TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտում իրականացնելու վտանգի մասին

12:44 25.03.2023

Ակնհայտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է հրահրում և կրկին սպառնում հարևան Հայաստանին ռազմական ագրեսիայով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, որը ծավալուն հոդված է հրապարակել «Project Syndicate»-ի կայքէջում՝ խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի և տարածաշրջանում առաջիկա զարգացումների […]

̰
Դատավորներ են նշանակվել

12:21 25.03.2023

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրեր է ստորագրել, ըստ որոնց՝ դատավորներ են նշանակվել: Այսպիով՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։ Ռուդոլֆ Ավագյանը նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավոր։ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Դանիելյանը նշանակվել է Երևան քաղաքի […]

̰
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահին

10:33 25.03.2023

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելլարոպուլուին Հունաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Հնագույն քաղաքակրթություն ներկայացնող հայ և հույն ժողովուրդները ավելին են, քան բարեկամներ, որոնք դարեր ի վեր արարել են կողք-կողքի՝ իրենց հետքը թողնելով համաշխարհային պատմության էջերում: Մեր ժողովուրդների բարեկամությունը հիմնված է պատմական սերտ առնչությունների և […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին

10:28 25.03.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և հայ ժողովրդի անունից հղում եմ ամենաջերմ շնորհավորանքները Ձեզ և Հունաստանի եղբայրական ժողովրդին Հունաստանի Հանրապետության Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով բարօրություն, առաջընթաց և խաղաղություն: Ամուր ավանդական կապերի և ընդհանուր արժեհամակարգի վրա խարսխված հայ-հունական […]

̰
Ադրբեջանը պետք է դադարեցնի իր դատապարտելի արարքներում Հայաստանին մեղադրելու ապարդյուն փորձերը․ Մհեր Մարգարյանի նամակը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

10:20 25.03.2023

Մարտի 24-ին, որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի պաշտոնական փաստաթուղթ, հրապարակվել է ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի նամակը` ուղղված ՄԱԿ Գլխավոր քարտուղարին` զինված հակամարտությանը երեխաների ներգրավման առնչությամբ Հայաստանի հանդեպ մեղադրանքներ պարունակող, Ադրբեջանի կողմից շրջանառած զեկույցի առնչությամբ։ Նամակում հերքվում է ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից տարածված ապատեղեկատվությունն այն մասին, թե իբր Հայաստանի զինված ուժերում անչափահաս երեխաներ են […]

̰
Սուդանում բախումների հետևանքով չորս մարդ է կյանքից զրկվել

08:58 25.03.2023

Սուդանի արևմտյան Դարֆուր նահանգում բախումների հետևանքով չորս մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնում է Sudan Tribune-ը՝ հղում անելով տեղի պաշտոնյաներին։ Հինգշաբթի Արևմտյան Դարֆուրում արյունալի բախումների հետևանքով չորս մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Հրատարակության համաձայն՝ Էլ Ժենեյնա քաղաքի (նահանգի մայրաքաղաք) ղեկավարը հայտնել է, որ մինչ այժմ ուժայիններին հաջողվել է վերահսկողություն հաստատել բախումների […]

̰
ԱՄՆ-ում Հաիթիի նախագահին կյանքից զրկելու մեջ մեղադրյալն իրեն մեղավոր է ճանաչել

08:37 25.03.2023

Հայիթիի և Չիլիի քաղաքացին ԱՄՆ-ում մեղավոր է ճանաչվել 2021 թվականի հուլիսին Հաիթիի նախագահ Ջովենել Մոյզի սպանությանը մասնակցություն ունենալու մեջ: Այս մասին ուրբաթ հայտնել է Associated Press (AP) գործակալությունը։ 50-ամյա Ռոդոլֆ Ջաարը Մայամիի (Ֆլորիդա) դատարանում իրեն մեղավոր է ճանաչել նյութական աջակցություն ցուցաբերելու և Մոյսին առևանգելու և սպանելու դավադրության մեջ: Գործակալության տվյալներով՝ նա, մասնավորապես, զենք, սնունդ ու […]

̰
Ի՞նչ կփոխվի Անկարայի քաղաքականության մեջ, եթե հայատյաց գործիչ Դողու Փերինչեքը միանա Էրդողանի ղեկավարած կոալիցիային

22:15 24.03.2023

Թուրքիայում նախագահի թեկնածու առաջադրված հայտնի հայատյաց գործիչ Դողու Փերինչեքը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում կճանաչի Ղրիմն ու Դոմբասը Ռուսաստանի մաս ու կսկսի Թուրքիայի ինտեգրումը Եվրասիական տնտեսական միությանը: Ի՞նչ շանսեր ունի Փերինչեքը: Այնուամենայնիվ, ունենալով հետևորդների մի ստվար զանգված՝ նա կարո՞ղ է ազդել ընտրությունների արդյունքի վրա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Նրա այս խոսքերում նորություն […]

̰
««Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմի համար ստեղծում են նոր հնարավորություններ». ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան. ասուլիս

21:44 24.03.2023

ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանը պաշտոնավարման 100 օրվա առիթով հրավիրված ասուլիսի ընթացքում անդրադարձել է մշակույթի ոլորտում իրականացվող գործընթացներին՝ ընդգծելով, որ առկա են մեծ ծավալի անելիքներ: Նախարարի ներկայացմամբ՝ մշակվել է «Մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ. ռազմավարությունը», որի նախագիծը սահմանված կարգով շրջանառվել և անցել է հանրային քննարկումների փուլը: Նախագծի վերջնական և ամբող­ջական փաթեթն առաջիկայում կներկայացվի ՀՀ կառավարության […]

̰
2022 թվականին ԵՄ-ում ապաստան է խնդրել Վրաստանի ավելի քան 25 հազար քաղաքացի

21:00 24.03.2023

2022 թվականին ԵՄ-ում ժամանակավոր ապաստանի խնդրանքով դիմել է 881 հազար 200 մարդ, որից 25 հազար 935-ը Վրաստանի քաղաքացիներ են,Aliq Media-ի հաղորդմամբ՝ փոխանցում է Եվրոստատը։ ԵՄ երկրներում ապաստանի հայցերի վիճակագրության համաձայն՝ Վրաստանն աշխարհի առաջին տասնյակում է և առաջ է անցել հարևան երկրներից՝ Հայաստանից, Ադրբեջանից և Ռուսաստանից, բացառություն է կազմում Թուրքիան։ ԵՄ երկրներում առաջին անգամ ապաստան հայցողների թիվը 2022 թվականին` […]

̰
Քըլըչդարօղլուն առաջ է անցնում Էրդողանից

20:39 24.03.2023

Թուրքական մի շարք վիճակագրական-հետազոտական ընկերություններ գալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ շարունակում են հարցումներ անցկացնել։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ հայտնի է դարձել, որ ընդդիմադիր կուսակցությունների կազմած «Վեցյակի սեղանի» թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն իր ձայներով գործող նախագահ Ռեջեփ Էրդողանից առաջ է անցնում։ «MAK» խորհրդատվական կենտրոնի նախագահը հրապարակել է վերջին տվյալները, ըստ որի՝ Քըլըչդարօղլուն ունի 47%, իսկ Էրդողանը՝ 42% […]

̰
Օգտագործելով զենք-զինամթերք տեղափոխելու կեղծ թեզը՝ ադրբեջանական կողմը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը․ ԱՀ ՏԿԵՆ

20:22 24.03.2023

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարության կեղծ պնդումների վերաբերյալ տարածել է  հայտարարություն, որում ասվում է․ «Մարտի 24-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իրենց կողմից Արցախում արձանագրվել է Ստեփանակերտ- Ղայբալիշեն- Լիսագոր նոր ճանապարհի շինարարության փաստը՝ ինժեներական և հատուկ տեխնիկայի ներգրավմամբ։ Ադրբեջանական կողմն այս փաստն օգտագործել է այն համատեքստում, թե իբր հայկական կողմը […]

̰
Վարչապետը հանդիպում է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ

20:07 24.03.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպել է  արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարներին: Հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը:

̰
ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն անդրադարձել է Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությանը և հանձնառությունների խախտումներին

20:06 24.03.2023

Մարտի 23-ին ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստի օրակարգ է բերվել «Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ իրավիճակի սրմանն ուղղված Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը և ստանձնած պարտավորությունների խախտումները» ընթացիկ հարցը: ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը նիստի ընթացքում հանգամանորեն անդրադարձել է Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը, Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում իրավիճակի […]

̰
Ակադեմիական քաղաքի ծրագիրը ՀՀ կառավարության ամենամեծ նախագծերից է. Ժաննա Անդրեասյան. ասուլիս

18:47 24.03.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը գործունեության 100 օրվան նվիրված ասուլիսի ընթացքում անդրադարձել է հանրային մեծ արձագանք ստացած մի շարք հարցերի: Պատասխանելով հարցին, թե ակադեմիական քաղաքում ո՞ր բուհերն են տեղակայվելու, ինչպե՞ս է կազմակերպվելու այդ բուհերի ուսանողների և դասախոսների տեղափոխությունը՝ նախարարը շեշտել է, որ ակադեմիական քաղաքը նախ պետք է կառուցվի, որից հետո նոր […]

̰
Գրիգոր Մինասյանը Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ քննարկել է իրավական փոխօգնության ոլորտների վերաբերյալ հարցեր

17:00 24.03.2023

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են արդարադատության, իրավական փոխօգնության ոլորտների և երկու պետությունների միջև համատեղ համագործակցության վերաբերյալ հարցեր: Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը` Հայաստանին մշտապես աջակցելու և տարբեր շրջաններում ցուցաբերվող աջակցության ու արդյունավետ գործընկերության համար: Նախարարը դեսպանին է ներկայացրել Կառավարության […]

̰
Սարգիս Խանդանյանն ու Լեհաստանի դեսպանը մտքեր են փոխանակել ՀՀ-ում ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելության տեղակայման վերաբերյալ

16:40 24.03.2023

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 24-ին ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակին, որն ավարտում է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Սարգիս Խանդանյանն արդյունավետ է գնահատել դեսպանի աշխատանքը մեր երկրում, որն ուղղված է եղել հայ-լեհական հարաբերությունների զարգացմանը: Միջխորհրդարանական համագործակցության խորացման գործում կողմերն արժեւորել […]

̰
Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավարը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին

16:23 24.03.2023

Ճապոնիան առաջին երկրներից էր, որ արձագանքեց 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամին: Այս մասին մարտի 24-ին ասել է Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի հետ հանդիպման ընթացքում: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ողջունելով հյուրին` բարեկամական խմբի ղեկավարը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը մեր երկրում: Նա շնորհակալություն […]

̰
Վարչապետն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպանին

16:19 24.03.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Վարչապետը շնորհավորել է վրաց դիվանագետին՝ առաքելության մեկնարկի առթիվ և համոզմունք հայտնել, որ նա իր գործունեությամբ կխթանի հայ-վրացական փոխհարաբերությունների հետագա զարգացումը: Գոհունակություն հայտնելով Հայաստան-Վրաստան համագործակցության ընթացքից՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է տնտեսական կապերի առավել ընդլայնումը և առկա ներուժի լիարժեք իրացմանն ուղղված նախաձեռնությունները: […]

̰
Երկու ամսում՝ 119 հանցագործության բացահայտում, 30184 արձանագրություն․ պարեկային ծառայության արդյունքները 4 մարզերում

16:08 24.03.2023

Հունվարի 21-ից պարեկային ծառայությունը մեկնարկեց հանրապետության ևս չորս մարզերում՝ Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Տավուշում։ Այս մարզերում քաղաքացիները 24 ժամ տեսնում են ծառայության դուրս եկած շուրջ 550 պարեկների, որոնք նոր համազգեստով են, նոր սպառազինությամբ ու ծառայողական նոր մեքենաներով։ Հնգամսյա դասընթացներ անցած և ավարտական քննություններին լավագույն արդյունք ցուցաբերած ծառայողներն արդեն արձանագրել են հանցավորության դեմ պայքարի ու ճանապարհային […]

̰
Թուրքիա այցելուների թվով առաջատարը Ռուսաստանն է

15:54 24.03.2023

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը հրապարակել է հունվար-փետրվար և միայն փետրվար ամսվա վիճակագրական տվյալները երկրի այցելությունների վերաբերյալ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ըստ դրա՝ անցյալ տարվա փետրվար ամսվա համեմատությամբ այս տարի Թուրքիա մեկնող այցելուների թիվն 21․35%- ով աճել է՝ կազմելով 1․87 մլն մարդ։ Այցելուների թվով առաջատարը Ռուսաստանն է, որտեղից 227․965 մարդ է ժամանել Թուրքիա՝ գրանցելով 103% աճ։ Երկրորդ […]

̰
ԵՄ-ն հավատարիմ է Հայաստանի հետ գործընկերությանն ու խաղաղ Հարավային Կովկասի կառուցմանը

15:35 24.03.2023

Եվրամիությունը հավատարիմ է Հայաստանի հետ գործընկերությանը, խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի կառուցմանը: Այս մասին գրել է Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «Եվրամիությունը հավատարիմ է Հայաստանի հետ գործընկերությանը, խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի կառուցմանը: Մենք աջակցում ենք Հայաստանին ու Ադրբեջանին՝ հասնելու կայուն, համապարփակ և արդար խաղաղության»,-գրել է Կլաարը: Thank you Ambassador […]

̰
Կրակոցներ է արձակել, տղամարդուն հաջողվել է փախչել, իսկ կինը կյանքից զրկվել է․ նախաքննությունն ավարտվել է

15:23 24.03.2023

Հաղթանակ զբոսայգում 2021թ. սեպտեմբերին կատարված կնոջ սպանության և նրա ամուսնու սպանության փորձի վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Երևանի 31-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու, վերջինիս կնոջ սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում […]

̰
Թուրքիային քննադատել են ԱՄՆ-ի կոնգրեսում

15:07 24.03.2023

Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) կոնգրեսում Թուրքիայի հետ կապված քննարկումներ են ծավալվել։ Օրակարգում է եղել նաև Թուրքիային F-16 ռազմական ինքնաթիռների վաճառքը, որի մասին Բլինքնեը նշել է. «Մենք կարծում ենք, որ Թուրքիային անհրաժեշտ է գնել բազմաֆունկցիոնալ F-16-ներն ու դրանց ժամանակակից սարքավորումները: Դա ՆԱՏՕ-ի համար կարևոր է: Միևնույն ժամանակ աշխատում ենք դաշինքի երկու պետությունների՝ Թուրքիայի և Հունաստանի միջև […]

̰
Նոր նշանակումեր Մայր Աթոռում

14:33 24.03.2023

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը սույն թվականի ապրիլի 1-ից ծառայության է կոչվել Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում։ Գերաշնորհ Տ․ Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանը սույն թվականի ապրիլի 1-ից նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար։

̰
ԱՄՆ-ն բարձր է գնահատում Նիկոլ Փաշինյանի ուղերձը խաղաղության հաստատման վերաբերյալ

14:25 24.03.2023

Ամերիկայի Միացյալ Նահանգները բարձր է գնահատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խաղաղության հաստատման առաջընթացի վերաբերյալ ուղերձը: Այս մասին գրել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։ «Մենք ոգևորված ենք Հարավային Կովկասում երկարատև և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացով։ Մենք շատ բարձր ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի ուղերձն այդ առաջընթացի վերաբերյալ»,- նշել է Պատելը: Նա կիսվել […]

̰
Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ ձերբակալվածների թիվը հասել է 200 մարդու

12:30 24.03.2023

Կենսաթոշակային բարեփոխումների դեմ իններորդ համազգային գործադուլի ընթացքում ձերբակալված ցուցարարների թիվը հասել է 200-ի, հաղորդում է BFMTV-ն՝ վկայակոչելով ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինին։ «Ֆրանսիայում կալանավորվել է ավելի քան 200 մարդ, որից 103-ը՝ Փարիզում։ Ոմանք կալանավորվել են «պետական ​​իշխանությանը վերապահված անձանց նկատմամբ բռնություն գործադրելու» կամ «հրկիզման» համար»,-հաղորդում է հեռուստաալիքը։ Փարիզում շուրջ 1,5 հազար գործադուլավոր մասնակցել է վարչական […]

̰
Մայամիի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է Սալվադորի ղեկավարի կողմից Թրամփին տրված չփաստաթղթավորված նվերը. NYT

11:24 24.03.2023

Ֆլորիդայի Մայամիի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դիմանկարը, որը Սալվադորի նախագահ Նայիբա Բուկելեի կողմից չփաստագրված նվեր է։ Այս մասին ուրբաթ հայտնել է The New York Times-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Դիմանկարը մոտ 2,5 մետր բարձրություն ունի և գտնվում է Թրամփի ազգային Դորալ դե Մայամիում։ Աշխատանքն արել է նկարիչ Ֆրանսիսկո Անտոնիո Լոպես Բենավիդեսը։ […]

̰
Ներկայացուցիչների պալատի շուրջ 69 անդամներ կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը

11:07 24.03.2023

Մինչ այս շաբաթ լրացավ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անցավ 100 օրվա սահմանագիծը, ԱՄՆ 69 ներկայացուցիչներից բաղկացած երկկուսակցական խումբը՝ Կոնգրեսի հայկական հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնեի (D-NJ) գլխավորությամբ ևս մեկ անգամ կոչ արեց դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին և 150 միլիոն դոլարի օգնություն ուղարկելով Արցախին և Հայաստանին, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): Նամակի տեսքով կոչն […]

̰
Կիպրոսի նախագահը Թուրքիայի ընտրություններից հետո Կիպրոսի հարցում առաջընթաց է ակնկալում

10:43 24.03.2023

Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը ակնկալում է առաջընթաց տեսնել Կիպրոսի կարգավորման հարցում Թուրքիայում մայիսի 14-ին նշանակված համընդհանուր ընտրություններից հետո։ Այդ մասին նա հայտարարել է ուրբաթ օրը Euronews-ին տված հարցազրույցում։ «Իհարկե, ես թուրքական արտաքին քաղաքականության մեջ արմատական ​​փոփոխություններ չեմ ակնկալում,- ասել է Կիպրոսի առաջնորդը,- Համենայնդեպս, դա է վկայում Թուրքիայի արտաքին քաղաքականության տարիների պատմությունը, լինի դա Էրդողանը, […]

̰
BACK_TO_TOP