TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+18.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին

09:16 05.04.2023

Իսրայելի ռազմաօդային ուժերը չորեքշաբթի հարձակվել են Գազայի հատվածի վրա։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ականատեսին։ Հրետակոծությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ չորեքշաբթի ավելի վաղ Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ 9 հրթիռ է արձակվել, որոնցից մեկը հարվածել է Սդերոտ քաղաքի արդյունաբերական տարածքում գտնվող գործարանին: «Այս գիշեր Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ 9 հրթիռ է արձակվել, […]

̰
Հնդկաստանի ռազմաօդային ուժերը շուտով կփորձարկեն С-400 զենիթահրթիռային համակարգերը

09:03 05.04.2023

Հնդկաստանի ռազմաօդային ուժերը շուտով կփորձարկեն Ռուսաստանից մատակարարված S-400 զենիթահրթիռային համակարգերը (SAM): Այս մասին երեքշաբթի հայտնել է India Today հեռուստաալիքը՝ հղում անելով Հարավասիական Հանրապետության պաշտպանության նախարարության աղբյուրին։ «ՀՕՊ համակարգի հնարավորություններն ապացուցելու համար նախատեսվում է շատ շուտով առաջին կրակոցն իրականացնել արագ շարժվող օդային թիրախի ուղղությամբ»,- ասել է հեռուստաալիքի զրուցակիցը։ Նա հիշեցրել է, որ ավելի վաղ հնդիկ զինվորականները […]

̰
Դոնալդ Թրամփը լքել է դատարանի շենքը

23:52 04.04.2023

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը լքել է դատարանի շենքը: Այս մասին ապրիլի 4-ին հայտնել է CNN հեռուստաալիքը։ Նշվում է, որ Թրամփին փաստաթղթեր կեղծելու մեջ մեղադրանք է առաջադրվել 34 կետով։ Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ նա ներգրավված է եղել «ապօրինի դավադրության» մեջ՝ խաթարելու 2016 թվականի ընտրությունների թափանցիկությունը։ Դատարանի դահլիճից դուրս գալուց հետո նախկին նախագահը հայտարարություններ […]

̰
Հրապարակվել են դատարանի դահլիճում Թրամփի մասնակցությամբ առաջին կադրերը

23:35 04.04.2023

AP-ն հրապարակել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի առաջին լուսանկարը դատարանի դահլիճում: Նախկին նախագահը Մանհեթենի դատարան է ժամանել ավելի քան մեկ ժամ առաջ և մինչ օրս մնում է այնտեղ: Այս ամբողջ ընթացքում Թրամփը պաշտոնապես մնում է կալանքի տակ։   CNN-ի տվյալներով ՝ Մանհեթենի դատախազությունը պատրաստ է Թրամփին մեղադրանքներ ներկայացնել գործարար ոլորտում խարդախության ավելի քան 30 դրվագներով։ […]

̰
Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

22:15 04.04.2023

Ապրիլի 3-ին Հելսինկիում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին գործերի գերատեսչությունների միջև։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը, ֆիննականը՝ Ֆինլանդիայի ԱԳՆ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլխավոր տնօրեն Մարիա Լիիվալան: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ արժևորելով երկու երկրների միջև ձևավորված […]

̰
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստ

22:11 04.04.2023

Ապրիլի 4-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ամփոփվել են Սիսիան և Անի համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարմինների ընտրության կարգը։ Քննարկվել են Կուսակցությանն անդամագրվելու դիմումների քննարկման, Նախաձեռնող խմբի նիստերի անցկացման վերաբերյալ և այլ ընթացիկ հարցեր։

̰
Նյու Յորքի դատարանը ձերբակալել է Թրամփին

22:03 04.04.2023

Նյու Յորքի դատարանը ձերբակալել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնում է CNN-ը։ Քաղաքական գործչի կողմնակիցներն ու հակառակորդները հավաքվել են Մանհեթենի շենքի մոտ։ Թրամփի հետ այլախոհները նրան մեղադրել են ստելու մեջ, աջակցող խումբը ծածանում է նախկին նախագահի անունով և «Թրամփ կամ մահ» գրություններով դրոշներ։ Ինքը՝ Թրամփը, դատարանի ճանապարհին, իր հետ կատարվողն անվանել է «սյուրռեալիստական» իրավիճակ։ […]

̰
Արդյո՞ք քաղաքական նկատառումներով է արգելվել հայկական կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան

21:44 04.04.2023

Վաղվանից դադարեցվելու է Հայաստանում արտադրված ցանկացած տեսակի կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան: Այդպիսի որոշում է կայացրել Ռուսաստանի Գյուղատնտեսական ապրանքների վերահսկաղության դաշնային ծառայությունը: Ի՞նչն է պատճառը: Դա կապ ունի՞ Հռոմի ստատուտի վարեկարանացման գործընթացի հետ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Մարտի 31-ին «Ռոսսելխոզնադզորը»՝ ՌԴ պետական այդ գերատեսչությունը, որը պատասխանատու է գյուղմթերքի  սերտիֆիկացման համար, հայտարարել էր, որ անցկացված […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

20:36 04.04.2023

Ապրիլի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանի։ «Ողջունելով հյուրերին՝ Նորին Սրբությունը կարևորեց խորհրդարանական փոխայցելությունների միջոցով երկու երկրների բարեկամական կապերի առավել ամրապնդումը։ Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց […]

̰
Նիկոլ Փաշինյանը Շվեդիայի խորհրդարանի պատգամավորների հետ քննարկել է համագործակցության օրակարգը

20:35 04.04.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորներին՝ խմբի ղեկավար Բյորն Սյոդերի գլխավորությամբ: Վարչապետը, ողջունելով Շվեդիայի պատգամավորական պատվիրակության այցը Հայաստան, նշել է, որ երկու երկրներն ունեն դինամիկ զարգացող հարաբերություններ, և Շվեդիան` որպես ԵՄ անդամ, կարևոր գործընկեր է Հայաստանի համար: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Շվեդիայի օժանդակությունը ՀՀ բարեփոխումների օրակարգին, ժողովրդավարության հզորացմանը և […]

̰
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում բարձրացվել է Ֆինլանդիայի դրոշը և դարձել դաշինքի 31-րդ անդամը

19:28 04.04.2023

  Այսօր՝ Բրյուսելում, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, բարձրացվել է  դաշինքին միացած Ֆինլանդիայի ազգային դրոշը։ Հանդիսավոր արարողությունը հեռարձակվել է զինվորական դաշինքի կայքում։ Դրոշը բարձրացվել է երկրի օրհներգի ներքո։ Այն տեղադրվել է Էստոնիայի և Ֆրանսիայի դրոշների միջև։ Ֆինլանդիայի օրհներգին հաջորդել է Հյուսիսատլանտյան դաշինքի օրհներգը։ Դաշինքի ներկայացուցիչը հայտնել է, որ զուգահեռաբար Ֆինլանդիայի դրոշները բարձրացվել են բելգիական Մոնս քաղաքում և ԱՄՆ […]

̰
Վարչապետը և Ռուսաստանի փոխվարչապետը քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր

19:20 04.04.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի Ալեքսեյ Լոգվինի, Ողջունում եմ Ձեզ և շատ ուրախ եմ մեր հանդիպման համար: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների միջև շփումների բարձր ինտենսիվություն ունենք, և […]

̰
ԱԽ քարտուղարն ընդունել է Իտալիայի Արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարարին

19:17 04.04.2023

Ապրիլի 4-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իտալիայի Հանրապետության Արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Չիրիելի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը կողմերը կարևորել են Հայասատնի և Իտալիայի միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը և դրա հետևանքներին, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը կարևորել է Լաչինի միջանցք և Լեռնային […]

̰
ՀՀ ՊԵԿ նախագահը և Վրաստանի դեսպանը կարևորել են հարկային և մաքսային ոլորտներում նախաձեռնությունները

19:13 04.04.2023

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է  Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: ՀՀ ՊԵԿ նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ կողմերի միջև ձևավորված արդյունավետ փոխհամագործակցությունն ավելի կընդլայնվի և կնպաստի հայ-վրացական փոխհարաբերությունների հետագա զարգացմանը: Հանդիպմանը կարևորվել են տնտեսական կապերի ընդլայնումը երկու երկրների միջև և հարկային ու […]

̰
Քննարկվել են «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» միջազգային գագաթնաժողովի կազմակերպման աշխատանքները

19:05 04.04.2023

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի նախագահությամբ Կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» խորագրով միջազգային գագաթնաժողովի կազմակերպման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Նիստին մասնակցել է նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ում նախաձեռնությամբ գագաթնաժողովը կհյուրընկալվի Երևանում՝ ս.թ. հոկտեմբերի 19-20-ը: Միջոցառումն անցկացվում է «Կին քաղաքական առաջնորդներ» համաշխարհային ցանցի հետ համատեղ: […]

̰
Սաակաշվիլիի առողջական վիճակը շարունակում է վատթարանալ

18:56 04.04.2023

Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակը հրապարակել է «Վիվամեդ» կլինիկայում երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին այցելած բժիշկների խմբի գնահատականը։ Հաղորդում է Aliq Media-ն։ Հանրային պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ փորձագետների գնահատմամբ՝ հիվանդի ինքնազգացողությունը վատացել է փետրվարի 19-ից ի վեր (նախորդ այցելությունից) և արտահայտվում է ծանր սարկոպենիայի ընթացքով` մկանային զանգվածի նվազում և ֆունկցիայի նվազում։ Փաստաթղթում […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահի հետ հանդիպմանը շեշտել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման հրամայականը

18:45 04.04.2023

Ապրիլի 4-ին Բուխարեստում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահ Իոն-Մարչել Չոլակուի հետ։ Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր: Երկուստեք արժևորվել է Ռումինիայի խորհրդարանում հայկական համայնքի ներկայացվածությունը, ինչպես նաև բարձր է գնահատվել ռումինահայ համայնքի՝ որպես երկու երկրները կապող յուրօրինակ կամրջի դերը: Գոհունակությամբ նշվել է նախօրեին Պարգամավորների պալատում […]

̰
Ադրբեջանի ապօրինի գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու ջանքերը. ԱԳ նախարարի տեղակալ

18:14 04.04.2023

Ապրիլի 4-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունեց Սլովակիայի Հանրապետության Ազգային Խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին` նախարարի տեղակալը բարձր  գնահատեց Սլովակիայի խորհրդարանական պատվիրակության այցը՝ ընդգծելով խորհրդարանական շփումների  և դիվանագիտության կարևորությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-սլովակյան երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ներառելով երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությունը: Նախարարի տեղակալը ներկայացրեց Հայաստանի […]

̰
Հրաչյա Սարգսյանը նշանակվել է վարչապետի խորհրդական

18:08 04.04.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հրաչյա Սարգսյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հրաչյա Սարգսյանին նշանակել վարչապետի խորհրդական»,- նշված է որոշման մեջ։  

̰
Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարը տեղի կունենա հուլիսի 6-8-ը

17:55 04.04.2023

Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարը տեղի կունենա 2023 թվականի հուլիսի 6-8-ը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: «Միասին կարող ենք ավելին» խորագրով համագումարներին կմասնակցեն հազարավոր բժիշկներ, բժշկական և առողջապահական ոլորտի մասնագետներ։ Համագումարի առաքելությունն է ամրապնդել Հայաստան-Սփյուռք կապերը, քննարկել Հայաստանի և Արցախի առողջապահական համակարգերի առջև ծառացած հիմնախնդիրները, սահմանել գերակայություններն, ինչպես նաև նպաստել առողջապահական և բժշկական […]

̰
Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին չկան հաստատված տվյալներ. ՄԻՊ թեկնածու

15:37 04.04.2023

Մարդու իրավունքների պաշտպանի՝ ՀՀ ազգային ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած թեկնածու Անահիտ Մանասյանն արձանագրում է միջազգային կառույցների զեկույցները՝ իրավիճակային գնահատականներն այս փուլում արձանագրում են, որ Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալների առկայության մասին հաստատված տվյալներ չկան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մանասյանն այս մասին ասաց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում իր թեկնածության հարցի քննարկմանը՝ ՔՊ […]

̰
«Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել»․ Աշոտ Փաշինյան

13:55 04.04.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, հայտարարություն է տարածել․ «Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել: Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը: Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն […]

̰
Որևէ զիջում և ներում չի լինելու տնտեսվարող այն սուբյեկտներին, ովքեր չարաշահում են ստեղծված իրավիճակը․ ԱՀ պետնախարար

13:45 04.04.2023

Այսօր հանձնարարվել է ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեին՝ ստուգումներ կատարել նաև շրջկենտրոններում և համայնքներում՝ ապրանքների մանրածախ վաճառքի գնաճի, ապրանքաշրջանառության հատուկ կարգի խախտումները վեր հանելու, իրավախախտների նկատմամբ վարչական վարույթներ հարուցելու և այդպիսի խախտումները բացառելու համար: Այս մասին գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ շ«Ինչպես ցույց է տալիս փորձը, առանց պետության կողմից կոշտ վարչական մեթոդներ և հարկադրանքի […]

̰
Ես եկել եմ ոչ թե ընտրվելու համար, այլ արդարների ու ազնիվների համար ճանապարհ հարթելու համար. Էդգար Ղազարյան

13:37 04.04.2023

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի համար ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների միասնական թեկնածու Էդգար Ղազարյանը հայտարարեց, որ ԱԺ գնացել է ոչ թե ընտրվելու, այլ արդարների ու ազնիվների համար ճանապարհ հարթելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ղազարյանն այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում իր եզրափակից ելույթում: Էդգար Ղազարյանը նշեց, թե ընդդիմությունը չի առաջադրել […]

̰
Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 220 մլն ԱՄՆ դոլարի վնաս

12:36 04.04.2023

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է օրվա վիճակագրական թարմացումները: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,000 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 252 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը և Ռումինիայի Պատգամավորների պալատի փոխնախագահը քննարկել են երկու երկրների միջև խորհրդարանական կապերի ակտիվացման հարցեր, մասնակցել ցուցահանդեսի բացմանը

11:39 04.04.2023

Ապրիլի 3-ին Բուխարեստում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռումինիայի Պատգամավորների պալատի փոխնախագահ Վասիլ Դանիել Սուչիուի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև խորհրդարանական կապերի ակտիվացման, պարբերական փոխայցելությունների կազմակերպման հարցեր: Երկուստեք ընդգծվել է երկու ժողովուրդների միջև պատմական ու մշակութային ընդհանրությունների և առկա ներուժի հիման վրա Հայաստանի և Ռումինիայի միջև փոխգործակցության զարգացման կարևորությունը: […]

̰
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հատուկ մանդատակիրները Ադրբեջանին կոչ են արել անհապաղ ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը

11:28 04.04.2023

Ապրիլի 3-ին հրապարակվել է Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հատուկ ընթացակարգերի հինգ մանդատակիրների կողմից Ադրբեջանի կառավարությանն ուղղված դիմումը, որում կոչ է արվում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու համար Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները, մասնավորապես, նշում են, որ Լաչինի միջանցքը միակ ուղին է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և […]

̰
Հնդկաստանը մերժում է իր նահանգի բնակավայրերը վերանվանելու Չինաստանի փորձերը

11:08 04.04.2023

Հնդկաստանը մերժում է իր սահմանամերձ Արունաչալ Պրադեշ նահանգի բնակավայրերը վերանվանելու չինական փորձերը: Այդ մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Արինդամ Բագչին։   «Մենք տեսել ենք այդ մասին [Չինաստանի կողմից Արունաչալ-Պրադեշ նահանգում բնակավայրերի անվանափոխության մասին- ՏԱՍՍ]  հաղորդումները: Սա առաջին անգամը չէ, որ Չինաստանը նման փորձ է անում»,- ասել է Բագչին: «Մենք կտրականապես […]

̰
Ֆինլանդիան կդառնա ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը

09:49 04.04.2023

Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու պաշտոնական արարողությունը տեղի կունենա երեքշաբթի օրը՝ կազմակերպության կենտրոնակայանում՝ Բրյուսելում, որտեղ կբացվի դաշինքի արտգործնախարարների  երկօրյա հանդիպումը։ Ֆինլանդիան պատրաստվում էր Շվեդիայի հետ միասին անդամակցել ՆԱՏՕ-ին, սակայն Թուրքիան շարունակում է արգելափակել թագավորության մուտքը, քանի որ Ստոկհոլմը դեռ չի կատարել Անկարայի բոլոր պահանջները՝ Թուրքիայում ահաբեկչության մեջ մեղադրվող քուրդ փախստականներին արտահանձնելու վերաբերյալ։ Ինչպես երկուշաբթի օրը հայտարարել է […]

̰
Փակ են դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները

08:47 04.04.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ […]

̰
BACK_TO_TOP