13:29 09.04.2023
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է մայիսին այցելել Գերմանիա՝ Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո առաջին անգամ։ Այս մասին կիրակի հայտնել է Bild am Sonntag թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ նրանց՝ Զելենսկին կարող է անձամբ մասնակցել մայիսի 14-ին Գերմանիայի արեւմտյան Աախեն քաղաքում (Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա) կայանալիք Կարլոս Մեծի մրցանակի հանձնմանը։ Սակայն Ուկրաինայի նախագահի ուղեւորությունը, ինչպես […]
12:55 09.04.2023
Քիմմաքրողների Laundryheap միջազգային ցանցի ղեկավար Դեյան Դիմիտրովը և Ace մաքրող միջոցների առցանց խանութի փորձագետները նշել են հագուստը լվանալուց հետո չորացնելու լավագույն միջոցները։ Նրանց մեկնաբանությունները հրապարակում է Express-ը։ Դիմիտրովը հայտարարել է, որ նախընտրելի է հագուստը դրսում չորացնել բնական ճանապարհով։ Միաժամանակ նա խորհուրդ է տվել զգեստապահարանի իրերը ամբողջ երկարությամբ պարանով կախել։ «Սա թույլ կտա օդն ավելի հեշտությամբ […]
12:32 09.04.2023
Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի (PLA) Արևելյան շրջանի մարտական հրամանատարությունը կիրակի օրը շարունակում է զորավարժությունները Թայվանի շրջակայքում՝ կիրառելով ճշգրիտ հարվածների իմիտացիա, ասվում է հրամանատարության հայտարարության մեջ: Կիրակի օրը հրապարակված հայտարարության համաձայն՝ PLA-ի մարտական հրամանատարության Արևելյան գոտու պաշտոնական WeChat հաշվում, հրամանատարության զորքերը շարունակում են գտնվել Թայվան կղզու շրջակայքում: Զորավարժությունների այս փուլի առանցքային նպատակը, ինչպես նշվել է, համատեղ […]
10:50 09.04.2023
Իսրայելը սիրիական հրթիռների արձակումներին պատասխանում է հրետանային ռմբակոծությամբ: Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հրետանային կրակ է բացել Սիրիայի ուղղությամբ՝ ի պատասխան Գոլանի բարձունքների ուղղությամբ արձակված հրթիռների, հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Ներկայումս Իսրայելի պաշտպանության բանակի հրետանին գնդակոծում է այն տարածքը, որը գտնվում է Սիրիայում, որտեղից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Հարվածը պատասխան է Իսրայելի տարածքի ուղղությամբ […]
19:55 08.04.2023
Ռուսաստանի նախագահի օգնական Իգոր Լևիտինը Իրանի իշխանությունների հետ քննարկումներ կանցկացնի «Հյուսիս-Հարավ» երկաթուղային միջանցքի նախագծի շուրջ, հաղորդում է Mehr գործակալությունը։ Նախատեսվում է, որ նախօրեին Թեհրան ժամանած Լևիտինը երկու օր կանցկացնի Իրանի մայրաքաղաքում, որի ընթացքում կհանդիպի Իրանի փոխնախագահ Մոհամմադ Մոհբերի, ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազարփաշի հետ։ Բացի դրանից, նախատեսվում է հանդիպում Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի […]
17:31 08.04.2023
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքննություն է սկսել Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի հնարավոր բացահայտման կապակցությամբ։ Պենտագոնում նույնպես ներքին հետաքննություն է ընթանում։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «Deutsche Welle»-ն։ Համաձայն տարածված տեղեկությունների, սոցիալական հարթակներում տարածվել են հարյուրավոր փաստաթղթեր, որոնք պարունակում են տեղեկություններ՝ կապված ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինային ցուցաբերվող օգնության հետ։ Երեք բարձրաստիճան պաշտոնյաներ անանունության պայմանով «Reuters»-ին հայտնել […]
17:11 08.04.2023
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Պեկին կատարած պետական այցից հետո Չինաստանն ու Ֆրանսիան ուրբաթ օրը համատեղ հայտարարություն են տարածել, որում աջակցել են Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկելու քաղաքական և դիվանագիտական բանակցություններին: Հայտարարության մեջ նշվում է, որ 2015 թվականին Իրանի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների, ինչպես նաև Գերմանիայի միջև կնքված միջուկային համաձայնագիրը կարևոր ձեռքբերում էր բազմակողմ դիվանագիտության […]
13:58 08.04.2023
Հարավային Կարոլինա նահանգի Փալմս կղզու լողափում տեղի ունեցած հրաձգության հետևանքով վեց մարդ, այդ թվում՝ դեռահասներ են վիրավորվել, հայտնում է տեղի ոստիկանությունը։ Ոստիկանության տվյալներով՝ ավագ դպրոցի բազմաթիվ աշակերտներ հավաքվել են լողափում՝ միջոցառում նշելու, որի ընթացքում մի քանի փոխհրաձգություն է տեղի ունեցել։ «Այս պահին մենք տեղյակ ենք վեց վիրավորի մասին»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ոստիկանության ներկայացուցիչը, հայտնում […]
12:34 08.04.2023
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 14 անձ այսօր, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 7 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել […]
11:44 08.04.2023
Թայվանը շաբաթ օրը կղզուն հարող տարածքում գրանցել է Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի (PLA) 42 ինքնաթիռ և 8 նավ։ Այս մասին ասվում է կղզու պաշտպանության գերատեսչության հաղորդագրության մեջ, որը տեղադրված է Twitter-ում։ 29 ինքնաթիռ, ըստ հաղորդագրության, հատել է Թայվանի նեղուցի, այսպես կոչված, միջին գիծը նրա հյուսիսային, կենտրոնական և հարավային մասերով, ինչպես նաև մտել է կղզու հակաօդային պաշտպանության […]
10:53 08.04.2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստվում է առաջադրվել երկրորդ ժամկետի համար, սակայն իր որոշման մասին կհայտարարի ամռանը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Կարծում եմ, որ քիչ հավանական է, որ նա ի վերջո որոշի այս անգամ չառաջադրվել: Նա պետք է դա անի բավական արագ, որպեսզի մյուս թեկնածուները կարողանան մտնել դաշտ»,- […]
10:24 08.04.2023
Ղրիմի վերադարձն Ուկրաինային ոչ այլընտրանքային տարբերակ է ինչպես Կիևի, այնպես էլ ողջ աշխարհի համար։ Այս մասին ապրիլի 7-ին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Դա անհրաժեշտ է աշխարհում կարգուկանոնի համար՝ հիմնված կոնվենցիաների և ՄԱԿ-ի կանոնադրության վրա», – Զելենսկիի խոսքերն է մեջբերում «Ուկրինֆորմ»-ը։ Նա վստահություն է հայտնել, որ թերակղզին դեռ կվերադառնա Կիևի վերահսկողության տակ։
09:46 08.04.2023
Լիբանանի ղեկավարության ներկայացուցիչները կապ են հաստատել ամերիկյան կողմի հետ՝ Իսրայելի վրա ճնշում գործադրելու եւ հետագա էսկալացիա կանխելու նպատակով։ Այդ մասին ուրբաթ օրը Al Jazeera հեռուստաալիքին տված մեկնաբանությունում ասել է Լիբանանի արտգործնախարար Աբդուլլահ Բու Հաբիբը։ «Մենք կապ հաստատեցինք պաղեստինյան խմբավորումների հետ, խոսեցինք նաև ամերիկացիների հետ՝ Իսրայելի վրա ճնշում գործադրելու և էսկալացիա կանխելու համար»,- ասել է նախարարը։ […]
09:15 08.04.2023
ԱՄՆ-ի հետախուզական հանրությունը վերջնականապես ճանաչել է Ադրբեջանը որպես Հարավային Կովկասում խաղաղության առաջնային սպառնալիք՝ Կոնգրեսի կողմից Կոնգրեսի օրենսդրական ղեկավարության միջոցով պահանջվող հետախուզական զեկույցում: Ադամ Շիֆը (D-CA) և քաղաքացիական հասարակությունը աջակցում են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին (ANCA): «Մեր ամերիկյան հետախուզական համայնքը հաստատում է այն, ինչ մենք գիտենք, որ ճիշտ է, որ Ադրբեջանը ագրեսորն է», – հայտարարել է […]
08:38 08.04.2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բացառել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի շուրջ բանակցությունների հնարավորությունն այս պահին։ Նա իր տեսակետը հայտնել է Funke մեդիա խմբին տված հարցազրույցում, որից մի հատված հրապարակվել է շաբաթ օրը։ «Ռուսաստանը պետք է հասնի նրան, որ պատրաստ լինի կառուցողական բանակցությունների մեջ մտնել», – ասել է Բլինքենը՝ պատասխանելով Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ […]
23:42 07.04.2023
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը՝ երեկ Պենտագոնի մամլո հաղորդագրության մեջ «Defender 23» զորավարժությունների մասնակից երկրների ցանկում Հայաստանի ընդգրկման մասին: ԱՄՆ պաշտպանության նախարարության պատասխանում նշված է. «Հայաստանի ընդգրկումը («Defender 23» զորավարժությունների մասնակից երկրների ցանկում) պարզապես Պենտագոնի մամլո ծառայության ներքին թիմի թույլ տված վրիպակ էր: Հայկական կողմը երբեք չի մասնակցել «Defender 23» […]
21:30 07.04.2023
Պաշտոնական Բաքուն կրկին Հայաստանին է մեղադրել Արցախ ՅՈՒՆԵՍԿO-ի տեսչական այցին խանգարելու մեջ: Ադրբեջանի արտգործնախարարը պնդում է, թե իր երկիրը մոնիթորինգային խմբի այցին դեմ չէ, մինչդեռ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարները բազմիցս հատարարել են, որ հենց Ադրբեջանն է խոչընդոտողը: Ի՞նչ առիթով է կրկին թեման ակտուալ դարձել և ինչո՞ւ էին Բաքվում վստահ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն համաձայնվելու է գործել իրենց թելադրանքով: Թեմային […]
21:00 07.04.2023
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Մերձավոր Արևելքում լարվածության աճը՝ Ալ-Աքսա մզկիթ Իսրայելի ներխուժման ֆոնին։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Իրանի և Թուրքիայի նախագահները, մասնավորապես, քննարկել են թուրք-իրանական կապերը և լարվածության աճը Մերձավոր Արևելքում՝ Պաղեստինում Իսրայելի անօրինական գործողությունների ֆոնին, մասնավորապես՝ իսլամի սրբավայրի՝ Ալ-Աքսայի տարածքում։ Էրդողանը նշել է դիրքորոշումների […]
20:56 07.04.2023
Չինական բանակը ապրիլի 10-ին կրակային վարժանքներ կանցկացնի Չինաստանի ափերի մոտ՝ Թայվանից մոտ 130 կմ հեռավորության վրա, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Ֆուջիանի ծովային վարչության հայտարարությունը։ Հաղորդվում է, որ զորավարժությունները տեղի կունենան Թայվանի նախագահ Ցայ Ինվենի Կալիֆորնիայում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Քևին Մաքքարթիի հետ հանդիպումից հինգ օր անց։ Թայվանի նախագահը այցելել է ԱՄՆ՝ Բելիզ և Գվատեմալա […]
20:39 07.04.2023
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենի հետ, հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։ Զրույցի ընթացքում նախարար Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան դատապարտում է «Ալ-Աքսա մզկիթի կարգավիճակի դեմ Իսրայելի անվտանգության ուժերի վերջին սադրանքները», ինչպես նաև Իսրայելի օդային հարվածները Գազայում և Լիբանանում։ Չավուշօղլուն ընդգծել է, որ «իսրայելական անվտանգության ուժերի բռնի […]
20:11 07.04.2023
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ տեղի ունեցած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ խոսել է Իսրայելի՝ վերջին օրերին Պաղեստինի դեմ ակտիվացած հարձակումների մասին: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Չավուշօղլուն ասել է. «Պաղեստինը, Մասջիդ Ալ-Աքսան և Երուսաղեմը մեր կարմիր գիծն են, մենք երբեք փոխհատուցումների չենք գնա այս հարցերի շուրջ: Ես դատապարտում եմ այս հարձակումը: Իսրայելի ոստիկանության վարվելակերպն […]
19:39 07.04.2023
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Aliq Media-ի փոխանցմամբ՝ հայտնում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը։ Նշվում է, որ դեմ առ դեմ հանդիպմանը կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում երկու երկրների արդյունավետ համագործակցությունը և տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Ըստ հաղորդագրության՝ զրույցին անդրադարձ է կատարվել Կովկասի տարածաշրջանը Եվրոպային կապող Սև ծովի ստորջրյա էներգետիկ մալուխի պատմական […]
16:59 07.04.2023
Երևանում այս տարի կանաչ տարածքները կընդլայնվեն շուրջ 15 հեկտարով, կանցկացվի 30 կմ ոռոգման նոր ցանց: Գարնանային ծառատունկին էլ շուրջ 6000 ծառ կտնկվի՝ 4000-ը «Եռաբլուրում», մնացածը՝ քաղաքի տարբեր հատվածներում: Ծառերի մեծ մասը արժեքավոր, երկարակյաց տեսակներ են՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, եղևնիներ, նաև 300՝ դեկորատիվ ծառեր կզարդարեն քաղաքի մայթեզրերն ու այգիները:
16:46 07.04.2023
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Սերոբ Բեջանյանը նշանակվել է Մալայզիայում ՀՀ դեսպան։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրու-թյան 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերոբ ԲԵՋԱՆՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր […]
16:15 07.04.2023
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն մայիսի 27-ին և 28-ին անցկացնելու է մարզային զբոսաշրջային ցուցահանդես, որի շրջանակում, մասնակիցները ծանոթանալու են Հայաստանի մարզերի հարուստ մշակութային ժառանգությանը, խոհանոցին, հրաշագեղ բնությանն ու արկածային տուրիզմի հնարավորություններին։ Ասուլիսին ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը խոսել է մարզային զբոսաշրջային ցուցահանդեսի, ներքին զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի և վիճակագրական տվյալների մասին: Մանրամասները՝ տեսանյութում:
16:00 07.04.2023
Մենք ցանկանում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրում. այս մասին Անկարայում ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է ԱՊԱ-ն։ Նախարարը նշել է, որ երեկ և այսօր Լավրովի հետ քննարկել են Հարավային Կովկասին, Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր։
15:57 07.04.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է ԱՄՆ պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության օրակարգի շուրջ ակտիվ երկխոսության ու համատեղ ծրագրերի իրականացման ընդլայնման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունները կրում են դինամիկ զարգացման բնույթ և անհրաժեշտ համարել տնտեսական փոխգործակցության […]
15:45 07.04.2023
Ս.թ. ապրիլի 7-ին կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Միքայելա Ֆրիբերգ-Սթորիի հետ։ Երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք նախագծերի համատեղ իրականացման հեռանկարի համատեքստում հանդիպմանը քննարկվել են դիվանագիտական առաքելությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր։
15:30 07.04.2023
ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հասցեագրված առերևույթ հանցանքի մասին հաղորդում և կից նյութեր են ստացվել այն մասին, որ 2023թ. մարտի 29-ին առցանց լրատվական կայքերից մեկում տեղ է գտել «Վճիռ գողացող անգրագետը՝ Վճռաբեկ դատարանի դատավո՞ր» վերտառությամբ հրապարակումը, որտեղ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ.Խաչատրյանի հասցեին առկա են անձին […]
15:20 07.04.2023
Ապրիլի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հայ-ամերիկյան ներդրումների, գործարար միջավայրի բարելավման, բարձր տեխնոլոգիաների և էներգետիկայի ոլորտներում առկա համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ համատեղ ծրագրերի իրականացմանը՝ նախանշելով համագործակցության հետագա ուղիները: Կողմերը նաև ընդգծել են հայ-ամերիկյան […]