13:21 23.12.2022
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զեդեա բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժություն։ Գործարկվելու է բնակավայրի շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ։
13:12 23.12.2022
Բելառուսում Հայաստանի դեսպանությունում տեղեկացնում են, որ Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հյուպատոսական բաժնում քաղաքացիների ընդունելությունը կիրականացվի մինչև 2022թ․ դեկտեմբերի 29-ը ներառյալ և կվերսկսվի 2023թ. հունվարի 9-ից՝ սահմանված աշխատանքային գրաֆիկի համաձայն (երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին՝ ժամը 10։00-ից մինչև 13։00-ն)։
12:53 23.12.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Նահապետավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործող հանրային սննդի օբյեկտի՝ ճաշարանի, արտադրական գործունեությունը: Ստուգման արդյունքում պարզվել է, որ դպրոցի ճաշարանն ապահովված չէ տաք ջրով, արհեստական օդափոխության համակարգով, անձնակազմի համար հանդերձարաններով, պատերը չունեն հարթ մակերես, հեշտությամբ լվացվող և ախտահանվող չեն, առաստաղը գտնվում է ոչ նորոգ […]
12:46 23.12.2022
Տեղի է ունենում ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը: Այն ներկայացրել է արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը: Այն նախատեսում է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը՝ կոռուպցիոն հանցագործություններ քննող և քրեական ու քաղաքացիական դատավորների կազմով: «Փոփոխությունները նոր դատավորների […]
11:54 23.12.2022
Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի արգելափակումն անբարեխիղճ է, և հարկավոր է բարձրաձայնել դրա մասին: Այս մասին գրել է Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի անդամ, Ֆրեզնոյի նախկին քաղաքապետ Ջիմ Փաթերսոնը Twitter-ի իր էջում, փոխանցում է «Արմենպրես»-ը: «Հայ ժողովուրդը ևս մեկ անգամ կարիք ունի, որ մենք բարձրաձայնենք Ադրբեջանի գործողությունների մասին: Նրանք արգելափակել են հիմնական ճանապարհը՝ կտրելով Արցախում գտնվող 120 հազար […]
11:44 23.12.2022
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում է Էրմենիհաբեր կայքը: Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, F-16 կործանիչների գնման գործընթացին, առաջիկա այցի ժամանակացույցին, Սիրիայի և Ուկրաինայի վերջին զարգացումներին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ «հացահատիկի միջանցքի» համաձայնագրի իրականացումը: Թուրքական կողմի հաղորդմամբ՝ Չավուշօղլուն նշել է, որ «ահաբեկչության դեմ պայքարը […]
10:28 23.12.2022
Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագիրը հարկավոր է վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին նա գրել է Թվիթերի իր միկրոբլոգում: «Որպես Երևանում ԱՄՆ նախկին դեսպան՝ ես այլևս էական շփումներ չունեմ Պետքարտուղարությունում կամ Սպիտակ տանը: Այնուամենայնիվ, ես կոչ եմ անում բոլոր իշխանություններին, այդ թվում՝ ադրբեջանցի և թուրք պաշտոնյաներին, […]
10:16 23.12.2022
ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հինգշաբթի օրը իր ադրբեջանցի և հայ գործընկերների հետ առանձին հեռախոսազրույցներում հորդորել է Բաքվին և Երևանին դիտարկել քայլեր, որոնք կթուլացնեն երկկողմ լարվածությունը և հիմք կդնեն բարիդրացիական հարաբերությունների համար։ Այս մասին ասվում է Սպիտակ տան կողմից Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ Սալիվանի […]
09:32 23.12.2022
ԿԺԴՀ ԱԳՆ-ն կրկին մեղադրել է ԱՄՆ-ին Հյուսիսային Կորեայի ինքնապաշտպանության ինքնիշխան իրավունքների խախտման և երկրի ներքին գործերին միջամտելու մեջ՝ ասելով, որ Փհենյանի գործողությունները «սանձելու» Վաշինգտոնի «հիմար փորձերը» կհանգեցնեն տհաճ հետևանքների, հայտնում է ԿԺԴՀ-ի Կենտրոնական հեռագրական գործակալությունը (CTAC). Ավելի վաղ Միացյալ Նահանգները պատրաստել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահի հայտարարության նախագիծը, որը դատապարտում էր Հյուսիսային Կորեայի կողմից նոյեմբերի […]
09:04 23.12.2022
Ռուսաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջում է կարգավորել կազմակերպության շրջանակներում իր ներկայացուցիչներին միջազգային հանդիպումներին ընդունելու հարցը, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Կուզնեցովը։ Նոյեմբերի վերջին ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը ՌԻԱ Նովոստիին տեղեկացրել է, որ նոտա է հղել կազմակերպությանը՝ Փարիզում հաղորդակցության զարգացման միջազգային ծրագրին մասնակցելու համար Ռուսաստանի ներկայացուցիչներին վիզաներ տրամադրելուց հրաժարվելու վերաբերյալ։ Ինչպես պարզաբանել […]
08:53 23.12.2022
ՀՀ Պաշտպաբության նախարարությունը հայտնում է, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ականանետ: Հայկական կողմը կորուստներ չունի: Դեկտեմբերի 23-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
23:13 22.12.2022
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը զինվորական ծառայությունից խուսափած Սիրիայի քաղաքացիների վերաբերյալ համաներման որոշում է ստորագրել: Որոշման համաձայն այլ երկրներում ապաստանած Սիրիայի վերոնշյալ քաղաքացիները կազատվեն ազատազրկումից, եթե առաջիկա 3-4 ամիսներին վերադառնան երկիր ու ներկայանան զինվորական կոմիսարյատներ: Որոշումը տարածվում է մինչև 2022-ի սեպտեմբերի 21-ը զինծառայությունից խուսափած քաղաքացիների վրա: Ասադի որոշումը լայն լայնորեն լուսաբանվել է թուրքական մամուլում՝ հաշվի առնելով […]
23:00 22.12.2022
Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, որը նախատեսված էր անցկացնել վաղը Մոսկվայում, չի կայանալու: Տեղեկությունն այս մասին տարբեր կերպ է մեկնաբանվում: Ինչպե՞ս են ներկայացնում վիճակը Բաքվում ու Մոսկվայում: «Հորիզոնի» տաղավարում թեմայի շուրջ հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը զրուցել է Արտյոմ Երկանյանի հետ: «Բաքվում դեռ որևէ կերպ պաշտոնապես չեն մեկնաբանել, իսկ Ռուսաստանի արտգործնախարարությունը հատուկ այս առիթով հաղորդագրություն […]
22:25 22.12.2022
Նոյեմբերի 28-ին ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ երկու օր առաջ, ուշ երեկոյան, Պռոշյան գյուղի երկու բնակիչ` 32 և 27 տարեկան, գյուղի հյուրանոցային համալիրի շինհրապարակից գողացել են մետաղյա կառուցատարրեր: Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում էլ քրեական հետախույզների ձեռնարկած հետագա միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, և դեկտեմբերի 7-ին երկուսն […]
21:55 22.12.2022
Իսպանիայի Կոնգրեսը դեկտեմբերի 22-ին կայացած լիագումար նիստի ընթացքում միաձայն ընդունել է հայտարարություն՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ: «Արդեն 11 օր է, ինչ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի հետ Հայաստանի միակ ցամաքային կապը։ Միևնույն ժամանակ, դադարեցվել է այս տարածք գազամատակարարումը, իրավիճակ, որը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի և […]
21:15 22.12.2022
Կաթոլիկ եպիսկոպոս Բերտրամ Մայերը պահանջել է դատապարտել Ադրբեջանին Գերմանիայի և Եվրամիության կողմից. «Լեռնային Ղարաբաղի տարածքը փակելով՝ Ադրբեջանն ավելի է բորբոքում հակամարտությունը»: «Հզոր դիվանագիտական ջանքեր են անհրաժեշտ շրջափակումն արագ ավարտին հասցնելու համար»։ ԵՄ-ն պետք է «քայլեր ձեռնարկի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին օգնելու համար»,-հավելել է նա: Կաթոլիկ լրատվական գործակալությունը (KNA) նշում է նաև, որ Ադրբեջանին դատապարտելու անհրաժեշտության մասին […]
20:52 22.12.2022
Թուրքիայի ամենամեծ քաղաքի՝ Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ- CHP) անդամ Էքրեմ Իմամօղլուն զրուցել է լրագրողների հետ։ Նա անդրադարձել է 2․7 տարի իր ազատազրկման դատավճռի հրապարակմանը, գալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ Իմամօղլուն նշել է, որ «Վեցյակի սեղանը» (2023-ի խորհրդարանական և նախագահական ընտրություններին «Ազգ» դաշինքը կազմող 6 կուսակցությունները, որոնք դեմ են Էրդողանի վարած քաղաքականությանը-խմբ․) չի […]
20:30 22.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին: Իր խոսքում Վահագն Խաչատուրյանը նշել է. «Նախ շնորհակալություն այցի համար: Զգացված եմ: Մենք առիթ ունենում ենք շատ շփվելու: Քիչ է լինում, որ այսպիսի պաշտոնական շփում ունենանք, բայց կարևոր եմ համարում և՛ անձամբ ինձ համար, և՛ հասարակության, ժողովրդի համար: Մի հանգամանքի վրա եմ ուշադրություն դարձրել՝ հանդիպման ժամանակ […]
20:16 22.12.2022
Արգենտինական Հանրապետության Սենատում Հայաստանի հետ բարեկամական խումբն ընդունել է հայտարարություն՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը և մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում ստեղծվելիք հնարավոր հումանիտար աղետի առնչությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, բարեկամական խմբի անդամներն իրենց մտահոգությունն են հայտնել Լաչինի միջանցքի փակման և Արցախում բնակվող 120 հազար շրջափակված քաղաքացիների անվտանգության, սննդի և այլ ծառայությունների հասանելիության սահմանափակման առնչությամբ: «Կոչ ենք […]
19:49 22.12.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել ԱՀ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել է Արցախի Հանրապետությունը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով երկրում ստեղծված ռազմաքաղաքական վիճակը: Քննարկվել են ներքին և արտաքին ռեսուրսների համադրմամբ իրականացվող քայլերը, գնահատվել է իրավիճակի հաղթահարմանն ու հանգուցալուծմանն ուղղված միջոցառումների արդյունավետությունը: Քննարկված հարցերի վերաբերյալ […]
19:29 22.12.2022
Արդեն հերթական օրն է՝ Ստեփանակերտի կենտրոնական շուկան անսովոր լուռ է: Վաճառակետերը գրեթե դատարկ են: Շատ գնորդներ արդեն շուկայից դատարկաձետն են հեռանում: «30 տարուց շատ է աշխատում եմ շուկայում: Այսպիսի բան չի եղել էսքան վախտ: Շուկան լրիվ դատարկ է, բոլորը գնացել են տուն ծախելի պեն չկա: Ընդամենը մի քանի կանաչի է, էտ էլ ստեղ են արտադրում: […]
19:08 22.12.2022
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր այցելել է Զինվորական դատախազություն և ներկայացրել նորանշանակ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանին: Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ Էլիզբարյանի նշանակումը համակարգի համար դրական ազդակ է. նոր զինդատախազի աշխատանքային կենսագրությունը (Լոռու կայազորի զինվորական դատախազ, Շիրակի կայազորի զինվորական դատախազ, Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազ և այլն) հուշում է բարձր պաշտոններում […]
16:00 22.12.2022
Հայաստանում գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր ռեկորդ է սահմանվել: Այս մասին կառավարության այսօրվա նիստին հայտնել է վարչապետը: Կառավարության նոր որոշումներով 2023-ի հունվարի 1-ից կսահմանվեն խնամքի նպաստի նոր չափորոշիչներ, կրթամշակութային մի շարք հաստատություններում կիրականացվեն կապիտալ ծրագրեր, բազմաբնակարան շենքերում օրենքի փոփոխությամբ կկանխվեն ապօրինի շինարարությունները և սուբվենցիոն ծրագրերն ավարտելու համար 3 մլրդ 246 միլիոն դրամ կհատկացվի 8 […]
16:00 22.12.2022
Կառավարությունն ընդունել է որոշում, որով կհստակեցվեն զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի և ըստ զինվորական ծառայության հետ առնչության՝ համապատասխան անձանց շրջանակը: Ըստ հիմնավորման, գործող ցանկի հիվանդությունները և դրանց ձևակերպումները չեն համապատասխանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մշակված դասակարգումներին: Այսպիսով՝ հստակեցվում են զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների […]
15:58 22.12.2022
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շեշտում է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերն են Լաչինի միջանցքով անխափան երթևեկություն իրականացնելու պատասխանատուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանն այս մասին ընդգծեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: «Եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքն ամբողջովին ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ է: Եվ ՌԴ խաղաղապահ ուժերն են հանդիսանում միջանցքում անխափան երթևեկություն իրականացնելու պատասխանատուն: Եվ, հաշվի առնելով […]
15:55 22.12.2022
Հայաստանը խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկներում Ադրբեջանին առաջարկել է ստեղծել երաշխավորների ինստիտուտ, բացի այդ, ստեղծել միջազգային դատարան դիմելու մեխանիզմ՝ճգնաժամի դեպքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Հայաստանի ներկայացրած առաջարկների վերաբերյալ հարցին: Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է մինչև տարվա վերջ ստորագրվի խաղաղության պայմանագիր՝ Գրիգորյանն ասաց՝ հնարավոր […]
15:55 22.12.2022
Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Անահիտ Աբրահամյանը մասնակցել է Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում` դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստին, և Հայաստանի դատական համակարգում էթիկայի, կոռուպցիայի դեմ պայքարի ու բարեվարքության վերաբերյալ սեմինարին: Անահիտ Աբրահամյանը ներկայացրել է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների […]
15:52 22.12.2022
Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված է եղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը խնդրել է հետաձգել հանդիպումը, քանի որ այս պահին Հայաստանի ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ […]
15:49 22.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարներին: Հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը: