TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+22.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ճամբարակցի զորակոչիկները Հայոց բանակ ճանապարհվեցին

13:47 17.01.2023

2023 թ.-ի հունվարի 9-ին մեկնարկած ձմեռային զորակոչի հերթական արարողությունը Ճամբարակ համայնքում տեղի է ունեցել հունվարի 17-ին։ Զորակոչի արարողությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Գեղարքունիքի մարզպետարանի և Ճամբարակի համայնքապետարանի աշխատակիցներ, զինվորականներ, ուժային կառույցների ղեկավարներ, զորակոչիկների հարազատներ։ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Ճամբարակի տարածքային բաժնում տեղի  ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում […]

̰
ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարն աշխատանքից ազատվել է

13:21 17.01.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Գագիկ Սաֆարյանը: Այս մասին տեղեկացնում են  ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջից:   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 41 – Ա ԳԱԳԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ —————————————————————————————————- Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» […]

̰
Գագիկ Բարսեղյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ

12:12 17.01.2023

Ազգային ժողովը Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ընտրել է Գագիկ Բարսեղյանին:

̰
Բաքվի հայերի ջարդերն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ամենաարյունալի դրսևորումներից են. Դավիթ Բաբայան

12:08 17.01.2023

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար, փորձագետ Դավիթ Բաբայանը Բաքվի հայերի ջարդերը Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականության դրսևորումներից և ամենաարյունալի դեպքերից մեկն է համարում: Բաքվի հայերի ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ «Արմենպրես»-ի հետ զրույցում Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ 1990 թ. հունվարի 13-ը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական և սև էջերից մեկն է: «Այդ օրը Ադրբեջանի մայրաքաղաք […]

̰
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Էստոնիայի նախագահի հետ

10:58 17.01.2023

Էստոնիայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ: Նախագահները բարձր են գնահատել երկու երկրների միջև երկկողմ ու բազմակողմ համագործակցությունը՝ կարևորելով ապագային ուղղված ծրագրերի իրագործման անհրաժեշտությունը։

̰
ԱԺ-ն քննարկում է Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Գագիկ Բարսեղյանի թեկնածությունը

10:53 17.01.2023

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնի համար ԱԺ-ին է առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Գագիկ Բարսեղյանի թեկնածությունը: Բարսեղյանը 2016 թվականից ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ է: «Ցանկանում եմ վստահեցնել, որ, հիմնվելով իմ գիտելիքների, փորձի և հմտությունների վրա, պատրաստ եմ առավելագույնս ներգրավվել բոլոր այն աշխատանքներում, որոնք կնպաստեն ՀՀ-ում միջազգային […]

̰
Ադրբեջանի նախագահը 2023թ. հունվարի 10-ի ելույթով զարգացնում է կեղծ թեզեր. Թաթոյան հիմնադրամ

10:48 17.01.2023

Սա նրա այն կեղծիքն է, թե «Հայաստանն առանց արժեք երկիր է (…) ադրբեջանական հինավուրց հողերի վրա արհեստականորեն ստեղծված տարածք է»: Այս մասին ասվում է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի հայտարարությունում: Նշվում է, որ Ադրբեջանի նախագահն այդ ելույթով բորբոքում է հայատյացություն ու թշնամանք, նա կեղծ փաստերով փորձում է ստեղծել նաև ռազմական ագրեսիայի արհեստական հիմքեր Հայաստանի […]

̰
Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան առնվազն երկու տարով

10:41 17.01.2023

Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան, այս անգամ ոչ թե երկու ամսով, այլ`առնվազն երկու տարով: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, դեռ անցած շաբաթ այս նախագիծն ընդունվել է Եվրոպական խորհրդի Քաղաքական ու անվտանգության հանձնաժողովում, երեկ էլ հաստատվել դիտորդական առաքելություններով զբաղվող հիմնական կառույցում՝ Ճգնաժամերի կառավարման քաղաքացիական հարցերի հանձնախմբում: Ընդ […]

̰
Կադիրովը անտեղի է համարել Ուկրաինայում ռազմական գործողություններին Երրորդ համաշխարհային պատերազմի կարգավիճակ տալու մասին խոսակցությունները

10:01 17.01.2023

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը անտեղի է համարում փորձագետների հայտարարությունները՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը Երրորդ համաշխարհային պատերազմի կարգավիճակ տալու մասին։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում: «Ես անտեղի եմ համարել տարբեր փորձագետների խոսակցությունները, ովքեր փորձում են համաշխարհային հակամարտության կարգավիճակ պարտադրել Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողությանը: Ամբողջ աշխարհը համաձայնության չի եկել ՆԱՏՕ-ի և նրա մաս […]

̰
Թուրքիայի իշխող կուսակցությունը խոսել է ընտրությունների ժամկետի հետաձգման մասին

09:52 17.01.2023

Թուրքիայում համընդհանուր ընտրությունները ավելի վաղ ժամկետի հետաձգելը չի ​​նշանակում, որ դրանք վաղաժամ են լինելու, ասել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը։ Երկրում հաջորդ համընդհանուր ընտրությունները՝ և՛ նախագահական, և՛ խորհրդարանական, նախատեսված են Թուրքիայում 2023 թվականի հունիսի 18-ին։ Ավելի վաղ նախագահ Թայիփ Էրդողանը թույլ էր տվել ընտրությունները հետաձգել ավելի երկար ժամկետով՝ «հաշվի առնելով սեզոնային […]

̰
Մենք պետք է վստահ լինենք, որ հարձակման դեպքում Հայաստանը մենակ չի լինելու. ՀՀ նախագահ

00:07 17.01.2023

Գաղտնիք չէ, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ռազմավարական մակարդակ ունեն, և Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, սակայն 2022-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի՝ Հայաստանի վրա հարձակումից հետո ՌԴ-ի հետ խնդիրներ են առաջացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 16-ին Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է […]

̰
Հայաստանը հույս ունի, որ ռուսական կողմը միջոցներ կկիրառի Լաչինի միջանցքը վերաբացելու համար. ՀՀ նախագահ

23:53 16.01.2023

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը կարծում է, որ ռուսական կողմը չի ուզում ուժ կիրառել Լաչինի միջանցքի վերաբացման հարցում, այլ բանակցությունների միջոցով է փորձում հարցը կարգավորել: Ըստ էության՝ Հայաստանը հիմա ՌԴ կողմի նկատմամբ պահանջ ունի: Ադրբեջանի նկատմամբ ևս ունի, բայց Ադրբեջանն, ինչպես միշտ, արհամարհում է ու չի արձագանքում, բայց Հայաստանը հույս ունի, որ ռուսական կողմը կարձագանքի և […]

̰
Ուկրաինան և Ռուսաստանը նախապատրաստում են գերիների լայնածավալ փոխանակում

23:41 16.01.2023

Ուկրաինան և Ռուսաստանը աշխատում են լայնածավալ գերիների փոխանակման վրա՝ նախատեսում են փոխանակել մոտ 1000 մարդու։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի օմբուդսմեն Սերեֆ Մալքոքը, փոխանցում է CNNTurk-ը, փոխանցում է korrespondent.net-ը: Թուրքիայի օմբուդսմենի ինստիտուտի կողմից կազմակերպված բանակցությունների ընթացքում, ըստ տեղեկությունների, համաձայնեցվել է եռաստիճան ծրագիր, որով Ուկրաինան տրամադրում է 800 հոգուց բաղկացած ցուցակ, իսկ Ռուսաստանը՝ 200 հոգուց: «Միայն […]

̰
Գուտերեշի հետ հեռախոսազրույցում Միրզոյանն ընդգծել է ԼՂ-ում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ ՄԱԿ-ի հասցեական արձագանքի ու գործուն քայլերի անհրաժեշտությունը

22:22 16.01.2023

Հունվարի 16-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները: Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները՝ առանձնահատուկ ընդգծելով միջազգային կառույցների և, մասնավորապես, ՄԱԿ-ի հասցեական արձագանքի ու գործուն քայլերի […]

̰
Հայկական արմատներ ունեցող Իսրայելի դեսպանը Բաքվում կրկին հակահայկական հայտարաությամբ է հանդես եկել

22:00 16.01.2023

Իսրայելցի մի խումբ մտավորականներ նամակով դիմել են երկրի նորանշանակ արտգործնախարար Էլի Քոենին` խնդրելով օգտագործել իր ունեցած հնարավորությունը Արցախում հումանիտար աղետը կանխելու համար: Համացանցում ժամանակին տեղեկություններ էին տարածվել, թե Բաքվում Իսրայելի դեսպանը հայկական ծագում ունի: Այդպե՞ս է իրականում: Ովքե՞ր են նախաձեռնողներն ու ի՞նչ քայլեր են առաջարկում ձեռնարկել: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում զրուցել […]

̰
Նվարդ Հարությունյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի խորհրդական

20:56 16.01.2023

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի 2023 թվականի հունվարի 13-ի N 21-Ա որոշմամբ Նվարդ Հարությունյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի խորհրդական։

̰
ՀՀ ԱԳ նախարարը Ղադա Վալիին է  ներկայացրել տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները

20:46 16.01.2023

Հունվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի Գլխավոր քարտուղար, ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) Գործադիր տնօրեն Ղադա Ֆաթի Վալիի հետ: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ՄԱԿ-ի համակարգի և մասնագիտացված գործակալությունների հետ համագործակցության շարունակական ընդլայնումը: Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանն անդրադարձել է ՀՀ […]

̰
ՄԻԵԴ-ը հրատապ ծանուցում է ուղարկել ԵԽ Նախարարների կոմիտեին՝ վերահսկելու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին իր որոշման կատարումը

20:36 16.01.2023

ՄԻԵԴ-ը հրատապ ծանուցում է ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին՝ վերահսկելու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին իր որոշման կատարումը Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրատապ ծանուցում է ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին իր՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատարումը Ադրբեջանի կողմից վերահսկելու նպատակով: Նշենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 22-ին Ադրբեջանը դիմել […]

̰
Կարսում Թուրքիայի զինուժը 8 երկրների մասնակցությամբ ձմեռային զորավարժություն է անցկացնում

20:00 16.01.2023

2023 թվականի հունվարի 8-ից մինչև փետրվարի 2 Հայաստանի Հանրապետությանը սահմանակից Թուրքիայի արևելյան Կարսի նահանգում թուրքական զինուժը 8 այլ երկրների զիված ուժերի մասնակցությամբ իրականացնում է «Ձմեռ-2023» զորավարժությունը: Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ մասնակից երկրներից Կոսովոյի պաշտպանության նախարար Արմենդ Մեհաջը հայտարարել է. «Զորավարժությունների նպատակների թվում են համատեղ գործողություններում համագործակցության և համակարգման ապահովումը, զորքերի մարտական ​​հմտությունների փորձարկումը»։ Զորավարժությունների շրջանակում նաև […]

̰
Էրդողանը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամության մասին

19:49 16.01.2023

Թուրքիայի նախագահ Էրդողանը հունվարի 16-ին Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է Անկարայի պատրաստակամությունը՝ միջնորդ դառնալու ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։ «Նախագահ Էրդողանը վերահաստատել է Անկարայի պատրաստակամությունը՝ աջակցելու և միջնորդելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկարաժամկետ խաղաղության  ապահովման համար», հաղորդում է Anadolu գործակալությունը։ Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև հացահատիկային միջանցքի և ամոնիակի […]

̰
Մաքքարթին Բայդենին կառաջարկի կրճատել Ուկրաինայի սպառազինության ծախսերը

19:40 16.01.2023

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթին ասել է, որ կփորձի բանակցել  նախագահ Ջո Բայդենի հետ դաշնային պարտքի շեմի բարձրացման շուրջ և կառաջարկի նրան կրճատել ծախսերը մի շարք ոլորտներում, ներառյալ զենքի, հայտնում է The Wall Street Journal-ը։ «Եկեք միասին նստենք։ Տեսնենք, թե որտեղ կարող ենք փոխել մեր վարքագիծը: Ինչո՞ւ պետք է ձեռքերս ծալած նստենք ու այդքան […]

̰
18 միլիարդանոց օգնության փաթեթի շրջանակներում Ուկրաինան այս շաբաթ կստանա Եվրամիությունից առաջին երեք միլիարդը․ Շմիգալ

19:29 16.01.2023

Ուկրաինան այս շաբաթ կստանա ԵՄ-ի 18 միլիարդանոց օգնության փաթեթի առաջին երեք միլիարդ տրանշը: 1tv.ge-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ Նրա խոսքով, նշված գումարն անհրաժեշտ է երկրի մակրոֆինանսական կայունության ապահովման համար։ Թե երբ են կատարվելու հաջորդ տրանշները, այս պահին հայտնի չէ։ Երկար քննարկումներից հետո ԵՄ երկրները համաձայնության են եկել 2022 թվականի դեկտեմբերին […]

̰
Հայաստանի և Էստոնիայի նախագահները հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարություններով

19:21 16.01.2023

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը և Էստոնիայի նախագահ Ալար Կարիսն Էստոնիայի նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը. «Մեծարգո՛ պարոն նախագահ, Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ այսօր հյուրընկալվել Էստոնիայի Հանրապետությունում: Խորին շնորհակալություն եմ հայտնում նախագահ Կարիսին՝ հրավերի և ջերմ հյուրընկալության համար: Երախտապարտ եմ […]

̰
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը էստոնացի գործընկերոջն է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը

19:09 16.01.2023

ՀՀ նախագահի՝ Էստոնիա այցի շրջանակներում, հունվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Էստոնիայի ԱԳՆ քաղաքական հարցերով պետքարտուղար Կիլիկե Սիլաստե-Էլինգին։ Հանդիպման մասնակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Էստոնիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և երկկողմ սերտ համագործակցությունը՝ հիմնված ամուր պատմական կապերի և համընդհանուր արժեքների վրա։ Ընդգծվել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակը պահպանելու կարևորությունը։ Զրուցակիցները բարձր են […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը և Էստոնիայի վարչապետն անդրադարձել են անվտանգային և տարածաշրջանային նշանակության հարցերի

19:00 16.01.2023

Աշխատանքային այցով Էստոնիայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի հետ: Հանդիպմանը բարձր է գնահատվել երկու երկրների միջև տարբեր ուղղություններով ձևավորված սերտ համագործակցությունը: Քննարկվել է մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, տիեզերագնացութան, առևտրատնտեսական կապերի սերտացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Կողմերն անդրադարձել են նաև անվտանգային և տարածաշրջանային նշանակության հարցերի, ընդգծել կայուն և երկարատև խաղաղության […]

̰
F-16-երի գնման գործընթացը դրական տեղաշարժ ունի․Չավուշօղլու

18:34 16.01.2023

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Բոսնիա և Հերցեգովինայի արտգործնախարարի հետ համատեղ մամլո ասուլիսում անդրադարձել է ԱՄՆ-ից «F-16»-երի գնման մասին տրվող հարցերին, թուրք-հունական, ինչպես նաև երկու երկրների միջև առկա հարաբերություններին: Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ նախարարը, հիշեցնելով, որ հունվարի 17-18-ն այցելելու է ԱՄՆ, ասել է, որ զենքի ձեռքբերման շուրջ քննարկումներն ավարտվել են, և պետդեպի միջնորդությամբ ոչ պաշտոնական ձևով այն […]

̰
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

18:29 16.01.2023

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի՝ հունվարի 16-ին հեռախոսազրույց են ունեցել։ Զրույցի ընթացքում կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ գերիների փոխանակման հարցը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Կողմերը քննարկել են նաև հացահատիկի գործարքի իրականացումը, ուկրաինական հացահատիկի արտահանումը նավահանգիստներից և ռուսական պարենի […]

̰
Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումներն աճել են

18:16 16.01.2023

Վրաստանի ազգային բանկի (ԱԲ) տվյալներով, 2022 թվականի դեկտեմբերին Վրաստան է փոխանցվել 535,3 մլն դոլարի տրանսֆերտ, ինչը ամսական ռեկորդային ցուցանիշ է. մեկ ամսում այսքան գումար երբեք Վրաստան չի փոխանցվել։ Հաղորդում է Aliq Media-ն։ ԱԲ-ի փոխանցմամբ՝ 2022 թվականի դեկտեմբերի ցուցանիշը 2,7 տոկոսով բարձր է նոյեմբերի ցուցանիշից: Դեկտեմբերին ռեկորդային են եղել նաև Ռուսաստանից Վրաստան կատարված տրանսֆերտները: ՌԴ-ից Վրաստան […]

̰
Շիրակի մարզպետը Անիի ղեկավարի պաշտոնակատարի հետ հանդիպմանը կարևորել է համագործակցված աշխատանքն ու թերացումների բացառումը

18:08 16.01.2023

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արման Սարիբեկյանին և տեղակալ Էդգար Սաղաթելյանին։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել համայնքի կենսագործունեությանն ու համայնքապետարանի աշխատանքների անխոչընդոտ իրականացմանը։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ «Մեզ համար կարևոր պայման է, որ համայնքային կյանքը չտուժի, արագ և օպերատիվ արձագանք ստանան առաջացած բոլոր հիմնախնդիրները, իհարկե, կան հարցեր, որոնք օրենսդրական […]

̰
Նոր կարգավորումներ են առաջարկվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում

15:57 16.01.2023

Օրենսդրական առաջարկվող կարգավորմամբ Շուկայի վերահսկողության ու Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինները կկարողանան վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու ու վարչական տույժեր նշանակելու լիազորություններն իրականացնելիս պատասխանատվության միջոցներ կիրառել ոչ միայն տեխնիկական կանոնակարգման, այլ նաեւ տվյալ բնագավառում գործող մյուս անվտանգության պահանջների խախտման դեպքերում: Նախագծով նախատեսվում է նաեւ մտավոր սեփականության ոլորտում Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին ու ՏԻՄ-երին միաժամանակ վերապահված` […]

̰
BACK_TO_TOP