22:05 30.11.2022
Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է բանաձև Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու և Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու պահանջի մասին: Թիվ 37 բանաձևը ընդունվել է միաձայն՝ 256 ձայնով: Այդ մասին տեղեկացնում է Ֆրանսիայի Ազգային ժողովի կայքը:
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունն էլ հայտնել է, որ բանաձևը նաև կոչ է անում անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և վերադարձնել հայրենիք, առաջարկում կառավարությանը դիտարկել անհատական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների և օկուպացիայի շարունակման պարագայում:
Բանաձևում կոչ է արվում կառավարությանը նաև շարունակել միջնորդական ջանքերի գործադրումը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության խնդրի լուծման նպատակով՝ համաձայն ԱԺ 2020 թվականի թիվ 502 բանաձևի դրույթների, որով առաջարկվում է կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Բանաձևի մեկ այլ հատվածում նաև կառավարությանը կոչ է արվում դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման հնարավորությունը, իսկ միջազգային կազմակերպություններին հորդորում ձեռնարկել բոլոր միջոցները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ։
Բանաձևը ներկայացվել է Ազգային ժողովի մեծամասնության՝ իշխանական «Վերածնունդ» խմբակցության անունից։
Հիշեցնենք, որ մինչ այս՝ նոյեմբերի 15-ին, Ֆրանսիայի Սենատն էր քննարկել և գրեթե միաձայն ձայների՝ 295 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ ընդունել բանաձև, որով կոչ է անում կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։
20:33 05.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 27-իՏեխաս նահանգի Քեր շրջանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 27-ի, այդ թվում՝ ինը երեխաների, հայտնել է տեղական ոստիկանությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր 24 զոհի մասին։ «Մենք մինչ օրս տարհանել ենք ավելի քան 850 անվնաս մարդու, ութ վիրավորի և դուրս ենք բերել 27 մահացածի մարմին․ նրանցից ինը երեխաներ են», – ասել է տեղի ոստիկանության […] ...
20:22 05.07.2025
Բրազիլիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ BRICS-ը աջակցում է ՄԱԿ-ինԲՐԻԿՍ-ը աջակցում է ՄԱԿ-ին՝ որպես գլոբալ կառավարման և միջազգային հարաբերություններում բազմակողմանիության կենտրոնական մեխանիզմ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և մտավոր սեփականության դեպարտամենտի տնօրեն Էուջենիո Վարգաս Գարսիան։ «Մեր դիրքորոշումը, որը արտացոլում է BRICS-ի անդամների միջև քննարկման ընթացքը, այն է, որ մեզ անհրաժեշտ է ՄԱԿ-ը՝ առաջ շարժվելու համար», – ասել է […] ...
20:11 05.07.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Վարդանանց փ. 5ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 10:00-16:00 Շահումյան 9-րդ փող․ 1, 3 շենքեր, Սեբաստիա փ․ 70, 80, 82, 86, 141, 147/1, 147/2, 147/3, […] ...
19:55 05.07.2025
The Hill. Հանրապետականները վախենում են, որ Մասկը կթուլացնի իրենց դիրքերը Կոնգրեսի ընտրություններումԱՄՆ-ում իշխող Հանրապետական կուսակցության անդամները մտավախություն ունեն, որ Իլոն Մասկը կարող է թուլացնել իրենց դիրքերը 2026 թվականի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում, հաղորդում է The Hill թերթը։ Վերջին շաբաթներին Մասկը խիստ քննադատաբար է մոտեցել հանրապետականներին, որոնք աջակցել են պետական պարտքը 5 տրիլիոն դոլարով բարձրացնելու մասին օրինագծին։ ԱՄՆ պետական պարտքն այժմ գերազանցում է 36 տրիլիոն դոլարը։ Նա հայտարարել […] ...
19:44 05.07.2025
Երկու ամերիկացի վիրավորվել է Գազայի հատվածում մարդասիրական օգնության բաշխման կետի հարձակման հետևանքովԻսրայելի իշխանությունների կողմից ԱՄՆ մասնակցությամբ ստեղծված Գազայի մարդասիրական հիմնադրամի (GHF) երկու ամերիկացի աշխատակիցներ վիրավորվել են Ռաֆահում՝ պաղեստինյան հարավային անկլավում, մարդասիրական օգնության բաշխման կետում արմատականների կողմից նետված նռնակի պայթյունի հետևանքով, հայտնում է Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) մամուլի ծառայությունը։ «Ահաբեկիչները երկու նռնակ նետեցին Ռաֆահում գտնվող մարդասիրական օգնության բաշխման կետի վրա, մինչ խաղաղ բնակիչները դեռ այնտեղ էին։ Նռնակներից […] ...