21:44 24.12.2022
Հայաստանի արտգործնախարարը զարմանք է հայտնում Ռուսաստանի արտգործնախարարի զարմանքի առնչությամբ, թե դեկտեմբերի 23-ին նախատեսված եռակողմ հանդիպմանն իր չմասնակցելու մասին լուրը իմացել են հայկական կողմի մամուլի հաղորդագրությունից։ Արարատ Միրզոյանն «Ազատությանը» փոխանցեց, որ հայկական կողմի խնդրանքը փոխանցվել է թե՛ Ռուսաստանի արտգործնախարարության կենտրոնական ապարատի ներկայացուցիչներին, թե՛ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությանը։ Իսկ թե ինչու հայկական կողմը հետաձգեց հանդիպումը, Հայաստանի արտաքին քաղաքական […]
21:28 24.12.2022
ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․ «Այսօր՝ դեկտեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հնչեցված մտքերը ևս մեկ անգամ վկայում են, որ այս պետության ղեկավարությունը որևէ կերպ շահագրգիռ չէ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմամբ: Ավելին, վերջինս ոչ […]
21:18 24.12.2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջին անգամ հրապարակավ խոսել է Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներից և կրկին մեղադրել Հայաստանին ու միջազգային հանրությանը, ինչպես նաև, իր բնորոշմամբ, «Հայաստանի հովանավորներին», փոխանցում է 1lurer.am-ը։ Ալիևի խոսքով` ստեղծված իրավիճակը «հակաադրբեջանական հիստերիայի պատճառ է դարձել ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանի արտասահմանյան հովանավորների մոտ, որոնք զրպարտչական արշավ են սկսել մեր երկրի դեմ»: Ադրբեջանի […]
19:43 24.12.2022
Քուրդ ցուցարարները անկարգություններ են կազմակերպել Փարիզի կենտրոնում. Այս մասին շաբաթ օրը՝ դեկտեմբերի 24-ին, հայտնել է BFM.TV հեռուստաալիքը։ Օրվա ընթացքում հազարավոր քրդեր դուրս են եկել Հանրապետության հրապարակ՝ բողոքելու ուրբաթ օրը երեք քուրդ ակտիվիստների սպանության դեմ։ Ըստ ցուցարարների՝ միջադեպի հետևում կանգնած է Թուրքիան։ Բախումներ են տեղի ունենում քրդերի և ոստիկանների միջև, հրկիզվում են փողոցային գույքն ու […]
18:50 24.12.2022
Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի հաջորդ տարի, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից Կիևի աջակցության շնորհիվ։ Այս կարծիքը շաբաթ օրը հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ ելույթ ունենալով Անկարայում։ «Կարծես թե այս պատերազմը հեշտությամբ չի ավարտվի: Միացյալ Նահանգների, Եվրոպայի և Արևմուտքի աջակցությունը շարունակվում է: Ըստ այդմ, ուկրաինացի զինվորականները վերապատրաստվում են, ծրագրերը գործում են և բյուջեները […]
18:08 24.12.2022
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բորելն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում: «Քննարկվել է Լաչինի միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատության և հումանիտար մուտքի անհրաժեշտությունը, կայունության պահպանման կարևորությունը և ԵՄ-ի ներկայությունը տարածաշրջանում EUMCAP-ի (ԵՄ մոնիտորինգի) ավարտից […]
17:23 24.12.2022
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է 2023 թվականի բյուջեն, որի ծավալը կազմում է 1,7 տրիլիոն դոլար։ Օրինագծին կողմ են քվեարկել կոնգրեսականները՝ 225, 201՝ դեմ ձայնով։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ նշված բյուջեն ներառում է 45 միլիարդ դոլարի փաթեթ, որը պետք է հատկացվի Ուկրաինային օգնելու համար։ Դրանցից 13 մլրդ դոլար կհատկացվի տնտեսական օգնությանը, իսկ 23 մլրդ դոլարը կհատկացվի ռազմական […]
17:12 24.12.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին։ Տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը։ Մարզպետը ողջունել ու կարևորել է Կապանում ԻԻՀ հյուպատոսության բացումը՝ նշելով, որ այն դրականորեն են ընդունել նաև Սյունիքի բնակիչները։ Մորթեզա Աբեդին Վարամինը ներկայացրել է և՛ ՀՀ-ում, և՛ Իրանում մինչ այժմ ունեցած հանդիպումները, նախնական պայմանավորվածությունները, իրականացրած աշխատանքը, որոնք […]
12:10 24.12.2022
Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ Ս.Դ.-ն, 1999-2016 թվականների ընթացքում, զբաղեցնելով Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ. Վանաձոր համայնքին պատճառել է էական վնաս, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք: Հակակոռուպցիոն դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ, հաստատվել է Վանաձոր համայնքի ղեկավար Ս.Դ.-ի կողմից կատարված հանցավոր արարքը, և համաձայն դատական ակտի, […]
12:05 24.12.2022
Ուկրաինայի նախագահի կինը՝ Ելենա Զելենսկայան, պատմել է, թե ինչպես է պետության ղեկավարն արձագանքել ռուսական հատուկ գործողության մեկնարկին։ Նա կիսվել է իր հիշողություններով Financial Times-ի հետ զրույցում։ Ելենայի խոսքով, երբ ինքը արթնացել է այդ օրը, տեսել է ամուսնուն՝ պաշտոնական կոստյում հագած, ու հարցրել, թե ինչ է կատարվում։ «Սկսվեց», – պատասխանել է նրան Վլադիմիր Զելենսկին: Դրանից հետո […]
10:54 24.12.2022
Ֆրանսիայում Սուրբ ծննդյան տոների նախօրեին ավելի քան 200 ֆրանսիացի մտավորականներ, գրողներ և արվեստի գործիչներ ֆրանսիական «Ֆիգարո» օրաթերթում հրապարակել են համատեղ հոդված-կոչ՝ ի համերաշխություն Արցախի հայության՝ ուշադրություն հրավիրելով արտաքին աշխարհի հետ Արցախին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտում իրականացնելու վտանգի առկայության վրա։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: […]
10:33 24.12.2022
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ դաշնային ծախսերի օրինագծին, որով նախատեսվում է նաև տնտեսական աջակցությունՀայաստանին ու Արցախին : Նա մասնավորապես գրել է. «Ուրախ եմ, որ դաշնային ծախսերի օրինագիծը ներառում է աննախադեպ 60 միլիոն դոլար տնտեսական օգնություն Հայաստանին և 2 միլիոն դոլար՝ Արցախում ականազերծման աշխատանքների համար։ Սա կօգնի Հայաստանին ամրապնդել իր տնտեսական […]
09:46 24.12.2022
Թեհրանը բաց է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերակառուցման համաձայնագրի համար, սակայն այդ հնարավորությունը միշտ չէ, որ գոյություն կունենա: Այս մասին ուրբաթ երեկոյան հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ «Ժոզեպ Բորելի հետ հանդիպման ժամանակ մենք պայմանավորվեցինք համաձայնագրի վերականգնման վերջնական քայլերի մասին: Իրանի հետ գործարքի հնարավորությունների պատուհանը բաց է, բայց ոչ […]
23:56 23.12.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը ՝ հղում անելով Ելիսեյան պալատին: «Հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնը Ալիևին հայտնել է Հարավային Կովկասում լարվածության վերսկսման հետ կապված խիստ մտահոգության մասին և կոչ է արել թույլ տալ ազատ տեղաշարժը Լաչինի […]
23:22 23.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության […]
23:15 23.12.2022
Այսօր Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստը։ Մանրամասները Մոսկվայից ներկայացնում է մեր գործընկեր Վահե Ավանեսյանը։ Նիստն ընդլայնված կազմով սկսվում է ողջույնի խոսքերով, որում երկուստեք գոհունակություն է հայտնվում կառուցողական աշխատանքի համար։ Մհեր Գրիգորյանն ու Ալեքսեյ Օվերչուկը միմյանց հետ բավական սերտ աշխատանքային փոխգործակցության մեջ են տարբեր ձևաչափերում, այդ թվում […]
23:00 23.12.2022
Երևանի ու Ստեփանակարտի միջև հումանիտար ավիամիջանցք ստեղծելու նպատակով Արցախի իշխանությունները քննարկում են ՄԱԿ-ի Պարենի համաշխարային ծրագրին դիմելու հնարավորությունը: Որքանո՞վ է հավանական մարդասիրական ավիամիջանցքի բացումը ստեղծված պայմաններում: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանն ու «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ հայտնել: «Ինչպես գիտենք՝ Քաղաքացիական ավիացիայի բոլոր խնդիրները կարգավորող Չիկագոյի հայտնի կոնվենցիան ասում է, որ յուրաքանչյուր պետություն իր օդային տարածքի միակ […]
22:29 23.12.2022
«Ուրախ եմ, որ իմ անձի շուրջ կա նման հետաքրքրություն։ Նշանակում է, որ ես ամեն ինչ ճիշտ եմ անում արցախցիների և մեր երկրի համար»,- գրել է ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը։ Նա նաև նշել է, որ ժամանակն է վերջացնել այս ամենը․ «Ժամանակն է բացել ճանապարհը և Արցախի իշխանությունների հետ նստել […]
22:17 23.12.2022
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից մեկնարկել է «Բուլինգի ճանաչում և արձագանքման հմտությունների զարգացում կրթական ոլորտի մասնագետների շրջանում» թեմայով 2-օրյա դասընթաց տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններում գործող կրթության ոլորտի պատասխանատու անձանց համար։ Դասընթացի շրջանակում ներառված թեմաներն են՝ բուլինգի հիմնախնդիրը, տեսակները, նշանները, հետևանքները և ազդեցությունը, ինչպես նաև պետության դերը բուլինգի կանխարգելման հարցում և հանրակրթական հաստատություններում բուլինգից զերծ […]
21:27 23.12.2022
Դեկտեմբերի 22-ին Թուրքիայի Բուրդուր քաղաքի Յեշիլովա հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ- CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հանդես է եկել մի շարք հայտարարություններով։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նա անդրադարձել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձին ու գործին։ «Ախր, խելք կա, տրամաբանություն կա։ Մարդն ինչպե՞ս կարող է այդ աստիճան խելքը գցել։ Ինչպե՞ս կարող է մարդն […]
20:54 23.12.2022
Դեկտեմբերի 23֊ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծմանը վերաբերող հարցերի: Ներկայացնելով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունները միտված են Լեռնային Ղարաբաղում լայնածավալ հումանիտար ճգնաժամ ստեղծելուն և Լեռնային Ղարաբաղը […]
20:50 23.12.2022
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր՝ դեկտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ շատ դիպուկ է նկատել, որ Ղարաբաղյան խնդիրը որպես ժառանգություն մնացել է Խորհրդային Միությունից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի՝ Կաշենի հանքավայր այցի պահանջին, ապա իրականությունն այն է, որ ս. թ. […]
20:28 23.12.2022
Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության ու կայնության հարցերի: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը, ներառյալ՝ հումանիտար հետևանքները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար:
20:02 23.12.2022
Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգային իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումներին: ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման […]
16:54 23.12.2022
Դեկտեմբերի 22-ին իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները հայտնաբերել են զենք-զինամթերք: Շահումյան փողոցում նրանք կանգնեցրել են 31-ամյա մի տղամարդու վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան: Իրավապահների պահանջով՝ նա բացել է մեքենայի բեռնախցիկը, որտեղ տեսանելի վայրում՝ թափանցիկ պոլիէթիլենային տոպրակի մեջ, նկատվել է ինքնաձիգի փամփուշտ: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Բաժին է հրավիրվել մեքենայի […]
15:49 23.12.2022
Ճապոնիայի կառավարությունը 92,000 դոլար կհատկացնի Բերդ քաղաքում խոցելի խմբերի համար սոցիալ-կրթական կենտրոնի ստեղծման նպատակով․ ևս 71,000 դոլար կտրամադրվի՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնի և ապաստարանների բարեկարգման համար։ Այս նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնակցությամբ՝ ստորագրվել է դրամաշնորհային ծրագրի երկու պայմանագիր՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և «Պահապան զարգացման հիմնադրամի», ինչպես նաև «Կանանց աջակցման կենտրոնի» միջև։ […]
15:42 23.12.2022
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ափսոսանք է հայտնել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Ադրբեջանի հետ եռակողմ խորհրդակցությունների համար Մոսկվա ժամանելուց հրաժարվելու կապակցությամբ: Լավրովը նշել է, որ ամսվա սկզբին պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի տարածքում խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հերթական փուլի անցկացման մասին: «Մենք պատրաստվում էինք այդ միջոցառմանը։ Ցավոք, վերջին պահին մեր […]
14:39 23.12.2022
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Շենգավիթ վարչական շրջանում շարունակվում է հանրային շահի անտեսմամբ ապօրինաբար կառուցված շինությունների ապամոնտաժումը:
14:10 23.12.2022
Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է. «Ադրբեջանի գործողությունների համակարգված բնույթը, այդ թվում` քաղաքացիական բնակչությանն ու կարևոր ենթակառուցվածքներին ուղղված նախորդ միջադեպերը, ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը նախապես ծրագրված գործողություն է՝ խաղաղ բնակչությանը վնաս պատճառելու և Լեռնային Ղարաբաղում մեծ ծավալի հումանիտար ճգնաժամ ստեղծելու նպատակով»: Հիշեցնենք, որ քաղաքացիական […]
14:02 23.12.2022
Դեկտեմբերի 20-21-ը Ջերմուկում ՀՀ ԱԳ նախարարի և ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատանքային քննարկումը: Դեկտեմբերի 20-ին միջոցառման մասնակիցների հետ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, առկա մարտահրավերներին և դրանց դիմագրավելու հնարավորություններին, խոսել առկա պայմաններում դիվանագետներից ունեցած ակնկալիքների մասին: Նիկոլ Փաշինյանը […]