09:45 08.12.2022
ԱՄՆ պատժամիջոցները չեն ստիպի Մոսկվային փոխել իր ընթացքը, իսկ ռուսական արտահանման դեմ նոր սահմանափակող միջոցները վնաս են հասցնում օտարերկրյա գործընկերներին, ասվում է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատանը։
ԱՄՆ-ն նախկինում արտահանման սահմանափակումներ է սահմանել 24 ընկերությունների նկատմամբ՝ «պետությունների ազգային անվտանգության կամ արտաքին քաղաքական շահերի դեմ գործելու համար»։ Ռուսական կազմակերպություններից ցուցակում են հայտնվել տասը ընկերություններ, այդ թվում՝ «Ռուսելեկտրոնիքս», «Միլանդր», «Միլուր» և այլն։
«Տեղական իշխանությունների նման քայլերը միայն հաստատում են ամերիկյան ոչ լեգիտիմ միջոցների անարդյունավետությունը: Դրանք վկայում են այն մասին, որ Ռուսաստանի վրա ճնշման գործիքները սպառվում են: ԱՄՆ-ի նման «հարձակումները» ապարդյուն են: Նրանք պարզապես չեն կարողանում հասնել ցանկալի արդյունքի. ստիպել մեր երկրին հրաժարվել արտաքին քաղաքականության և ազգային շահերի պաշտպանության ինքնիշխան կուրսից»,- ասվում է դեսպանատան տարածած հաղորդագրությունում։
Ինչպես ասվում է դիվանագիտական առաքելության մեկնաբանությունում, ռուսական բարձր տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ նոր սահմանափակումները «վարչակազմի կողմից պատժամիջոցները հանգցնելու ևս մեկ փորձ են»։
«Որոշ ֆիրմաների համար արդեն իսկ սահմանափակումներ են մտցվում երկրորդ փուլում»,- նշել են դեսպանությունից։
Դեսպանատունը նաև մատնանշել է «Վաշինգտոնի կողմից մասնավոր բիզնեսի վրա ճնշումների վնասակարությունը»:
«Ինչպես նախկինում, նման սահմանափակումներից առաջին հերթին կտուժեն օտարերկրյա գործընկերները: Հենց դա տեղի է ունենում Սպիտակ տան ոչ շուկայական նախաձեռնությունների արդյունքում՝ ռուսական արտահանումը համաշխարհային պարենային և էներգետիկ հարթակներից դուրս մղելու համար»,- եզրափակել են դիվանագետները։
Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո Արևմուտքը ուժեղացրեց պատժամիջոցների ճնշումը Մոսկվայի վրա, ինչը հանգեցրեց Եվրոպայում և ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդամթերքի գների բարձրացմանը։ Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունը երկարաժամկետ ռազմավարություն է Արևմուտքի համար, և սահմանափակումները լուրջ հարված են հասցրել ողջ համաշխարհային տնտեսությանը։ Նրա խոսքով, ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների գլխավոր նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։
20:15 04.07.2025
Շվյոնտեկը կամային հաղթանակով դուրս է եկել երրորդ շրջան․ ՈւիմբլդոնԼեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» երրորդ շրջան: Երկրորդ շրջանում աշխարհի չորրորդ ռակետը կամային հաղթանակ է տարել ամերիկուհի Քեթի Մըքնեյլիի դեմ մրցախաղում (5-7, 6-2, 6-1): Շվյոնտեկի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 54-րդ ռակետ, ամերիկուհի Դանիել Քոլինզը: ...
20:07 04.07.2025
Սրբուհի Գալյանը մասնակցել է «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովինԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթով է հանդես եկել Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված՝ «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին, որին մասնակցում էին նաև Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, այս […] ...
19:54 04.07.2025
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսպանիայի ընտրանու հետՀայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը սեպտեմբերին երկու ընկերական հանդիպում կանցկացնի Իսպանիայի հավաքականի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։ Հանդիպումները կկայանան Պամպլոնայում և Տուդելայում՝ սեպտեմբերի 19-ին և 21-ին: Այս հանդիպումներով Հայաստանի հավաքականը կսկսի նախապատրաստությունը ֆուտզալի Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա 2026 թ. հունվարի 20-ից փետրվարի 7-ը: Հիշեցնենք, որ Իսպանիան ֆուտզալի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն է: ...
19:47 04.07.2025
Էլեկտրական կշեռք, մի քանի հարյուր զիպ փականով փաթեթ, մի քանի տասնյակ փաթեթ մարիխուանա․ ձերբակալվածը թմրամիջոց տեղադրող էրՀամայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները մայիսի 18-ին Ազատան գյուղի վարչական տարածքի ռեստորանային համալիրներից մեկի մոտ հայտնաբերել, թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին էին տեղափոխել Երևան քաղաքի բնակիչ 35-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր ընդհանուր 42 գրամից ավելի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթներ: Պարզվել էր, որ տղամարդը վաճառելու նպատակով տելեգրամյան ալիքից […] ...
19:36 04.07.2025
ԲՏԱ նախարարի տեղակալը բելգիական պատվիրակությանն է ներկայացրել Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացին ուղղված գործունեությունը«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում՝ Բելգիայի արտաքին գործերի նախարարության երկկողմ հարաբերությունների գլխավոր տնօրեն Բիրգիտ Սթիվենսի գլխավորած պատվիրակության հետ, որին մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը։ Հյուրերը շրջայց են կատարել կետրոնում, զրուցել աշակերտների […] ...