հիշտակելով, որ փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնել էր Թուրքիա, Հայաստանը հումանիտար օգնություն էր ուղարկել երկրի տուժած շրջաններին, ինչպես նաև […]
15:50 06.04.2023
Հնչեցրե՛ք հրապարակային գնահատական Ադրբեջանի հերթական հանցագործության վերաբերյալ, կիրառե՛ք միջնորդական ջանքեր՝ Արցախը Հայաստանին եւ ամբողջ աշխարհին կապող ճանապարհի ապաշրջափակման ուղղությամբ. Թագուհի Թովմասյանն արտահերթ գրություններ է ուղարկել միջազգային բոլոր գործընկերներին: Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ահազանգել է, որ մի քանի ամիս ընտանիքներից բաժանված 27 հայ քաղաքացիական անձ, այդ թվում՝ տարեցներ, երեխաներ […]
15:43 06.04.2023
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Ս. Հ.-ն, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչի պաշտոնը, ծառայողական լիազորություններն օգտագործելով, խաբեության եղանակով տուժողից հափշտակել է 204.000 ՀՀ դրամ: Մասնավորապես՝ պարզվել է, որ քննիչ Ս. Հ.-ն քրեական վարույթով իրականացված նախաքննության ընթացքում՝ […]
15:37 06.04.2023
Թուրքիայում բանտարկվել է ընդդիմադիր «Cumhuriyet» պարբերականի թղթակից Ջան Ուղուրը։ Նա բանտարկվել է Թուրքիայի Հանրապետության և իշխող «Արդարություն և զարգացում» կուսացկության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով, փոխանցում է Ermenihaber-ը։ Նախկինում, երբ Ուղուրը թուրքական ընդդիմադիր «Birgün» պարբերականի թղթակիցն էր, 2022թ-ին Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում ձերբակալվել էր՝ Էրդողանին վիրավորելու հիմքով։ Այս առիթով նա Twitter-ում գրել է. «Բանտում […]
13:34 06.04.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 6-ին որոշում է ստորագրել Արտաշես Պետրոսյանին Չինաստանում Հայաստանի առևտրական կցորդի պաշտոնից ազատելու մասին։ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշման հավելվածի 10-րդ կետը` 1. Արտաշես Պետրոսյանին ազատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից»,- նշվում է որոշման մեջ։
13:28 06.04.2023
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օրակարգային հարցերի քննարկումից առաջ վարչապետը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակին և հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը: Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, Սիրելի ժողովուրդ, Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ լարված՝ Լաչինի միջանցքի փակված […]
12:57 06.04.2023
Ադրբեջանի իրավապահ մարմինները հինգշաբթի հայտնել են հանրապետության վեց քաղաքացիների ձերբակալության մասին, ովքեր ծրագրել են երկրում զինված անկարգություններ կազմակերպել՝ իշխանությունը զավթելու և կրոնական պետություն ստեղծելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ադրբեջանի ՆԳՆ-ի, Պետական անվտանգության ծառայության և գլխավոր դատախազության համատեղ հայտարարությանը: «Հաստատվել է, որ Իրանում բնակվող և իրանական հատուկ ծառայությունների հետ համագործակցող Ռուֆուլլա Ախունդզադեն […]
12:31 06.04.2023
Ապրիլի 5-ին Կոպենհագենում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը, դանիականը՝ ԱԳՆ քաղաքական տնօրեն Անդերս Թանգ Ֆրիբորգը: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են հայ-դանիական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, ընդգծել բարձրաստիճան քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը: […]