TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+14.88 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման 6 ամսով արգելք է սահմանվել

15:47 22.12.2022

Կառավարությունն ընդունել է «ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թվականին՝ 2668 տոննա, 2020 թվականին՝ 2345 տոննա, 2021 թվականին՝ 5348 տոննա), ինչը հնարավորություն է տալիս ապահովել Սևանա լճում փոքր քանակությամբ ձկան արդյունագործական […]

̰
Ֆրանսիան կարող է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի ու Իրանի դեմ

15:43 22.12.2022

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան հայտարարել է, որ իրենք կարող են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Իրանի դեմ` Իրաքյան Քուրդիստանում ռազմական գործողությունների դիմելու համար, փոխանցում է Ermenihaber-ը։ Այդ մասին նա Կոլոննան հայտարարել է քրդական Rudaw լրատվամիջոցի հետ զրույցում՝ նշելով, որ նախկինում էլ քայլեր են ձեռնարկել այդ ուղղությամբ, և հնարավոր է կրկին նման որոշում ընդունել, եթե […]

̰
Համայնքը շենքերի տանիքներին կառուցված ինքնակամ շինությունները քանդելու հնարավորություն կստանա

15:38 22.12.2022

Կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով նախատեսվում է բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր աշխատանքների և միջոցառումների շարքում նախատեսել նաև ինքնակամ շինարարության կանխարգելումը և դրանց հետևանքների վերացման (քանդման) ապահովումը, ընդհանուր օգտագործման տարածքների ապօրինի զավթման կանխարգելումը, դրանց հետևանքների վերացման ապահովումը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրել է ոլորտում ստեղծված իրավիճակը. […]

̰
Ադրբեջանից քայլերի ակնկալիքներ չկան. Կիրակոսյանը կարևորում է ՄԻԵԴ որոշումը քաղաքական հարթակներում օգտագործելը

15:37 22.12.2022

Եվրոպական դատարանի՝ Լաչինի միջանցքի փակման հարցով Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու որոշումից հետո ադրբեջանական կողմից քայլերի ակնկալիքներ չկան: Որոշումը պետք է օգտագործվի քաղաքական և դիվանագիտական հարթակներում: «Արմենպրես»-ի սրահում մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը` պատասխանելով հարցին, որ եթե Ադրբեջանը շարունակում է փակ պահել ճանապարհը, ապա ինչ գործիքակազմեր կարող […]

̰
Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում հումանիտար իրադրությունը մնում է ծայրահեղ լարված. վարչապետ

15:34 22.12.2022

Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին և նշել. «Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, Սիրելի ժողովուրդ, Նախորդ շաբաթվանից ի վեր Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամը չի հանգուցալուծվել, բացառությամբ թերևս մի բանի՝ վերականգնվել է Լեռնային Ղարաբաղի բնական գազի մատակարարումը: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրադրությունը մնում է ծայրահեղ […]

̰
15-ամյա պատանուն դանակահարել էր 19-ամյա համաքաղաքացին

15:30 22.12.2022

Դեկտեմբերի 21-ին, ժամը 22.00-ին, «Քաջարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել Քաջարան քաղաքի բնակիչ 15-ամյա պատանի: Կապանի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 21.00-ի սահմաններում Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 15-ամյա պատանու կրծքավանդակին դանակով խփել էր 19-ամյա համաքաղաքացին: Նա հայտնաբերվել […]

̰
Պուտինը բավարարել է ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու Ռուբեն Վարդանյանի դիմումը

15:25 22.12.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բավարարել է ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու ԱՀ պետնախարար նՌուբեն Վարդանյանի դիմումը։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կառավարության ղեկավար է նշանակել Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարված և ՌԴ-ից հեռանալու որոշում կայացրած գործարար Ռուբեն Վարդանյանին:

̰
ԱԽ քարտուղարը վստահեցնում է՝ ՀՀ-ն իր ողջ կարողություններն օգտագործում է՝ հասնելու Լաչինի միջանցքի բացմանը

15:22 22.12.2022

Հայաստանն օգտագործում է իր ողջ կարողությունները, աշխատում է, որ հնարավորինս արագ Լաչինի միջանցքը բացվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: «Հայաստանն իր ամբողջ կարողություններն օգտագործում է, որպեսզի կարողանանք օգտագործել բոլոր այն հնարավոր գործիքները , որոնք առկա են, որպեսզի Լաչինի միջանցքը վերադառնա իր բնականոն հունին, այսինքն՝ աշխատի […]

̰
Իր տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակահարել էր հարևանին

15:13 22.12.2022

Դեկտեմբերի 20-ին, ժամը 21.50-ին, «Արթիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արթիկի բաժին հաղորդում էր ստացվել, որ հոդային շրջանի կտրած-ծակած արնահոսող վերքով բուժօգնության է դիմել Սպանդարյան գյուղի 32-ամյա մի բնակիչ: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է հարևանի տանը երկաթների վրա ընկնելու հետևանքով: Արթիկի ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 21-ին բաժին են հրավիրել […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

15:07 22.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր […]

̰
Մոսկվան վստահեցնում է՝ ՌԴ խաղաղապահները կատարում են Լաչինի միջանցքի վերահսկողության հետ կապված իրենց պարտականությունները

14:59 22.12.2022

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները կատարում են Լաչինի միջանցքի վերահսկողության հետ կապված իրենց առջև դրված պարտականությունները։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է «Արմենպրես»-ը։ Նա մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց պարտականությունները «Ես կարող եմ հակառակն ասել՝ ռուս խաղաղապահներն իրենց […]

̰
Ուրախ էի տեսնել, որ ԱՄՆ-ը պնդում է բացել Լաչինի միջանցքը․ Փալոն

14:43 22.12.2022

«Ուրախ էի տեսնել, որ Միացյալ Նահանգները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մյուս անդամների հետ միասին, պնդում են բացել Լաչինի միջանցքը և վերջ դնել Ադրբեջանի կողմից առաջացած հումանիտար ճգնաժամին։ Կոնգրեսի հայկական խումբը կշարունակի հորդորել ԱՄՆ Պետդեպարտամենտին՝ հետագա գործողություններ ձեռնարկել Արցախը պաշտպանելու համար»,- ասել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչն անընդունելի է համարել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի […]

̰
Սաակաշվիլին հեռավար մասնակցում է դատավարությանը

14:21 22.12.2022

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին կլինիկայից հեռավար կարգով (օնլայն) միացել է դատավարությանը, որտեղ քննարկվում է նրա պատժաչափը հետաձգելու հարցը, փոխանցում է Aliq.ge-ն։ Ի դեպ, նշված հարցով արդեն երկու նիստ է կայացել, և երրորդ նախագահը ոչ մեկին չի ներկայացել։ Առաջին դեպքում «Վիվամեդ» կլինիկայից նրան տեղափոխելու խորհուրդ չեն տվել, որից հետո դատական նիստը […]

̰
Արցախի ԱԺ-ն դիմում է ՄԱԿ-ի ԱԽ-ին

13:45 22.12.2022

Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է տարածել․ «Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հարցով միջազգային արձագանքների մասին 2022թ. դեկտեմբերի 12-ին՝ կեղծ բնապահպանական պատրվակով, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները, Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակումը հումանիտար աղետի վերածվելու և փխրուն խաղաղությունը խաթարելու ու […]

̰
Ի՞նչ պատիժ է նախատեսված ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածողի համար

13:15 22.12.2022

Հսկող դատախազի որոշմամբ՝ ահաբեկչության վերաբերյալ սուտ տեղեկություններ տարածելու համար քաղաքացի Ա.Ղ.-ի նկատմամբ 2022 թվականի դեկտեմբերի 5-ին հարուցվել է հանրային քրեական հետապնդում: ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական վարույթով փաստվել է, որ 2022 թվականի հոկտեմբերի 18-ին, Երևան քաղաքի Գայի պողոտայում գործող բանկի մասնաճյուղում, Ա.Ղ.-ն 11 հազար 700 ռուբլի գումար է փոխանցել Ռուսաստանում բնակվող իր կնոջը՝ Ն.Խ.-ին: Օրեր […]

̰
400 տոննա սննդամթերք ու դեղորայք չի թույլատրվում հասցնել Արցախ. շրջափակման 11-րդ օր

11:56 22.12.2022

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի շրջափակման 11-րդ օրվա պատկերը. Ըստ այնմ՝ 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահասներ, զրկված է տուն վերադառնալու հնարավորությունից, 350 հիվանդներ չեն կարողանում բուժում ստանալ Հայաստանում, 19 անձ, որից 13-ը՝ երեխաներ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում, 400 տոննա սննդամթերք ու դեղորայք չի թույլատրվում հասցնել Արցախ:

̰
Լաչինի միջանցքը փակելու Ադրբեջանի գործողությունները ապօրինի են. Փաշինյան

11:45 22.12.2022

«Լաչինի միջանցքը փակելու Ադրբեջանի գործողությունները ապօրինի են և կոպտորեն խախտում են նրա ստանձնած միջազգային պարտավորությունները». կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտարարել է վարչապետ Փաշինյանը: Նա նշել է, որ ԼՂ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը բավականին մեծ միջազգային արձագանք է ստացել՝ այդ թվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: Վարչապետը ստեղծված իրավիճակին հստակ գնահատականներ հնչեցնողներին իր երախտագիտությունն է հայտնել: Մանրամասները՝ քիչ անց՝ […]

̰
ՍԾՏՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ԱԳ փոխնախարարը բարձրացրել է Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի և Հայաստանի դեմ ագրեսիաների հարցը

11:41 22.12.2022

Դեկտեմբերի 21-ին ՍԾՏՀԿ նախագահող երկիր Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Նիկու Պոպեսկուի նախագահությամբ կայացել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) առցանց հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։ Գնահատելով տարածաշրջանի համար դժվարին շրջանում տնտեսական համագործակցության խթանմանն ուղղված մոլդովական նախագահության ջանքերը՝ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն այս տարի նշվող […]

̰
Եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը. Փաշինյան

11:31 22.12.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում, խոսելով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին, հայտարարել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ դրույթում արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: «Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, […]

̰
Ադրբեջանի ագրեսիայի պատճառով հազարավոր ընտանիքներ վտանգի տակ են. ԱՄՆ կոնգրեսական

11:24 22.12.2022

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումը հումանիտար ճգնաժամ է առաջացնում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատում Մասաչուսեթս նահանգը ներկայացնող Լորի Թրահանը, փոխանցում է «Արմենպրես»-ը: «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը հումանիտար ճգնաժամ է առաջացնում։ Այս չհիմնավորված ագրեսիայի պատճառով հազարավոր ընտանիքներ վտանգի տակ են: Եվս մեկ անգամ Պետքարտուղարությանը կոչ եմ անում օգնել դիվանագիտական լուծում գտնելու հարցում», […]

̰
Վաշինգտոնի աջակցության հավաստիացումները. Ի՞նչ է հայտնի Զելենսկու՝ ԱՄՆ այցի մասին

10:34 22.12.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի մեկօրյա այցով Վաշինգտոնում գտնվող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հավաստիացրել է շարունակական աջակցությունը, մինչդեռ դիվանագիտական ​​կարգավորման հեռանկարները մնում են ետևում, հայտնում է ՏԱՍՍ-ը: Այցը տեղի է ունեցել Բայդենի հրավերով, որը փոխանցվել է դեկտեմբերի 11-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ։ Կիևը վերջնականապես հաստատել է այցը դեկտեմբերի 18-ին։ Զելենսկին հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր […]

̰
Ռուբեն Վարդանյանը հայտնել է, որ հիմա իր կյանքի ամենաերջանիկ ժամանակաշրջանն է

10:20 22.12.2022

11-րդ օրն է՝ Արցախը շրջափակման մեջ է. իրավիճակին կրկին տեսակապով անդրադարձել է ԱՀ պետական նախարար Ռուբեն Վարդանյանը: Նա արցախցիներին խնդրել է հոգեբանորեն դիմագրավել իրավիճակին: «Մենք հասկանում ենք, որ լուծումը պետք է լինի այնպես, որ մեր արժանապատվությունը չկորցնենք, այնպիսի լուծում պետք է գտնենք, որոնց հետևանքները Արցախում հանգիստ ապրելու և Ադրբեջանից կախված չլինելու հնարավորություն տան: Իսկապես իրավիճակը […]

̰
Մարդասիրության ոլորտի համաշխարհային առաջնորդները կոչ են անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու հումանիտար աղետն Արցախում

09:57 22.12.2022

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության անդամները եւ համաշխարհային մարդասիրական համայնքի առաջնորդները տարածել են հայտարարություն Արցախում տիրող ներկա իրավիճակի վերաբերյալ, որն սպառնում է վերածվելու տարածաշրջանում լայնածավալ հումանիտար ճգնաժամի։ Միջազգային ճանաչում ունեցող իրավապաշտպաններն ու խաղաղության ակտիվիստները չափազանց մտահոգված են աշխարհի անտարբերությամբ եւ անհապաղ գործողությունների կոչ են անում. «2022 թ. դեկտեմբերի 12-ին ադրբեջանական ուժերը փակեցին Հայաստանն Արցախին կապող ցամաքային միակ […]

̰
Ֆրանսիացի քաղաքական գործիչը նշել է, թե ումից պետք է օրինակ վերցնի ԵՄ-ից եկած «մաֆիան»

09:40 22.12.2022

Ուկրաինայի ֆինանսավորումը պետք է ենթարկվի հսկողության, և ԵՄ-ն պետք է հետևի Հունգարիայի օրինակին, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ֆրանսիացի քաղաքական գործիչ Ֆլորիան Ֆիլիպոն, փոխանցում է Ռիա Նովոստին: «Հունգարիան միակ եվրոպական երկիրն է, որը խնդրել է գնահատել Ուկրաինա ուղարկված միջոցներն ու զենքերը»,-գրել է քաղաքական գործիչը։ Նա նաև նշել է, որ ԵՄ-ն աչք է փակում Ուկրաինայի առաջնորդ […]

̰
Ի՞նչ են ցանկանում ռուսները 2023թ-ին. նրանք պատմել են ամանորյա մաղթանքների մասին

08:29 22.12.2022

Rabota.ru-ն և SberZdorovye-ն ուսումնասիրություն են անցկացրել և պարզել, թե ինչ ցանկություններ են հայտնում ռուսները Ամանորի գիշերը և ինչ նպատակներ են դնում իրենց առաջ։ Հարցմանը մասնակցել է ավելի քան 5 հազար մարդ Ռուսաստանի բոլոր շրջաններից։ Արդյունքները «Իզվեստիա»-ի տրամադրության տակ են։ Առողջությունն ամենանվիրական ցանկությունն է դարձել, հարցվածների 67%-ն այն ցանկանում է իր և սիրելիների համար։ Եվս 39%-ը […]

̰
Փորձագետը հորդորել է Իլոն Մասկին հրավիրել մասնակցելու Չինաստանի և Ռուսաստանի լուսնային ծրագրին

08:17 22.12.2022

Այլ երկրներ և ընկերություններ, օրինակ՝ SpaceX-ի ղեկավար Իլոն Մասքը, պետք է հրավիրվեն Ռուսաստանի և Չինաստանի համատեղ նախագծի՝ լուսնային կայան ստեղծելու համար։ Չորեքշաբթի «Известия»-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի տիեզերագնացության ակադեմիայի թղթակից անդամ Անդրեյ Իոնինը։ Ավելի վաղ «Ռոսկոսմոս» պետական ​​կորպորացիայի գլխավոր տնօրեն Յուրի Բորիսովը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Չինաստանը միջկառավարական համաձայնագիր են ստորագրել […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

00:05 22.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի և Լոռու մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն: Արմավիրի մարզում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում, Աշտարակի և […]

̰
ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել «Զոդ»-ի կամրջի մոտ տեղի ունեցած ողբերգական վթարից

00:00 22.12.2022

Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20:28-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհին՝ «Զոդ»-ի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են «KamAZ» (վարորդ՝ Ա․ […]

̰
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Գեղարքունիքի մարզային վարչության տարածքային բաժիններում

23:51 21.12.2022

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության տարածքային բաժինների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանք իրականացրել բնակչության հետ՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունքում, Մարտունու բաժնում արձանագրվել է ինքնաձիգի 58 փամփուշտի, խոշոր տրամաչափի փամփուշտի, ինքնաշեն կրակող սարքի և պայթուցիչով «Ֆ-1» տեսակի նռնակի կամավոր հանձնման դեպք։ Արդյունավետ էր նաև Գավառի ոստիկանների բացատրական աշխատանքը. արձանագրվել է գործարանային արտադրության նռնակի, […]

̰
Ինչպե՞ս է անգլիական ընկերությունն Ալիևից ստացել Արցախում հանքեր շահագործելու իրավունքը

23:35 21.12.2022

Հաստատվում են տեղեկություններն այն մասին, որ Արցախի Կաշերի ոսկու հանքը շահագործելու կեղծ իրավունքը Ադրբեջանի կառավարությունից ստացած բրիտանական «Anglo Asian Mining» ընկերությունը դիմել է միջազգային ատյաններ: Եթե գործը հասնի միջազգային դատական ատյաններ, ի՞նչ շանսեր կունենանք: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը զրուցել է Արտյոմ Երկանյանի հետ: «Բրիտանիայում գրանցված «Anglo Asian Mining» ընկերությունը դիմել է մի […]

̰
BACK_TO_TOP