23:50 01.02.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ մայիսին նշանակված նախագահական ընտրություններին իր մասնակցության համար ոչ մի խոչընդոտ չկա։ «[Իմ] վերառաջադրման համար [Թուրքիայի նախագահի պաշտոնում] ոչ մի խոչընդոտ չկա: Ես այդ քննարկումներն ավելորդ եմ համարում: Դրանք ջուրը խառնելու փորձեր են», – ընդգծել է Թուրքիայի ղեկավարը TRT-ին տված հարցազրույցում: Թուրքիայի ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, […]
22:53 01.02.2023
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը հայտարարել է, որ կրոնի թեման չկա Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ի համաձայնագրերում, և Շվեդիան չի սահմանափակի խոսքի ազատությունը, գրում է РИА Новости-ն։ «Ի պատասխան Թուրքիայի վերջին մեկնաբանությունների՝ արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմն ասաց, որ Շվեդիան զիջումների չի գնա խոսքի ազատության և օրենքի գերակայության հարցում, և որ կրոնը երեք երկրների կողմից ստորագրված համաձայնագրի մաս […]
22:41 01.02.2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Լուի Լ. Բոնոյին նշանակել է Կովկասում բանակցային հարցերով ավագ խորհրդական։ Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության (https://www.state.gov/introduction-of-new-senior-advisor-for-caucasus-negotiations/), Բոնոն աշխատել է որպես Միջազգային Ատոմային Գործակալության էներգիայի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար, Սբ. Աթոռի գործերի ժամանակավոր հավատարմատար։ Նա նաև զբաղեցրել է Բասրայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնը, ծառայել է Ազգային անվտանգության խորհրդում և եղել է պետքարտուղարի տեղակալի […]
22:21 01.02.2023
ԱՄՆ արդարադատության նախարարության ներկայացուցիչներն ավարտել են նախագահ Ջո Բայդենի առանձնատան ստուգումը Ռեհոբոթ Բիչ (Դելավեր) քաղաքում, այնտեղ գաղտնի փաստաթղթեր չեն հայտնաբերվել։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է ամերիկացի առաջնորդի փաստաբան Բոբ Բաուերը։ «[ԱՄՆ] Արդարադատության դեպարտամենտի կողմից ծրագրված Ռեհոբոթ Բիչում գտնվող նախագահական նստավայրի ստուգումն ավարտվել է: <…> «գաղտնի» նշագրված ոչ մի փաստաթուղթ չի հայտնաբերվել», – ասվում է Twitter-ի […]
22:00 01.02.2023
Ամերիկյան մամուլը շարունակում է լուսաբանել կիրակի օրը կալիֆորնիական Բեվերլի Հիլզում ադրբեջանցիների կազմակերպած սադրանքը: Հիշեցնենք, որ Լոս Անջելեսի այդ արվարձանում հակահայկական բովանդակության թռուցիկներ էին տարածվել: Ինչպե՞ս են ընկալել տեղի ունեցածը Ամերիկայում, և արդյո՞ք հետաքննություն է կատարվում: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանն ու «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ հայտնել. «Հիշեցնեմ՝ կիրակի օրը Լոս Անջելոսի մի քանի արվարձաններով հայերն անցան […]
21:14 01.02.2023
Զորամաս կատարած այցի ավարտին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել սպայական և կրտսեր հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ։ Անդրադառնալով զինված ուժերի առօրյա գործունեությանն ու իրականացվող պաշտպանական բարեփոխումներին, նախարար Պապիկյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր զինծառայող, լինի սպա թե ժամկետային, խորապես պետք է գիտակցի, որ ինքը հայրենիքի պաշտպանության գործում ունի իր մասնաբաժինը, և յուրաքանչյուրի բարեխիղճ ու պատասխանատու […]
20:46 01.02.2023
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Բագրատ Մաթևոսյանին Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Բագրատ Մաթևոսյանին ազատել Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից»,- ասված է […]
20:37 01.02.2023
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արտակ Բուդաղյանին Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Արտակ Բուդաղյանին ազատել Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:
19:46 01.02.2023
ՀՀ քննչական կոմիտեում փետրվարի 1-ին տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, ՀՀ քննչական կոմիտեի գործառութային ստորաբաժանումների ղեկավարները։ Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ներքո գտնվող ստորաբաժանումների կողմից 2022 թվականի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները, […]
19:02 01.02.2023
ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը պարբերաբար հետևում է սոցիալական ցանցերի արցախյան տիրույթում շրջանառվող՝ կոնկրետ կամ վերացական հանցավոր դեպքերի վերաբերյալ հայտարարություններին՝ փորձելով պարզել դրանց՝ իրականության համապատասխանությունը, հեղինակներին, հետապնդվող նպատակները: Այս մասին հայտնում են Արցախի Ազգային անվտանգության ծառայությունից։ Հերթական ուսումնասիրության շրջանակում պարզվել է, որ ֆեյսբուքյան՝ «Artur Baghdasaryan» անվանումը կրող էջը, որը պարբերաբար հայտարարություններ է տարածում այս կամ այն […]
18:46 01.02.2023
Ուկրաինան ավելի քան 144 միլիոն եվրո է ստացել արևմտյան գործընկերներից էներգետիկ ոլորտին աջակցելու համար։ Այս մասին ասվում է Ուկրաինայի նախարարների կաբինետի մամուլի ծառայության հաղորդագրությունում։ «2023 թվականի փետրվարի 1-ի դրությամբ Ուկրաինայի էներգետիկայի աջակցության հիմնադրամը ստացել է 144,36 միլիոն եվրո։ Դոնորներն են Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Ավստրիան, Դանիան, Եվրահանձնաժողովը, գերմանական KfW պետական բանկը, Էներգետիկ կարգավորիչների տարածաշրջանային ասոցիացիան […]
17:53 01.02.2023
ՀՀ տարածքում ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության ծրագրի արդյունավետության վերաբերյալ իրականացվել են վերահսկողական գործառույթներ․ հայտնաբերվել են խախտումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից: ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի հանձնարարությամբ, վերահսկողական գործառույթներ են իրականացվել ՀՀ կառավարության 2019 թվականի մարտի 29-ի «լավ » N 361-Լ որոշմամբ հաստատված պետական աջակցության ծրագրի շրջանակում: […]
16:44 01.02.2023
Հունվարի 29-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները Ռուբինյանց փողոցում, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և Քանաքեռ-Զեյթունի բաժին են տարել սևանցի երկու երիտասարդի: Երիտասարդներից մեկի խուզարկությամբ հայտնաբերվեց կանաչավուն հետքերով տոպրակ, մոխրացված հետքերով կաթուցիչ և գաղտնի փականով ծալովի դանակ: Ըստ ձերբակալվածի՝ կաթուցիչով մարիխուանա էր օգտագործել: Նա ձերբակալման պահին իր մոտից գցել […]
16:27 01.02.2023
Արցախի շրջափակման դեմ ուղղված գործողություններ ձեռնարկելու, Արցախի 120 000 բնակչի կյանքի, առողջության, կրթության հիմնարար իրավունքները վերականգնելու կոչով Հայաստանի տարբեր հատվածներում ապրող մի խումբ հայ մայրեր փետրվարի 1-ին միասնականության ակցիա են իրականացրել Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակի դիմաց: Նրանք ԵՄ դեսպանատանը փոխանցել են այն բաց նամակը, որով օրեր առաջ Արցախի մայրերը դիմել էին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն […]
15:50 01.02.2023
Հունվարի լույս 30-ի գիշերը ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ ժամը 03.35-ից 03.45-ն ընկած ժամանակահատվածում գողացել են մայրաքաղաքի Մուրացանի փողոցում կայանված իր «Օպել» մակնիշի մեքենան։ Հաղորդումը փոխանցվում է ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից էլ նշված հասցե է մեկնում օպերատիվ խումբ։ Պարզվում է, որ անհայտ անձը մեքենան փախցրել էր՝ օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից։ Ժամեր անց «Օպելը» […]
14:34 01.02.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի հայտարարել է, որ Անկարան հավանություն չի տա Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության հայտին։ Ելույթ ունենալով խորհրդարանում իր գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստում՝ Թուրքիայի ղեկավարը հայտնել է, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հարցը կարող է դրական լուծվել: «Շվեդիան չպետք է ժամանակ կորցնի, քանի դեռ դուք թույլ եք տալիս, որ […]
12:09 01.02.2023
Հարկավոր է ճնշում գործադրել հայ ռազմագերիների սպանությունների անկախ հետաքննության և Լաչինի միջանցքի վերաբացման ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում հարցուպատասխանի ժամանակ նման խնդիր բարձրացրեց պատգամավոր Ռուփա Հաքը: Նախքան պատգամավորի ելույթը Մեծ Բրիտանիայի ձեռնարկած գործողությունների մասին խոսել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին: «Մենք ձգտում ենք բանակցություններին վերադառնալու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ […]
10:58 01.02.2023
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Twitter-ում գրել է, որ Կոռուպցիայի ընկալման ինդեքսով Վրաստանն առաջ է անցել ԵՄ անդամ ինը երկրներից և բոլոր թեկնածու երկրներից, այս մասին հայտնում է Ալիք մեդիան: Նրա խոսքով, հակակոռուպցիոն ցուցանիշներով եվրոպական հնգյակում է նաև Վրաստանը։ «2022 թվականի կոռուպցիայի ընկալման ինդեքսով Վրաստանը 41-րդն է աշխարհում և առաջին անգամ ընդգրկվել է Եվրոպայի լավագույն […]
10:54 01.02.2023
Թուրքիան խստորեն կատարում է Մոնտրոյի կոնվենցիայի պահանջները, դեմ է տարածաշրջանում պատերազմների տարածմանը և նոր ռազմական նավերի մուտքին Սև ծով, հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Մենք կոչ ենք արել և կոչ ենք անում կողմերին կապ հաստատել։ Անկարան երկու երկրների հետ էլ հիանալի հարաբերություններ ունի։ Այդ իսկ պատճառով մենք չաջակցեցինք պատժամիջոցներին։ Սակայն, իհարկե, մենք մերժում ենք պատերազմը՝ […]
10:33 01.02.2023
Բելգիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձև է ընդունել՝ Ադրբեջանին հորդորելով անմիջապես բացել Լաչինի միջանցքը, տեղեկացնում է Եվրոպայի Հայ դատի հանձնախումը Twitter-ի էջում, մասնավորապես ասվում է. «Բելգիայի դաշնային խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն ընդունել է բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) շրջափակման համար և Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անմիջապես բացել Լաչինի միջանցքը»:
09:57 01.02.2023
Հունվարի 31-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կուսակցության արտաքին կապերի պատասխանատու է նշանակվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նշանակվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա եւ Աջափնյակ տարածքային կառույցների խորհուրդների հերթական ընտրությունների օրերը։ Քննարկվել են Կուսակցության Սպիտակի տարածքային կառույցի աշխատանքների հետ […]
09:57 01.02.2023
Փետրվարի 1-ին, ժամը 02։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցում՝ «Երևան» տոնավաճառի մոտակայքում, այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 […]
09:48 01.02.2023
ԱՄՆ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Քեթլին Հիքսը և Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիթ Դովալը քննարկել են երկկողմ պաշտպանական համագործակցությունը։ Այս մասին ասվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության երեքշաբթի օրը տարածած հայտարարության մեջ։ «Այսօր ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Քեթլին Հիքսը Վաշինգտոնում հանդիպեց Հնդկաստանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիթ Դովալի հետ՝ քննարկելու ԱՄՆ-ի և Հնդկաստանի […]
09:27 01.02.2023
Թայվանի վարչակազմը վերջին մեկ օրվա ընթացքում գրանցել է Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի (PLA) 9 նավ և 34 ինքնաթիռ կղզուն հարող տարածքում։ Այս մասին ասվում է չորեքշաբթի օրը Թայվանի պաշտպանության նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ «Այսօր ժամը 06:00-ի դրությամբ Թայվանի շրջակայքում հայտնաբերվել է 34 ինքնաթիռ և 9 PLA նավ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Այն հստակեցնում է, որ […]
09:13 01.02.2023
Իրանական կողմն անպատասխան չի թողնի Սպահանում պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակումը, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Մահմուդ Աբասզադե Մեշկինին։ «Սպահանի վրա հարձակումն անպատասխան չի մնա»,- ասել է Մեշկինին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանը կարձագանքի Պոդոլյակի հայտարարությանը Սպահանի անօդաչու թռչող սարքի հարձակմանը Կիևի հնարավոր մասնակցության […]
08:45 01.02.2023
Ֆրանսիացի Աննա դ’Ալեգրեի մահից 400 տարի անց գիտնականները բացահայտել են նրա գաղտնիքը, գրում է CBS News-ը։ Նա բերանում ոսկե մետաղալար էր կրում ոչ միայն կոկետությունից դրդված, այլ որպեսզի ատամները չընկնեն։ Նա պարոդոնտիտ ուներ: Թելը ձգվել է և մի քանի ատամ միասին պահել։ Նույնիսկ դ’Ալեգրեն ուներ փղոսկրից պատրաստված պրոթեզ, ինչը հազվադեպ էր այն ժամանակների համար: Ժամանակակից […]
23:57 31.01.2023
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին վերընտրվելու համար փողը չի բավարարում։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Թրամփը, ով վերջին տարիներին եղել է հանրապետականների ամենաակտիվ դրամահավաքը, անցած տարվա վերջին վեց շաբաթների ընթացքում հավաքել է մոտ 9,5 միլիոն դոլար՝ հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ին իր թեկնածությունը հայտարարելու միջև ընկած ժամանակահատվածում 11,8 միլիոն դոլար: NBC-ն ընդգծում […]
23:30 31.01.2023
Ապօրինի ծառահատումների դեմ պայքարը հետևողականորեն շարունակվում է: Հերթական արդյունքն օրերս գրանցել են Գուգարքի ոստիկանները: Բաժնի քրեական հետախույզները Եղեգնուտ գյուղում ստուգել են 3 խմ փայտանյութով բարձված մի բեռնատար։ Վարորդը հայտնել է, որ Եղեգնուտի հարակից անտառից ապօրինի հատել է 2 կանգուն ծառ։ Նա փայտանյութի օրինականության վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել: Ապօրինի ծառահատման հերթական դեպքը բացահայտվեց օպերատիվ ճանապարհով։ Գուգարքի […]
22:55 31.01.2023
Հերթական լրտեսական սկանդալը՝ Ադրբեջանում: Բաքվի իշխանություները զեկուցում են իրանական լրտեսական ցանցի մեջ մտնող գործակալների բացայատման մասին: Եվ ովքե՞ր են այդ գործակալները: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում այդ մասին զրուցել հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանի հետ: «Հաղորդվում է, որ հատուկ անցկացված օպերատիվ միջոցառումների շնորհիվ բացահայտվել է իրանական լրտեսական այդ ցանցը, և ձերբակալվել են 7 լրտեսներ: […]
22:21 31.01.2023
Sky News Australia-ն ընդհատել է հեռարձակումը Advance Australia լոբբիստական կազմակերպության ազգային տնօրեն Լիզ Սթորերի խոսքերից հետո՝ մարտի դաշտում ուկրաինական բանակի կասկածելի հաջողությունների մասին։ «Եթե չլիներ Միացյալ Նահանգները, հակամարտությունն արդեն ավարտված կլիներ: <…> Ինչ-որ մեկը տեսնո՞ւմ է թեկուզ նվազագույն նշան, որ Ուկրաինան հաղթում է: Եվ մենք պարզապես շարունակում ենք միլիարդներ ուղարկել»,- ասել է Սթորերը: Լրագրողները փորձել […]