18:24 29.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման մշտադիտարկման խորհրդի անդրանիկ նիստը: Ըստ օրակարգի՝ հաստատվել են խորհրդի աշխատակարգը, հաշվետվության ձևը և մշտադիտարկման ու գնահատման մեթոդաբանական ուղեցույցը: Ապա ներկայացվել են վերոնշյալ ռազմավարությամբ՝ արդարադատության ոլորտի բարեփոխման ու զարգացման ուղղությամբ իրականացված միջոցառումները: Զեկուցվել է դատական համակարգի […]
18:15 29.11.2022
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը 2022 թվականի նոյեմբերի 28-ից 29-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և կառավարման հարցերով եվրոպական կոմիտեի (CDDG) 16-րդ նիստին։ Նիստի ընթացքում քննարկվել և ընդունվել են Ժողովրդական լավ կառավարման սկզբունքների և խորհրդակցական ժողովրդավարության վերաբերյալ փաստաթղթերի մի շարք նախագծեր, հաստատվել է Կոմիտեի 2023 թվականի աշխատանքային պլանը։ ԵԽ անդամ երկրների միջև տեղի […]
17:38 29.11.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Էկվադորի Հանրապետության նորանշանակ դեսպան Խուան Ֆերնանդո Օլգին Ֆլորեսը (նստավայրը՝ Մոսկվա): Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ նախագահ Խաչատուրյանը շեշտել է, որ նորանշանակ դեսպանի դիվանագիտական փորձառությունը միանշանակ ծառայելու է Հայաստանի և Էկվադորի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների առավել սերտացմանը: Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է Հայաստանի և Էկվադորի առևտրատնտեսական կապերին և նշել […]
15:59 29.11.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
15:41 29.11.2022
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի խորհրդարանի պատվիրակությունը նոյեմբերի 29-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունն է ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), […]
14:54 29.11.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպան Սառա Մերի Ուոլշը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ այս նշանակումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանը: «Լիահույս եմ, որ Ձեր արդյունավետ գործունեության շնորհիվ մեծ ներդրում կունենաք երկու երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդման և տարբեր […]
14:27 29.11.2022
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը տելեգրամում գրել է. «2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նախատեսում է 3 հիմնական իրողություն. ▪️Լեռնային Ղարաբաղի գոյություն ▪️Շփման գծի առկայություն ▪️Լաչինի միջանցքի առկայությունը, որը երաշխավորում է ԼՂ-Հայաստան հաղորդակցությունը։ Հետևաբար, Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի տեղանունների օգտագործումն իրավաբանորեն հիմնավորված է»:
14:20 29.11.2022
Նոյեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Չիլիի Հանրապետության նորանշանակ դեսպան Էդուարդո Էսկոբարին (նստավայրը՝ ք. Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ և հույս հայտնել, որ չիլիացի դիվանագետին կհաջողվի ծավալել բեղմնավոր գործունեություն՝ նոր լիցք հաղորդելով ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում […]
13:41 29.11.2022
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտնում է. ««Վերածնվող Հայաստան» կուսակցության մեր գործընկերների հետ ունեցել ենք անկեղծ քննարկում, տեղյակ ենք եղել որոշումից: Արձանագրենք, որ մեր համատեղ քաղաքական նպատակադրման, սկզբունքների մեջ ոչինչ չի փոխվել: Հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների որոշմանը: Վստահ ենք՝ քաղաքական այս պայքարում դեռ շարունակական ու համատեղ անելիքներ շատ կան»,-ասված է խմբակցության տարածած հաղորդագրությունում: SHANTNEWS.am-ն արդեն […]
13:37 29.11.2022
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ կուսակցության խորհրդի 2022 թվականին նոյեմբերի 28-ին կայացրած որոշմամբ՝ կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում։ «Կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, օրենքով սահմանված կարգով դիմում են ներկայացրել` իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ: «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Զեմֆիրա Միրզոևան, ով […]
13:23 29.11.2022
Գերմանական Junge Freiheit թերթը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի, երկրի վրա Ադրբեջանի հարձակման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով՝ մեջբերելով Եվրոպական խորհրդարանի պատգամավորների խոսքերն այն մասին, որ ԵՄ հանձնաժողովի՝ Ադրբեջանի հետ գազային համաձայնագիրը մեծ սխալ է, այն ոչնչացրել է Հայաստանում մինչ այդ առկա մեծ վստահությունն իրենց հանդեպ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոդվածագիր Հինրիկ Ռոհբոմը հիշեցրել է, որ այս տարվա […]
12:57 29.11.2022
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 11:03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Քանաքեռավան գյուղի Երևանյան խճուղու թիվ 1 հասցեի մոտակայքում «ZIL-130» մակնիշի […]
12:37 29.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմին՝ պաշտոնում նշանակման առիթով: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Մալայզիայի վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ։ Հայաստանի Հանրապետության և Մալայզիայի միջև հարաբերություններն ավանդաբար եղել են բարեկամական և ձևավորվել փոխըմբռնման, հարգանքի և փոխշահավետ համագործակցության միջավայրում։ Հայտնում եմ Ձեզ հետ աշխատելու իմ պատրաստակամությունը՝ մեր երկու […]
12:33 29.11.2022
Ադրբեջանը Պրահայում համաձայնել է շարունակել հանդիպումները քառակողմ ձևաչափով։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: «Ադրբեջանը Պրահայում համաձայնել է շարունակել հանդիպումները քառակողմ ձևաչափովՏրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պետք է լինեն նույնը։ Այդ պատճառով մենք հույս ունենք, որ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի […]
11:45 29.11.2022
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ: Մասնավորապես, Պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազը, մասնակցելով N վարչական գործով դատական նիստին, պարտավորված լինելով բարձր պահել դատախազության հեղինակությունը, դատավարության մասնակից փաստաբանի նկատմամբ ցուցաբերել է անհարգալից և ոչ բարեկիրթ վերաբերմունք: ՀՀ գլխավոր […]
10:50 29.11.2022
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի զինված ուժերի ահաբեկչական գործողություններն՝ ուղղված Արցախի խաղաղ բնակչության, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց դեմ, համակարգված ու հետևողական բնույթ են կրում: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ հավելելով, որ պատահականություն չէ, որ հենց գյուղատնտեսական տարբեր աշխատանքների, բերքահավաքի ժամանակահատվածում […]
10:42 29.11.2022
ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողների մշակած և ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ N զորամասի կոչումով մայոր սպան 2021 թվականի հուլիսին հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, հավաքագրվել նրանց կողմից, նրանց հետ համագործակցության վերաբերյալ համաձայնագիր ստորագրել։ Այնուհետև, ծառայության նշանակվելով ՀՀ ՊՆ մեկ այլ զորամասում՝ որպես զորամասի […]
10:19 29.11.2022
Նոյեմբերի 28-ին Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Մայրցամաքային Եվրոպայի և Թուրքիայի հարցերով խորհրդական Իզաբել Դյումոնի, Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի վարչության տնօրեն Ֆրեդերիկ Մոնդոլոնիի, Ֆրանսիայի Պաշտպանության նախարարության Միջազգային հարաբերությունների և ռազմավարական պլանավորման վարչության պետի տեղակալ փոխադմիրալ Քրիստոֆ Լուկայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի […]
10:10 29.11.2022
Թուրքիան «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDS) քրդական դաշինքից պահանջել է դուրս բերել իր կազմավորումները Թել Ռիֆաթից, Մանբիջից և Այն ալ Արաբից (Քոբանի), որոնք գտնվում են Հալեպի նահանգում։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով թուրք պաշտոնյաներին։ Անկարան պահանջել է դուրս բերել Սիրիայի դեմոկրատական ուժերը Մանբիջից, Այն ալ Արաբից և Թել Ռիֆաթից։ Ըստ Al […]
09:58 29.11.2022
Դեմոկրատ կոնգրեսական Դոնալդ Մակիչինը (Վիրջինիա նահանգից) մահացել է 61 տարեկան հասակում երկրի միջանկյալ ընտրություններում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում վերընտրվելուց ընդամենը շաբաթներ անց: Այս մասին երկուշաբթի հայտնել է նրա մամուլի ծառայությունը։ «Մենք բոլորս տխուր ենք մեր վերադասի և ընկերոջ՝ կոնգրեսական Դոնալդ Մակչինի մահվան փաստից»,- ասված է գրավոր հայտարարության մեջ։ «Մինչև նոր ներկայացուցչի ընտրությունը (շրջաններ Կոնգրեսի ստորին պալատում,- […]
09:43 29.11.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 1-ին Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Ուկրաինայի էներգետիկ անվտանգության ապահովման հարցը։ Այս մասին երկուշաբթի՝ նոյեմբերի 28-ին, հայտարարել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան։ «Միացյալ Նահանգները զգալի ջանքեր է գործադրում կառավարության ողջ տարածքում՝ բավարարելու Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի կարիքները», – մեջբերում է ՏԱՍՍ-ը նրա խոսքերը։ Բացի դրանից, նա […]
23:26 28.11.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը հաստատել է Անկարայի վճռականությունը՝ հակազդելու Անկարայի կողմից ճանաչված ահաբեկչական Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK), որի ուժերը տեղակայված են հարևան Իրաքում և Սիրիայում: Ելույթ ունենալով կառավարության նիստից հետո՝ նա նաև ասել է, որ Թուրքիան մտադիր չէ թույլտվություն խնդրել՝ իր հողերը ահաբեկչական հարձակումներից պաշտպանելու համար։ «Թուրքիան ոչ մեկից թույլտվություն չի խնդրի […]
23:15 28.11.2022
Փետրվարի 24-ից ի վեր Դոնբասում սպանվել է շուրջ 3900 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 5300-ը, ասվում է ՄԱԿ ՓԳՀ-ի թարմացված զեկույցում։ «Դոնեցկի և Լուգանսկի մարզերում՝ 9352 զոհ (3962 սպանված և 5390 վիրավոր)»,- ասվում է կազմակերպության կայքում տեղադրված փաստաթղթում։ Ռուսաստանը փետրվարի 24-ին ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում։ Նախագահ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, ովքեր ութ […]
22:00 28.11.2022
Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատը ևս որոշել է անդրադառնալ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային: Ֆրանսիայի Ազգային ժողովը քննարկել է այդ հարցը իր այսօրվա նիստում: Ի՞նչ մանրամասներ են հայտնի, և կա՞ կոնկրետ բանաձևի նախագիծ: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Քննարկումները Երևանի ժամանակով ժամը 19:00-ին են սկսվել, մինչև այս պահը ես տեղեկություն չունեմ արդյունքների մասին: […]
20:45 28.11.2022
2022 թվականի 10 ամսում Վրաստանից արտերկիր է արտահանվել 661 մլն դոլարի (64 հազար հատ) ավտոմեքենա, փոխանցում է Aliq.ge-ն՝ վկայակոչելով Business Press News-ին: Այս ցուցանիշը 77 տոկոսով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 2021 թվականի 10 ամսում արտասահմանում վաճառվել է 373 մլն դոլարի (51 հազար հատ) ավտոմեքենա։ 2022 թվականին ամենաշատ մեքենաներն արտահանվել են հետևյալ երկրներ. […]
20:35 28.11.2022
Ադրբեջանի նախագահն օրերս Բաքվում ընթացող միջազգային համաժողովին հայտարարեց, որ դեկտեմբերի 7-ին Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը չի կայանա ձևաչափի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշման պատճառով՝ շեշտելով, թե «Փաշինյանը համաձայն է հանդիպել միայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ», ինչին Ադրբեջանը դեմ է արտահայտվել: Ո՞րն է Ալիևի նման դիրքորոշման իրական պատճառը: Այս և այլ հարցերի շուրջ հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը […]
19:58 28.11.2022
Դուք Հայաստանում եք մեզ համար շատ դժվար ժամանակաշրջանում: Հայաստանը կանգնած է տարածաշրջանային մարտահրավերների առջեւ՝ ողջունելով Հունաստանի խորհրդարանի պատգամավորներին՝ ասել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ Պերիկլիս Մանտասի, Անաստասիոս Բարձոկասի, Կոնստանտինոս Զախարիադիսի հետ հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին, որին մասնակցել են Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Սոնա Ղազարյանը […]
19:34 28.11.2022
Եգիպտոսում օրերս անցկացվել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի՝ կողմերի 27-րդ համաժողովը: Հայաստանը նույնպես մասնակցել է: Պատվիրակության անդամները ասուլիսի միջոցով ամփոփել են մասնակցության արդյունքները: Մանրամասները՝ տեսանյութում:
19:17 28.11.2022
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածի ընդլայնման նախագծում Ադրբեջանի ներդրումները կգերազանցեն 100 մլն դոլարը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովում: Հաղորդում է Aliq Media-ն։ Ալիևը նշել է, որ ադրբեջանական կողմը սկսում է ներդրումներ կատարել այս երկաթուղու վրացական հատվածի ընդլայնման համար՝ երկրի տարածքով բեռնափոխադրումների ծավալների ավելացման ֆոնին։ […]
18:46 28.11.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել եգիպտական «AlQahera News» լրատվական ալիքին: AlQahera News – Ինչպե՞ս կգնահատեք Շարմ Էլ Շեյխում ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովը: – ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովներն արդեն ավանդաբար դարձել են բնակլիմայական փոփոխությունների վերաբերյալ գլոբալ հիմնախնդիրների բարձրաձայնման և դրանց հակազդեցության մեխանիզմներ գտնելու ճանապարհին կարևոր միջոցառումներ: Շարմ […]