TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+21.42 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

13:15 21.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի և Լոռու մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լոռու մարզում, Գորիս, Քաջարան, Գավառ քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում, […]

̰
Կվերանորոգվի «Արամ Խաչատրյան» համերգասրահի գույքը

10:57 21.12.2022

Կառավարության որոշմամբ գումար է հատկացվել «Արամ Խաչատրյան» համերգասրահի գույքի վերանորոգման համար: 2023 թ. կնշվեն Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը և մեծանուն կոմպոզիտորի անունը կրող համերգասրահի հիմնադրման 70-ամյակը: Այդ կապակցությամբ արտերկրում և Հայաստանում կանցկացվեն բազմաթիվ համերգներ, ցուցահանդեսներ և այլ նշանակալի միջոցառումներ, որոնց մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու անվանի երաժիշտ-կատարողներ, դիրիժորներ, արվեստագետներ, երաժշտական խմբեր: Կարևորելով առաջիկա հոբելյանները հավուր […]

̰
Նորվեգիան կոչ է անում Ադրբեջանին երաշխավորել անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով

10:50 21.12.2022

Նորվեգիան խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի զարգացումներով և այն հանգամանքներով, որ դա կարող է էլ ավելի ապակայունացնել տարածաշրջանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկմանն ասաց ՄԱԿ-ում Նորվեգիայի ներկայացուցիչ Մոնա Յուլը՝ կոչ անելով Ադրբեջանին երաշխավորել անվտանգ տեղաշարժը միջանցքով։ «Միջանցքի արգելափակումն արդեն իսկ ծանր մարդասիրական հետևանքներ ունեցել է, բժշական […]

̰
Իռլանդիան կոչ է անում Ադրբեջանին անհապաղ և առանց նախապայմանների վերականգնել ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով

10:44 21.12.2022

Իռլանդիան լրջորեն մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ, որը սկսվել է դեկտեմբերի 12-ին և լրջագույն հետևանքներ ունի տեղի բնակչության համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկմանն ասել է ՄԱԿ-ում Իռլանդիայի ներկայացուցիչը։ «Առանց այս կենսական միջանցքով մարդկանց, պարենի, ապրանքների ու դեղորայքի ազատ տեղաշարժման՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն այս ձմեռ անկասկած […]

̰
Սպիտակ տունը հաստատել է դեկտեմբերի 21-ին Բայդենի և Զելենսկու հանդիպումը 

10:17 21.12.2022

  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոնում հանդիպելու է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ և ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում։ Այս մասին դեկտեմբերի 21-ին հայտարարել են Սպիտակ տանը։ «Նախագահ Բայդենը նախագահ Զելենսկիին հրավիրել է այցելել Վաշինգտոն՝ ընդգծելու Միացյալ Նահանգների շարունակական նվիրվածությունը Ուկրաինային։ Բայդենն անհամբեր սպասում է դեկտեմբերի 21-ին Սպիտակ տանը հանդիպել Զելենսկու հետ, որից հետո նա […]

̰
Հակամարտությունները հնարավորություն են, որ անկախ լրագրողներն ու իրավապաշտպանները միմյանց ճանաչեն և օգնեն․ ՀՀ ՄԻՊ

10:06 21.12.2022

  Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը դեկտեմբերի 20-ին մասնակցել է «Թվապատում Aftershock» 2022 կոնֆերանսին:   Իր խոսքում Պաշտպանը շնորհակալություն է հայտնել կոնֆերանսի մասնակիցներին և կազմակերպիչներին. «Կարծում եմ, որ հակամարտությունների լուսաբանման խնդիրների վտանգների, բայց նաև հնարավորությունների մասին Հայաստանում նման մասնագիտական խոսակցություն ունենալն առավել քան ռելեվանտ է»,-ասել է նա։   Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանն իր օրինակից ու իր […]

̰
Մի շարք ավտոճանապանապարհներին մառախուղ է

09:46 21.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լոռու մարզում, Գորիս, Քաջարան, Գավառ, Ապարան քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Արագածոտնի, Արարատի […]

̰
Համաշխարհային բանկը հաստատել է Կիևին ավելի քան 600 մլն դոլարի ֆինանսական օգնության լրացուցիչ փաթեթը

09:26 21.12.2022

Համաշխարհային բանկը համաձայնեցրել է Ուկրաինային ավելի քան 600 մլն դոլարի չափով ֆինանսական աջակցության հերթական փաթեթը, այս մասին հայտնել է կազմակերպության մամուլի ծառայությունը։ Ակնկալվում է, որ Մեծ Բրիտանիայի երաշխավորությամբ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից  500 դոլար վարկ կտրամադրվի բնակչությանը պետական ​​վճարումների ծախսերը հոգալու համար։ ՀԲ-ն մտադիր է նաև ներդրումներ կատարել բժշկական օգնության որակի և մատչելիության բարելավման […]

̰
«Սիրիայի հարցում ոչ մեկից թույլտվություն չենք խնդրելու»․ Հուլուսի Աքար

09:15 21.12.2022

Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարն իտալական «Il Messaggero» լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է մի շարք թեմաների, այդ թվում նաև սիրիական ճգնաժամին։ Նա նշել է, որ սիրիական հարցում որևէ մեկից թույլտվություն ստանալը բնավ խնդրո առարկա չէ Թուրքիայի համար։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ վկայակոչելով ամերիկյան կողմի հետ եղած անհամաձայնությունը՝ կապված F-16 կործանիչների հետ, նախարար Աքարն […]

̰
Զելենսկին մեկնում է Վաշինգտոն

09:06 21.12.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնում է Վաշինգտոն,  հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Երեքշաբթի ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Զելենսկին չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 21-ին, կայցելի Վաշինգտոն և ելույթ կունենա Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի համատեղ նիստում։ Սպասվում է, որ նա շնորհակալություն կհայտնի օրենսդիրներին Ուկրաինային միլիարդավոր դոլարների ռազմական օգնության համար, ինչպես […]

̰
Փորձագետները գնահատել են Եվրոպայի համար գազի գնի առավելագույն շեմի ներդրման հետևանքները

08:09 21.12.2022

Գազի ԵՄ-ի նոր սահմանաչափը դժվար թե լուրջ ազդեցություն ունենա Ռուսաստանից խողովակաշարերի մատակարարումների վրա, սակայն դա կթուլացնի Եվրոպայի ազդեցությունը՝ որպես առևտրային գործարքների կենտրոն և ավելի քիչ գրավիչ կդարձնի ներդրողների համար, «Իզվեստիա»-ի հետ զրույցում կարծիք են հայտնել փորձագետները: Դեկտեմբերի 19-ին ԵՄ երկրները պայմանավորվել են կապույտ վառելիքի գնի սահմանաչափի շուրջ 180 եվրո մեկ ՄՎտ/ժ-ի համար. փոփոխությունն ուժի մեջ […]

̰
Պահանջել Ադրբեջանից վերացնել միջանցքի արգելափակումը, տեղակայել փաստահավաք առաքելություն. ՀՀ-ի կոչը ՄԱԿ ԱԽ-ին

02:56 21.12.2022

Հայաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին կոչ է անում քայլեր ձեռնարկել, պահանջել Ադրբեջանից վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը, ինչպես նաև փաստահավաք առաքելություն տեղակայել Լաչինի միջանցքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ԱԽ նիստում, որում քննարկվում էր Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը: Նա շեշտեց, որ Ադրբեջանը զանգվածային արշավ է մեկնարկել Լաչինի միջանցքում՝ պետական հովանավորությամբ: Մտացածին […]

̰
Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստն ավարտվել է

02:22 21.12.2022

Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստն ավարտվել է։ ԱԽ-ի հինգ մշտական անդամները և մյուս անդամ երկրները կոչ են արել բացել միջանցքը, շատերը հասցեագրված ապաշրջափակումներ են պահանջել Ադրբեջանից։ Այն դեպքում, երբ բոլորը կոչ են արել Ադրբեջանին բացել ճանապարհը, Ադրբեջանի ներկայացուցիչը պնդել է, որ փակ ճանապարհ ընդհանրապես չկա։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Հայաստանի խնդրանքով, […]

̰
ՌԴ-ն ակնկալում է, որ Լաչինի միջանցքով երթևեկությունը մոտ ժամանակներս կվերականգնվի

02:20 21.12.2022

ՌԴ-ն ակնկալում է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքով տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը տեղի կունենա մոտ ժամանակներս։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկմանն այս մասին ասաց ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչը։ «Ակնկալում ենք, որ մոտ ապագայում լիարժեք տրանսպորտային հաղորդակցությունը կվերականգնվի։ Ռուսական կողմը Պաշտպանության նախարարության, ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության, ինչպես […]

̰
Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժի  համաձայնությունը պետք է հարգվի. ՄԱԿ-ում Ալբանիայի ներկայացուցիչ

02:08 21.12.2022

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Ալբանիայի ներկայացուցիչ Ֆերիտ Հոխհան ընդգծեց Լաչինի միջանցքի երկայնքով մարդկանց ու ապրանքների ազատ տեղաշարժի անհրաժեշտությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա այս մասին շեշտեց ՄԱԿ ԱԽ նիստում, որում քննարկվում է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը: «Չնայած որոշ հարցերում տարբեր տեսանկյուններին՝ մենք, այնուամենայնիվ, գնահատում ենք, որ կողմերը հանձնառու են երկխոսությանը և բոլոր խնդիրների խաղաղ հանգուցալուծմանը: Մենք գիտակցում […]

̰
Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի սահմանափակումներն անընդունելի են. ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ

01:58 21.12.2022

ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը հիշեցրեց ու ընդգծեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունը՝ երաշխավորել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, բեռների երթևեկության անվտանգությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`Ֆրանսիայի ներկայացուցիչն այս մասին շեշտեց ՄԱԿ ԱԽ նիստում, որում քննարկվում է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը: «Վերջին շրջանի իրադարձությունները մեզ շատ են մտահոգել: Երկու հանգամանք եմ ուզում ընդգծել: Նախ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջանցքի ազատ […]

̰
Անհրաժեշտ է ապահովել տեղաշարժի ազատությունը Լաչինի միջանցքով՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համահունչ․ ՄԱԿ-ում ԱՄԷ ներկայացուցիչ

01:30 21.12.2022

Արաբական Միացյալ Էմիրությունները մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով քննարկմանն այս մասին ասաց ՄԱԿ-ում ԱՄԷ ներկայացուցիչը։ «Մենք շարունակում ենք ընդգծել, որ կարևոր է նվազեցնել լավածությունը և զսպվածություն ցուցաբերել։ Բոլոր կողմերը պետք է խուսափեն իրավիճակը սրելուց, մասնավորապես՝ իրենց հռետորաբանությամբ, քանի որ դա […]

̰
Ուրուգվայի Սենատորների պալատն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով

00:10 21.12.2022

Ուրուգվայի Սենատորների պալատը հայտարարություն է ընդունել, որով Ադրբեջանին կոչ է արել կատարել իր միջազգային պարտավորություններն ու ապահովել ազատ տեղաշարժը Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ միջանցքով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է Ուրուգվայի Սենատորների պալատի ընդունած հայտարարությունը․ «Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը (Լեռնային Ղարաբաղ) Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող Լաչինի միջանցքը՝ ավելի քան 120․000 բնակիչների թողնելով […]

̰
Աֆղանստանում աղջիկներին արգելել են բուհեր հաճախել

23:23 20.12.2022

Աֆղանստանում իշխանությունը զավթած թալիբներն աղջիկներին արգելել են բարձրագույն ուսումնական հաստատություններ հաճախել։ «Կառավարության (Թալիբանի) որոշման համաձայն՝ աղջիկների բարձրագույն կրթությունն արգելվում է մինչև հետագա ծանուցումը»,- ասվում է բարձրագույն կրթության նախարարության որոշման մեջ։ Հրամանում ընդգծվում է, որ այն պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում կիրառվի և ձեռնարկված միջոցառումների մասին զեկուցվի նախարարությանը։

̰
Էրդողանը շարունակում է ձայներ կորցնել

22:57 20.12.2022

Թուրքիայում նախընտրական շրջանում թուրքական մի շարք վիճակագրական կազմակերպություններ անցկացնում են տարբեր սոցհարցումներ՝ պարզելու համար, թե 2023-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններում ինչպիսի պատկեր են ունենալու։ Վերջին հարցումը, որ հրապարակվել է, անվանվել է «հարցումների հարցում», քանի որ այն ներառել է 2021-ի հունվարից մինչև 2022-ի նոյեմբեր ժամանակահատվածում արված բոլոր հարցումների միջին արդյունքը։ Ըստ դրա՝ ընդդիմադիր կուսակցություններից ստեղծված […]

̰
ԵՄ-ի աշխատանքային խումբը կդիտարկի սահմանը մինչև երկարաժամկետ մոնիթորինգային առաքելության ժամանումը

21:29 20.12.2022

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը որոշ մանրամասներ է ներկայացրել Հայաստանում ադրբեջանական սահմանի դիտարկման լիազորությամբ եվրոպական նոր հավանական առաքելության մասին: Ե՞րբ կարող է սկսվել նոր դիտորդական առաքելությունը և ի՞նչն է մտնելու առաքելության լիազորությունների մեջ: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանն ու «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ հայտնել: «Հիշեցնեմ, որ հոկտեմբերից 40 եվրոպացի դիտորդներ իրենց այդ դիտարկող առաքելությունն էին իրականացնում […]

̰
Վարչապետը Ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

21:13 20.12.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վահե Հովհաննիսյանին: Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել նախկին նախարար, նորանշանակ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին՝ Ֆինանսների նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար և շնորհավորել ու հաջողություն մաղթել Վահե Հովհաննիսյանին՝ հետագա աշխատանքում: «Տեղյակ եք, որ այս փոփոխությունը տեղի է ունենում պարոն Խաչատրյանի՝ փոխվարչապետ նշանակվելու բերումով: Իհարկե, այդ հանգամանքն էլ […]

̰
Թուրքիայի ՊՆ-ն մեղադրել է Հունաստանին

21:01 20.12.2022

Էգեյան ծովի ավազանում Թուրքիայի ու Հունաստանի միջև լարվածությունը պահպանվում է: Ermenihaber-ի փոխանցամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե ՆԱՏՕ–ի հետ համաձայնեցված թռիչքի ժամանակ հունական կողմը սադրել է։ Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվել է, թե թուրքական F-16 կործանիչները ՆԱՏՕ–ի հետ համաձայնեցված թռիչքներ են կատարել Էգեյան ծովի վրա, որի մասին իրազեկել են ՆԱՏՕ–ի բոլոր գործընկերներին, սակայն […]

̰
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը պարզաբանում է ներկայացրել ՀՀ դեմ Ադրբեջանի հայցի վերաբերյալ

20:59 20.12.2022

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից պարզաբանում են տարածել Ադրբեջանի՝ ընդդեմ Հայաստանի ներկայացված հայցի մասին: «Հաշվի առնելով այսօր մամուլում և սոցիալական հարթակներում տարածված լուրերն այն մասին, որ Ադրբեջանը նոր հայց է ներկայացրել Եվրոպական դատարան ընդդեմ Հայաստանի 2022 թվականի մայիս-օգոստոս ամիսներին ենթադրաբար ոչնչացված սեփականությունների մասով՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը պարզաբանում է, որ Ադրբեջանի այդ պահանջները […]

̰
Թուրքիայում ուզում են վերականգնել հայերի համար կառուցված Պարտիզակի նշանավոր վարժարանը

20:43 20.12.2022

Թուրքիայի Քոջաելի նահանգի Բաշիսքելե շրջանի Բահչեջիք ավանում (նախկին հայկական Պարտիզակ ավան) բողոքական ամերիկացիների կողմից 1873-ին հայերի համար կառուցվել էր Պարտիզակի երբեմնի հռչակավոր վարժարանային համալիրը, փոխանցում է Ermenihaber-ը։ Բազմաթիվ շինություններից բաղկացած այդ համալիրից այսօր կիսավեր վիճակում կանգնած է միայն ուսուցիչների համար նախատեսված կացարանը: Մնացած շենքերից ու հատկապես վարժարանի կենտրոնական մասնաշենքից գրեթե ոչինչ չի մնացել: Օրերս Բաշիսքելե […]

̰
Բարձր եմ գնահատում ԱԱԾ-ի նվիրված աշխատանքը, և կշարունակենք ուժեղացնել ԱԱԾ կարողությունները. վարչապետ

20:29 20.12.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Ազգային անվտանգության ծառայության հարգելի տնօրեն, Տնօրենի հարգելի տեղակալներ, Հարգելի գեներալներ եւ սպաներ, Շնորհավորում եմ բոլորիս Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առիթով եւ պիտի միանգամից ասեմ, որ բարձր եմ գնահատում […]

̰
Կիևը պատրաստակամություն է հայտնել ապահովել Սաակաշվիլիի բուժումը

19:56 20.12.2022

  Ուկրաինան պատրաստ է հյուրընկալել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, ինչպես նաև ապահովել նրա անվտանգությունն ու բուժումը։ Այս մասին երեքշաբթի՝ դեկտեմբերի 20-ին, հայտարարել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ «Անհնար է դիտել, թե ինչպես է մարդը, որին դու ծանոթ ես, մահանում է ուղիղ եթերում»,- գրել է պաշտոնյան Twitter-ում: Նրա խոսքով՝ ի դեմս Սաակաշվիլիի […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին և «Եվրամիության երիտասարդ դեսպան» նախաձեռնության մասնակիցներին

19:50 20.12.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինին և «Եվրամիության երիտասարդ դեսպան» նախաձեռնության մասնակիցներին: Ողջունելով հյուրերին Վահագն Խաչատուրյանը մասնավորապես նշել է. «Ուրախ եմ այս հանդիպման համար: Իմ գործունեության մեջ հատկապես երիտասարդների հետ հանդիպումները շատ եմ կարևորում, ի վերջո դուք ապագա կերտողներն եք: Ես 1988 թվականին, ձեր նման երիտասարդ էի, երբ […]

̰
Վարչապետը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին

19:25 20.12.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում հանդիպում է ունեցել Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների հետ: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպմանը մասնակցելու համար և ներկայացրել նման հանդիպում ու քննարկումներ անցկացնելու նպատակները: Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը և իր խոսքում անդրադարձել Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, առկա մարտահրավերներին, […]

̰
Շրջանցելով ՌԴ-ն՝ Ուզբեկստանը բեռները Վրաստանի տարածքով ուղարկել է Եվրոպա

19:16 20.12.2022

Ուզբեկստանն առաջին կոնտեյներային գնացքն ուղարկել է Եվրոպա Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղիով՝ շրջանցելով Ռուսաստանը։ Այս տեղեկությունը տարածել է ուզբեկական Podrono.uz-ը՝ վկայակոչելով Ուզբեկստանի երկաթուղիների հայտարարությունը: Փախանցում է aliq.ge-ն։ Ըստ Podrono.uz-ի՝ գնացքը կերթևեկի Ուզբեկստան-Թուրքմենստան-Ադրբեջան-Վրաստան-Բուլղարիա/Եվրոպա երթուղիով, լաստանավային անցումներով կհատի Կասպից և Սև ծովերը: Նոր երթուղու երկարությունը կազմում է ավելի քան 4 000 կիլոմետր։ Պղնձի խտանյութով բեռնված առաջին կոնտեյներային գնացքը Ուզբեկստանից […]

̰
BACK_TO_TOP