20:25 21.12.2022
Կիսված ընտանիքներ, ծայրահեղ ծանր հիվանդներ, կիսադատարկ խանութներ, թշնամու ցեղասպան գործելաոճ: Արցախն աշխարհից անջատված է արդեն 10 օր: Ամեն մթնող ու լուսացող օրվա ժամերը դարեր են թվում հատկապես 13-ամյա Ալենի ու 11-ամյա Էրիկի համար. oկուպացված Քաշաթաղից տեղահանված ու Մսմնայում հաստատված Դալաքյանների ժամանակավոր՝ այս մեծ տան բոլոր հոգսերը, ընտանի կենդանիներին ու թռչուններին խնամելը ստիպված առանց մեծերի մնացած […]
20:01 21.12.2022
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը հայտնում է, որ սույն թվականի դեկտեմբերի 21-ին Եվրոպական դատարանը ուսումնասիրել է ՀՀ կառավարության ներկայացրած` Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջը: Նշելով, որ այս պահին վիճելի է «Լաչինի միջանցքի» նկատմամբ Ադրբեջանի կողմից վերահսկողության առկայության հարցը, ինչպես նաև հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունները, […]
19:47 21.12.2022
Շվեյցարիան, հետևելով Եվրամիությանը, ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցուցակը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով՝ ներառելով 141 ֆիզիկական անձ և 49 ընկերություն Ռուսաստանի Դաշնությունից, ասվում է երկրի էկոնոմիկայի նախարարության հայտարարության մեջ։ Անցյալ շաբաթ ԵՄ-ն ներկայացրել է պատժամիջոցների նոր փաթեթ, որը ներառում է 190 անձ, այդ թվում՝ 141 մարդ և 49 կազմակերպություն, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, պատգամավորներ, իրավապահ մարմինների […]
19:25 21.12.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ ԱՄՆ այցի հիմնական նպատակը կլինի ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենի հետ երկրին օգնություն տրամադրելու հարցը քննարկելը։ Այս կարծիքը չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 21-ին, հայտնել է MGIMO-ի Եվրոպական իրավունքի ամբիոնի դոցենտ, Եվրոպական տեղեկատվության կենտրոնի տնօրեն Նիկոլայ Տոպորնինը։ «Նախորդ օրը, ինչպես գիտենք, ամերիկացիները հավանություն են տվել օգնությանը»,- Lenta.Ru-ի հետ զրույցում ասել է քաղաքագետը՝ հավելելով, որ […]
19:21 21.12.2022
Քանի որ Ադրբեջանը շարունակում է շրջափակել Հայաստանը և Արցախը իրար կապող միակ ճանապարհը, ԱՄՆ Կոնգրեսի անդամները շարունակում են բարձրաձայնել այս խնդիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրությունում: Հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆը Բայդենի վարչակազմին կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ ճանապարհն ապաշրջափակելու և Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Կոնգրեսական Շիֆն ընդգծել […]
19:08 21.12.2022
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2016-2022 թվականների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած Ա. Հ.-ն (ՀՀ ՊԵԿ նախագահի 14.10.2022թ. հրամանով ազատվել է մաքսային ծառայության պաշտոնից) օժանդակել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող Գ. Դ.-ի, Ս. Դ.-ի, Գ. Դ.-ի, ինչպես նաև Ռ. Մ.-ի կողմից ՊԵԿ պաշտոնատար անձին ապօրինի անգործության համար կաշառք […]
18:57 21.12.2022
Քիչ առաջ Եվրոպական դատարանը բավարարեց Հայաստանի ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառեց Ադրբեջանի նկատմամբ: Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը: Նշվում է, որ քիչ ավելի ուշ կներկայացվեն մանրամասները:
18:43 21.12.2022
Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը 2023 թվականին հատուկ ռազմական գործողություն (SVO) կիրականացնեն Կիևի դեմ մինչև իր առաջադրանքների ամբողջական կատարումը, ինչպես նաև կշարունակեն իրենց առաքելությունները Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում, հայտարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ, փոխանցում է Ռիա Նովոստին «Շարունակեք հատուկ ռազմական գործողությունների իրականացումը մինչև առաջադրանքների ամբողջական կատարումը: Ապահովեք, […]
18:32 21.12.2022
Ուկրաինացի օլիգարխները զենքը ձեռքին պետք է գնան երկիրը պաշտպանելու. Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Ուկրաինայի անվտանգության ծառայության (ԱԾ) նախագահի պաշտոնակատար Վասիլի Մալյուկը։ «Ուկրաինայի օլիգարխներն այժմ գտնվում են անվտանգության ծառայության մեծ ուշադրության ներքո։ Նրանցից ոմանք այժմ գնում են հարցաքննության։ Եվ եթե հարկ լինի, նրանք նույնպես [օլիգարխները] պետք է զենք վերցնեն և կողք կողքի կանգնեն խրամատներում. […]
18:06 21.12.2022
Պերուի պաշտոնանկ արված նախագահ Պեդրո Կաստիլյոյի կինը՝ Լիլիա Պարեդես Նավարոն և պետության նախկին ղեկավարի երեխաները լքել են Մեքսիկայի դեսպանատունը և թռչել Մեխիկոյի ուղղությամբ։ Այդ մասին չորեքշաբթի հայտնել է RPP ռադիոկայանը։ Նրա խոսքով՝ Կաստիլյո ընտանիքի հետ ինքնաթիռը Լիմայից մեկնել է Մեխիկո Սիթի չորեքշաբթի լույս հինգշաբթի տեղական ժամանակով գիշերը։ Ենթադրվում է, որ Պարեդես Նավարոն երեխաների հետ միասին […]
17:59 21.12.2022
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հարցի քննարկումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դեկտեմբերի 20-ի արտակարգ նիստում։ Այն, որ նման ազդեցիկ միջազգային կազմակերպության առանցքային մարմինն այդ հարցով արտակարգ նիստ է հրավիրել, արդեն իսկ ցույց է տալիս միջազգային հանրության լուրջ մտահոգվածությունը ստեղծված իրավիճակով, ինչպես նաև Ադրբեջանի ուխտադրուժ քաղաքականության առնչությամբ: Միջազգային հանրության քննադատական դիրքորոշումն […]
17:13 21.12.2022
Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց ընտանիքների անդամներն ու հարազատներն իրենց հուզող խնդիրները, առաջարկություններն արձանագրելու և միջգերատեսչական հանձնաժողովին կից գործող աշխատանքային խմբին փոխանցելու նպատակով կարող են յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում զանգահարել 096-02-09-31 հեռախոսահամարով:
16:37 21.12.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը մասնակցել է Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստին: Արսեն Բաղդասարյանը կարևորել է խորհրդի գործունեությունը՝ ընդգծելով, որ անչափահասների կրթության, դաստիարակության և վարքին վերաբերող խնդիրների բացահայտմանը միտված բոլոր միջոցառումներն այսօր համարվում են առաջնահերթ: «Նշեմ, որ հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում վերանայվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք […]
16:27 21.12.2022
Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի նախագահ Գիորգի Ծերեթելին և նրա տեղակալ Պավլե Գամկղրելիձեն ծանոթացել են Քվեմո Քարթլիի մարզում ավարտված և ընթացիկ նախագծերին։ «Ալիք մեդիայի» փոխանցմամբ` տեղեկացնում է դեպարտամենտը: Ըստ առկա տեղեկության՝ Քվեմո Քարթլիի մարզում 2022 թվականին 22 ծրագիր է մեկնարկել, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 114,3 մլն լարի: Նշվում է, որ ավարտվել է 11 ծրագիր, իրականացվել է […]
16:17 21.12.2022
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը Վիեննայում հանդիպել է Ավստրիայի կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային բյուրոյի ղեկավար կազմի և ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում են կոմիտեից։
16:08 21.12.2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ծննդյան օրվա կապակցությամբ, հայտնում են նախագահի աշխատազկազմից։ «Անգնահատելի է Ձեր անձնական ներդրումը Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական կապերի ամրապնդման և փոխշահավետ համագործակցության զարգացման գործում: Հայաստանի և Ֆրանսիայի ժողովուրդների բազմադարյա բարեկամությունն ու մեր երկրների առանձնաշնորհյալ հարաբերությունները, առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու փոխվստահությունը կայուն հիմք են հայ-ֆրանսիական […]
15:55 21.12.2022
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը անհրաժեշտ է համարում ամեն ինչ անել՝ հնարավորինս մեծացնելու Ադրբեջանի դեմ միջազգային ճնշումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի, Լաչինի միջանցքի փակման համատեքստում միջազգային հանրության կոչերը շատ ավելի հասցեական են, հստակ և կոշտ: «Պետք է փորձենք միջազգային ճնշումը հնարավորինս […]
15:33 21.12.2022
Դեկտեմբերի 21-ին ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների հետ, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Տարեվերջյան ամփոփիչ հանդիպման ընթացքում ամփոփվել են ընթացիկ տարում իրականացրած աշխատանքները, հյուրերին ներկայացվել է բրիֆինգ ՀՀ անվտանգային միջավայրի և պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ։ Նշվել է, որ 2023թ-ին ակնկալվում է առավել […]
15:21 21.12.2022
70 կողմ ձայնով Նարեկ Ղազարյանն ընտրվել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար Ազգային ժողովին առաջարկել էր ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Նարեկ Ղազարյանի […]
15:12 21.12.2022
Հայաստանը շարունակելու է բոլոր հնարավոր միջոցներով զբաղվել Լաչինի միջանցքում առաջացած խնդրով և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով չի սահմանափակվելու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստից հետո «հողի վրա» ի՞նչ գործընթացներ են սպասվում: «Շարունակելու ենք բոլոր հնարավոր միջոցներով զբաղվել Լաչինի […]
15:02 21.12.2022
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 21-ի արտահերթ նիստում քննարկել է Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Գագիկ Բարսեղյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական […]
14:50 21.12.2022
Հայաստանի Հանրապետության դատախազությունը նախաձեռնել է «Օրինականություն» գիտագործնական պարբերականի բարեփոխումների աշխատանքներ՝ ուղղված տպագրվող հոդվածին ներկայացվող պահանջների և պարբերականի քաղաքականության փոփոխմանը, ինչպես նաև պարբերականը միջազգային հայտնի շտեմարանների չափանիշներին համապատասխանեցնելուն: Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի համակարգմամբ, բարեփոխումներն ընթանում են մի քանի ուղղություններով՝ կանոնադրություն, խմբագրական խորհրդի կազմ, հոդվածներին ներկայացվող չափանիշներ, տպագրման թույլատրվող հոդվածների գիտականություն, տպագրման ժամանակացույց և պարբերականություն, պարտադիր […]
14:46 21.12.2022
Մինչ Թուրքիայի և Հունաստանի միջև լարվածությունը շարունակվում է, Անկարայի կողմից ԱՄՆ-ից F-16-ների և արդիականացման սարքավորումների գնման վերաբերյալ հայտարարություն է արել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Kurdistan24-ը: Նա անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ դեկտեմբերի 11-ի հայտարարությանը, որում նա ասել էր «եթե Աթենքը հանգիստ չմնա, մենք կհարվածենք»։ Սենատում […]
14:34 21.12.2022
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը բացասական է գնահատում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ՌԴ ներկայացուցչի ելույթը՝ նշելով, որ դաշնակցի կողմից ավելի հասցեական կոչ կարող էր հնչել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ալեն Սիմոնյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի արդյունքներին Լաչինի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: «Դա արեցին երկրներ, որ Հայաստանի հետ սերտ […]
14:28 21.12.2022
Խորհրդարանը դեկտեմբերի 21-ին շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է Վճռաբեկ դատարանի դատավորների գաղտնի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ` Արման Թովմասյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր, Դավիթ Վեքիլյանը` Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր, իսկ Արման Կուրեխյանը` Վճռաբեկ […]
14:16 21.12.2022
Ադրբեջանը չի անսա որևէ կոչի, քանի դեռ նրան փակուղի չեն մտցրել ու նրա գործողությունների կամ անգործության պրակտիկ գինը չի բարձրացել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ով օրեր շարունակ նստացույց է անում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց: «Այդ գինը կարող է լինել ֆինանսական, քաղաքական, ռազմաքաղաքական չափումով, կարող […]
13:44 21.12.2022
ՀՀ ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը կարևորում է այն հանգամանքը, որ Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը ադրբեջանցիների կողմից փակելու հարցը միջազգայնացվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկման արդյունքում, հիմա ամբողջ աշխարհը տեղյակ է հարցից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եղոյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ նիստում Լաչինի միջանցքի իրավիճակը քննարկելուն: […]
13:38 21.12.2022
«Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի երկարատև արգելափակումը կարող է հանգեցնել մարդասիրական սարսափելի հետևանքների», – ասում է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Հյու Ուիլյամսոնը: «Անկախ նրանից, թե ով է փակում ճանապարհը, Ադրբեջանի իշխանությունները և այնտեղ տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը պետք է ապահովեն, որ մուտքը բաց մնա՝ ապահովելու ազատ տեղաշարժը և […]
13:22 21.12.2022
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ծանրակշիռ անդամները կոչ են արել, որպեսզի անհապաղ բացվի Լաչինի միջանցքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: «Դա շատ կարևոր է, դա նաև արված ծավալուն աշխատանքի արդյունք է: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր եղբայրները և քույրերը հնարավորինս շուտ այդ միջանցքով կարողանան […]