18:38 30.11.2022
Պենտագոնի մամուլի խոսնակ Փեթ Ռայդերը մամուլի ասուլիսում անդրադարձել է Իրաքում ու Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին։
«Մենք շարունակում ենք խորապես անհանգստանալ Հյուսիսային Սիրիայում, Իրաքում և Թուրքիայում սրվող գործողությունների կապակցությամբ:Կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել այս տարածաշրջանում առկա լարվածության պայմաններում։ Հատկապես ցամաքային ներխուժումը լրջորեն կվտանգի այն դժվարին պայքարի ձեռքբերումները, որոնք աշխարհը ձեռք է բերել ԻԼԻՊ-ի դեմ, և կապակայունացնի տարածաշրջանը»,-ասել է Ռայդերը։
Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ ԱՄՆ-ն ընդունում է Թուրքիայի անվտանգության մտահոգությունները և հավելել, որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել Սիրիայի դեմոկրատական ուժերին ԻՊ-ն դեմ պայքարում։
Խոսելով Սիրիայում Թուրքիայի ցամաքային հնարավոր գործողության մասին՝ Պենտագոնի խոսնակն ասել է, որ ԱՄՆ-ն անհանգստացած է այդ կապակցությամբ։
«Մենք շարունակում ենք անհանգստացած լինել Սիրիայում Թուրքիայի հնարավոր ցամաքային գործողությամբ և կրկին զսպվածության կոչ ենք անում։ Մեր թուրք դաշնակիցների հետ մենք կանոնավոր կապ ենք պահպանում թե՛ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության, թե՛ օպերատիվ մակարդակով։ Եվ ես կարող եմ ձեզ ասել, որ քարտուղար Օսթինը մոտ ապագայում կխոսի իր գործընկերոջ հետ»,- հավելել է Փեթ Ռայդերը։
Նա նաև նշել է, որ Թուրքիայի օդային հարվածների պատճառով զգալիորեն կրճատվել է ԱՄՆ-ի ու Սիրիայի դեմոկրատական ուժերի համատեղ պարեկապահակային ծառայությունների քանակը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ «Մագիլ-սուր» անվամբ ռազմական գործողություններ են սկսելու Հյուսիսային Իրաքում ու Սիրիայում քուրդ զինյալների դեմ: Ստամբուլում տեղի ունեցած ուժեղ պայթյունից հետո Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, որ տեղի ունեցածի ետևում կանգնած են «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) և Սիրիայի քրդական ուժերը, որոնց Անկարան համարում է ահաբեկչական
19:05 17.05.2025
Արաբական լիգայի գագաթնաժողովը դատապարտել է Իսրայելի հարձակումները Սիրիայի վրաԱրաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամ երկրները դատապարտել են Իսրայելի հարձակումները Սիրիայի տարածքի վրա։ Այս մասին ասվում է Բաղդադում ընթացող գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ, որից հատվածներ մեջբերում է Al Hadath հեռուստաալիքը։ «Արաբական լիգայի երկրները դատապարտում են Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի վրա շարունակվող հարձակումները»,- ասվում է տեքստում։ Գագաթնաժողովի մասնակիցները վերահաստատել են իրենց «աջակցությունը սիրիական տարածքի միասնությանը» և […] ...
18:53 17.05.2025
Արաբական երկրների լիգայի երկրները կոչ են արել դադարեցնել կրակը ԳազայումԲաղդադում 34-րդ գագաթնաժողովից հետո Արաբական երկրների լիգայի ղեկավարները կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում և վերսկսել այնտեղ մարդասիրական օգնության առաքումը: Փաստաթղթից հատվածներ է տարածել իրաքյան INA լրատվական գործակալությունը։ «Մենք վճռականորեն մերժում ենք պաղեստինցիներին բռնի տեղահանելու փորձերը և կարծում ենք, որ մարդասիրական օգնությունը պետք է շտապ հասցնել Գազա: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը […] ...
18:42 17.05.2025
Իրանը ոչ մի սպառնալիքից չի վախենում․ ՓեզեշքիանԹեհրանը պատերազմի չի ձգտում, նա կշարունակի բանակցությունները ԱՄՆ-ի հետ միջուկային հարցի շուրջ և չի վախենում այն սպառնալիքներից, որոնք ամերիկացի նախագահը փոխարինում է խաղաղության հրավերներով, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ում խոսքերը մեջբերում է Mehr գործակալությունը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պետք է արագ գործի միջուկային նոր համաձայնագրի հասնելու համար՝ […] ...
18:30 17.05.2025
Գևորգ Պապոյանը այցելել է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 17-ին այցելել է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր՝ օրերս տեղացած կարկուտի հետևանքով կրած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Նախարարը գտնվել է Թալին համայնքի Արագածավան ու Արտենի և Աշտարակ համայնքի Աղձք և Օհանավան բնակավայրերում, ծանոթացել վնասի ծավալներին, քննարկել այգեգործների հետ նրանց հուզող խնդիրները։ Գևորգ Պապոյանին ուղեկցել […] ...
18:22 17.05.2025
Իսրայելական բանակը Գազայի հյուսիսում պայթեցրել են ՀԱՄԱՍ-ին պատկանող թունելըԻսրայելի պաշտպանության բանակի զինվորները Գազայի հատվածի հյուսիսում պայթեցրել են 2 կմ երկարությամբ թունելը, որը պատկանում է արմատական ՀԱՄԱՍ շարժմանը։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ գործողության ընթացքում տարածքում տասնյակ զինված արմատականներ են ոչնչացվել։ «Գազայի հատվածի հյուսիսում գործողության ընթացքում զորքերը ոչնչացրել են տասնյակ ահաբեկիչների, ոչնչացրել են ահաբեկչական ստորգետնյա ռազմավարական թունելը՝ մոտ երկու կիլոմետր […] ...
18:10 17.05.2025
Լիբանանի վարչապետը Իսրայելին կոչ է արել դադարեցնել հարձակումներըԼիբանանն աշխատում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձեւի իրականացման ուղղությամբ, որն անհրաժեշտ է իր ինքնիշխանությունը վերականգնելու եւ Իսրայելի հետ սահմանին անվտանգությունն ամրապնդելու համար։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Նաուաֆ Սալամը՝ ելույթ ունենալով Բաղդադում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 34-րդ գագաթնաժողովի բացմանը, որը հեռարձակվում է իրաքյան «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքով։ «Մեր երկիրը շարունակում է տուժել իսրայելական օկուպացիայից և […] ...