19:52 17.12.2022
Killnet հաքերները որսացել են Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) ավելի քան 10000 աշխատակիցների թրաֆիկը։ Այդ մասին նրանք հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 15-ին, հայտնել են իրենց Telegram ալիքում։
«Մեր տրամադրության տակ են առցանց խանութներից մինչև բժշկական ընդունելության քարտեր, Google-ի և Apple-ի հաշիվների բոլոր գաղտնաբառերը»,- ասվում է հրապարակման մեջ:
Հաքերները նշել են, որ իրենց հասանելի են եղել աշխատակիցների սոցիալական մեդիայի հաշիվները և մեծահասակների կայքերը: Նրանց խոսքով՝ գաղտնաբառերը համապատասխանում են Պենտագոնի ցանցային ենթակառուցվածքին։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 30-ին, հաքերները հայտարարել էին Լատվիայի ԱԳՆ կայքի վրա հարձակման մասին։ Հաքերների հաջորդ թիրախը դարձել են Լատվիայի բանկերը:
Հոկտեմբերի 5-ին Killnet հաքերային խումբը ստանձնեց ԱՄՆ նահանգային կառավարական կայքերը ոչնչացնելու պատասխանատվությունը:
14:55 03.07.2025
Սաուդյան ակումբն առաջարկ է արել Ա Սերիայի գլխավոր ռմբարկուին«Ատալանտայի» հարձակվող Մատեո Ռետեգին առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից: Ա Սերիայի 2024/25 մրցաշրջանի գլխավոր ռմբարկուին իր կազմում ցանկանում է տեսնել «Ալ Քադիսիան»: Սաուդյան ակումբը 50-60 միլիոնանոց առաջարկ կանի Բերգամոն ներկայացնող ակումբին: Ավելի վաղ «Ալ Քադիսիա» տեղափոխությունից հրաժարվել էին Մոյզե Քինը, Ռիկարդո Օրսոլինին և Ջոնաթան Դեյվիդը: 2024/25 մրցաշրջանում Մատեո Ռետեգին Ա Սերիայի 36 խաղում խփել է […] ...
14:46 03.07.2025
Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել էՀուլիսի 3-ին՝ ժամը 14:10-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...
14:38 03.07.2025
ԱԺ-ն ընդունեց ՀԷՑ-ին վերաբերող նախագիծըԱզգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նախագիծ, որով նախատեսվում է պետությանը լծակներ տալ՝ միջամտելու ՀԷՑ-ի կառավարմանը: Հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ նախորդ օրը բավականին երկար քննարկում է տեղի ունեցել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Կառավարության եւ Վլադիմիր Վարդանյանի ներկայացված առաջարկությունների հիման վրա օրենսդրական փաթեթը լրամշակվել է երկու նոր օրենքների նախագծերով: «Սնանկության մասին» օրենքում […] ...
14:34 03.07.2025
Հայաստանի Հանրապետությունը հայտնել է ՇՀԿ անդամ դառնալու ցանկությունԿիսելով Շանհայի համագործակցության կազմակերպության հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ տարածքային ամբողջականությունը, ուժի չկիրառումը և սահմանների անձեռնմխելիությունը՝ Հայաստանի Հանրապետությունը հայտնել է ՇՀԿ անդամ դառնալու ցանկություն: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ ...
14:33 03.07.2025
Ալկարասի երկրորդ հաղթանակը․ «Ուիմբլդոն»«Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի նախորդ երկու տարիների չեմպիոն, աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս է եկել երրորդ փուլ։ Իսպանացին երկրորդ փուլում 6-1, 6-4, 6-4 հաշվով հաղթել է աշխարհի 733-րդ ռակետ Օլիվեր Թարվեթին (Մեծ Բրիտանիա)։ ...
14:26 03.07.2025
Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունըԱնհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության՝ ամսական 300.000 դրամ, տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2025թ. հուլիս ամիսը ներառյալ: Ըստ հիմնավորման՝ հունիսի 17-ի դրությամբ կա անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտ չունեցող թվով 21 անհայտ կորած համարվող զինծառայող: ...