10:01 24.03.2023
ԱՄՆ-ն աշխատում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի նոր հեռախոսազրույցի կազմակերպման վրա, սակայն այս հարցում դեռ հստակություն չկա։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը՝ ելույթ ունենալով Կանադա մեկնող ամերիկացի առաջնորդի ինքնաթիռում կայացած ճեպազրույցում։ Ճեպազրույցը ձայնագրվել է Սպիտակ տան կայքում։ «Դա այն է, ինչ մենք […]
09:39 24.03.2023
ԱՄՆ-ը Սիրիայում ավիահարվածներ է հասցրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ կապված կազմավորումներին՝ ի պատասխան իրանական անօդաչու թռչող սարքի հարձակման կոալիցիայի բազայի վրա, որի հետևանքով զոհվել է մեկ պայմանագրային զինծառայող, մեկ այլ պայմանագրային և վիրավորվել հինգ զինվոր, հայտնում է Պենտագոնը։ Հինգշաբթի կեսօրին, ըստ ԱՄՆ պաշտպանության նախարարության, կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարձակվել է Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասաքա […]
09:07 24.03.2023
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ստիպված է եղել հետաձգել այցը Լոնդոն՝ մի շարք օդաչուների՝ իր ինքնաթիռը վարելուց հրաժարվելու պատճառով, գրում է բրիտանական Telegraph թերթը։ Պարբերականի համաձայն՝ օդաչուների հրաժարումը կապված է Իսրայելի իրավական համակարգը վերակազմավորելու Նեթանյահուի ծրագրերի հետ, ինչը երկրում զանգվածային բողոքի ցույցեր է առաջացրել։ «Ըմբռնում կա, որ իսրայելցի օդաչուները հրաժարվում են պարոն Նեթանյահուին Մեծ Բրիտանիա տանել»,- […]
08:50 24.03.2023
Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների համատեքստում աշխարհը բաժանվել է երկու բլոկի՝ պատժամիջոցներին աջակցողներին և նրանց հակառակորդներին, մինչդեռ վերջիններս ներառում են աշխարհի երկրների մեծ մասը, բացառությամբ մի շարք արևմտյան երկրների և նրանց դաշնակիցների. կարծիք է հայտնել նավթագազային տնտեսագետ Թիլակ Դոշին Forbes-ի իր հոդվածում։ «Ակտիվ զարգացող երկրների համար, ինչպիսիք են Բրազիլիան, Հնդկաստանը, Չինաստանը կամ Հարավային Աֆրիկան, հավասարապես կարևոր […]
23:30 23.03.2023
Հանրապետության տարածքում մարտի 24-26-ը, 27-ի գիշերը, 28-ին առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 26-ին, 28-ին սպասվում է քամու ուժգնացում` 13-16 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 25-26-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևան քաղաքում մարտի 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների […]
22:29 23.03.2023
Սանկտ Պետերբուրգում ընթացող «Առողջ հասարակություն» միջազգային համաժողովի շրջանակներում Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Կանանց դերը առողջապահության նորարարական զարգացման մեջ. լուծումներ նոր մարտահրավերների համար» խորագրով ֆորումին: «Հսկայական է կանանց դերը կյանքի բոլոր ոլորտներում և առողջապահական ոլորտը բնականաբար բացառություն չէ»,- իր ելույթում նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` կարևորելով, որ պետությունը պետք է անի ամենը` կանանց հոգսը թեթևացնելու, […]
22:22 23.03.2023
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել եգիպտական առաջատար «AlQahera News» լրատվամիջոցին, որը ներկայացված է ստորև. Հարց. Ի՞նչ բնույթ ունեն Եգիպտոսի և Հայաստանի միջև հարաբերությունները: Ի՞նչ սպասելիքներ կան հայ-եգիպտական համագործակցության հետագա զարգացումից։ Պատասխան. Երկու երկրների հարաբերությունները, իհարկե, հիմնված են հայ և եգիպտացի ժողովուրդների միջև պատմականորեն բարեկամական կապերի վրա։ Մեր հայրենակիցները միջնադարից սկսած նշանակալի դեր […]
22:00 23.03.2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղության համաձայնագիր ձեռք բերել։ Ինչպե՞ս են Բլինքենի խոսքերը մեկնաբանել Բաքվում և Մոսկվայում: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Նշեմ, որ այս ամենը տեղի է ունենում միջնորդի դերի համար շարունակվող մրցակցության վերաբերյալ լարվածության ֆոնին: Երևանը շարունակում է խաղալ երկու հարթակներում՝ […]
20:39 23.03.2023
Լեհաստանն արդեն 107 կմ երկարության փշալարերով ժամանակավոր պատնեշ է կառուցել Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ սահմանին։ Այս մասին լեհական մամուլի գործակալությանը հայտնել է Ռուսաստանին սահմանակից Լեհաստանի Վարմինսկո-Մազուրի նահանգի սահմանապահ ծառայության մամուլի քարտուղար Միրոսլավ Ալեքսանդրովիչը։ «Մենք արդեն մոտ 107 կմ պատնեշ ենք կառուցել»,- ասել է նա։ 2,5 մետր բարձրության և 3 մետր լայնության պատնեշը լեհական բանակի կողմից […]
20:22 23.03.2023
Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանություն է տարածել ադրբեջանական ԶՈՒ կողմից Արցախի խաղաղ բնակչության թիրախավորման կապակցությամբ, որում ասվում է․ «Մարտի 22-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Սա մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորման արդեն երրորդ դեպքն է։ Հիշեցնենք, որ մարտի […]
20:15 23.03.2023
Սիրիան և Սաուդյան Արաբիան պայմանավորվել են բացել դեսպանատները հարաբերությունների խզումից ավելի քան մեկ տասնամյակ անց, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ավելի վաղ Wall Street Journal-ը, հղում անելով արաբ և եվրոպացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ մի շարք արաբական երկրներ, որոնք չեն համագործակցում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության հետ, ձգտում են վերականգնել հարաբերություններ։ Սաուդյան Արաբիան խզել […]
19:32 23.03.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Մուրմանսկի շրջանի նահանգապետ Անդրեյ Չիբիսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել են տարածաշրջանների համաչափ զարգացումն ու ապակենտրոնացված փոխգործակցությունը, ինչպես նաև համագործակցությունը արդյունաբերության, ենթակառուցվածքների զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտներում: Մտքեր են փոխանակվել գործարար շփումների, բիզնեսի ներկայացուցիչների միջև ուղիղ տնտեսական կապերի խորացման հարցերի, միջտարածաշրջանային զբոսաշրջության համատեղ ծրագրերի […]
19:21 23.03.2023
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը մարտի 23-ին հյուրընկալել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: ՊԵԿ նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ կողմերի միջև ձևավորած արդյունավետ փոխհամագործակցությունն ավելի կընդլայնվի և շարունակական բնույթ կկրի։ Հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանը դեսպանին ներկայացրել է հարկային և մաքսային ոլորտներում ՀՀ կառավարության […]
19:13 23.03.2023
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, ինքը կողջունի, եթե Ռուսաստանում Վրաստանի քաղաքացիների համար չեղարկվի վիզային ռեժիմը, և վերականգնվի Ռուսաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցությունը։ Հաղորդում է Aliq Media-ն։ «Գիտեք, որ ամեն ինչ արվել է միակողմանի, մեր երկրի ու մեր ժողովրդի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել, մուտքի արտոնագրեր են մտցվել, ուղիղ չվերթերն արգելվել են։ Եթե նրանք կայացնեն այդ որոշումը, […]
19:02 23.03.2023
Ուկրաինայի գլխավոր դատախազ Անդրեյ Կոստինը և Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) քարտուղար Փիթեր Լյուիսը Հաագայում համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայում ՄՔԴ-ի ներկայացուցչություն բացելու մասին, հայտնում է Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը։ Հաղորդագրության համաձայն՝ Կոստինը փաստաթղթի ստորագրումն անվանել է ևս մեկ քայլ միջազգային հանցագործությունների համար լիարժեք պատասխանատվության ապահովման ուղղությամբ։ «Մենք ակնկալում ենք հետագա համագործակցություն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հանցագործությունները հետաքննելու […]
18:53 23.03.2023
ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը։ Այս մասին հինգշաբթի՝ մարտի 23-ին, հայտնել է TRT HABER-ը։ Հետագայում արձանագրությունը կներկայացվի Թուրքիայի խորհրդարանի գլխավոր ասամբլեայի հաստատմանը։ Ենթադրաբար, դա տեղի կունենա մինչև մարտի 26-ը, նշում է հեռուստաընկերությունը։ Ավելի վաղ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն ստորագրել էր ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության մասին օրենքները։ Այն […]
18:30 23.03.2023
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, պատվիրակության անդամներ, ԱԺ պատգամավորներ Հրաչյա Հակոբյանն ու Ծովինար Վարդանյանը մասնակցել են Կիպրոսի Հանրապետության Լիմասոլ քաղաքում տեղի ունեցած Վեհաժողվի միջազգային քարտուղարության, հանձնաժողովների նախագահների եւ զեկուցողների նիստի աշխատանքներին: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ եռօրյա այցի ընթացքում ՀՀ […]
18:28 23.03.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Тwitter-ի իր էջում գրել է․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև կկնքվի խաղաղության պայմանագիր, և այն հիմնված կլինի ամենաբարձր մակարդակով արված պաշտոնական հայտարարությունների վրա։ Նոր էսկալացիա չի լինի։ Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս նարատիվին»,-գրել է Փաշինյանը։
18:21 23.03.2023
ՀH ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արտաշատ համայնքի Մրգավետ վարչական բնակավայրի ղեկավարի կողմից կեղծ դիպլոմ ձեռք բերելու և օգտագործելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ըստ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների՝ Արտաշատ համայնքի Մրգավետ վարչական բնակավայրի ղեկավար Գ.Ս.-ն, իմանալով, […]
18:13 23.03.2023
Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհին ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը շինհրապարակում հետևել է աշխատանքների ընթացքին։ Ճանապարհը վերակառուցվում է երեք առանձին լոտերով՝ երեք կազմակերպությունների կողմից։ Բոլոր կապալառուներն էլ այս պահին իրականացնում են ասֆալտապատման աշխատանքներ։ 11,8կմ երկարությամբ վերակառուցվող ավտոճանապարհի 9.6կմ հատվածում արդեն իսկ տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի առաջին շերտը։ Զուգահեռաբար կատարվում են նախագծով […]
18:10 23.03.2023
Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրավապահները մարտի 21-ին խուզարկություն են կատարել Երևանի 43-ամյա բնակչի ընտանիքին պատկանող ձեռնարկատիրական տարածքում։ Խուզարկությանը, բացի ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողներից, մասնակցել են Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնի ծառայողները։ […]
18:03 23.03.2023
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը մարտի 22-ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 44-րդ նստաշրջանի ընթացքում` «Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) տեղայնացումը» թեմայով նիստի ժամանակ, փոխանցում է ԱԺ մամուլի ծառայությունը։ «Պարո’ն նախագահող, Պարո’ն Գլխավոր քարտուղար, Հարգելի’ գործընկերներ, Նախ թույլ […]
17:38 23.03.2023
Ուզում եմ՝ հստակ հասկանանք, որ տեղաշարժերը, կուտակումները պետք է խոր ուսումնասիրության ենթարկվեն, որ հասկանալի լինի, թե դրանք ինչ վտանգ են ներկայացնում Հայաստանի կամ Արցախի համար: Միայն շարժերի իրականացումը դեռ չի նշանակում մարտական գործողությունների նախապատրաստում: Շարժերի ծավալի, ուղղություների խոր վերլուծությունից հնարավոր կլինի հասկանալ, թե իրականության մեջ դա ինչ նպատակ է հետապնդում. ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել […]
17:17 23.03.2023
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 23-ին N զորամիավորում կատարած այցի ընթացքում շրջել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտում, հետևել մարտական հերթապահության ընթացքին, զրուցել դիրքապահների հետ։ Պաշտպանության նախարարը հատուկ ուշադրություն է դարձրել դիրքերի ինժեներական կառույցների հագեցվածությանը, կացարանային պայմաններին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ցուցումներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին, թիկունքային ապահովումն իրականացնող ծառայությունների պետերին՝ դիրքերին մատակարարվող զինամթերքի, սննդի, ինժեներական միջոցների […]
17:14 23.03.2023
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մարտի 23-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձել է ԱԺ նիստերում քննարկման առաջարկված իրենց նախագծերին՝ «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ իրականացվող ռազմաքաղաքական ագրեսիայի, ահաբեկչական ու սադրիչ քայլերի, Բերձորի (Լաչինի) միջանցքի փակման կապակցությամբ» եւ «Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԱԺ որոշման նախագծերին՝ ներկայացնելով դրանք […]
17:09 23.03.2023
Մարտի 21-ի երեկոյան պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ոստիկանները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգել են 19-ամյա դիլիջանցու վարած մեքենան։ Երիտասարդի մոտ ատրճանակ կար։ Նա ձերբակալվել ու, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։
17:06 23.03.2023
Մոսկվան ակնկալում է, որ մոտ ժամանակներս կհաջողվի հանդիպում կազմակերպել Ռուսաստան-Իրան-Ադրբեջան եռակողմ ձևաչափի շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի հասնել փոխհամաձայնության եռակողմ հանդիպման օրակարգի և ժամկետների շուրջ: Մենք մեր հերթին պատրաստ ենք աջակցելու դրան», – ասել է դիվանագետը՝ պատասխանելով […]
16:22 23.03.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանին և Դիտորդ խորհրդի անդամներ Զդիսլավ Սոկալին, Փոմաս Սթիսին, Մայքլ Վոլտերին և Մաթեուշ Զաիստովսկուն: Վահագն Խաչատուրյանը ողջունելով հյուրերին շեշտել է Հայաստանի ֆոնդային բորսայի դերն ու նշանակությունը Հայաստանի կապիտալի շուկայի կայացման գործում և նշել այդ գործընթացում լեհական փորձի կիրառման կարևորությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են […]
16:03 23.03.2023
Լոռու մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունների շրջանակներում, «Լոռի» ջրօգտագործողների ընկերությունում (այսուհետ՝ Ընկերություն) իրականացրել է ուսումնասիրություն: Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հանձնարարությամբ, Երևանում և մարզերում ուսումնասիրություններ են նախաձեռնվել՝ հանրապետությունում գործող ջրօգտագործողների ընկերություններում պետական շահերի պաշտպանության վիճակը պարզելու նպատակով: Ընկերության վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեից և Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր […]
15:54 23.03.2023
Աշխատանքային օրենսգրքում կարվեն լրացումներ ու փոփոխություններ: Նախագիծը հնարավորություն կտա վարժական հավաքներին ներգրավված աշխատողների աշխատավարձը պահպանել ամբողջությամբ։ Սահմանվել են պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը և բուհերի մասնագիտությունների ցանկը: Ըստ ԿԳՄՍ նախարարի` որոշումը մասնագիտությունների ցանկի պարբերաբար վերանայման միջոցով ստեղծում է հստակ խթան բուհերի համար, որոնք նույնպես կցանկանան ներառվել համակարգում, բարելավել միջազգային վարկանիշային համակարգին համահունչ իրենց […]