Եթե դատարանն արագ քայլեր չձեռնարկի, ԼՂ բնակչության կյանքը կլինի վտանգված․ ՀՀ-ի իրավախորհրդատուն՝ Հաագայի դատարանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+11.09 oC

Եթե դատարանն արագ քայլեր չձեռնարկի, ԼՂ բնակչության կյանքը կլինի վտանգված․ ՀՀ-ի իրավախորհրդատուն՝ Հաագայի դատարանում

15:57 30.01.2023

Այս րոպեներին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ընթանում են Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված գանգատի լսումները: Հայաստանը պահանջել է հրատապ միջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ: Մասնավորապես պահանջ է դրվել. դադարեցնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը խաթարող բողոքի ցույցերի կազմակերպումն ու օժանդակումը, երախշավորել մարդկանց, տրանսպորտային միջոցների ու բեռների անխափան տեղաշարժը և անհապաղ վերականգնել տեղաշարժը երկու ուղղությամբ: Նաև ձեռնպահ մնալ բնական գազի և կենսական նշանակության ծառայությունների մատուցումը խաթարելուց:

Հիշեցնենք, որ մի քանի որ առաջ Հայաստանը նաև ներկայացրել էր Ադրբեջանի դեմ ամբողջական գանգատը:

«Եկել ենք խնդրենք, որ վերջ դրվի շարունակվող մարդասիրական աղետին: Նախորդ տարվա դեկետմեբրի 12-ից ի վեր ԼՂ հայազգի բնակչությունը գրեթե ամբողջությամբ կտրված է արտաքին աշխարհից: Նրանք շարունակում են զրկված մնալ սննդամթերքի, դեղորայքի և կյանքի համար անհրաժեշտ բոլոր այլ պարագաների հասանելիությունից: Եթե դատարանը արագ քայլեր չձեռնարկի, ապա նրանց կյանքը վտանգված կլինի:
Տասնյակ հազարավոր էթնիկ հայեր տեղահանվեցին:
Դատարանը հիշում է, որ տասնյակ հազարավոր էթնիկ հայեր տեղահանվեցին այն տարածքներից, որոնք Ադրբեջանը նվաճեց 2020-ի 44-օրյա պատերազմի հետևանքով: Մեկ հոգի անգամ չի կարողացել իր տուն վերադառնալ: Եվ այն ավարտվեց ռուս խաղաղապահների՝ տարածաշրջան ուղարկելով, որպեսզի կանխվի ԼՂ քաղաքացիական բնակչության զանգվածային մահը։

Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ընդունեցին որոշում, որով թույլ տվեցին, որ Ռուսաստանի և Ադրբեջանի դիտորդները մուտք գործեն, Ադրբեջանը չընդունեց դա, և երկու շաբաթ անց իշխանությունները ընդհանրապես դադարեցրին այդ երկու հանքերի գործունեությունը։ Շրջափակումը, սակայն, շարունակվում է և չի ավարտվում։ Ադրբեջանցիները բնապահպանական շատ ավելի ծանր խնդիրներ ունեն իրենց իսկ տների մոտ, որոնց մասին հարկ է մտածել։ Օրինակ՝ նավթի և գազի արդյունահանումը, շահագործումը, որոնք աղետալի բնապահպանական հետևանքների են հանգեցնում, այդ թվում՝ Կասպից ծովում: Բայց չգիտես ինչու՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը միակ տեղն է, որտեղ, այսպես կոչված, էկոակտիվիստները բողոքի ցույց են որոշել անցկացնել։ Ավելին, շրջափակման մեկնարկից կարճ ժամանակ անց ցուցարարները սկսեցին նորանոր պահանջներ ավելացնել, որոնք որևէ կապ չունեին իրենց, այսպես կոչված, «բնապահպանական պահանջների հետ» և ակնհայտորեն ավելի շատ տարածքային ինքնիշխանության հետ էին կապված․․․

Իրականում այստեղ ի՞նչ է տեղի ունենում։ Խաղաղապահ առաքելությունը տեղակայվեց, որ կանխվի Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության զանգվածային մահը:
Նույնիսկ այդ պարագայում Ադրբեջանը իրենից կախված ամեն ինչ արել է, որպեսզի այնտեղ մնացող էթնիկ հայերի կյանքը դարձնի անտանելի: Հարձակվել է հայկական գյուղերի վրա՝ խախտելով հրադադարի պայմանագիրը, հարկադրաբար տեղահանել է բնակիչներին՝ Փառուխ, Աղավնո և Սուս գյուղերից: Ահաբեկել և սպանել է այն հայերին, ովքեր իրենց առօրյա գործերով զբաղված անցնում էին ադրբեջանական զինուժի մոտակայքով: Պարբերաբար և շարունակաբար ընդհատվում է գազի մատակարարումը, բջջային կապը և ինտերնետը։ Ադրբեջանը միշտ չի թաքցրել իր նպատակը։ Մայիսի 22-ին վետերանների համար Բաքվում նոր բնակհամալիրի բացման արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասաց․ «Մեր հիմնական պարտքն էր վտարել հայերին մեր հողերից»։ Սա այն մարդն է, ով սիրում է հայերին անվանել շներ, վայրենիներ, բարբարոսներ»,- ասել է Հայաստանի իրավախորհրդատու Լորենս Մարտինը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:00 07.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

23:59 06.05.2025

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

Ամեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 06.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

23:51 06.05.2025

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

Մայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...

Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանին

23:49 06.05.2025

Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանին

Ամեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...

ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին

23:44 06.05.2025

ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...

BACK_TO_TOP