15:21 23.03.2023
Մոսկվան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում միջադեպերի թվի աճով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մեզ իսկապես մտահոգում է թշնամական հռետորաբանության աճը և Լեռնային Ղարաբաղում միջադեպերի թվի աճը, Լաչինի միջանցքի շուրջ իրադրության կարգավորման հարցում փոխհամաձայնության հասնելու կողմերի անպատրաստակամությունը: Մենք հիմնվում ենք այն բանի վրա, որ խաղաղ գործընթացի […]
14:38 23.03.2023
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը եւ խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը մարտի 23-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ի պատասխան լրագրողների հարցերին՝ անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի գործընթացին, այս հարցում միջազգային գործընկերների հետ փոխգործակցությանը, ՀԱՊԿ-ի հետ հետագա համագործակցության հեռանկարներին: Թե ինչու ընդդիմությունը ծանոթ չէ խաղաղության փաստաթղթի տարբերակներին եւ ընթացող գործընթացներին հարցին ի […]
14:31 23.03.2023
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը և Հայաստանի ժողովրդին ուղերձ փոխանցեց առ այն, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր լինելու է և լինելու է մինչև օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին հայտարարեց կառավարության նիստի ընթացքում ունեցած ելույթում՝ ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարության, թե Հայաստանը պետք […]
14:22 23.03.2023
Մարդու իրավունքների համաշխարհային 3-րդ ֆորումին մասնակցելու նպատակով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մարտի 21-ին հանդիպում է ունեցել Արգենտինայի արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարարի տեղակալ, դեսպան Պաբլո Անսելմո Տետտամանտիի հետ։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Արգենտինայի միջև բարեկամական հարաբերություններին՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել համատեղ ջանքերը դրանց զարգացման ուղղությամբ: Կողմերը գոհունակություն […]
14:14 23.03.2023
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով շարունակվող ճգնաժամին, այդ երկրի կողմից աճող ագրեսիվ հռետորաբանությանը, խաղաղության օրակարգին, բանակցային հուսալի միջազգային մեխանիզմների գործարկմանը վերաբերող և այլ հարցերի: Գործադիրը հավանություն […]
12:59 23.03.2023
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր միկրոբլոգում հայտարարել է, որ ադրբեջանական ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքում կրակել և սպանել են հայ զինվորի: Նա, իր խոսքում դիմելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և կիսվելով ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քըրբիի հայտարարությամբ, որը Ադրբեջանին և Հայաստանին կոչ էր արել դեէսկալացնել իրավիճակը, գրել է. «Ագրեսորի և այդ […]
12:53 23.03.2023
Իրանի ԱԳ փոխնախարար Ալի Բաղերի Քանին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Հայաստան այցին: Նա մասնավորապես գրել է. «Հարևան Հայաստանի պաշտոնյաների հետ հանդիպմանն ընդգծվել է, որ «հարևանության քաղաքականություն» նշանակում է, որ «Իրանը տարածաշրջանում խաղաղության և կայունության մշտական հիմքն է»։ Թեհրանն ավելի մեծ ջանասիրությամբ շարունակում է Կովկասում կայունության իր կառուցողական շարժումը»։ در دیدار با مقامهای […]
12:42 23.03.2023
«Վիվամեդ» կլինիկան, որտեղ արդեն մի քանի ամիս Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին է գտնվում, հայտարարություն է տարածել և քրեակատարողական ծառայությանը խնդրել է գնահատել Սաակաշվիլիին կլինիկայում պահելու հետագա նպատակահարմարությունը:Այս մասին հայտնում է Ալիք մեդիան: Կլինիկան նշել է, որ այդ ամբողջ ընթացքում, չնայած իրենց նկատմամբ աննախադեպ ճնշումներին, փորձել են երրորդ նախագահին համոզել անցնել […]
12:29 23.03.2023
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, Հայաստանի վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով շարունակվող ճգնաժամին, այդ երկրի կողմից աճող ագրեսիվ հռետորաբանությանը, խաղաղության օրակարգին, բանակցային հուսալի միջազգային մեխանիզմների գործարկմանը վերաբերող և այլ հարցերի: Ստորև ներկայացվում […]
11:51 23.03.2023
«Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման 100-րդ օրը Ադրբեջանը նշանավորեց Լեռնային Ղարաբաղ բնական գազի մատակարարման 13-րդ անջատումով, որին էլ նախորդեց Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման ենթարկված Թալիշ գյուղում Ադրբեջանի ղեկավարի ունեցած ելույթը. այն այլ կերպ, քան ագրեսիվ դժվար է որակել»,- Կառավարության այսօրվա նիստին ասել է վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը, այդ երկրի ղեկավարի ցեղասպան […]
11:29 23.03.2023
ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը լուրջ մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրվող ռազմական օգնության կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մենենդեսն իր վրդովմունքն արտահայտել է հանձնաժողովում լսումների ժամանակ, որտեղ որպես պատասխանող կողմ հանդես էր գալիս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: «Վերջին տարվա ընթացքում մենք տեսել ենք, թե ինչպես է Ադրբեջանը նվաճում Հայաստանի տարածքները, […]
10:17 23.03.2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղության համաձայնագրեր ձեռք բերել։ Նա հաստատել է դա՝ չորեքշաբթի օրը ելույթ ունենալով Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Եվ ես կարծում եմ, որ կա հնարավորություն, չեմ ուզում ուռճացնել, բայց կա հնարավորություն, որը թույլ է տալիս փաստացի ավարտին […]
10:10 23.03.2023
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն երեկ՝ մարտի 22-ին, ընդունել է «Արցախի պահեստազորի ապաների միություն» ՀԿ անդամներին՝ Կարմեն Ասլանյանի գլխավորությամբ։ Պետական նախարարը շնորհակալություն է հայտնել ներկաներին և միության բոլոր անդամներին տարիների ընթացքում Արցախին և մեր ժողովրդին մատուցած ծառայությունների համար, բարձր է գնահատել նրանց կուտակած փորձն ու արհեստավարժությունը, հասարակական կազմակերպության համակարգվածությունն ու կազմակերպվածությունը՝ հույս հայտնելով, որ […]
09:52 23.03.2023
Ուկրաինան, եթե օբյեկտիվորեն նայենք, Ռուսաստանի մի մասն է, թեև աշխարհաքաղաքական և պատմական պատճառներով միասնական ռուս ժողովուրդը մասնատվեց արհեստական սահմաններով. այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ռուսական լրատվամիջոցներին, այդ թվում՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։ Մեդվեդևի խոսքով՝ երկրները ստիպված են եղել հաշվի նստել «այս ֆիկտիվ սահմանների հետ»։ «Այն տարածքները, որոնք միշտ եղել են ոչ […]
09:30 23.03.2023
Թուրքմենստանի Մեջլիսի (Խորհրդարանի) պատգամավորների ընտրության վաղաժամ քվեարկությունը շարունակվում է մարտի 16-ից, մարտի 21-ի տվյալներով՝ քվեարկել է ընտրողների 1,82%-ը։ Այս մասին հայտնում է Թուրքմենստանում ընտրությունների և հանրաքվեների անցկացման կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ «2023 թվականի մարտի 21-ի դրությամբ Թուրքմենստանում քվեարկությանը մասնակցել է գրանցված ընտրողների ընդհանուր թվի 1,82 տոկոսը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Վաղաժամ քվեարկությունն անցկացվում է ամեն օր՝ […]
09:09 23.03.2023
Մարտի 27-31-ն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այց կկատարի Լատվիայի Հանրապետություն, Լիտվայի Հանրապետություն և Էստոնիայի Հանրապետություն: Այցի շրջանակներում ԱԽ քարտուղարն աշխատանքային հանդիպումներ կունենա Ռիգայում, Վիլնյուսում և Տալլինում:
09:04 23.03.2023
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի Ֆրանսիա այցի կապակցությամբ արարողությունը կարող է տեղի ունենալ Ելիսեյան պալատում, այլ ոչ այնպես, ինչպես նախատեսված էր Վերսալում՝ երկրում բողոքի ցույցերի ֆոնին, հայտնում է բրիտանական Mirror թերթը՝ վկայակոչելով անանուն աղբյուրին, փոխանցում է Ռիա Նովոստին: Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը մարտի 26-29-ը առաջին պետական այց կկատարի Ֆրանսիա։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ծրագրել […]
08:12 23.03.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ […]
00:57 23.03.2023
Թուրքիան հակամարտությունների կողմ չի լինի, հանդես կգա խաղաղ կարգավորման օգտին, ինչպես դա անում է Ուկրաինայի հետ կապված իրավիճակում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: «Ես ուզում եմ դիմել իմ ժողովրդին՝ Թուրքիան որևէ պատերազմի մասնակից, կողմ չի լինի, նա միշտ խաղաղության ջատագով է լինելու, ինչպես դա անում է այժմ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կապված իրավիճակում»,- ասել […]
00:05 23.03.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի հայտարարել է, որ ակնկալում է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա երկու օրվա ընթացքում: «Առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում նախատեսում եմ ևս մեկ զրույց անցկացնել պարոն Պուտինի հետ», – հայտարարել է Էրդողանը NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նրա խոսքով, ինքը Պուտինի հետ ակտիվորեն քննարկել է «հացահատիկի» գործարքի իրագործումը և […]
23:30 22.03.2023
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ստորագրել է հանրապետության պետական լեզուն մոլդովերենից ռումիներեն վերանվանելու մասին օրենքը: «Ես ցանկանում եմ, որ ռումիներենը միավորի մեզ բոլորիս, ովքեր ապրում ենք այստեղ և սիրում ենք այս հողը»,- գրել է Սանդուն սոցիալական ցանցերից մեկի իր էջում։ Նրանք, ովքեր պնդում էին, որ մոլդովացիները խոսում են մոլդովերեն, ցանկանում էին մասնատել երկիրը, պնդում է Սանդուն։ […]
22:15 22.03.2023
Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը գալիք նախագահական ընտրություններում սեփական թեկնածու չի առաջադրելու: Այս որոշումը նշանակում է, որ կուսակցությունը սատարելու է միասնական ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին: Հիշեցնենք՝ ընտրությունները կայանալու են մայիսի 19-ին: Ինչպե՞ս այս որոշումը կազդի ընտությունների արդյունքների վրա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այս որոշումը կարող է արմատական ազդեցություն ունենալ: Դեռևս շաբաթներ առաջ քրդամետ […]
21:10 22.03.2023
Այսօր Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հայտարարել է, որ ապրիլի վերջին կայցելի Հայաստան և Ադրբեջան և կքննարկի Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը։ Arménie : “Les vivres arrivent de façon parcimonieuse grâce à la Croix-Rouge, que la France aide. La libre-circulation doit être rétablie et l’approvisionnement du Haut-Karabagh doit être mieux assurée. La France […]
19:19 22.03.2023
Վրաստանի խորհրդարանի պատգամավորների միջև վեճ և ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ իրար հարվածել են խոսափողներով։ Այս մասին տեսանյութ է հայտնվել։ Վիճաբանությունը տեղի է ունեցել Վրաստանի խորհրդարանի այսօրվա լիագումար նիստում՝ «Պաշտպանության օրենսգրքի» քննարկման ժամանակ։ Նախ, «Վրացական երազանք» կուսակցության անդամ Վիկտոր Ջափարիձեն խոսափողով հարվածել է ընդդիմադիր պատգամավոր Տարիել Նակաիձեի վրա, իսկ հետո մեկ այլ իշխանական պատգամավոր […]
16:54 22.03.2023
Լոռու մարզում մեկնարկել է Մ-6-Եղեգնուտ-Դեբետ ավտոճանապարհի կմ0+000 – կմ7+183 հատվածի հիմնանորոգումը։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այցելել են շինհրապարակ՝ ծանոթանալու ճանապարհաշինական ընթացիկ աշխատանքներին։ Հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 8.2կմ է, որից 7.183 կմ-ը ճանապարհն է, ևս մոտ 1 կմ-ը դեպի բնակավայրեր տանող մուտքերն են։ Վերականգնվելու են նաև բնակավայրերի […]
16:42 22.03.2023
Ավարտվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու և ներգրավելու դեպքի նախաքննությունը՝ խմբավորման 4 անդամների մասով: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության աշխատակիցների կողմից իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ, ՀՀ դատախազության և ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված անհրաժեշտ […]
16:36 22.03.2023
Գաղտնազերծված տեղեկատվական գրության մեջ Հայաստանի մոնիտորինգի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա, SOC) եւ Բորիանա Օբերը (Շվեդիա, EPP/CD) այսօր իրենց եզրակացություններն են ներկայացրել ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեին փետրվարի 17-19-ը Հայաստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ: Նրանց այցի նպատակն էր գնահատել իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին և Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Իրենց գտնվելու ընթացքում նրանք այցելել են Ջերմուկ, Գորիս և Վարդենիս […]
16:23 22.03.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել ՝ ի շահ հայ-վրացական բարեկամական կապերի զարգացման՝ համոզմունք հայտնելով, որ նա իր ներդրումը կունենա երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում: Ժաննա Անդրեասյանը […]
16:11 22.03.2023
Վարդենիսի համայնքապետարանից տեղեկացնում են,որ այսօր Վարդենիսի Սոթք բնակավայրի տարածքում կատարվում են որոշակի ինժեներական աշխատանքներ։ «Խնդրում ենք՝ ասեկոսեներին ուշադրություն չդարձնե՛լ և շարունակե՛լ ձեր բնականոն աշխատանքները»,- ասված է հաղորդագրությունում։
16:03 22.03.2023
Մարտի լույս 21-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի ոստիկանները ստուգման նպատակով կանգնեցրել են «Պորշ» մակնիշի մի մեքենա։ Պարեկները վարորդի սթափությունը ստուգելու նպատակով պահանջել են նրա փաստաթղթերը։ 43-ամյա տղամարդը հրաժարվել է և, մոտենալով պարեկային ավտոմեքենային, գրպանից հանել է քսանհազարանոց 3 թղթադրամ ու դրել առջևի նստելատեղին։ Պարեկները նրան ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին։ […]