15:28 17.07.2025
Միացյալ Նահանգները Գերմանիայի հետ սերտ համագործակցությամբ սկսել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայելու գործողությունը, հինգշաբթի օրը հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գերագույն հրամանատար Ալեքս Գրինկևիչը։
«Մենք շատ սերտորեն համագործակցում ենք գերմանացիների հետ Patriot-ների փոխանցման հարցի շուրջ, և ինձ հանձնարարվել է դրանք հնարավորինս արագ փոխանցել։ Ահա թե ինչ ենք մենք անում», – Գրինկևիչի խոսքերն է մեջբերում The Guardian թերթը։
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը հավելել է, որ չի բացահայտի ուղարկվող զենքի ճշգրիտ քանակը կամ մատակարարման սպասվող ամսաթիվը։
Նա ասել է, որ Եվրոպայում արդեն իսկ գտնվող Patriot համակարգերը կարող են արագ տեղակայվել Ուկրաինայում, ապա համալրվել ԱՄՆ արտադրական գծից։
18:35 17.07.2025
Իրավունք չունեինք պարտվելու․ Եղիշե Մելիքյան19:54 17.07.2025
Մեկնարկել է «Նոա» – «Ֆերենցվարոշ» հանդիպման տոմսերի վաճառքըՄեկնարկել է Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Նոա» – «Ֆերենցվարոշ» առաջին հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը։ Տոմսեր հնարավոր է ձեռք բերել noah.am կայքից։ Արժեքը 1500-2000 դրամ է։ Հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին` Աբովյանի Վահագն Թումասյանի անվան ստադիոնում։ ...
19:47 17.07.2025
Չարենցավանի համայնքային ոստիկանները գերեզմանատան մոտ զենք-զինամթերք են հայտնաբերելՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունավետ էր Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Հուլիսի 14-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողնում է Չարենցավան քաղաքի հին գերեզմանատան ճանապարհին՝ պանելի […] ...
19:42 17.07.2025
Մայրաքաղաքում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 19-ից Սարյան և Մոսկովյան փողոցներում՝ Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց խաչմերուկից՝ ուղղությունը դեպի Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ, երթևեկությունը կկազմակերպվի միակողմ: Ճանապարհային նշանների տեղադրումը կմեկնարկի հուլիսի 17-ից, սակայն երթևեկության կազմակերպման փոփոխությունն ուժի մեջ կմտնի հուլիսի 19-ից: 62 համարի փոխադրամիջոցի երթուղին Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկից դեպի Մաշտոցի պողտա-Խորենացու փողոց խաչմերուկ կգործի Մաշտոցի պողոտայով: […] ...
19:37 17.07.2025
Կկանոնակարգվեն անվանական կրթաթոշակի տրամադրման մեխանիզմներըԳործադիրը հաստատել է Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների, ինչպես նաև մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման ֆինանսավորման կարգերը: Ըստ այդմ՝ կսահմանվեն հանրակրթական ուսումնական հաստատությունների դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերի և միջազգային օլիմպիադաների դիպլոմակիրներին անվանական կրթաթոշակ տրամադրելու պահանջները: Ըստ այդմ, անվանական կրթաթոշակը տրվում է ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն՝ հանրակրթական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների […] ...
19:32 17.07.2025
Էլինա Ավանեսյանը պարտվել է Iași Open-ումՀայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը պարտվել է Iași Open WTA-250 շարքի մրցաշարում։ Աշխարհի 53-րդ ռակետը 1/8 եզրափակչում 6-7, 2-6 հաշվով զիջել է Մարիա Լուրդես Կարլեին (Արգենտինա, 124-րդ ռակետ)։ Առաջին սեթում Ավանեսյանը մրցակցին հաղթում էր 5-1 հաշվով, բայց չկարողացավ իրացնել առավելությունն ու պարտվեց։ Ռումինիայում անցկացվող մրցաշարում Ավանեսյանը նախորդ տարի եզրափակիչ էր հասել։ Լուերդես Կարլեն քառորդ եզրափակչում կմրցի […] ...