15:31 16.07.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի հավանական է համարում, որ Հայաստանը դուրս կգա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, քան կապասառեցնի իր անդամակցությունն այդ կազմակերպությանը։ Այս մասին նա հայտարարել է այսօրվա ասուլիսի ընթացքում։ «Ավելի հավանական է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա, քան կապասառեցնի իր անդամակցությունն այդ կազմակերպությանը»,- նշել է Փաշինյանը։
15:16 16.07.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանին։ Արգիշտի Մեխակյանը Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել նախօրեին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը վստահություն է հայտնել, որ համայնքային աշխատանքում պարոն Մեխակյանի բազմամյա փորձն ու կուտակած գիտելիքները կնպաստեն համայնքի զարգացմանը։ Արգիշտի Մեխակյանը շնորհակալություն է հայտնել […]
14:16 16.07.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսի ընթացքում հաստատեց, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ առաջարկներ ստացվել են ԱՄՆ-ից։ «Միացյալ Նահանգներից, այո, առաջարկներ ստացել ենք»։ Փաշինյանը հավելեց, որ Հայաստանը բարեկամ երկրներից տարբեր առաջարկներ ստացել և ստանում է, և այդ առաջարկների մասին հանրությունը ուղիղ կամ անուղղակի այսպես, թե այնպես իմանում է։ «Ցանկացած հարց քննարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքային […]
13:58 16.07.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ ընթացող քննարկումներում կա նաև համաձայնեցված համաձայնագրի նախաստորագրման գաղափարը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով հարցին, թե քննարկվո՞ւմ է արդյոք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման տարբերակը։ «Այո, կա նաև այդպիսի գաղափար։ Ի՞նչ է տեղի ունեցել․ տեղի է ունեցել խաղաղության և միջպետական […]
13:45 16.07.2025
Ֆրանսիան չի պլանավորում միանալ Ուկրաինային մատակարարվելիք ամերիկյան զենքի համար վճարելու նախաձեռնությանը, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով երկու ֆրանսիացի պաշտոնյաների։ Հրատարակությունը բացատրում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վաղուց պնդում է, որ եվրոպացիները զարգացնեն իրենց սեփական պաշտպանական արդյունաբերությունը ներքին գնումների միջոցով, և գրում է, որ Փարիզը չի միանա նախաձեռնությանը այս պատճառով։ Բացի այդ, Politico-ն նշում է, […]
13:23 16.07.2025
Իրանը պետք է նախնական պայմաններ առաջ քաշի ԱՄՆ-ի հետ միջուկային դոսիեի շուրջ բանակցությունները վերսկսելու համար: Այս պահանջը ներկայացրել են Իրանի խորհրդարանի անդամները: «Քանի որ ԱՄՆ-ն օգտագործեց բանակցությունները Իրանին մոլորեցնելու և սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելին) հարձակման համար տեղեկատվական քողարկում ապահովելու նպատակով, այլևս հնարավոր չէ երկխոսություն վարել նախկինի պես։ Անհրաժեշտ է առաջ քաշել նախապայմաններ։ Մինչ այդ […]
12:49 16.07.2025
Մեր խնդիրն է, որ պետությունը վերցնի ՀԷՑ-ի կառավարումը և նախ իրականացնի ուսումնասիրություն, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր նպատակադրումը հետևյալն է, որ մենք այս փուլում պետք է վերցնենք ՀԷՑ-ի կառավարումը, բայց ամենևին չենք ասել, որ պետականացման կամ գնման այդ գործընթացից հետո կամ այդ ընթացքում հենց […]
12:35 16.07.2025
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ Երևանը շահագրգռված է Հարավային Կովկասի տրանսպորտային ուղիների, հաղորդակցությունների ապաշրջափակմամբ՝ հերթական անգամ ընդգծելով, որ այդ համատեքստում Ադրբեջանի հետ բոլոր քննարկումները եղել են և շարունակելու են լինել ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Հարավային Կովկասում տարածաշրջանային […]
12:29 16.07.2025
Կիևը «պատրաստ է գործել», եթե ստանա հեռահար զենք։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Մենք պատրաստ ենք գործել, ուժ ցուցադրել», – ասել է նա՝ պատասխանելով հաղորդավարի հարցին, թե արդյոք Կիևը պլանավորում է հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքը, եթե ստանա հեռահար զենքեր։ Միաժամանակ նա նշել է՝ «պարտադիր» չէ, որ Կիևն օգտագործի նման […]
11:48 16.07.2025
Ուկրաինան արդեն ստանում է հրթիռներ Patriot համակարգերի համար, հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը։ «Դրանք արդեն ուղարկվում են։ Դրանք գալիս են Գերմանիայից, ապա փոխարինվում Գերմանիայի կողմից, և բոլոր դեպքերում Միացյալ Նահանգները ստանում է ամբողջական վճարը», – ասել է նա Փենսիլվանիայից Վաշինգտոն ժամանելուն պես։ Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահը Մոսկվային 50-օրյա վերջնագիր տվեց՝ պահանջելով Կիևի հետ […]
10:45 16.07.2025
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Համբարձում Մաթևոսյանին շրջակա միջավայրի նախարար նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Համբարձում Մաթևոսյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար»,- նշված է հրամանագրում։ Մեկ այլ հրամանագրով Հակոբ Սիմիդյանն ազատվել է շրջակա միջավայրի […]
08:21 16.07.2025
Չինաստանը օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Տյանցզինում կանցկացնի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «ՇՀԿ գագաթնաժողովը տեղի կունենա Տյանցզինում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը», – նրա խոսքերն է մեջբերում Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը իր կայքում։ Արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը […]
23:59 15.07.2025
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հուլիսի 17-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11:00-16:00 Շիրակի մարզի Ամասիա համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 11:30-16:00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […]
23:02 15.07.2025
Հուլիսի 15-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են ՔՊ գրասենյակից։ Կուսակցության Աջափնյակի ՏԿ խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Սերոբ Սարգսյանի թեկնածությունը։ Որոշվել է Կուսակցության Տարածքային կազմակերպություններ հիմնել Ակունք, Բյուրեղավան, Արզնի և Ջրվեժ համայնքներում։ Քննարկվել են կուսակցական բնույթի այլ հարցեր։
22:28 15.07.2025
Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի մաս կազմող իրադարձությունների ակտիվությամբ սկսվեց շաբաթը։ Վարչապետը հանդիպումներ ունեցավ Բրյուսելում, ապա մեկնեց Փարիզ։ Ճիշտ այդ ընթացքում էլ Հայաստանին վերաբերող ուշագրավ հայտարարություններ արեցին ԱՄՆ նախագահն ու Թուրքիայում այդ երկրի դեսպանը։ Այս ու այլ թեմաների այսօր անդրադարձել է դիվանագետ Հրաչյա Թաշչյանը՝ «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
21:35 15.07.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին Վրաստան գործուղելու մասին։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին 2025 թվականի հուլիսի 21-22-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ երկկողմ համագործակցության հարցեր քննարկելու նպատակով»,- նշվում է որոշման մեջ։
20:17 15.07.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Նախագահը, ողջունելով Ջոն Գալագերին, բարձր է գնահատել վերջինիս ջանքերն՝ ուղղված հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդմանը և դրանց զարգացման գործում արձանագրված առաջընթացին։ Վահագն Խաչատուրյանը հատուկ ընդգծել է Միացյալ Թագավորության աջակցությունը՝ Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների, մասնավորապես՝ քաղաքացիական […]
19:51 15.07.2025
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը հուլիսի 15-ին Վարշավայում հանդիպել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության պետքարտուղար Պավել Բեյդայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից և նշում, որ հանդիպման ժամանակ քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Լեհաստան համագործակցությանը վերաբերող հարցեր։
18:30 15.07.2025
ԵՄ արտաքին գործերի նախարարները պատժամիջոցներ են սահմանել Իրանի ութ քաղաքացիների նկատմամբ՝ ընդդիմությանը հետապնդելու և մարդու իրավունքները խախտելու համար։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ, որն ընդունվել է Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստից հետո։ «ԵՄ խորհուրդը պատժամիջոցներ է կիրառել իրանցի ութ անհատների և մեկ կազմակերպության նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների և սահմանային ճնշումների համար», […]
14:35 15.07.2025
Ուկրաինայում հակամարտության կարգավորման դիվանագիտական ուղին նախընտրելի է ռուսական կողմի համար. Մոսկվան պատրաստ է բանակցություններ վարել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները ուկրաինական կարգավորման վերաբերյալ։ «Մենք պետք է կենտրոնանանք քաղաքական և դիվանագիտական աշխատանքի վրա։ Ռուսաստանի Դաշնության նախագահը բազմիցս ասել է, որ մենք պատրաստ ենք բանակցել, […]
14:25 15.07.2025
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ «Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի կարևոր թեմաներ, ինչպես նաև առաջիկա շփումների […]
14:10 15.07.2025
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ երկրները կարող են համաձայնության գալ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի շուրջ արդեն երեքշաբթի օրը։ «Ես ակնկալում եմ, որ այսօր մենք կկարողանանք հասնել քաղաքական լուծման պատժամիջոցների 18-րդ փաթեթի վերաբերյալ։ Մենք շատ մոտ ենք դրան։ Այսօր կամ վաղը, բայց ես ակնկալում եմ, որ դա կլինի այսօր», – ասել […]
13:48 15.07.2025
Եվրոպական երկրները կարող են երկարաձգել Իրանի դեմ 10 տարի առաջ չեղարկված պատժամիջոցները, եթե Թեհրանից չստանան բավարար երաշխիքներ միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի պայմանները կատարելու նրա մտադրության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն՝ Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը ժամանելուն պես։ «Ֆրանսիան և նրա գործընկերներն ունեն լիակատար իրավունք վերականգնելու զենքի, բանկային և միջուկային սարքավորումների վրա համաշխարհային […]
13:42 15.07.2025
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում բանակցություններ է վարում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ «Մենք հնարավորություն ունենք քննարկելու որոշ հարցեր, որոնք շատ արագ են զարգանում», – հանդիպման սկզբում ասել է Լավրովը։
13:31 15.07.2025
Ռուկրաինայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին տեղեկացրել է Զելենսկին X-ի իր էջում արված գրառման մեջ: Շնորհակալություն եմ հայտնել նրան Ուկրաինային աջակցելու և սպանությունները դադարեցնելու, ինչպես նաև երկարատև ու արդար խաղաղություն հաստատելու ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամության համար», – նշել է Զելենսկին։
12:46 15.07.2025
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Իրանի պաշտպանության նախարար բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի միջև։ Այս մասին ասվում է Ազգային պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։ Տեղեկատվության համաձայն՝ Գյուլերը և Նասիրզադեն մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ։
11:47 15.07.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այլևս չի կարծում, որ ՆԱՏՕ-ն հնացած կառույց է։ «Կարծում եմ՝ ՆԱՏՕ-ն ստանում է հակառակ պատկերը, դաշինքի երկրներն այժմ վճարում են իրենց սեփական հաշիվները», – ասել է նա BBC- ին։ Քաղաքական գործիչը նշել է, որ ինքը «դեռ հավատում է» կոլեկտիվ պաշտպանությանը, քանի որ այն «փոքր երկրներին պաշտպանություն է տալիս ավելի մեծ երկրներից»։ […]
11:22 15.07.2025
Հուլիսի 15-ին ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը դիվանագետները կքննարկեն Վրաստանի հետ առնց վիզայի ռեժիմի վերացման հարցը՝ «իշխող կուսակցության (Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան) կողմից խաղաղ բողոքի ցույցերը ճնշելու ֆոնին», հաղորդում է եվրոպական Politico հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ առանց վիզայի ռեժիմի կասեցումը Վրաստանի վրա ճնշում գործադրելու տարբերակներից մեկն է։ Միաժամանակ նշվում է, որ ԵՄ-ն […]