13:51 01.12.2022
Դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեինսալուի հետ։ Զրուցակիցները կարևորել են փոխադարձ վստահության և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունների զարգացումը: Անդրադարձ է կատարվել նաև Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների զարգացմանը։ Արարատ Միրզոյանը և Ուրմաս Ռեինսալուն քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր։ ՀՀ ԱԳ […]
13:34 01.12.2022
Արդեն տեղեկացրել ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, կովկասյան բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերն Ադրբեջանից կմեկնի Թբիլիսի, այնտեղից էլ՝ Երևան։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիքերին Երևանում։ Դեկտեմբերի 1-4 այցի ընթացքում դեսպան Ռիքերը կհանդիպի պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլոց հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը տևական […]
13:17 01.12.2022
ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ դեկտեմբերի 2-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով:
12:53 01.12.2022
Մի շարք օրենքներում առաջարկվել են փոփոխություններ կատարել, որոնց նպատակը անավարտ շինություններն ավարտին հասցնելու հարցում կարգապահության բարձրացումն է: Որոշումը չի վերաբերելու միայն սահմանամերձ բնակավայրերին: Նախագիծը քննարկվել և հավանության է արժանացել կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ տեսանյութում:
12:45 01.12.2022
Լեհաստանի Լոձ քաղաքում մեկնարկում է ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ հայկական պատվիրակությունը գլխավորող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն:
12:11 01.12.2022
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հայտարարել է, որ այլ երկրներում ԱՄՆ դեսպանները, հատկապես նրանք, ովքեր գտնվում են հակամարտությունների գոտում, պետք է հետամուտ լինեն ճշմարտությանը, որպեսզի իրենք՝ որպես քաղաքականություն իրականացնողներ, կարողանան որոշել՝ ինչ անել այդ ճշմարտության հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մենենդեսը հայտարարել է դեսպանների թեկնածուների հաստատման հարցով լսումների ժամանակ: Մենենդեսը բարձրացրել է […]
12:05 01.12.2022
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է ձմեռային զորակոչի շրջանակում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին։ Ինչխես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից՝ զորակոչիկների ընտրությունն անցկացվելու է N զորամասում՝ հետևյալ ժամանակացույցով. ա) 2023թ․ հունվարի 11-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի […]
11:38 01.12.2022
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից մեկնաբանել են Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի հայտարարությանն այն մասին, որ նոյեմբերի սկզբին սահմանին տեղի է ունեցել հայ-թուրքական տեխնիկական պատվիրակությունների հանդիպում: ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հիշեցրեց, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը այդ հանդիպման վերաբերյալ տեղեկությունը հանրայնացրել էր դեռևս նոյեմբերի սկզբին: Նա նաև տեղեկացրեց, որ հանդիպմանը […]
11:23 01.12.2022
Ատամի խոզանակի բացակայության դեպքում դուք կարող եք մաքուր պահել ձեր ատամները ախտահանիչների օգնությամբ, ասել է ատամնաբույժ Գլեբ Պեկլին։ Lenta.ru-ին տված հարցազրույցում նա նշել է էքստրեմալ պայմաններում ատամների առողջությունը պահպանելու ուղիներ։ Ատամնաբույժը նշել է, որ երբեմն մարդիկ կարող են հայտնվել այնպիսի իրավիճակներում, որոնցում հնարավոր չէ ամբողջությամբ խնամել ատամները և ճիշտ սնվել։ Սակայն այս դեպքում էլ արժե […]
10:28 01.12.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Թվիթերի իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովին Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելուն ուղղված բանաձևի ընդունման համար: մասնավորապես գրել է. «Մենք ողջունում ենք Ֆրանսիայի դիրքորոշումն ընդդեմ Ադրբեջանի քաղաքականության և ագրեսիվ պահվածքի և շնորհակալություն ենք հայտնում Ազգային ժողովին բանաձևի միաձայն ընդունման համար»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԺ նախագահը։ Nous […]
10:13 01.12.2022
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել եմ վարչապետի օգնական։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արագածոտնի նախկին մարզպետ Դավիթ Գևորգյանը: «Շնորհակալ եմ ՀՀ վարչապետին վստահության ու տրված հնարավորության համար։ Ջանք ու եռանդ չխնայելով և բազմապատիկ պատասխանատվությամբ շարունակելու եմ ծառայությունս պետական կառավարման համակարգում՝ հանուն Հայաստանի Հանրապետության ու մեր ժողովրդի», -գրել է նա։
08:58 01.12.2022
Չորեքշաբթի օրը բրիտանական թագավորական արքունիքի անդամը հրաժարական է տվել այն մեկնաբանությունից հետո, որը համարվել է ռասայական: Sky News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ խոսքը բրիտանական գահի ժառանգորդ արքայազն Ուիլյամի կնքամոր՝ 83-ամյա լեդի Սյուզան Հուսիի մասին է։ Այս որոշման պատճառ են դարձել Բուքինգհեմյան պալատում թագուհի Կոնսորթ Կամիլայի կազմակերպած ընդունելության հայտարարությունները՝ կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ պայքարին նվիրված համաժողովին։ […]
23:43 30.11.2022
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ընտանիքը վարձել է ամերիկյան PR ընկերություն՝ հասարակական կարծիք ձևավորելու համար, որ նա արտերկրում բուժման կարիք ունի՝ քաղաքական գործչին բանտից ազատելու համար։ Այս մասին չորեքշաբթի ասել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Միխեիլ Սաակաշվիլիին պատվիրակմամբ՝ Ջուլի Ալասանիան (նրա մայրը) պայմանագիր է կնքել Global Point-ի […]
23:33 30.11.2022
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Հռիփսիմե Գրիգորյանի, Մարիա Կարապետյանի ու Սարգիս Խանդանյանի հետ նոյեմբերի 24-28-ն աշխատանքային այցով եղել են Վարշավայում՝ Լեհաստանի Հանրապետությունում: Այցի շրջանակում Վարշավայում հանդիպումներ են ունեցել Լեհաստանի Հանրապետության Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռադոսլավ Ֆոգելի […]
23:24 30.11.2022
«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներով, ըստ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, առաջարկվում է սահմանել առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի (ընտանեկան բժշկի, թերապեւտի, մանկաբույժի) ընտրության, նրա մոտ բնակչության գրանցման եւ գրանցումից դուրս գալու կարգը, բնակչի կողմից ԱԱՊ բժշկին փոխելու ընթացակարգը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Նշվել է, որ առողջության […]
23:11 30.11.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստ է դիմել ռազմական միջամտության՝ որպես վերջին միջոց, որպեսզի թույլ չտա Թեհրանին միջուկային զենք ձեռք բերել, հայտարարել է Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալլին Foreign Policy-ի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ։ «Նախագահն ասաց, որ որպես վերջին միջոց, ինքը կհամաձայնի ռազմական սցենարին, եթե դա օգնի թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել: […]
22:25 30.11.2022
Լեհաստան ուկրաինացի փախստականների հոսքից հետո ավելացել է մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) հիվանդ մարդկանց թիվը։ Այս մասին հայտնում է լեհական Wirtualna Polish (WP) պորտալը։ փոխանցում է Իզվեստիան: «Հոկտեմբերի վերջի դրությամբ հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակի 1910 նոր դեպք։ Լեհաստանում երբեք նման տագնապալի վիճակագրություն չի եղել»,- փոխանցել է պորտալը վարակաբան Ջոաննա Զայկովսկայի խոսքերը։ Փորձագետի կարծիքով՝ այս աճը […]
22:05 30.11.2022
Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է բանաձև Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու և Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու պահանջի մասին: Թիվ 37 բանաձևը ընդունվել է միաձայն՝ 256 ձայնով: Այդ մասին տեղեկացնում է Ֆրանսիայի Ազգային ժողովի կայքը: Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունն էլ հայտնել է, որ բանաձևը նաև կոչ է անում անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ […]
22:00 30.11.2022
Նիդարլանդների դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսն այսօր մի խումբ հոլանդացի դիվանագետների հետ այցելել է Ջերմուկ: Նրանք տեղում ծանոթացել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին: Ի՞նչ մանրամասներ են հայտնի, և ինչո՞ւմ է դրսևորվում Հոլանդիայի հատուկ ուշադրությունը՝ ադրբեջանական ագրեսիայի նկատմամբ: «Հորիզոնի» տաղավարում թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հոլանդիայի դեսպանը, նրան ուղեկցող անձինք, շրջել են քաղաքով, ծանոթացել են իրավիճակին: Այնտեղ դեռևս […]
21:32 30.11.2022
Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում Թուրքիային՝ Սիրիայի հյուսիսում ցամաքային ռազմագործողության մտադրությունից հետ պահելու համար: Այս մասին փոխացում է Ermenihaber-ը՝ հղում անելով արաբական Al Jazeera-ին: Նշվում էր, որ Անկարան պահանջներ է ներկայացրել գործողությունը հետաձգելու համար։ Դրանց շարքում է նաև Սիրիայի հյուսիսային Մանբիչ, Քոբանի ու Թել Ռըֆաթ շրջաններից քրդական կազմավորումների (SDF-«Սիրիայի ժովովրդական ուժեր») դուրսբերումը: Թիրախ համարվող այս 3 […]
21:22 30.11.2022
Նոյեմբերի 30-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ հարթակներում հայ-չեխական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև պարբերաբար անցկացվող խորհրդակցությունների կապակցությամբ, քաղաքական երկխոսության ակտիվացման առումով կարևորել […]
21:09 30.11.2022
Իրանի հարավում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 15.17-ին (Երևանի ժամանակով 19.17-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իրանի Բենդեր Լենգե քաղաքից 60 կմ հեռավորության վրա և ԱՄԷ-ի Ռաս էլ Խայմա քաղաքից 88 կմ հեռավորության վրա: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Հնարավոր տուժածների […]
21:08 30.11.2022
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 17։18-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին «Volvo» մակնիշի ավտոցիստեռնը (23 տոննա դիզելով բեռնված) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]
21:00 30.11.2022
Թուրքիայում շարունակվում է օտարերկրացիների կողմից անշարժ գույքի ձեռքբերումը, ինչը հարուցել է թուրքերի անհանգստությունն ու զայրույթը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ սոցցանցում ձևավորված մի խումբ «Change.org» կայքում նախաձեռնել է ստորագրահավաք օտարերկրացիներին Անթալիայում անշարժ գույքի վաճառքն արգելող օրենք սահմանելու համար։ Կարճ ժամանակում հավաքվել է 10 հազար ստորագրություն։ Անշարժ գույքի շուկայի ներկայացուցիչները, սակայն, կարծում են, որ սա ճիշտ նախաձեռնություն չէ, քանի […]
19:10 30.11.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ներկա է գտնվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ գործող Հայաստանի ներդրումային խորհրդի հիմնադրման տասնհինգ ամյակի միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև ՎԶԵԲ կովկասյան տարածաշրջանի տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Էկոնոմիկայի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարները, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, այլք։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ փոխվարչապետը […]
18:45 30.11.2022
Ռուսական «Լուկօյլ» նավթամթերք արտադրող ընկերությունը արևմտյան պատժամիջոցների պատճառով դեկտեմբերից կդադարեցնի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով արտահանումը Կասպից ծովի նավթահանքերից, aliq. ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է Reuters-ը: Ըստ Reuters-ի , նավթամթերքի արտահանումը կփոխանցվի Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումի (Caspian Pipeline Consortium (CPC)) համակարգին։ Գործակալության տվյալներով, ընկերության որոշումը կապված է ԵՄ էմբարգոյի հետ, որը եվրոպացի գնորդներին արգելում է դեկտեմբերի 5-ից գնել և տեղափոխել […]
18:38 30.11.2022
Պենտագոնի մամուլի խոսնակ Փեթ Ռայդերը մամուլի ասուլիսում անդրադարձել է Իրաքում ու Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին։ «Մենք շարունակում ենք խորապես անհանգստանալ Հյուսիսային Սիրիայում, Իրաքում և Թուրքիայում սրվող գործողությունների կապակցությամբ:Կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել այս տարածաշրջանում առկա լարվածության պայմաններում։ Հատկապես ցամաքային ներխուժումը լրջորեն կվտանգի այն դժվարին պայքարի ձեռքբերումները, որոնք աշխարհը ձեռք է բերել ԻԼԻՊ-ի դեմ, և կապակայունացնի […]
16:52 30.11.2022
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեկտեմբերի 2-ին կմասնակցի Ազգային ժողովի արտահերթ նիստին, որը նախաձեռնել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ «Այս պահի դրությամբ հստակ առաջարկներ չկան։ Մենք պայմանավորվել ենք, որ այսօրվա ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշակի փոփոխություններ կկատարի և վաղը […]
16:46 30.11.2022
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ սույն թվականի դեկտեմբերի 1-ից երկարամյա ծառայությունից հետո վաստակյալ հանգստի է կոչվում Արգենտինայի և Չիլիի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը։ Արգենտինայի և Չիլիի հայոց թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Առեն վարդապետ Շահենյանը։
16:30 30.11.2022
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ հերթական նիստը: Նիստի օրակարգում էր Հայաստանի Հանրապետության կառավարման ձևի ընտրության հարցը: Խորհրդի անդամ Մասիս Մելքոնյանը ներկայացրել է կառավարման նախագահական ձևին անցնելու անհրաժեշտությունը և հիմնավորումները: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Դավիթ Հակոբյանը ներկայացրել է խորհրդարանական կառավարման ձևը պահպանելու անհրաժեշտությունը և հիմնավորումները: Զեկուցումներից հետո խորհրդի […]