00:05 04.04.2023
Հրապարակվել են կադրեր, որոնցում ֆիքսված է այն պահը, երբ Սանկտ Պետերբուրգում ահաբեկչություն կատարելու մեջ կասկածվող Դարիա Տրեպովան ռումբով արձանիկ է հանձնում ռազմական լրագրող Վլադլեն Թաթարսկուն։ Կադրերում երևում է, թե ինչպես է Տրեպովան արձանիկը Թաթարսկուն հանձնելուց հետո փորձում հեռանալ, բայց Թաթարսկին հրավիրում է նրան ավելի մոտ նստել։ Աղջիկը որոշ ժամանակ նստում է ռազմական թղթակցի կողքին, երկխոսություն […]
22:21 03.04.2023
Թուրքիայում պաշտոնապես մեկնարկել է նախագահական ու խորհրդարանական ընտությունների քարոզարշավը: Ու հենց մեկնարկի օրը տեղի է ունեցել հնչեղ սկանդալ: Միացյալ Նահանգների դեսպանն իրեն թույլ է տվել քայլ, որն Անկարայում մեկնաբանել են որպես միջամտություն ընտրարշավի ընթացքի մեջ: Ի՞նչ էր արել դեսպանը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Անկարայում Միացյալ Նահանգների դեսպան Ջեֆրի Ֆլեյկը շաբաթ օրը պաշտոնական […]
21:53 03.04.2023
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է գործակարգավարական հերթական նիստը: Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է ապրիլի 1-ին մետրոպոլիտենում տեղի ունեցած արտակարգ դեպքին և կոչ արել պարզել մեղավորների շրջանակն ու պատժել իրենց աշխատանքն անփույթ իրականացնողներին: Նիստի ընթացքում ներկայացվել են նաև նոր ներկրված ավտոբուսների շահագործման հետ կապված մասնրամասներ: Մանրամասները՝ տեսանյութում:
21:35 03.04.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ռադոսլավ Ֆոգիելի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին նախագահն ասել է. «Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Ես լավ տեղյակ եմ, թե դուք ինչ մեծ աշխատանք եք կատարում Հայաստան-Լեհաստան հարաբերությունների ամրապնդման և զարգացման համար և իմ շնորհակալական խոսքն եմ հայտնում ձեր կատարած աշխատանքի համար: Մեր հարաբերություններում խորհրդարանական դիվանագիտությունը […]
21:28 03.04.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում: Երկրի վարչապետը, Արագածոտնի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությանը ծանոթանալուց հետո, եղել է մարզի մի շարք համայնքներում, ծանոթացել տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքին: Վարչապետի շրջայցը մեկնարկել է Աշտարակ համայնքի Օհանավան և Արտաշավան բնակավայրերից: Օհանավան բնակավայրում վարչապետը ծանոթացել է տեղի միջնակարգ դպրոցի շինարարության ընթացքին. կրթօջախը կառուցվում է Կառավարության […]
21:15 03.04.2023
Ապրիլի 3-ին Բուխարեստում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի Սենատի գործող նախագահ Ալինա-Շտեֆանիա Գորգիուի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-ռումինական երկկողմ օրակարգին առնչվող հարցերի: Ընդգծվել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում՝ նշելով երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի արդյունավետ համագործակցության ծավալման և փոխայցելությունների կարևորությունը: Երկուստեք նշվել է […]
19:27 03.04.2023
Ապրիլի 3-ին Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի հրավերով Մոսկվա է մեկնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը: Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է օպերատիվ-ծառայողական գործունեության ոլորտում ՀՀ ՆԳ նախարարության և ՌԴ ՆԳՆ համագործակցության հարցերի լայն շրջանակ: Վահե Ղազարյանը գործընկերներին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բարեփոխումների […]
18:35 03.04.2023
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 3-ին ընդունել է Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստանն ու Խորվաթիան ունեն պատմական եւ մշակութային ընդհանրություններ: Հայ-խորվաթական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում ԱԺ փոխնախագահը կարեւորել է բարեկամական խմբերի փոխայցերը, արդյունավետ փոխգործակցությունը: Զրուցակիցներն արժեւորել են միջազգային […]
15:56 03.04.2023
Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամներն ապրիլի 3-ին հանդիպել են Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռադոսլավ Ֆոգիելի գլխավորած պատվիրակության հետ: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ ողջունելով գործընկերներին` Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը կարեւորել է երկու երկրների միջեւ համագործակցության սերտացումը` ընդգծելով խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջեւ ձեւավորված գործակցությունն ու հանդիպումները: Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ թե’ կորոնավիրուսային […]
15:38 03.04.2023
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի նորանշանակ ներկայացուցիչ Կավիտա Բելանիին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում փախստականների իրավական պաշտպանության, ապաստանի տրամադրման և համապատասխան դատական գործերի քննության վերաբերյալ հարցեր։ Կողմերը կարևորել են արդարադատության ոլորտի ընթացիկ բոլոր բարեփոխումներում փախստականներին և ապաստան հայցողներին առնչվող դրույթների պատշաճ ներառումը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել […]
15:37 03.04.2023
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն «Ազատության» հետ զրույցում անդրադարձել է անցած շաբաթավերջին Տեղ-Կոռնիձոր հատվածում տեղի ունեցած իրադարձություններին։ Ռուբինյանը հիշեցրել է, որ Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհն էր գործում, մինչև Կոռնիձորի մոտով անցնող նոր ճանապարհը պատրաստ կլիներ։ Ապրիլի 1-ից այլընտրանքային ճանապարհը դադարեց գործել և գործարկվեց նոր ճանապարհը, և քանի որ, ինչպես ԱԺ փոխնախագահն ասաց, այլընտրանքային ճանապարհը մինչ այս ռուս […]
15:28 03.04.2023
Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Պանայոտոպուլոս հունական «Mega TV» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ տեղեկացրել է Թուրքիա կատարելիք այցի մասին: «Մենք կայցելենք Թուրքիայի՝ երկրաշարժից տուժած հարավարևելյան շրջաններ»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ասել է նախարարը։ Ապրիլի 4-ին նա կմեկնի Թուրքիայի հարավարևելյան Հաթայի նահանգ: Այցի շրջանակներում պլանավորված է հանդիպում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ: Հիշեցնենք, որ Թուրքիայի և Հունաստանի պաշտպանության […]
15:20 03.04.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 3-ին ընդունել է Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռադոսլավ Ֆոգիելի գլխավորած պատվիրակությանը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպմանն արձանագրվել է երկու երկրների հարաբերությունների դինամիկ զարգացումը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ միջխորհրդարանական համագործակցությունը հայ-լեհական միջպետական հարաբերություններում կարեւոր ձեւաչափ է` առանձնացնելով երկու խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ արդյունավետ փոխգործակցությունը: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային […]
14:55 03.04.2023
Ապրիլի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուի հետ: Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված կազմով՝ երկու պատվիրակությունների մասնակցությամբ: Հանդիպումից հետո նախարարները ստորագրել են «2023-24թթ. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռումինիայի արտաքին գործերի նախարարության միջև գործողությունների պլանը»: Նախարարների ներկայությամբ տեղի է ունեցել նաև հայ-ռումինական համատեղ նամականիշի […]
14:17 03.04.2023
Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիայի անձնակազմերն ուսումնամարտական թռիչքներ կիրականացնեն, որոնց ընթացքում մի շարք առաջադրանքներ կկատարեն ձմեռային ուսումնական շրջանի ստուգման շրջանակներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը: Ըստ հաղորդագրության՝ ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչների օդաչուները կմշակեն օդային մարտերի մղումը, օդանավակայանի տարածքի պաշտպանությունը և օդային թիրախների որսը, բարձրլեռնային շրջաններում կկատարեն բարդ […]
13:31 03.04.2023
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» ուղեհատվածում շարունակվում են վթարավերականգնողական աշխատանքները: Հարկ է նշել, որ արդեն մարտի 2-ից մետրոն աշխատել է բնականոն հունով: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզման հետևանքով տեղի ունեցած միջադեպին, փոխքաղաքապետ Ավինյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է ամենախիստ ձևով պատժի ենթարկել կառուցապատողին: «Այս […]
12:58 03.04.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ: Վարչապետը նախ այցելել է մարզկենտրոն Աշտարակ, որտեղ կայացած խորհրդակցության շրջանակում ներկայացվել է Արագածոտնի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը: Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետարանի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: Վարչապետին զեկուցվել […]
12:25 03.04.2023
Անտոնելլա Բասանին Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) տարածաշրջանի նոր փոխնախագահն է. նա այսօրվանից սկսած ղեկավարելու է Համաշխարհային բանկի ռազմավարական, ֆինանսական և գիտելիքային աշխատանքը։ Տկն. Բասանին Իտալիայի քաղաքացի է։ Նա Համաշխարհային բանկում Բյուջեի, կատարողականի գնահատման և ռազմավարական պլանավորման հարցերով փոխնախագահ է աշխատել։ Նախկինում նա Համաշխարհային բանկում որպես Ռազմավարության և գործառնությունների տնօրեն Է աշխատել է երկու տարածաշրջանում […]
12:13 03.04.2023
Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա հարձակում է գործում ՀՅԴ պատգամավորը և հարվածում նրան, հետո նապաստակի պես վազում իր խմբակցություն, Երևանի կենտրոնում դաշնակցական մի երևույթ մոտ 100 մետր հեռավորությունից […]
11:53 03.04.2023
Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը մշակել և շահագործման է հանձնել արբիտրաժային վճիռներն էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման ներկայացնելու փաստաթղթաշրջանառության հարթակը։ Այն հնարավորություն է տալիս գործող արբիտրաժային դատարանների վճիռներն էլեկտրոնային եղանակով ներկայացնել հարկադիր կատարման։ Արդյունքում կատարողական վարույթ հարուցելու, պարտապանի գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու, արգելանքներ կիրառելու և բռնագանձում տարածելու գործողություններն այսուհետ չեն իրականացվի դատարանների կողմից տրվող կատարողական […]
11:24 03.04.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ապրիլի 7-15 կգործուղվի ԱՄՆ, հայտնում է gov.am պաշտոնական կայքը: Փոխվարչապետը Վաշինգտոնում կմասնակցի Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի գարնանային հանդիպումներին: Գործուղման ճանապարհածախսի, օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կկատարվեն ՀՀ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
11:12 03.04.2023
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հանդիպումներ է ունեցել Միացյալ Թագավորության ԱԳՆ-ում, խորհրդարանում և ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ: Այս մասին նա հայտնել է Ֆեսյբուքի իր էջում: Բրիտանական Ջոն Սմիթ (John Smith) հիմադրամի ու Ժողովրդավարության և խաղաղության կառուցման կենտրոնի հրավերով Օքսֆորդում և Լոնդոնում մասնակցել է տարածաշրջանի մարտահրավերներին նվիրված քննարկումներին։ Այցելության շրջանակներում Միացյալ Թագավորության ԱԳՆ-ում հանդիպել է […]
10:50 03.04.2023
Հայաստանի Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմաբազայի անձնակազմը սկսել է հսկիչ ստուգում անցկացնել ձմեռային ուսումնական շրջանի մշտական տեղակայման կետերում և բարձրլեռնային Կամխուդ և Ալագյազ զորավարժարաններում։ Այս մասին հայտնում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը: Առաջին փուլում ստուգվելու է մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանման զինծառայողների մարտական պատրաստվածության մակարդակը, անձնակազմի օպերատիվ պատրաստվածությունը, սպառազինությունն ու զինտեխնիկան։ Կստուգվեն նաև զինծառայողների […]
10:35 03.04.2023
Չեռնոգորիայում ավարտվեց Միլո Ջուկանովիչի երեսունամյա դարաշրջանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Երկրի երկարամյա ղեկավարը, ով տարբեր պաշտոններով ղեկավարել է հանրապետությունը 1991 թվականից՝ իր քաղաքական կարիերայի ընթացքում առաջին անգամ ընտրություններում պարտություն է կրել։ Նա պարտվել է տնտեսագետ Յակով Միլատովիչին, ով քաղաքականություն է մտել ընդամենը երեք տարի առաջ։ Ջուկանովիչի նախընտրական քարոզարշավի գլխավոր կարգախոսին՝ «Սիրուն, էլ ո՞վ». Չեռնոգորիայի բնակիչները պատասխանեցին. […]
10:22 03.04.2023
Երկկողմ հարաբերությունների, հացահատիկի գործարքի իրականացման, միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի լայն շրջանակ նախատեսվում է քննարկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ ապրիլի 6-7-ըԹուրքիա կատարելիք այցի ընթացքում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։ «Մենք ունենք հարցերի լայն շրջանակ, որոնք նախատեսվում է քննարկել։ Երկկողմ հարաբերություններին զուգահեռ կքննարկվի հացահատիկի գործարքի երկարաձգման հարցը։ Այդ հարցի շուրջ մարտի […]
09:45 03.04.2023
Ֆինլանդիայի խորհրդարանական ընտրություններում հաղթող է ճանաչվել ընդդիմադիր Կոալիցիոն կուսակցությունը, պարզ է դառնում երկրի արդարադատության նախարարության տվյալներից։ «Ձայների 99,6%-ի հաշվարկից հետո առաջին տեղում է Պետերի Օրպոյի գլխավորած ընդդիմադիր կոալիցիոն կուսակցությունը՝ 20,8%, Ռիիկա Պուրրայի գլխավորությամբ ընդդիմադիր «Ճշմարիտ ֆինները» հավաքել է ձայների 20%-ը, իշխող սոցիալ-դեմոկրատները՝ Սաննա Մարինի գլխավորությամբ՝ 19,9%, Աննիկա Սաարիկկոյի ղեկավարած «Ցենտրիստները»՝ 11,3%»,- ասվում է զեկույցում։ Օրպոն, […]
09:34 03.04.2023
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հրաժարվել է հետագա հանդիպումներից Անկարայում ԱՄՆ դեսպանի հետ, ով ավելի վաղ բանակցություններ էր վարել մայիսի 14-ի ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հետ։ Թուրքիայի նախագահի յոթ ընդդիմադիր կուսակցություններից թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն վերջինիս նախաձեռնությամբ հանդիպել է ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավար Ջեֆրի Ֆլեյքի հետ, ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտնել է թեկնածուի խորհրդական Ունալ […]
08:48 03.04.2023
Ամերիկացի հեռուստաաստղ և գործարար Քլոե Քարդաշյանն արձագանքել է հետևորդների քննադատությանը, ովքեր մեղադրում են իրեն պլաստիկ վիրահատությունների չարաշահման մեջ։ Այս մասին հայտարարությունը տեղ է գտել նրա Instagram-ի էջում։ 38-ամյա հայտնին տեսանյութ է տարածել մարզումից, որում նա պատկերված է վարսերով և առանց դիմահարդարման: Նա հագել է սև սպորտային համազգեստ, որը բաղկացած է կրծկալից և լեգինսներից։ Տեղադրված կադրերը […]
19:41 01.04.2023
Հյուսիսատլանտյան դաշինքը հունիսին կանցկացնի իր պատմության մեջ ամենախոշոր զորավարժությունները, որը կոչվում է «Air Defender 2023»։ Այս մասին հաղորդում է Գերմանիայի Զինված ուժերի պաշտոնական կայքը։ Նշվում է, որ զորավարժությունների տասնմեկ օրերի ընթացքում Գերմանիայում օդային տարածքը մասամբ կփակվի, վարժանքները կանցկացվեն գերմանական օդուժի ղեկավարությամբ։ Բունդեսվերի տվյալներով՝ զորավարժություններին կմասնակցեն ավելի քան 200 կործանիչներ և այլ ռազմական ինքնաթիռներ, ինչպես […]
19:30 01.04.2023
Շաբաթվա վերջին ուշադրություն գրավեցին Հայաստանի Հանրապետությունը Արցախին կապող ուղիղներին վերաբերող հաղորդագրությունները: Հայաստանի ԱԱԾ-ն հայտնեց, որ ըստ պայմանավորվածության՝ մարտի վերջին օրերին Կոռնիձորի կամրջի հատվածի երկայնքով պետք է տեղակայվեին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանապահները, բայց ադրբեջանական կողմը չի սպասել քարտեզային ճշգրտումներին և 5 տեղերում սահմանից առաջ է տեղակայվել: Այս թեմային անդրադարձել է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: […]