TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+16.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիդերլանդների ԱԳՆ ուղիներ է փնտրում Լաչինի միջանցքը վերաբացելու համար

20:41 02.02.2023

Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան (FAON-ը) ողջունում է Նիդերլանդների Արտգործ նախարարության ջանքերը Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար։ Այս մասին FAON-ը հայտնում է ֆեյսբուքյան իր էջում։ Խորհրդարանին ուղղված իր հաշվետվության մեջ Նիդերլանդների ԱԳ նախարարն արձանագրել է, որ հունվաի 23-ին կայանացած ԵՄ Արտաքին գործերի խորհրդի նիստին Նիդերլանդները և մի շարք այլ ԵՄ երկրներ մտահոգություն են արտահայտել Լեռնային Ղարաբաղում հումանիտար […]

̰
F-16-երի գնումը կապված է Ֆինլանդիայի ու Շվեդիայի ՆԱՏՕ անդամակցության հետ․ Ամերիկացի սենատոր

20:32 02.02.2023

մերիկացի սենատոր Քրիս վան Հոլենն անդրադարձել է Թուրքիայի՝ ԱՄՆ-ից «F-16» կործանիչների գնման հարցին։ Նշյալ թեմայով Դեմոկրատական կուսակցության և արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ Հոլենը զրուցել է Ալ-Մոնիտորի հետ։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ, եթե Անկարան չհաստատի Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ անդամակցությունը, ապա տարբեր պատժամիջոցներ կկիրառվեն Թուրքիայի նկատմամբ։ Ավելի վաղ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի […]

̰
Լեռնային Ղարաբաղում զարգանում է հումանիտար ճգնաժամ․ դա շատ կարևոր և զգայուն հարց է մեր երկկողմ հարաբերություններում․ Նիկոլ Փաշինյան

20:21 02.02.2023

Ալմաթիում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ: Իր խոսքում ՌԴ վարչապետը նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, հարգելի գործընկերներ, Ուրախ եմ մեր նոր հանդիպման առիթով։ Առաջին հերթին կցանկանայի Ձեզ փոխանցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի բարեմաղթանքները։ Դուք օրերս հեռախոսով զրուցել եք նրա հետ […]

̰
Ալմաթիում հանդիպել են ՀՀ և ՌԴ վարչապետները

19:40 02.02.2023

Ալմաթիում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ: Այս մասին տեղեկացնում է վարչապետի ֆեյսբուքյան էջը։

̰
Փաշինյանը Ռուսաստանին անվանել է Հայաստանի առանցքային գործընկերն անվտանգության ոլորտում

19:22 02.02.2023

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ  հանդիպմանը ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանի Հանրապետության անվտանգության առանցքային գործընկերն է։ Հայտնում է «Ռիա Նովոստի»-ն» Փաշինյանը ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքի խնդրի վրա՝ նշելով, որ «Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է հասունանում»։

̰
ԵՄ-ն ռազմական օգնության նոր տրանշ կհատկացնի Կիևին

19:14 02.02.2023

Եվրամիությունը Ուկրաինային ռազմական օգնության յոթերորդ տրանշով  կհատկացնի 500 մլն եվրոյի չափով գումար։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։ «Եվրամիության և Ուկրաինայի միջև կայանալիք գագաթնաժողովի նախօրեին Խորհուրդն այսօր ընդունել է աջակցության միջոցներ Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում, որոնք նախատեսում են հետագա ռազմական օգնություն Ուկրաինայի զինված ուժերին։ Խոսքը500 միլիոն եվրո արժողությամն յոթերորդ փաթեթի մասին է և […]

̰
Եվս մեկ երկիր փակել է իր գլխավոր հյուպատոսությունը Ստամբուլում

19:03 02.02.2023

Ստամբուլում Շվեյցարիայի գլխավոր հյուպատոսությունը անվտանգության նկատառումներով դադարեցրել է աշխատանքը։ Սա վեցերորդ օտարերկրյա դիվանագիտական ​​ներկայացուցչությունն է Ստամբուլում, որը փակվում է Եվրոպայում Ղուրանի հրկիզման հետ կապված ահաբեկչությունների սպառնալիքի պատճառով։ Ավելի վաղ Նիդեռլանդների, Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսությունները ժամանակավորապես դադարեցրել էր աշխատանքը։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հինգշաբթի ասել է, որ արևմտյան երկրները «հոգեբանական […]

̰
 Սաակաշվիլիի առողջական վիճակի հարցով Եվրախորհրդարանը դիմել է Վրաստանին

18:44 02.02.2023

Հինգշաբթի օրը՝ փետրվարի 2-ին, Եվրախորհրդարանը քննարկում է անցկացրել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ։ Ելույթ ունեցած բոլոր պատգամավորները, Եվրահանձնաժողովի և ԵՄ Խորհրդի ներկայացուցիչները համակարծիք էին, որ վրացական իշխանությունները պետք է Սաակաշվիլիին հնարավորություն տան շտապ բուժում անցնել արտերկրի կլինիկայում։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։ «Եվրամիության դիրքորոշումն այն է, որ Վրաստանի իշխանությունները պարտավոր են […]

̰
ՀՀ-ում 2023-ից կմեկնարկի պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը. կառավարության նիստի մանրամասները

15:50 02.02.2023

Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության համակարգը կներդրվի փուլային տարբերակով, շուրջ 1,5 միլիարդ դրամ կհատկացվի 17 համայնքներում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար, հաստատվել է Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման 2023-26թթ․ ծրագիրը: Նախագծերը հավանության են արժանացել Կառավորության այսօրվա նիստում, որը վարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ադրբեջանը վերադարձրել է այն հողերը, որոնք իրեն էին պատկանում. Լավրով

15:22 02.02.2023

Երբ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են Կովկասում կայունացման լուծման ուղիներ փնտրել, ՀԱՊԿ-ը պատրաստ է օգնել այդ հարցում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։ Նա նաև նշել է, որ Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ արդիական է․ «Երբ Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են ելքեր փնտրել Կովկասում իրավիճակը  […]

̰
Վարչապետը տիկնոջ հետ աշխատանքային այցով ժամանել է Ալմաթի

14:56 02.02.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն՝ Ալմաթի: Վարչապետը մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և «Digital Almaty Awards» միջազգային համաժողովին:    

̰
Ստամբուլում փակվել են Գերմանիայի, Ֆրանսիայի և Անգլիայի հյուպատոսարանները

13:32 02.02.2023

Այն բանից հետո, երբ Ստոկհոլմի թուրքական դեսպանատան մոտ, հրապարակայնորեն այրվեց մահմեդականների սուրբ գիրք Ղուրանը, Ստամբուլում սկսվեցին հերթով փակվել օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները։ Անվտանգության նկատառումների ելնելով՝ առաջինը փակվեց Գերմանիայի հյուպատոսարանը։ Հաջորդաբար փակվեցին նաև Նիդերլանդների և Մեծ Բրիտանիայի հյուպատոսարանները, փոխանցում է Ermenihaber-ը։ Հայտնի է դարձել, որ արդեն Ֆրանսիան էլ է փակում Ստամբուլում տեղակայված իր հյուպատոսարանը՝ դռանը փակցնելով հետևյալ […]

̰
Կառավարությունը հաստատեց Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման 2023-26 թթ.-ի ծրագիրը

13:19 02.02.2023

Կառավարությունը հաստատեց Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող 2023-2026 թթ.-ի գործողությունների ծրագիրը։  Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ «Առաջիկա չորս տարիների ընթացքում հիմնական թիրախը կլինի աշխատանքի արտադրողականության խթանումը։ 2011-20 թվականների ընթացքում միջինում ավելի 40 տոկոս աճ է նկատվել նշված ոլորտի արտահանման դինամիկայում։ Պետք է հաշվի առնել նաև, որ […]

̰
Լավրովը՝ Ուկրաինայում գործողության հետ կապված ՀԱՊԿ-ի իր գործընկերներին օգնության խնդրանքով դիմելու մասին

13:09 02.02.2023

Մոսկվան չի դիմել ՀԱՊԿ-ի իր գործընկերներին Ուկրաինայում գործողության հետ կապված օգնության խնդրանքով, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք ոչ ոքի չենք դիմել նման խնդրանքով: Մենք ելնում ենք նրանից, որ ունենք անհրաժեշտ ամեն ինչ հատուկ ռազմական գործողության խնդիրները լուծելու, պատերազմը դադարեցնելու համար, որը Արևմուտքը սկսել է ուկրաինական ռեժիմի միջոցով հեղաշրջումից հետո»,- ասել է Լավրովը […]

̰
Հայաստանում ՀԱՊԿ առաքելությունը տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռևս արդիական է. Լավրով

12:57 02.02.2023

Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ արդիական է, եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, առաքելությունը կարող է տեղակայվել մեկ-երկու օրվա ընթացքում, հինգշաբթի ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Առաջարկը դեռ սեղանին է, և եթե մեր հայ դաշնակիցներն ու ընկերները դեռ հետաքրքրված են դրանով, ապա այդ առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը մեկ կամ երկու օրվա […]

̰
Շուրջ 1,5 միլիարդ դրամ կհատկացվի 17 համայնքում սուբվենցիոն ծրագիր իրականացնելու համար

12:47 02.02.2023

Կառավարությունը 1 միլիարդ 412 միլիոն դրամ կհատկացնի  Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 17 համայնքներում 25 սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար։ Այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային […]

̰
ԵԽ-ն արձագանքել է Թագուհի Թովմասյանի գրություններին՝ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար աղետի վերաբերյալ

11:52 02.02.2023

Եվրոպայի խորհուրդն արձագանքել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի՝ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար աղետի վերաբերյալ նամակներին, գրել է Թագուհի Թովմասյանը: «Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին բազմիցս գրություններ եմ հասցեագրել՝ բարձրաձայնելով մի շարք մտահոգություններ՝ կապված Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումների հետ։ […]

̰
Համայնքապետարանի շենքի տերմինալի դուռը կոտրել է և գողացել դրամարկղը

11:47 02.02.2023

Հունվարի 13-ի առավոտյան ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում տված անհատ ձեռնարկատերը հայտնել էր, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Բերդ համայնքի համայնքապետարանի շենքի առաջին հարկում տեղադրված տերմինալի դուռը և գողացել դրամարկղը, որի մեջ մոտ 260 հազար դրամ կար: Մեկնել էր բաժնի օպերատիվ խումբը, ձեռնարկվել էին անհետաձգելի միջոցառումներ, սակայն հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել չէր հաջողվել: Բերդի […]

̰
Նախատեսվում է փոփոխել ԶՈՒ անձնակազմի հանդերձանքը

11:19 02.02.2023

ՀՀ զինված ուժերում մեկնարկած բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է փոփոխել ԶՈՒ անձնակազմի հանդերձանքը, այդ թվում՝ դաշտային, ամենօրյա, գրասենյակային, կուրսանտական և համազգեստի այլ տեսակները, ինչով պայմանավորված ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է ձեռք բերել հագուստի (համազգեստի) դիզայնի մշակման խորհրդատվական ծառայություններ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Այս կապակցությամբ հնարավոր մասնակիցների որոշման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է ծառայությունների […]

̰
Քննարկվել է հայ-ղազախստանյան ապակենտրոնացված համագործակցության հարցերի լայն շրջանակ

11:03 02.02.2023

2023 թվականի փետրվարի 1-ին կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ալմաթիի քաղաքապետ Երբոլատ Դոսաևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ղազախստանյան ապակենտրոնացված համագործակցության հարցերի լայն շրջանակ, որի զարգացման գործում Ղազախստանի «հարավային մայրաքաղաքին» կարևոր դերակատարություն է վերապահված՝ հաշվի առնելով Ալմաթիի առկա բարձր ներուժը տնտեսության և առևտրի, ներդրումների, կրթության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում: Երկուստեք նշվել է, […]

̰
ԱՄՆ կոնգրեսականը խոստացել է քայլեր ձեռնարկել, որպեսզի Ադրբեջանը պատասխանատվության ենթարկվի հայ ժողովրդի դեմ ագրեսիայի համար

10:53 02.02.2023

Լաչինի միջանցքի շրջափակման շարունակման դեպքում հումանիտար աղետի վտանգ կարող է առաջանալ: ԱՄՆ Կոնգրեսում նման մտահոգություն է հայտնել Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդա Սանչեսը, որն օրերս հեռախոսազրույցի ընթացքում Հայ դատի Արցախի գրասենյակի ներկայացուցիչ Գևորգ Իսկաջյանից տեղեկացել է տեղում տիրող իրավիճակի մասին, հաղորդում է «Արմենպրես»-ը: «Շուրջ 120 հազար հայեր զրկվել են սննդի, վառելիքի և դեղորայքի հասանելիությունից: Տարածաշրջանը ձմռան […]

̰
Իրանը մեղադրում է Իսրայելին պաշտպանության նախարարության շենքի վրա հարձակման մեջ

10:42 02.02.2023

Սպահանում Իրանի պաշտպանության նախարարության շենքի վրա կատարված հարձակման հետ կապված նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ հարձակման պատասխանատուն Իսրայելն է: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ Ամիդ Սաիդ Իրավանին, հինգշաբթի հաղորդում է ISNA-ն։ «Նախաքննության [արդյունքները] ցույց են տալիս, որ Սիոնիստական ​​ռեժիմը պատասխանատվություն է կրում Սպահան քաղաքում պաշտպանության նախարարության շենքի վրա կատարված ահաբեկչության […]

̰
ԱՄՆ-ն կշարունակի խորապես ներգրավված մնալ հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման հարցում

10:37 02.02.2023

Հայ-ադրբեջանական խնդրի կարգավորումը մեծ կարևորություն ունի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար, և ԱՄՆ պետքարտուղարությունը մեծ ուշադրություն է դարձնում դրան: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում: Նա հիշեցրել է, որ Բլինքենը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, և ԱՄՆ-ն կշարունակի խորապես ներգրավված մնալ այդ հարցում, փոխանցում է […]

̰
Իսրայելը հաստատում է, որ հարձակվում է Գազայի հատվածի վրա

10:28 02.02.2023

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հաստատել է, որ հինգշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին։ «Ներկայումս Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցնում Գազայի հատվածում»,- ասվում է բանակի Twitter-ում։ Ավելի վաղ Reuters-ը՝ վկայակոչելով ականատեսին, հայտնել էր, որ իսրայելական ինքնաթիռը հարձակվել է Գազայի հատվածի վրա այն բանից հետո, երբ պաղեստինցիները հրթիռ են արձակել։ Չորեքշաբթի օրը Իսրայելի պաշտպանության բանակը […]

̰
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերն Ալմաթիում առանձնազրույց կունենան

10:22 02.02.2023

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալմաթիում առանձնազրույց կունենա Ռուսաստանի վարչապետիի հետ, փոխանցում է Interfax գործակալությունը: Փաշինյանի և Միշուստինի առանձնազրույցը կկայանա փետրվարի 2-ին՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ նեղ կազմով նիստից հետո: ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը կկայանա փետրվարի 3-ին: Վարչապետն Ալմա-Աթիում մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և «Digital Almaty Awards» միջազգային համաժողովին:

̰
Իսրայելը հարձակվել է Գազայի հատվածի վրա

09:50 02.02.2023

Իսրայելական ինքնաթիռը հարձակվել է Գազայի հատվածի վրա այն բանից հետո, երբ պաղեստինցիները հրթիռ են արձակել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ականատեսին։ «Իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Գազայի հատվածին այն բանից հետո, երբ պաղեստինցի զինյալները հրթիռ են արձակել սահմանից այն կողմ»,- ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Այնուհետև Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է հարվածների մասին տեղեկությունը։ Ավելի վաղ […]

̰
Վարչապետն Ալմաթիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին

09:43 02.02.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 2-3-ն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն, հայտնում է ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը: Վարչապետն Ալմաթիում մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և «Digital Almaty Awards» միջազգային համաժողովին: Ալմաթի են հրավիրվել նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրների վարչապետների տիկնայք:

̰
Ատոմակայանի նախկին գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել 1 մլն 27 հազար դոլար հափշտակելու համար

09:33 02.02.2023

2002-2014 թվականներին «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գ.Մ.-ն իրեն վստահված միջոցներից վատնման եղականով հափշտակել է առանձապես խոշոր չափերի՝ 1 մլն 27 հազար 470,9 ԱՄՆ դոլար (383 մլն 883 հազար 678 դրամ): Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը: Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ձեռք են բերվել բավարար փաստեր այն […]

̰
Երիտասարդական խորհրդարանի 94-րդ նստաշրջանին կանադահայ Լարա Թերզյանը ուշադրություն է հրավիրել արցախցիների նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ոտնձգությունների վրա

08:05 02.02.2023

Կանադայի Հայ Երիտասարդական Դաշնակցության անդամ Լարա Թերզյանը բարձրացրել է Արցախի մասին իրազեկումը Ք.Ս.-ի Երիտասարդական խորհրդարանի 94-րդ նիստի ժամանակ, հայտնում է Horizon Weekly շաբաթաթերթը: Նշվում է, որ AYF Canada (Կանադայի Հայ Երիտասարդական Դաշնակցություն) Վանկուվերի մասնաճյուղի անդամ Լարա Թերզյանը 16-21 տարեկան 97  երիտասարդներից մեկն էր, ովքեր ընտրվել էին Բրիտանական Կոլումբիայից մասնակցելու Ք.Ա.Երիտասարդական խորհրդարանի 94-րդ նստաշրջանին: Երիտասարդ խորհրդարանականները […]

̰
Թուրքիան ակնկալում է, որ Արևմուտքը կաջակցի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ վարելու Անկարայի կոչերին

23:56 01.02.2023

Թուրքիան ակնկալում է, որ արևմտյան երկրները կաջակցեն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ վարելու Անկարայի կոչերին: Այս մասին չորեքշաբթի օրը TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Էրդողանը նաև հայտարարել է, որ Կիևին արևմտյան զենքի մատակարարումը չի հանգեցնի հակամարտության լուծմանը: Արևմտյան երկրների կողմից Կիև զենքի, այդ թվում՝ տանկերի մատակարարումները չեն […]

̰
BACK_TO_TOP