TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+20.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Զիմբաբվեի նախագահը պատմել է իր և Լուկաշենկոյի միջև «քիմիայի» մասին

22:01 31.01.2023

Զիմբաբվեի նախագահ Էմերսոն Մնանգագվան հայտարարել է, որ իր և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև «ինչ-որ քիմիա» է առաջացել, անմիջապես բարեկամական հարաբերություններ են հաստատվել: Այս մասին հունվարի 31-ին հայտնել է ԲԵԼՏԱ գործակալությունը։ «Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ մեր առաջին հանդիպումից հետո մեզ մոտ ինչ-որ «քիմիա» է առաջացել։ Եվ մենք հասկացանք, որ նույն կերպ ենք նայում իրերին, մեր երկրների […]

̰
Հայաստանի հայցը ՄԱԿ-ի դատարանում. Արտակ Զեյնալյանի հարցազրույցը

22:00 31.01.2023

Ի՞նչ իրավասություններ ունի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը: Ո՞ր դեպքում դատարանը կարող է միջանկյալ հրատապ միջոց կիրառել: Ինչպե՞ս է Ադրբեջանը փորձում խեղաթյուրել փաստերը: Արդարադատության միջազգային դատարանում տեղի ունեցած դատական լսումներին և ընդհանրապես միջազգային իրավական գործընթացներին է անդրադարձել ՀՀ արդարադատության նախկին նախարար, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

̰
Ադրբեջանի հայցը ոչ անկեղծ է ու ոչ իրական. Հայաստանը խնդրեց միջազգային դատարանին մերժել այն

21:51 31.01.2023

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների հայցն իրենից ներկայացնում է ոչ անկեղծ և ոչ իրական պահանջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած հայցի քննարկմանը այս մասին իր ամփոփիչ ելույթում նշեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը` հավելելով, որ Հայաստանը խնդրում է դատարանին մերժել Ադրբեջանի ներկայացրած հայցը: […]

̰
Լը Պենը հայտարարել է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին

21:50 31.01.2023

Ֆրանսիայի խորհրդարանում «Ազգային միավորում»կուսակցության խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի լիակատար ներգրավվածությունն Ուկրաինայի հակամարտությանը կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի: Նա նաև կոչ է արել չթերագնահատել Ռուսաստանի «նոր միությունները», որը «առանձնացել է Եվրոպայից և դարձել Հնդկաստանի և Չինաստանի արտոնյալ գործընկերը»: «Հարձակողական սպառազինության աստիճանական մատակարարումները, հավանաբար, կնշանակեն հարյուրամյա պատերազմ։ ՆԱՏՕ-ի ամբողջական ներգրավումը կհանգեցնի […]

̰
24-ամյա օտարերկրացին ձերբակալվել է թմրամիջոց գովազդելու կասկածանքով

21:49 31.01.2023

Հունվարի 30-ի երեկոյան ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Սարյան փողոցում հայտնաբերել, իրացնելու նպատակով թմրամիջոց գովազդելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 24-ամյա մի օտարերկրացու: Բաժնում անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են տարբեր գրառումներով թմրամիջոցներ վաճառելու ինքնակպչուն թղթե 485 պատկերներ, որոնց կենտրոնական հատվածում կանեփի տերևի պատկեր էր՝ «QR» կոդով, նաև թափանցիկ և սև պլաստմասսե ֆորմաների […]

̰
Ինչ եղանակ է սպասվում փետրվարի առաջին օրերին

21:40 31.01.2023

Փետրվարի 1-ի լույս 2-ի գիշերը հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Հանրապետության տարածքում փետրվարի 1-ին, 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում, 2-ին, 3-ի գիշերը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ։ Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 2-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` […]

̰
Ուկրաինան դուրս է եկել Ռուսաստանի հետ օդային հաղորդակցության մասին համաձայնագրից

21:25 31.01.2023

Ուկրաինան դուրս է եկել Ռուսաստանի հետ օդային հաղորդակցության և օդային տրանսպորտի ոլորտում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրից ։ Այս մասին հունվարի 31-ին հայտնել է Գերագույն ռադայում կառավարության ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը: «Դադարեցվել է Ուկրաինայի կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև օդային հաղորդակցության և օդային տրանսպորտի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի գործողությունը, որը կնքվել է 1994 թվականի հունվարի 12-ին»,- […]

̰
Մոսկվան պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունները խաղաղ պայմանագրի նախագծի շուրջ․ ՌԴ ԱԳՆ

21:15 31.01.2023

Մոսկվան պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունները խաղաղ պայմանագրի նախագծի շուրջ,  հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։ «Շեշտվել է հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղիներով ռիթմիկ աշխատանքի վերսկսման կարևորությունը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։ Այդ համատեքստում հաստատվել է […]

̰
Թուրքիայում տուրիզմից ստացված եկամուտը 2022-ին կազմել է 46 մլրդ դոլար

21:00 31.01.2023

Թուրքիայի վիճակագրական ծառայությունը պատրաստել է զեկույց 2022 թվականին զբոսաշրջային այցերից գոյացած եկամտի ծավալների մասին։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հայտնի է դարձել, որ 2022-ի վերջին քառորդի արդյունքը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 22․2%-ով՝ կազմելով 11 մլրդ 374 մլն դոլար։ Իսկ ողջ տարվա եկամուտը կազմել է 46 մլրդ 284 մլն դոլար՝ գերազանցելով 2021-ի ցուցանիշները 53․4%-ով։ Նախատեսվում է 2023-ին […]

̰
ԼՂ-ում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներ չկան. Արման Եղոյանը հակադարձել է ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի մեղադրանքներին

20:38 31.01.2023

Հայաստանի Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն արձագանքել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևի ելույթին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում կազմակերպված դեբատների ընթացքում: Ադրբեջանի ներկայացուցիչը իր ելույթում կրկնել է ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծ պնդումները, թե Հայաստանը հրաժարվում է իր զորքերն ամբողջությամբ դուրս բերել Լեռնային Ղարաբաղից, ինչպես նաև ականապատման աշխատանքներ է իրականացնում ԼՂ-ում: Նա […]

̰
Բաքուն հավաքել է ականները ՀՀ ինքնիշխան տարածքից. Հաագայում հայկական կողմն արձագանքում է Ադրբեջանի պահանջներին

20:24 31.01.2023

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Հաագայում պատասխանեց Ադրբեջանի այն կեղծ պնդումներին, թե իբր Հայաստանն ականներ է տեղափոխում Լաչինի միջանցքով և դրանք տեղադրում բնակավայրերի մոտ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած հայցի քննարկմանը Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ Բաքուն հավաքել է այդ ականները ՀՀ ինքնիշխան տարածքից: «Հայաստանն իր ինքնիշխան […]

̰
Իրավիճակը ճանապարհներին 20:00-ի դրությամբ

20:23 31.01.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Ապարանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, իսկ Նոյեմբերյանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ ✔️Աշտարակի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ ✔️Արարատի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-50 մետր։ ✔️Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ✔️Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման […]

̰
Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել ՆԳ նախարարությանը

19:54 31.01.2023

Հունվարի 31-ին ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ընդունեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավարության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին։   Վահե Ղազարյանը ողջունելով հյուրերին՝ կարևորեց արտակարգ և լիազոր դեսպանի այցը ՆԳ նախարարություն։ Այնուհետև ներկայացրեց ներքին գործերին նախարարության ձևավորման գործընթացը, ինչպես նաև նախարարությունում իրականացվող բարեփոխումների ընթացքը, որոնք միտված են բարեվարք, պրոֆեսիոնալ և հանրությանը […]

̰
Անընդունելի է Արցախում ռուս խաղաղապահների հետ կապված ցանկացած չստուգված տեղեկության հանրայնացումը․ Արցախի դատախազություն

19:48 31.01.2023

Երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի տարբեր օգտատերերի կողմից տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ իբր Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինվորականները ՀՀ-ից Արցախ տեղափոխելու նպատակով տարբեր քաղաքացիներից վճար են ստացել, ինչպես նաև հափշտակել իրենց փոխանցված ապրանքները: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության դատախազությունը։ Այսօր ԱՀ դատախազություն են հրավիրվել վերոգրյալ դեպքից տուժած անձինք, որոնց կողմից տրված պարզաբանումներից […]

̰
ԿԸՀ-ն սահմանել է ընտրություններին մասնակցելու համար օգտահաշիվ ստանալու նպատակով կուսակցության, կուսակցությունների դաշինքի գրանցման և ընտրական ցուցակի ձևավորման կարգը

19:39 31.01.2023

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 31-ի հերթական նիստում սահմանեց «Ընտրություններին մասնակցելու համար օգտահաշիվ ստանալու նպատակով ԿԸՀ պաշտոնական կայքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի գրանցման և ընտրական ցուցակի ձևավորման» կարգը։ Հարցը ներկայացրեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։ Վերջինս հիշեցրեց՝ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն, ԶԼՄ-ները, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները և կուսակցությունները ԿԸՀ-ից ստանում են օգտահաշիվներ, և եթե ԶԼՄ-ներն ու դիտորդներն […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախնական հարկաբյուջետային շրջանակը

19:23 31.01.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախնական հարկաբյուջետային շրջանակի վերաբերյալ: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է նախարարության կողմից կատարված ամփոփ վերլուծությունը, որի նպատակը պետական գերատեսչություններին ընթացիկ ու կապիտալ ծախսերի սահմանաչափերի գնահատման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն է: Նախարարն անդրադարձել է հարկաբյուջետային շրջանակի հիմնական ցուցանիշների, ընթացիկ և կապիտալ ծախսերի գծով Կառավարության […]

̰
Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի ապագան Եվրամիությունում է. ԵԽ

19:07 31.01.2023

Եվրոպական խորհուրդը հայտարարել է, որ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ապագան Եվրամիությունում է։ Այս մասին նշված է 2023-2024 թթ. Եվրոպական խորհրդի հետ համագործակցության առաջնահերթությունների վերաբերյալ եզրակացությունում։ Հաղորդում է aliq.ge-ն։ Եվրոպական խորհուրդը հիշեցնում է, որ անցյալ տարվա հունիսին ընդունվել է Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի եվրոպական հեռանկարը։ Այս կարգավիճակը տրվում է այն երկրներին, որոնք առաջնահերթություն են տալիս մարդու […]

̰
Հաագայի դատարանում ՀՀ-ն պատասխանում է ադրբեջանական մեղադրանքներին

19:00 31.01.2023

Հաագայի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում երկրորդ օրն է՝ ընթանում են լսումներ, որոնք վերաբերում են Հայստանին ու Ադրբեջանին: Դատարանն առաջին օրը քննեց Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի, իսկ երկրորդ օրն արդեն՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ներկայացված գանգատը: Պաշտոնական Երևանը հնչեցրել է այն հրատապ պահանջները, որոնք վերաբերել են Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակին: Հաագայի դատարանում ՀՀ-ն պատասխանում […]

̰
Թուրքիան մեծացնում է ռազմական ներկայությունը Հյուսիսային Իրաքում

18:51 31.01.2023

Թուրքիան ավելացնում է Իրաքյան Քուրդիստանի հետ սահմանին գտնվող իր կողմից վերահսկվող անցակետերի թիվը: Երկու տարվա ընթացքում 50-ից ավելի անցակետ է կառուցել: Այդ ամենը նպաստել է տեղի բնակչության արտագաղթին: Թուրքիան շուրջօրյա ռեժիմով անօդաչու թռչող սարքերի միջոցով վերահսկում է տարածքի շարժը: Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ «Reuters» գործակալությունը տեղեկացնում է, որ Թուրքիայի ռազմական գործողություններն Իրաքյան Քուրդիստանում անտեսվում են աշխարհի […]

̰
Արձակուրդ գնալը կլինի պարտադիր, կենսաթոշակային տարիքն էլ հիմք չի լինի աշխատանքից ազատելու համար

18:30 31.01.2023

Արձակուրդ գնալը կլինի պարտադիր, կենսաթոշակային տարիքը հիմք չի լինի աշխատանքից ազատելու համար, իսկ հաստիքների կրճատման դեպքում էլ որոշ սոցիալական խմբեր կլինեն պաշտպանված:   Միաժամանակ հստակեցվում են կենսաթոշակային տարիքում գտնվող աշխատողների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու կարգավորումները: Ըստ գործող կարգավորումների՝ գործատուին տրված չէ հնարավորություն կենսաթոշակառուներին աշխատանքի ընդունել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով: Նախագծով նախատեսվում է գործատուին տալ […]

̰
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

18:14 31.01.2023

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի hունվարի 31-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:   Մասնավորապես՝   Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արծրուն Առաքելյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին:   Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական […]

̰
Թուրքիան և Պակիստանը սկսել են «Աթաթուրք» զորավարժությունը

18:09 31.01.2023

Թուրքիայի և Պակիստանի կողմից համատեղ իրականացվող «Աթաթուրք» զորավարժությունը մեկնարկել է Պակիստանի կողմից կազմակերպված արարողությամբ։ Հայտնում է Ermenihaber. am-ը։ Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ զորավարժությանը մասնակցում են արագ արձագանքման և հատուկ նշանակության ուժերի անձնակազմը։ Զորավարժությունը նպատակ ունի զարգացնել զինված ուժերի համագործակցությունն ու համակարգված փոխգործակցելու կարողությունը։

̰
3 անձի կյանք խլած վթար Երևան-Իջևան ավտոճանապարհին․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

15:57 31.01.2023

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ 2023 թվականի հունվարի 30-ին Երևան-Իջևան ավտոճանապարհին տեղի ունեցած՝ երեք անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2023 թվականի հունվարի 30-ին՝ ժամը 23։40-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի 20-ամյա բնակիչը, վարելով «Mercedes C 180» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Իջևան ավտոճանապարհի 53 […]

̰
2022թ․ դեկտեմբերին 2021թ․ դեկտեմբերի համեմատությամբ արտահանման ծավալն աճել է 90.2%–ով

14:34 31.01.2023

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2022թ․ դեկտեմբերի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները։ 2022թ․ հունվար–դեկտեմբերը 2021թ․ հունվար– դեկտեմբերի համեմատությամբ Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.2% Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 7.8%–ով, Ծառայությունների ծավալն աճել է 28.2%–ով, Առևտրի շրջանառությունն աճել է 17.0%–ով, Շինարարության ծավալն աճել է 12.5%–ով, Գյուղատնտեսության ծավալն աճել է 0.4%–ով, Արտահանման ծավալն աճել է 77.7%–ով, Ներմուծման ծավալն […]

̰
ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով. Ժոզեպ Բորելը պատասխանել է ԵԽ պատգամավորի հարցերին

13:54 31.01.2023

2022 թ. դեկտեմբերի սկզբից Եվրոպական Միությունն ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի երկայնքով և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և դրանց մարդասիրական հետևանքներին։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը մշտական կապի մեջ է երկու կողմերի արտաքին գործերի նախարարների հետ: Կողմերի հետ սերտ կապի մեջ է նաև Հարավային Կովկասում ԵՄ […]

̰
Բևեռլի Հիլզի քաղաքապետը դատապարտել է հայերի դեմ ուղղված թռուցիկների տարածումը

12:52 31.01.2023

Անցած շաբաթ և կիրակի օրերին հայամետ ցուցարարների դեմ ատելության խոսք տարածող թռուցիկներ են փակցվել Բևեռլի Հիլզում, որտեղ ցուցարարները երթ էին իրականացնում՝ իրենց բողոքն արտահայտելով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում շարունակվող ճգնաժամի դեմ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Los Angeles Magazine» պարբերականին: Ցուցարարներին դիմավորել են լուսասյուներին փակցված թռուցիկներով, որոնք պարունակում էին հետևյալ սպառնալից խոսքերը. «Ադրբեջան+Թուրքիա+Պակիստան+ […]

̰
Արեւմտյան Ամերիկայի ազգային երեք կուսակցությունները զրակցություն են հայտնում Արցախին՝ պահանջելով ԱՄՆ-ից շտապ միջամտություն ցուցաբերել Բերձորի միջանցքի վերաբացման ուղղությամբ

10:53 31.01.2023

Արեւմտյան Ամերիկայի ազգային երեք կուսակցությունները հայտարարություն են տարածել, որում ասվում է. «Հունվարի 27-ին, ՌԱԿ-ի գրասենյակում, ՍԴՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՌԱԿ-ի Արեւմտյան Ամերիկայի ղեկավարության ներկայացուցիչների հանդիպման ընթացքում քննարկվել է արցախահայության օրըստօրե սրվող տագնապալի իրավիճակը եւ հայկական համայնքային ազգային կյանքի հուզող հարցերը։ ՍԴՀԿ-ից հանդիպմանը մասնակցում էր ատենապետ Վազգեն Խոտանյանն ու Միհրան Խաչատուրյանը, ՀՅԴ-ից՝ ատենապետ Տարոն Տեր-Խաչատուրյանը եւ Գարեգին […]

̰
Իսրայելը կարծում է, որ իրանական օբյեկտի վրա հարձակումը հասել է իր նպատակին. ԶԼՄ-ներ

10:41 31.01.2023

Իսրայելը կարծում է, որ իրանական Սպահանում գտնվող օբյեկտի վրա հարձակումը հասել է իր նպատակին, գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով օպերացիայի քննարկումներին մոտ կանգնած աղբյուրները։ Ավելի վաղ WSJ-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ Իրանի Սպահանում ՊՆ գործարանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևում կանգնած է Թել Ավիվը։ Հրապարակման աղբյուրները պնդում են, որ Իրանի պաշտպանության […]

̰
Պակիստանի Փեշավարի մզկիթում ահաբեկչությունը 90 մարդու կյանք է խլել

10:32 31.01.2023

Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Փեշավար քաղաքում մզկիթի վրա տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 90-ի, հայտնում է Radio Pakistan-ը: Ավելի վաղ հաղորդվում էր 72 զոհի մասին։ Մզկիթում պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի տեղական ժամանակով մոտ 13.40-ին աղոթքի ժամանակ։ Ականատեսների վկայությամբ՝ մզկիթում 100-ից ավելի մարդ է եղել, հավաքվածների մեծ մասը ոստիկանության, բանակի և սակրավորների ներկայացուցիչներ […]

̰
Ինչպե՞ս է կոռուպցիան խթանում դաժան հակամարտությունը. 2022 թվականի Կոռուպցիայի ընկալման համաթվի արդյունքները Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում

10:19 31.01.2023

Այսօր Թրանսփարենսի Ինթերնեշնլի կողմից հրապարակված Կոռուպցիայի ընկալման 2022թ․ համաթիվը ցույց է տալիս, որ կոռուպցիան շարունակում է մոլեգնել Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, ընդ որում տարածաշրջանի շատ երկրների համաթվերի արժեքները գրանցեցին իրենց պատմական նվազագույնը։ Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա ցնցեց աշխարհը 2022 թվականին, իսկ համաձայն Global Peace Index-ի՝ խաղաղությունը Եվրասիական տարածաշրջանում նվազեց ավելի շատ, քան աշխարհի որևէ այլ […]

̰
BACK_TO_TOP