TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+28.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ է հայտնի Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավորության թեկնածուի մասին

22:30 10.04.2023

Թուրքիայում ավարտվել է խորհրդարանական ընտություններին մասնակցող կուցակցությունների պատգամավորության թեկնածուների ցուցակների հանձնման համար նախատեսված ժամկետը: Կա՞ն անակնկալներ, ի՞նչ տեսք ունի իշխող կուսակցության ցուցակը, և արդյո՞ք ընդդիմությանը հաջողվե՞լ է պահպանել միասնականությունը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այո, անակնկալներ կան: Փաստորեն իշխող դաշինքին չհաջողվեց համաձայնության գալ՝ միասնական ցուցակով հանդես գալու վերաբերյալ: Արդյունքում իշխող՝ «Արդարության և զարգացման» […]

̰
Վարչապետը Վայոց ձորի մարզում ծանոթացել է բուժհաստատությունների, դպրոցների, մանկապարտեզների, ավտոճանապարհների կառուցման աշխատանքներին

21:15 10.04.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզ կատարած այցի շրջանակում եղել է մի քանի համայնքներում՝ ծանոթացել սուբվենցիոն և այլ ծրագրերով իրականացվող բուժհաստատությունների, դպրոցների, մանկապարտեզների, ավտոճանապարհների կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին նախ ներկայացվել է Եղեգնաձոր քաղաքում նոր կառուցվող մարզային հիվանդանոցի կառուցման ընթացքը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ հիվանդանոցի նոր շենքը կառուցվում է ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահական […]

̰
Թուրքիան՝ Պենտագոնի գաղտնի փաստաթղթերում

19:47 10.04.2023

ԱՄՆ-ի առաջատար լրատվամիջոցներից NBC News-ը, նախորդ շաբաթ գրել էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությանը (Պենտագոն) պատկանող փաստաթղթերի արտահոսք էր տեղի ունեցել։ Արտահոսած գաղտնի փաստաթղթերից ավելի քան 50-ը առգրավվել և պահվել են «հույժ գաղտնի» արտահայտության տակ։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նշվում է, որ փաստաթղթերում ներառված են եղել նաև ԱՄՆ-ի դաշնակիցներ Հարավային Կորեայի և Իսրայելի նկատմամբ լրտեսական գործունեության, ինչպես նաև […]

̰
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Թեա Քենդլերին

19:13 10.04.2023

Ապրիլի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի արտահանման կառավարման գծով քարտուղարի օգնական Թեա Քենդլերին: ԱԽ քարտուղարն ընդգծել է երկկողմ հարաբերությունների զարգացման կայուն դինամիկան և շեշտել տնտեսական համագործակցության խորացմանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ առևտրի, ներդրումների, էներգետիկայի և գործարար միջավայրի բարելավմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացմանը և համագործակցության խորացմանը:

̰
Բայդենը հայտարարել է նախագահական ընտրություններին կրկին առաջադրվելու մտադրության մասին

19:07 10.04.2023

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է առաջադրվել Դեմոկրատական ​​կուսակցությունից 2024 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը խոսել է ամերիկյան NBC հեռուստաալիքի Today ծրագրում։ «Ես նախատեսում եմ մասնակցել ընտրություններին… բայց մենք դեռ պատրաստ չենք պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ»,- ասել է Բայդենը։   ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերի 5-ին։ Դրանց […]

̰
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիներ են փոխանակել

18:58 10.04.2023

Երկուշաբթի օրը՝ ապրիլի 10-ին, Ուկրաինան փոխանակման շրջանակներում ռուսական գերությունից վերադարձրել է 100 զինծառայողի։ Այս մասին հայտարարել է նախագահ Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ «Մեզ հաջողվեց իրականացնել գերիների հերթական խոշոր փոխանակումը։ Մենք վերադարձնում ենք 100 ուկրաինացի զինվորների, այդ թվում՝ նավաստիների, սահմանապահների և ազգային գվարդիականների։ Նրանց թվում են Մարիուպոլի, «Ազովստալի», Գոստոմելի պաշտպանները։ Որոշները ծանր վնասվածքներ են ստացել, […]

̰
Կարո Փայլանը ներառված չէ պատգամավորի թեկնածուների ընտրացուցակում

18:09 10.04.2023

Թուրքիայի խորհրդարանի միակ հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտնել է, որ մայիսի 14-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրվելու։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական  կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ Փայլանը տեղեկացրել է, որ կուսակցության ընտրացուցակում իր չընդգրկվելը պայմանավորված է երկու ժամկետի կանոնով։ Այսինքն այն անձինք, որոնք 2 անգամ ստանձնել են պատգամավորական մանդատ, երրորդ անգամ չեն առաջադրվելու։ «Ես […]

̰
«Ասում են` աշխատանքը բավարար որակով չեք արել. դա այդպե՞ս է, թե՝ ոչ». Ավինյանը խնդրել է պարզաբանել

15:31 10.04.2023

Երևանի քաղաքապետարանում անցկացված գործակարգավարական հերթական նիստին ի թիվս այլ հարցերի քննարկվել են նաև ոչ նախատեսված հատվածներում շինարարական աղբն արգելելու մեխանիզմները: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը խնդրել է նաև պարզաբանել սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերն այն մասին, թե իբր Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի տարածքում արված շինարարությունը վատորակ է: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Վարչապետին է ներկայացվել Վայոց ձորի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը

15:26 10.04.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ: Եղեգնաձորում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է Վայոց ձորի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը: Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և պաշտոնատար այլ անձինք: Վարչապետին նախ ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտում իրականացված […]

̰
SHANTNEWS

15:00 10.04.2023

̰
ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող. ՀՀ ՊՆ

13:07 10.04.2023

Ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ նրա խոսքի, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են:

̰
ԵԱՀԿ գործող նախագահը տարածաշրջան այցի ընթացքում կլինի նաև Հայաստանում

12:41 10.04.2023

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին ապրիլի 10-13-ը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան, որտեղ հանդիպումներ կունենա պետական պաշտոնյաների և այլ շահագրգիռ կողմերի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԵԱՀԿ-ի մամուլի ծառայությունը: Օսմանին նաև հանդիպումներ կունենա խորհրդարանականների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Հաղորդագրությունում նշվում է, որ ԵԱՀԿ գործող նախագահի այցի հիմնական նպատակը կլինի […]

̰
Թբիլիսիում երեկ տեղի ունեցած հանրահավաքում 4 հիմնական պահանջ է հնչել

11:49 10.04.2023

Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունն ապրիլի 9-ին հանրահավաք էր կազմակերպել: Հանրահավաքը, որի կարգախոսն էր՝ «Միասին Եվրոպայում», սկսվել է կուսակցության երիտասարդական թևի ելույթներով և շարունակվել քաղաքական գործիչների ուղերձներով, հայտնում է Ալիք մեդիան: ՄԱՇ-ի առաջնորդ Լևան Խաբեիշվիլին հանրահավաքի մասնակիցներին ներկայացրել է իրենց 4 հիմնական պահանջները և ընդդիմությանը համագործակցության կոչ արել։ Խաբեիշվիլիի խոսքով, որպեսզի […]

̰
Գլխավոր դատախազը Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին

11:29 10.04.2023

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին կետի, 2023 թվականի ապրիլի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ պատգամավոր Մ.Ս.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր: Ըստ նույն կետի պահանջի՝ միջնորդագրին կցվել է նաև պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն […]

̰
Մարաղայի ոճրագործությունից 35 տարի անց, շուրջ չորս ամիս է, ինչ Ադրբեջանն ապօրինի կերպով արգելափակված է պահում ԼՂ-ն. ԱԳՆ հայտարարությունը

11:22 10.04.2023

31 տարի առաջ՝ 1992թ․ ապրիլի 10-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվեց Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա հայկական բնակավայրում խաղաղ բնակչության ծրագրավորված դաժան կոտորածը, որի հետևանքով շուրջ 5000 բնակչություն ունեցող բնակավայրն ամբողջությամբ ենթարկվեց էթնիկ զտման, ավելի քան 50 խաղաղ բնակիչ դաժանաբար սպանվեց, նույնքան էլ գերեվարվեց. տվյալներ, որոնք փաստագրված են «Human Rights Watch» և «Amnesty International» իրավապաշտպան […]

̰
Թուրքիայում ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

11:08 10.04.2023

Ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչների միջև ծեծկռտուքը տեղի է ունեցել մայիսի 14-ի ընտրություններում պատգամավորների թեկնածուների միասնական ցուցակ կազմելու ժամանակ, հարցին միջամտել են «Ժողովրդական դաշինքի» նախագահի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի թիկնապահները, գրում է Star թերթը։ Թուրքիայի համընդհանուր ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունները կիրակի օրը բարձրագույն ընտրական հանձնաժողովին են ներկայացրել իրենց թեկնածուների վերջնական ցուցակները։ «Ընդդիմադիր դաշինքում լարվածությունը հասել է իր […]

̰
Չինաստանը հայտնել է Հարավչինական ծովում ամերիկյան կործանիչի անօրինական հայտնվելու մասին

10:57 10.04.2023

Ամերիկյան Arleigh Burke դասի Milius հրթիռային նավն անօրինական կերպով մտել է Չինաստանի տարածքային ջրեր Հարավչինական ծովում գտնվող Մեյջի(Mischief) խութի մոտ: Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Չինաստանի ժողովրդական-ազատագրական բանակի (PLA) Հարավային գոտու մարտական ​​հրամանատարության խոսնակ Թիան Ջունլին։ «Ապրիլի 10-ին «Միլիուս» կառավարվող հրթիռային կործանիչը ապօրինի մտել է Մեյջիի առագաստանավի հարակից ջրերը՝ չինական Նանշա կղզիների մոտ՝ չստանալով […]

̰
ԿԺԴՀ-ն արդեն չորրորդ օրն է՝ չի պատասխանում միջկորեական հաղորդակցության գծերի զանգերին. Yonhap

10:13 10.04.2023

ԿԺԴՀ-ի ներկայացուցիչներն արդեն չորրորդ օրն անընդմեջ չեն պատասխանում միջկորեական հաղորդակցության գծերի առավոտյան զանգերին։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Yonhap լրատվական գործակալությունը։ Ըստ աղբյուրի՝ Փհենյանի ներկայացուցիչները չեն արձագանքել առավոտյան զանգերին ռազմական գծի և միջկորեական կապի գրասենյակի միջոցով։ Կողմերը զանգահարում են օրը երկու անգամ։ Ի տարբերություն ռազմական գծի, միջկորեական գրասենյակի միջոցով հաղորդակցությունը չի ապահովվում հանգստյան օրերին: Հյուսիսային […]

̰
Սուրեն Պապիկյանը մեկնել է Բրյուսել

09:46 10.04.2023

Ապրիլի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

̰
Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել հակամարտությունները և ձևավորել «վստահության մթնոլորտ»

00:05 10.04.2023

Զատկի առիթով հնչեցրած ուղերձում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կիրակի օրն աղոթել է թե՛ ուկրաինացիների, թե՛ ռուսների համար, գովաբանել փախստականներին ողջունող ազգերին և կոչ է արել իսրայելցիներին և պաղեստինցիներին, որոնք խոցված են մահացու բռնությունների վերջին աճից, ձևավորել «վստահության մթնոլորտ»: Ֆրանցիսկոսը կոչ է արել դադարեցնել հակամարտությունը և աղոթել «նահատակ» ուկրաինացի ժողովրդի համար: Ֆրանցիսկոսը, տասնյակ առաջնորդների և տասնյակ հազարավոր […]

̰
Սիրիայի և Իրանի նախագահները քննարկել են Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի շուրջ վերջին զարգացումները

23:57 09.04.2023

Սիրիայի և Իրանի նախագահներ Բաշար ալ Ասադը և Իբրահիմ Ռաիսին հեռախոսազրույցում ասել են, որ միաբևեռ աշխարհն անհետանում է, հայտնել են Սիրիայի ղեկավարի գրասենյակից Telegram-ում։ «Նախագահները նշել են, որ միաբևեռ աշխարհը վերանում է ժողովուրդների և երկրների զգոնության շնորհիվ, որոնք հավատարիմ են իրենց ինքնիշխանությանը և արժանապատվությանը»,- ասվում է ուղերձում։ Բացի դրանից, ըստ գրասենյակի, Սիրիայի և Իրանի առաջնորդները […]

̰
Ալժիրի և Իրանի նախագահները քննարկել են իրավիճակը պաղեստինյան տարածքներում

23:39 09.04.2023

Ալժիրի և Իրանի նախագահներ Աբդելմաջիդ Թեբունը և Էբրահիմ Ռաիսին կիրակի հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և երկկողմ հարաբերությունները։ Այս մասին հայտնում է Ennahar Online տեղեկատվական պորտալը։ Երկու պետությունների նախագահները քննարկել են «ներկայիս իրավիճակը օկուպացված պաղեստինյան տարածքներում, որտեղ բռնություն և ագրեսիա է տեղի ունենում սիոնիստ օկուպանտի կողմից (Իսրայել-ՏԱՍՍ-ի նշումը)»։ Թեբունն […]

̰
Արմեն Գրիգորյանն իրանցի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը

21:48 09.04.2023

Ապրիլի 9-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը: Զրուցակիցները նաև անդրադարձել են երկկողմ հայ-իրանական հարաբերությունների օրակարգին և զարգացման հեռանկարներին:

̰
Չորսամյա արքայազն Լուին առաջին անգան ընտանիքի հետ ներկա է գտնվել Զատկի պատարագին

21:29 09.04.2023

Ուելսի արքայազնի և արքայադստեր կրտսեր որդին՝ չորսամյա արքայազն Լուին, այս տարի առաջին անգամ ընտանիքի հետ գնացել է Զատկի կիրակնօրյա պատարագի։ Այս մասին հայտնում է Express-ը։ Բաճկոնով, փողկապով և կապույտ շորտով նա երթով գնացել է Վինձորի Սուրբ Գեորգի մատուռ՝ ձեռք ձեռքի տված մոր հետ։ Նրա ավագ եղբայրը՝ իննամյա արքայազն Ջորջը, հանրության առջև հայտնվել է մուգ կապույտ […]

̰
Թբիլիսիում իշխանության դեմ բողոքի ակցիա է սկսվել

20:17 09.04.2023

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱԿ) կուսակցությունը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցների հետ միասին ապրիլի 9-ին Թբիլիսիի կենտրոնում ակցիա է անցկացնում գործող իշխանության դեմ։ Հանրահավաքին հարյուրավոր մարդիկ են մասնակցում։ Ցուցարարները հավաքվել են ինչպես խորհրդարանի դիմացի հրապարակում, այնպես էլ հարակից Ռուսթավելի պողոտայում, որի երթևեկությունը արգելափակվել է ոստիկանների կողմից, հայտնում է «Իզվեստիա»-ի թղթակից Գիորգի Ջաբիշվիլին։ Իրավիճակը հանգիստ […]

̰
Թուրքիայում իշխող կուսակցության պատգամավորների կազմը ընտրություններից հետո կփոխվի 70 տոկոսով

19:22 09.04.2023

Մայիսի 14-ին կայանալիք ընտրություններին մասնակցող թուրքական հիմնական կուսակցությունները կիրակի օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել թեկնածուների ցուցակները։ Ինչպես հայտնում է TRT հեռուստաալիքը՝ վկայակոչելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) աղբյուրները, դատելով ցուցակներից՝ նոր խորհրդարանում ԱԶԿ խմբակցության կազմը կփոխվի 70%-ով։ ԱԶԿ-ի ղեկավարությունը, որի նախագահն է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որոշել է առանց բացառության կիրառել «երեք ժամկետի» […]

̰
Սիրիայի կենտրոնական հատվածում ինքնաշեն պայթուցիկ սարքի գործարկումը առնվազն մեկ մարդու կյանք է խլել

18:40 09.04.2023

Առնվազն մեկ մարդ է զոհվել և մեկը վիրավորվել Սիրիայի կենտրոնական Համա նահանգում ինքնաշեն պայթուցիկ սարքի (IED) պայթյունի հետևանքով։ Այդ մասին կիրակի հայտնել է Sham ռադիոկայանը։ Նրա խոսքով, և՛ մահացածը, և՛ վիրավորները խաղաղ բնակիչներ են։ Ռադիոկայանը նշում է, որ IED-ը տեղադրվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից նահանգի հարավարևելյան շրջանում։ Շաբաթ օրը SANA գործակալությունը հաղորդել […]

̰
Թուրքիան ուղեծիր դուրս կբերի դիտորդական արբանյակ

18:11 09.04.2023

Թուրքիան ապրիլի 11-ին ուղեծիր դուրս կբերի տեղական արտադրության դիտորդական արբանյակը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «İMECE-ը՝ մեր առաջին տեղական և ազգային արտադրության բարձրորակ դիտորդական արբանյակը, տիեզերք կարձակվի ապրիլի 11-ին: Մեր պատրաստված մարդկային ռեսուրսներով, մեր տրամադրած հնարավորություններով և զարգացած տեխնոլոգիաներով մենք կշարունակենք լինել համաշխարհային տիեզերական մրցավազքում»,- «Թվիթերում» գրել է Էրդողանը։ Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարը […]

̰
Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը հետաձգվել է

17:36 09.04.2023

Սիրիայի, Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարների մակարդակով քառակողմ հանդիպումը հետաձգվել է մայիսի սկզբին, սիրիական Al-Watan թերթին հայտնել է Սիրիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Եֆիմովը։ «Հանդիպումը, որը պետք է կայանար երկուշաբթի օրը, հետաձգվել է մայիսի սկզբին։ Շարունակվում են շփումներն ու խորհրդակցությունները շահագրգիռ կողմերի միջև՝ այդ առումով դրական արդյունքների հասնելու համար»,– ասել է դեսպանը։ Եֆիմովն ընդգծել է, որ […]

̰
Մակրոնը դեմ է ԵՄ-ի մասնակցությանը Թայվանի շուրջ ԱՄՆ-Չինաստան առճակատմանը

17:26 09.04.2023

Եվրոպան չպետք է հետևի բլոկային մտածողությանը և ներքաշվի այլ մարդկանց հակամարտությունների մեջ, այդ թվում՝ Թայվանի կարգավիճակի շուրջ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև տարաձայնությունների համատեքստում։ Այս մասին կիրակի օրը հրապարակված Les Echos թերթին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Մենք՝ եվրոպացիներս, շահագրգռվա՞ծ ենք Թայվանի հարցի լուծումն արագացնելով։ Ոչ։ Ամենավատ բանը կլինի այն, որ մտածենք, որ […]

̰
BACK_TO_TOP