19:13 01.04.2023
Հայաստանը լսել է Ռուսաստանի Դաշնությունից հնչող մտահոգությունները և կկարողանա այնպես անել, որ Հռոմի կանոնադրության հետ կապված հետագա ընթացքի ապահովումը չվնասի Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերություններին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ – Պարոն Արշակյան, այն բանից հետո, երբ ՀՀ Սահմանադրական դատարանը մարտի 24-ին հրապարակված որոշմամբ արձանագրեց, որ Հռոմի կանոնադրությունը համապատասխանում է Հայաստանի […]
18:40 01.04.2023
Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստվում է 2,6 միլիարդ դոլարի նոր ռազմական օգնություն փոխանցել Ուկրաինային։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ «Reuters» գործակալությունը տեղեկատվություն է տարածում՝ հիմնվելով ամերիկացի պաշտոնյաների վրա։ «Reuters»-ի փոխանցմամբ՝ փաթեթը ներառում է օդային հսկողության ռադարներ, հակատանկային հրթիռներ և վառելիք տեղափոխող մեքենաներ։ Ըստ տեղեկությունների՝ մանրամասները դեռ վերջնական տեսքի են բերվում, և սպասվում է, որ դրա մասին կհայտարարվի հաջորդ շաբաթ։ […]
18:28 01.04.2023
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։ Ինչպես նշել է Ուկրաինայի նախագահը, զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ռազմաճակատում տիրող իրավիճակը և ուկրաինական «խաղաղության բանաձևը»։ «Մակրոնի հետ մեկ ժամ տևած զրույցի ընթացքում մենք մանրամասն և արդյունավետորեն քննարկել ենք Ուկրաինայի և Ֆրանսիայի միջև պաշտպանական […]
18:02 01.04.2023
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել 33 ռուսաստանցիների և Ռուսաստանի 225 ձեռնարկությունների նկատմամբ, ասվում է նախագահի կայքում հրապարակված հրամանագրում։ Անձնական պատժամիջոցները սահմանվում են տասը տարի ժամկետով և նախատեսում են ակտիվների արգելափակում, Ուկրաինայից կապիտալի դուրսբերման արգելք, տնտեսական և ֆինանսական պարտավորությունների կատարման դադարեցում, տեխնոլոգիաների և օբյեկտների նկատմամբ մտավոր սեփականության իրավունքների արգելք։ Նմանատիպ ժամկետով պատժամիջոցներ են սահմանվել […]
17:32 01.04.2023
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարող է փոխարինել Ենս Ստոլտենբերգին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «The Sun»-ը՝ հիմնվելով աղբյուրի վրա։ Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում Ուրսուլա ֆոն դեր Լայենի լիազորությունների ժամկետը լրանում է հաջորդ տարի, սակայն, ըստ ԶԼՄ-ների, Հյուսիսատլանտյան դաշինքի մի քանի երկրներ սատարում են ֆոն դեր Լայենի ընտրությանը ՆԱՏՕ-ի գլխավոր […]
12:32 01.04.2023
Լիտվայում տեղակայված ՆԱՏՕ-ի ուժերը սկսել են Rising Bull 12-օրյա զորավարժությունները: Այս մասին հայտնում է LRT-ն։ Հաղորդվում է, որ զորավարժություններին ներգրավվելու է 1,3 հազար զինվորական և 250 միավոր զինտեխնիկա։ Rising Bull-ն անցկացվում է «Երկաթե գայլ 2023-1» առաջիկա զորավարժություններին պատշաճ նախապատրաստվելու համար, որը Լիտվայի զինված ուժերի ամենամյա միջազգային զորավարժություններից մեկն է: Նշվում է նաև, որ զորավարժությունների ընթացքում […]
12:17 01.04.2023
Էներգակիրների գների աճի տեմպերն դանդաղել են՝ մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել են 0,9 տոկոսով։ Եվրոգոտու 20 երկրներում տարեկան գնաճը մարտին դանդաղել է՝ հասնելով 6,9 տոկոսի։ Այս մասին են վկայում Եվրոստատ եվրոպական վիճակագրական գործակալության նախնական տվյալները, որոնք հրապարակվել են Twitter-ում ուրբաթ՝ մարտի 31-ին։ Երկու երկրները, որտեղ գնաճը չի նվազել, եղել են Սլովենիան (աճել է), […]
12:03 01.04.2023
Ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինվորականներն իրականացրել են Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիների տարհանումը, որոնք նախկինում ժամանել են Լեռնային Ղարաբաղի տարածք։ Այս մասին հայտնում է «Peacekeeper» տելեգրամյան ալիքը: Նշվում է, որ միջոցառման արդյունքում դուրս է բերվել 28 մարդ, այդ թվում՝ 8 երեխա։
11:47 01.04.2023
Ի լրումն սույն թվականի մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության՝ ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ և ԱՀ ներկայացուցիչների մասնակցությամբ և իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։ ԱԱԾ-ն հայտնում է, որ ներկայումս աշխատանքները շարունակվում են, արդյունքների մասին հանրությանը կտեղեկացվի լրացուցիչ։
11:05 01.04.2023
Առնվազն մեկ մարդ մահացել է, ևս 28-ը վիրավորվել են Իլինոյս նահանգի Բելվիդեր քաղաքում համերգի ժամանակ տանիքի փլուզման հետևանքով, երբ փոթորիկը անցել է տարածքով։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է ABC հեռուստաալիքի տեղական մասնաճյուղը։ Նրա խոսքով՝ հարյուրավոր մարդիկ եղել են թատրոնի ներսում՝ տեսնելու Morbid Angel համերգը, երբ տանիքը փլուզվել է։ Շրջանի շերիֆի գրասենյակը հաստատել է, որ […]
10:51 01.04.2023
Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մասնակցում է ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պայքարին՝ կապված սեպտեմբերին Յենս Ստոլտենբերգի պաշտոնավարման ավարտի հետ։ Այս մասին ուրբաթ հայտնել է The Sun թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ կոչ են արել ֆոն դեր Լեյենին գլխավորել դաշինքը արդեն հոկտեմբերին։ Ընդ որում, նրա՝ որպես ԸՕ […]
10:12 01.04.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին` Նոր տարվա առթիվ, որում ասվում է. «Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Ուրախ եմ, որ Հայաստանի ասորիները պահպանում են իրենց ազգային դիմագիծը, ինքնատիպ ավանդույթներով հարստացնում և ուրույն բազմերանգություն հաղորդում մեր երկրին: Մաղթում եմ, որ ասորական հին ու հզոր մշակույթի ժառանգորդները Հայաստանում […]
09:44 01.04.2023
ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը կարող է ամուսնու փոխարեն մասնակցել Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի թագադրմանը, հայտնում է Telegraph թերթը։ Մարտի սկզբին բրիտանական մամուլը գրել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցը արարողությանը քիչ հավանական է։ Բայդենի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրը վկայակոչել է նախագահի տարիքը, որն արդեն նախատեսվում է ապրիլին այցելել Իռլանդիա։ «Արտասահմանյան ճանապարհորդությունները նրանից […]
09:32 01.04.2023
Մարտի 31֊ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՁՀՆ֊7 նռնականետ, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Նախիջևանիկ գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ապրիլի 1֊ի ժամը 10։00-ի […]
23:45 31.03.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Գյումրիում ներկա են եղել «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրեր» ծրագրի միջոցառումներին: Ծրագրի առաջին միջոցառումն անցկացվել է Արտյոմ Պետրոսյանի անվան Գյումրու թիվ 10 հիմնական դպրոցում։ Նախարարին և փոխնախարարին միացել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լյուոն։ Երեխաները հյուրերին դիմավորել են հանդիսավոր արարողությամբ, ներկայացրել են դպրոցի պատմությունը, գործունեությունը։ Դպրոցում […]
23:25 31.03.2023
2023թ. մարտի 23-24-ին Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում տեղի է ունեցել ՇՀԿ-ի «Վերամիացում-Երիտասարդացում» թեմայով գիտաժողովը, որին Հայաստանից մասնակցել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոհար Իսկանդարյանը «Տարածաշրջանի երկրների ինտեգրմանը նպաստող գործիքների մասին» խորագրով։ Գիտաժողովի աշխատանքներին Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից մասնակցել են դեսպանության խորհրդական Տիգրան Գրիգորյանը և 1-ին քարտուղար Վլադիմիր Պողոսյանը։ «Գիտաժողովիին […]
19:41 31.03.2023
Առաջիկա օրերին Ֆինլանդիան պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը, 1tv.ge- փոխանցմամբ՝ տեսաուղերձում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։ Մինչ այդ Թուրքիան դարձավ դաշինքի վերջին երկիրը, որը վավերացրեց ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի դիմումը։ «Ես ողջունում եմ Թուրքիայի Ազգային ժողովի կողմից ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վավերացումը։ Ներկայումս դաշինքի բոլոր 30 անդամները վավերացրել են անդամակցության արձանագրությունը։ Վերջերս ես խոսեցի նախագահ […]
17:01 31.03.2023
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում թուրքական ընդդիմադիր «Լավ» կուսակցության տարածաշրջանային գրասենյակը գնդակոծության է ենթարկվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։ «Ես դատապարտում եմ զինված հարձակումը «Լավ» կուսակցության Ստամբուլի գրասենյակի վրա… Ակնկալում եմ, որ մեղավորները հնարավորինս շուտ պատասխանատվության կենթարկվեն», – գրել է նա Twitter-ում: Իմամօղլուն գրառմանը կցել է նաև գրասենյակի պատուհաններից մեկի […]
16:44 31.03.2023
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Սերոբ Բեջանյանը համատեղության կարգով նշանակվել է Սինգապուրում ՀՀ դեսպան։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերոբ ԲԵՋԱՆՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Սինգապուրի Հանրապետությունում […]
16:21 31.03.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) նորանշանակ ղեկավար Օլեգ Ստորչեվոյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՄԱԿ-ի ղեկավարի տեղակալ Սերգեյ Զայկոյը և ՄԱԿ-ի թռիչքային անվտանգության հարցերով ղեկավար Սերոբ Կարապետյանը։ Արմեն Սիմոնյանը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել ՄԱԿ-ի և Հայաստանի միջև սերտ համագործակցությունը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […]
15:47 31.03.2023
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն ընդունել է քույր քաղաք Վիենի քաղաքապետ Տիերի Կովակսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը կարևորվել է քույր քաղաքների արդյունավետ համագործակցությունը, որի արդյունքում իրականացվել ու իրականացվում են տարբեր նախաձեռնություններ: Տիերի Կովակսը առանձնակի կարևորել է երկու քաղաքների ղեկավարների պատրաստակամությունը երկարամյա համագործակցությունն ամուր հիմքերով շարունակելու համար: Գորիս համայնքի ղեկավարն իր հերթին ընդգծել է, որ շարունակվելու են […]
14:24 31.03.2023
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մշտական պատրաստակամության մեջ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ ի շահ Հայաստանի անվտանգության ապահովման: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը։ «Ինչ վերաբերում է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանին, ապա կազմակերպությունը մշտական պատրաստակամության մեջ է ՀԱՊԿ առաքելությունը հայ-ադրբեջանական սահման ուղարկել ՝ ի շահ Հայաստանի անվտանգության ապահովման և օգնության այլ միջոցներ […]
14:01 31.03.2023
Ազգային ժողովում պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի մասին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է ահազանգ։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը: «Այս պահին քննիչները դեպքի վայրում են, իրականացնում են կատարվածի նախնական հանգամանքները պարզելուն ուղղված գործողություններ։ Ներկա պահին կարող եմ միայն ասել, որ պատգամավորներից մեկը տարվել է Ոստիկանության բաժին, մեկ այլ […]
13:59 31.03.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գեղարքունիքի մարզում, Վանաձոր, Քաջարան, Դիլիջան, Բերդ, քաղաքներում, Հրազդանի, Ծաղկաձորի և Արագածի տարածաշրջաններում, Սիսիան-«Զանգեր» հատվածներում, Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։ «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ […]
13:26 31.03.2023
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է. «Քիչ առաջ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել: Այս խայտառակ խուլիգանությունը պետք է ունենա հստակ քրեաիրավական հետևանք»:
12:50 31.03.2023
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ուղերձով դիմելով ժողովրդին և խորհրդարանին, առաջարկել է դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում և զինադադար հայտարարել։ «Մենք պետք է կանգ առնենք հիմա, նախքան էսկալացիայի սկսվելը: Ես կփորձեմ ռիսկի դիմել՝ առաջարկելով դադարեցնել ռազմական գործողությունները, <…> հայտարարել զինադադար՝ առանց տեղաշարժվելու իրավունքի, զորքերը վերախմբավորել երկու կողմերից, առանց զենք, զինամթերք և ռազմական տեխնիկա տեղափոխելու իրավունքի»,- ասել է […]
12:43 31.03.2023
Մարտի 30-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի գործարար ասոցիացիայի գործադիր տնօրեն Լևան Վեփխվաձեի և վերջինիս առաջին տեղակալ Ակակի Սաղիրաշվիլիի հետ։ Տեղեկությունը տարածել է Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը: Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել վերջին շրջանում Հայաստան-Վրաստան հարաբերություններում տնտեսական համագործակցության զարգացման կարևորությանը։ «Այս համատեքստում ընդգծվեց երկու երկրների միջև գործարար կապերի ամրապնդման […]
12:38 31.03.2023
Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեն հայտարարել է, որ չպետք է թույլ տալ, որպեսզի անուշադրության մատնվեն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքների խախտումները թե՛ Հայաստանում, թե Արցախում, թե Լաչինի միջանցքում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է անցնել գործնական քայլերի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպերս»-ը, Լորան Վոքիեն այս մասին ասել է Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Ֆրանսիայի […]
12:31 31.03.2023
Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները բացահայտել են թմրամիջոցների ապօրինի տեղափոխման հերթական դեպքը։ Օրերս Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած Իրանի քաղաքացու վարքագիծը մաքսային ծառայողների մոտ կասկածի տեղիք է տվել: Մեղրիի մաքսային կետ-բաժնի ծառայողների կողմից նշված քաղաքացու ուղեբեռի նկատմամբ իրականացված մանրակրկիտ հսկողության արդյունքում պարզվել է, որ ճամպրուկում ի թիվս այլ ապրանքների՝ առկա […]
12:14 31.03.2023
Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Աֆղանստանում շարունակում է լարված մնալ՝ ստեղծելով ապակայունացման վտանգ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրներում, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։, հաղորդում է Ինտերֆաքսը: «Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկար տարիների հակասությունների արդյունքում»,- ուրբաթ օրը ՀԱՊԿ քարտուղարության և համատեղ շտաբի ղեկավարության ընդլայնված նիստում ասել է Տասմագամբետովը։ Նրա խոսքով, […]