10:17 26.11.2022
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին: Ինչպես տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը, ելույթ ունենալով նիստի ընթացքում՝ հայաստանյան պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանն ասել է. «Հարգելի՛ գործընկերներ, Անվտանգության եւ տնտեսության միջեւ կապն այս տարի նոր կարեւորություն է ձեռք բերել ամբողջ աշխարհի եւ այս խորհրդարանական վեհաժողովի համար: Ես ցանկանում եմ խոսել Հարավային Կովկասի մասին: […]
10:08 26.11.2022
Ուկրաինական պատվիրակությունը բոյկոտելու է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը (ԽՎ) այնքան ժամանակ, քանի դեռ չի որոշել բացառել Ռուսաստանին, գրում է UNIAN լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ուկրաինական պատվիրակության անդամ Եվգենյա Կրավչուկին։ Կրավչուկը նաև ասել է, որ ուրբաթ օրը ԵԱՀԿ ԽՎ մշտական հանձնաժողովը չի փոխել իր կանոնները՝ բացառելու ռուսական պատվիրակությանը։ «Այսօրվանից մենք՝ ուկրաինական պատվիրակությունը, բոյկոտում ենք աշխատանքը ԵԱՀԿ ԽՎ-ում, քանի […]
09:05 26.11.2022
Ղազախստանի արտահերթ նախագահական ընտրություններում հաղթած Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հավատարմության երդում է տվել հանրապետության ժողովրդին և ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ «Ես հանդիսավոր կերպով երդվում եմ հավատարմորեն ծառայել Ղազախստանի ժողովրդին, խստորեն հետևել Ղազախստանի սահմանադրությանը և օրենքներին, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, բարեխղճորեն կատարել Ղազախստանի Հանրապետության նախագահի՝ ինձ վստահված բարձր պարտականությունները», -շաբաթ օրը երդմնակալության […]
08:52 26.11.2022
Ինչո՞ւ է մեզ համար կարևոր Մակրոնի ներկայությունը. Ալիևը մեղադրում է Մակրոնին կողմնակալ լինելու մեջ: Որքանո՞վ է դա հիմնավոր: Թեմայի շուրջ Արտյոմ Երկանյանը «Հորիզոնի» տաղավարում վերլուծություն է ներկայացրել. «Ըստ էության, Ալիևը կրկին իրեն կեղծավորություն է թույլ տալիս՝ հայտարարելով թե իր համար անսպասելի էր Մակրոնի՝ բանակցություններին մասնակցելու այդ գաղափարը: Նա ասել է, թե իբր այդ մասին իմացել […]
08:08 26.11.2022
Ռուսաստանը չի ճանաչի Ուկրաինան որպես ահաբեկչական երկիր, ինչպես Արևմուտքում միջազգային իրավունքը խախտողները. այս մասին նոյեմբերի 25-ին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը։ Ինչպես նշել է դիվանագետը, եթե Ուկրաինան ճանաչվի որպես «ահաբեկչական երկիր», ապա Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամ պետությունների վարքագծի գնահատականը կլինի «կեղծ սիմետրիկ և իրավաբանորեն թերի», ինչը կնշանակի, որ Ռուսաստանի Դաշնությունը ղեկավարվում է իր […]
22:30 25.11.2022
ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սարգիս Խանդանյանը ևս հանդես է եկել ելույթով: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նա մասնավորապես, ասել է. «Պարո՛ն նախագահ, 2022 թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի սանձազերծած չարդարացված եւ չհրահրված ռազմական ագրեսիան հանգեցրել է Հայաստանի արևելյան սահմանի մերձակայքում բնակվող խաղաղ բնակչության համար լուրջ մարդասիրական հետեւանքների՝ 36 […]
22:22 25.11.2022
ՀԱՊԿ գագաթաժողովն այս շաբաթ գերակայում էր լրահոսում: Դրան էլ հետևեցին նոր իրադարձություններ՝ մասնավորապես դեկտեմբերի 7-ին Բրյուսելում հնարավոր հանդիպման մասին: Այս ամենի համատեքստն ու հնարավոր զարգացումները հեռուստահաղորդավար Քրիստինե Ալագուլյանը «Հորիզոնի» տաղավարում քննարկել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ: Ղևոնդյանը նախ խոսել է այսօրվա իրադարձությունից՝ Ալիևի հայտարարությունից, թե դեկտեմբերի 7 -ին նախատեսված հանդիպումը չի […]
22:09 25.11.2022
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ելույթ է ունեցել աշնանային նստաշրջանում: Ինչպես հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը, իր խոսքում նա մասնավորապես ասել է. «Հարգելի՛ գործընկերներ, Մտադրություն չունենալով խաթարելու այն ծանր հետեւանքները, որոնք ուկրաինական պատերազմն ունեցավ ԵԱՀԿ տարածաշրջանի վրա՝ ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այս կազմակերպության մեկ այլ ոլորտի […]
22:01 25.11.2022
ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը նոյեմբերի 25-ին հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ Հարավային Կովկասի հարցերի պատասխանատու Նիկոլա Կարգեսի հետ, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը: Քննարկվել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող դատաիրավական, հակակոռուպցիոն, ընտրական օրենսդրությանն առնչվող բարեփոխումները: Վլադիմիր Վարդանյանը` որպես հանձնաժողովի նախագահ, տեղեկատվություն է ներկայացրել այդ բարեփոխումների ընթացքի եւ առանձնահատկությունների […]
21:36 25.11.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անվտանգության խորհրդի նիստում առաջարկել է քննարկել Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքները և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպմանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքէջը: «Բոլորովին վերջերս, ինչպես գիտեք, ես Հայաստանում էի, որտեղ անցկացվում էր ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Այնտեղ բազմակողմ ձևաչափում, իսկ հետո Հայաստանի ղեկավարության հետ հանդիպմանը եղան նաև կոլեկտիվ […]
21:22 25.11.2022
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իր առաքելությունն իրականացնել Լեռնային Ղարաբաղում: Նոյեմբերի 25-ին խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության նույն օրվա հաղորդագրությունում: «30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»,- նշվում է հաղորդագրությունում: Ըստ աղբյուրի՝ պարեկություն […]
20:44 25.11.2022
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևը դեմ չէ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններին։ «Ուկրաինան դեմ չէ բանակցություններին: Վլադիմիր Զելենսկին G20-ի գագաթնաժողովում խոսել է «համաշխարհային խաղաղության» մասին և դրան հասնելու կամք դրսևորելու մասին հայտնել», – ասել է նախարարը՝ պատասխանելով ֆրանսիական Parisien թերթի այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի հետ բանակցությունները Կիևի և Փարիզի հեռախոսազրույցների […]
20:35 25.11.2022
Ինչպես հայտնում է «Reuters» լրատվական գործակալությունը, Կատարը Թուրքիայի համար կարող է նոր ֆինանսական աղբյուր դառնալ։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Գործակալությունը հիմնվում է երկու թուրք պաշտոնյաների հայտնած տեղեկության վրա, ըստ որի՝ նախատեսվում է Թուրքիային փոխանցել 8-10 միլիարդ դոլար, որի մի մասը՝ մոտ 2-3 միլիարդը, մինչև տարեվերջ։
20:16 25.11.2022
Թուրքիան, ձգձգելով Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ փաստաթղթերի վավերացումը, վտանգում է տարածաշրջանի անվտանգությունը։ Այս մասին ուրբաթ օրը Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։ «Թուրքիայի մեր լավ ընկերների հետ մենք խոսում ենք այն մասին, որ հետաձգումն ուղղակիորեն ազդում է մեր անվտանգության վրա, ուստի մենք շատ կցանկանայինք, որ հարցը լուծվեր»,- […]
19:45 25.11.2022
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Լոնդոնը 3 մլն ֆունտ ստերլինգ կհատկացնի Ուկրաինայում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները վերականգնելու համար, ինչպես նաև 5 մլն ֆունտ ստեռլինգ՝ ուկրաինական հացահատիկը աղքատ երկրներ առաքելու համար։ Սակայն, ինչպես գրում է Վլադիմիր Զելենսկին սոցիալական […]
16:51 25.11.2022
Շվեյցարիայի կառավարությունը նոյեմբերի 23-ին հաստատել է Հայաստանին, որպես օգնություն, 960.000 շվեյցարական ֆրանկի հատկացումը, որպեսզի աջակցի նրա սահմանամերձ համայնքներին՝ մեղմելու վերջին ռազմական բախումների ազդեցությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՄԱԿ-ի գլոբալ հաղորդակցության վարչությունից, մանրամասնելով, որ «Հայաստանի սահմանամերձ համայնքների տոկունություն և տնտեսական վերականգնում – REBCA» ծրագրի շրջանակում, որպես իրականացնող կողմ, համագործակցելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) […]
16:39 25.11.2022
Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Արարատ Միրզոյանը և Միխայել Զիբերթը մտքեր են փոխանակել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ: ՀՀ ԱԳ նախարարը […]
16:38 25.11.2022
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին նախագծի լրամշակման աշխատանքներն ընթանում են Ռուսաստանի Դաշնության ակտիվ ներգրավվածությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի արդյունքներին: ՌԴ դեսպանն ընդհանուր առմամբ դրական գնահատական […]
16:17 25.11.2022
Նոյեմբերի 25-ին, ժամը 05։40-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 36 փրկարար ծառայող, N զորամասի 15 զինծառայող, «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 10 աշխատակից և ներգրավվել է 1 ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:53-ին: Դեպքի վայրում է գտնվում ՓԾ […]
15:20 25.11.2022
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը չի կայանա, քանի որ հայկական կողմը հանդիպմանը համաձայն է պայմանով, որ դրան մասնակցի նաև Ֆրանսիայի նախագահը: Ադրբեջանի նախագահի հայտարարության, ինչպես նաև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի՝ Ադրբեջանին ներկայացված առաջարկների մասին «Արմենպրես»-ի հարցերին է […]
15:11 25.11.2022
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Ռ. Ս.-ն, զբաղեցնելով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնականի պաշտոնը, խարդախությամբ պաշտոնեական դիրքն օգտագործելով դատապարտյալից գումար է հափշտակել: Մասնավորապես` պարզվել է, որ Ռ. Ս.-ն ծանոթություն է հաստատել Դիլիջան քաղաքի բնակիչ Ս. Հ.-ի հետ, որը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի […]
15:07 25.11.2022
2022 թվականի նոյեմբերի 22-ին Քիշնևում (Մոլդովայի Հանրապետություն) կայացած «Ընտրական բարեփոխումները՝ մասնակցային ժողովրդավարության ամրապնդման հենասյուն» միջազգային համաժողովին հրավիրված էր նաև ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը։ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն իր ելույթում ներկայացրել է հայաստանյան ընտրություններում կիրառված ընտրական տեխնոլոգիաների փորձը։ Համաժողովը մեկ հարկի ներքո էր միավորել ավելի քան 20 երկրների՝ ընտրական գործընթացներում ներգրավված անձանց։
14:38 25.11.2022
Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը, Լիտվայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում, նոյեմբերի 24-ին հանդիպել է Լիտվայի գլխավոր դատախազ Նիդա Գրունսկիենեին և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազությունից։ Հանդիպմանը մասնակցել է նաև Լիտվայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Իգիթյանը: Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալն ու Լիտվայի գլխավոր դատախազը քննարկել […]
14:31 25.11.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ներկա է գտնվել «Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը: «Հաշվարկային կենտրոնն» իրականացնում է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի կառավարման և շահագործման և էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման գործառույթներ՝ մատուցելով կենտրոնացված միջնորդային ծառայություն։ Այն հանդիսանում է Հայաստանի էներգետիկ համակարգի կարևորագույն ընկերություններից մեկը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է կենտրոնի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ և […]
14:10 25.11.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 25-ին հյուրընկալվել է Դավթաշեն վարչական շրջանի Հենրիկ Խաչատրյանի անվան 199 դպրոցի աշակերտներին եւ ուսուցչական կազմին: Դպրոցի տնօրեն Վիոլետա Բեջանյանի եւ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանի ուղեկցությամբ Ալեն Սիմոնյանը շրջայց է իրականացրել դպրոցում, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ 612 աշակերտ ունեցող դպրոցի անբարեկարգ վիճակի մասին ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացել […]
13:13 25.11.2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ալիևը: «Բրյուսելում հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Բայց երեկ Հիքմեթ Հաջիևը ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապվել են Շառլ Միշելի գրասենյակից և հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը […]
12:07 25.11.2022
Արամ Վարդևանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: «Այսօր ներկայացնելու եմ պատգամավորի մանդատից հրաժարվելու իմ դիմումը: Այս մասին պարզ ու անկեղծ քննարկում եմ ունեցել գործընկերներիս հետ: Սա իմ անձնական որոշումն է՝ հարգելով, իհարկե, գործընկերներիս քայլերն ու գործողությունները։ Ուժերիս ներածին չափ աջակցելու եմ պատգամավոր ընկերներիս և մեր գործընկերներին»,- գրել […]
11:52 25.11.2022
Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը կանգնած է Արցախի Հանրապետության ժողովրդի կողքին, որը հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում հայտնել է ինքնորոշման իր կամքը: Այս մասին Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը հայտարարություն է տարածել՝ «Ցեղասպանության միջոցով «խաղաղություն» կամ «բարեկեցություն» գոյություն չունի» խորագրով, փոխանցում է «Արմենպրես»-ը: «Լեմկինի ինստիտուտն իր համերաշխությունն է հայտնում Արցախի Հանրապետության ժողովրդին, որը բարձրաձայնել է ինքնորոշման իր կամքի մասին: […]
11:47 25.11.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ վետո է կիրառելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի, ինչպես նաև Բրիտանիայի կամ Թուրքիայի ցանկացած այլ ներկայացուցչի նշանակման նկատմամբ։ Փարիզի և Լոնդոնի միջև ծագող հակասության մասին հայտնում է Daily Express պարբերականը, փոխանցում է Առաջին ալիքը: Բրիտանացի օրենսդիրները հույս են հայտնել, որ նոր վարչապետ Ռիշի […]
08:43 25.11.2022
Կիևի ռեժիմի համար ձմռան նախաշեմին ողբերգական իրավիճակ է ստեղծվում. Նման կարծիք է հայտնել իսպանացի սյունակագիր Ֆաբրիցիո Կազարին Rebelión-ի համար հոդվածում։ Նյութի հեղինակը նշում է, որ Ուկրաինայի իշխանությունները հայտարարում են հաղթանակների մասին, սակայն երկրի կեսն արդեն լցված է ձյունով, չկա էլեկտրականություն, ջրամատակարարման ընդհատումներ են։ Սակայն, ըստ Ղազարիի, իրական ողբերգությունը դեռ չի հասել. ձմռան հիմնական ուժերը հարվածելու […]