23:14 24.11.2022
Նիկոլ Փաշինյանը երեկ հրաժարվեց ստորագրել ՀԱՊԿ հռչակագիրը և Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների նախագիծը։ Հայաստանը հույս ունի, որ լրամշակումից հետո դրանք կստորագրվեն։ Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ տեղի է ունեցել դրական քննարկում: Այս և այլ հարցերի շուրջ հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է ՀՀ ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ: «Վարչապետը հայտարարեց, որ […]
22:42 24.11.2022
Կստեղծվի Ներքին գործերի նախարարություն, հունվարին պարեկային ծառայությունը կգործարկվի ևս 4 մարզում, կբարելավվեն 100-ից ավելի դպրոցների և մանկապարտեզների շենքային պայմանները և գույքային հագեցվածությունը, Զարգացման ֆրանսիական գործակալությունն էլ ՀՀ Կառավարությանը կտրամադրի 100 մլն եվրո վարկ: Նախագծերը քննարկվել և դրանց վերաբերյալ որոշումներ են կայացվել Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
21:47 24.11.2022
ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է Արցախի քաղաքական համակարգին: Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Կարևորելով թափանցիկության սկզբունքը, հարկ եմ համարում ավելի հանգամանալից անդրադառնալ երեկվա որոշումներին. Արցախի քաղաքական համակարգի մասին Արցախի կառավարման համակարգը պետք է համապատասխանի այն մարտահրավերներին, որոնց առաջ այսօր կանգնած են Արցախը և Արցախի ժողովուրդը։ Ամեն երկիր չէ, որ անցել է այն ճանապարհով, որով անցել […]
21:23 24.11.2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հայաստանում ԵՄ պատվիրակության կողմից կազմակերպված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման 5-ամյակին նվիրված միջոցառմանը, որին ի թիվս այլ բարձրաստիճան հյուրերի ներկա էր նաև ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթը: Միջոցառման ընթացքում փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, […]
21:19 24.11.2022
Նոյեմբերի 21-ից 24-ը «Պաշտպանական կրթության զարգացման» հայաստանյան ծրագրի ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» կոնսորցիումի խորհրդատվական խմբի կողմից ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ ներկայացուցիչների համար Հայաստանում անցկացվել է «Արհեստավարժ սերժանտական համակարգի դերը և նշանակությունը ժամանակակից զինված ուժերում» խորագրով սեմինար: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից՝ միջոցառման շրջանակներում արտերկրի գործընկերները ներկայացրել են ժամանակակից զինված ուժերում արհեստավարժ սերժանտական համակարգի առանձնահատկությունները […]
20:45 24.11.2022
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Twitter-ում հայտարարել է Ադրբեջան իր այցի մասին։ «Հեռանում եմ անձրևոտ Վիեննայից՝ հանուն Բաքվում կարևոր հանդիպումների»,- գրել է Կլաարը Twitter-ում: Նոյեմբերի 25-26-ը Կլաարը բարձր մակարդակի համակարգված խորհրդակցություններ կանցկացնի Ադրբեջանի ղեկավարության հետ։ Խորհրդակցությունների թեման կլինի ԵՄ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության օրակարգը և Ադրբեջանի ու Հայաստանի […]
20:38 24.11.2022
Մինչ թուրքական մամուլը քննարկում է Կատարում Թուրքիայի ու Եգիպտոսի նախագահների հանդիպումը, Եգիպտոսի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով Իրաքի ու Սիրիայի տարածքում Թուրքիայի սկսած ռազմական գործողությունների կապակցությամբ և կոչ անելով թուլացնել լարվածությունը։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիան ու Իրաքը Եգիպտոսի եղբայր արաբական երկրներն են, և Եգիպտոսը մտահոգությամբ է հետևում Թուրքիայի […]
20:27 24.11.2022
Նիդերլանդների ԱԳ նախարար Վոպկե Հուկստրան նամակ է հղել Նիդերլանդների պառլամենտին՝ Ադրբեջանի ենթադրյալ ռազմական հանցագործությունների վերաբերյալ։ Ինպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նամակում ԱԳ նախարարը հիշեցնում է, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն հոկտեմբերի 2-ի իր թվիթերյան գրառման մեջ նողկանք էր հայտնել տեսանյութի առնչությամբ, որում ենթադրաբար ադրբեջանցի զինվորները գնդակահարում են հայ ռազմագերիներին։ Նա իր թվիթում կոչ էր արել անկախ […]
20:19 24.11.2022
2022 թվականի նոյեմբերի 24-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) տնօրենի տեղակալ, ծրագրերի ղեկավար Աննա Ռոկկատելլոյի ղեկավարած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում Արման Դիլանյանը կարևորել է արդարադատության ոլորտում համակարգային բարեփոխումների իրականացումը և նշել, որ Սահմանադրական դատարանը հետևողական քայլեր է իրականացնում իր ներքին ինստիտուցիոնալ բարեփոխումների ուղղությամբ: Սահմանադրական դատարանի նախագահը, մասնավորապես, անդրադարձել […]
19:53 24.11.2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՊՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Կոնստատնին Լայկամին: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը և Ռուսաստանի Դաշնության պետական վիճակագրության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Գալկինը: Փոխվարչապետը ողջունել է հյուրերին՝ կարևորելով վիճակագրության դերակատարումը երկրի կայուն զարգացման, ինչպես նաև առանցքային բարեփոխումների իրականացման տեսանկյունից: Հանդիպման ընթացքում ընդգծվել է ինչպես ԱՊՀ շրջանակներում, այնպես […]
19:45 24.11.2022
««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է օրենքում օգտագործվող հասկացությունները գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու եւ տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում ազգային անվտանգության ծառայության լիազորությունները հստակեցնելու անհրաժեշտությամբ: Օրենսդրական նախաձեռնությունը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պաշտպանության […]
19:37 24.11.2022
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում հետևյալ գրառումն է արել․ «Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանն օգտագործել է Լաչինի միջանցքը՝ իրենց տարածք ականներ տեղափոխելու համար։ Սա լրիվ սուտ է։ Ադրբեջանը օկուպացված հայկական տարածքներից ականներ է վերցրել , տեղափոխել ԼՂ-ում Ադրբեջանի վերահսկվող տարածք՝ ցույց տալու միջազգային գործընկերներին և Լաչինի միջանցքը վիճարկելու կեղծ հիմքեր ստեղծելու […]
19:30 24.11.2022
Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել Է, որ երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին բուժման նպատակով արտերկիր տեղափոխելու որոշումը պետք է կայացնի դատարանը։ Հաղորդում է aliq.ge-ն։ Զուրաբիշվիլին նշել է, որ անընդհատ տեղեկություններ է ստանում Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին։ «Եթե լինի համապատասխան բժշկական եզրակացություն, ապա այն պետք է ներկայացվի դատարան, դատարանն արժանապատիվ որոշում կկայացնի»,- […]
19:08 24.11.2022
Անցած ամիսների ընթացքում Թուրքիան Ուկրաինային 50-ից ավելի լազերային կառավարմամբ «TRLG-230» հրթիռ է վաճառել: Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրել է «Middle East Eye» լրատվականը՝ նշելով, որ դրանք օգտագործվել են Ռուսաստանի դեմ: Լրատվականին հետ զրուցած ռազմական փորձագետ Ս․ Միտցերը հայտնում է, որ հուլիս ամսին կատարած իր բոլոր փոխանցումներով Թուրքիան Ուկրաինային «TLRG-230» համազարկային կրակի ռեակտիվ հրթիռներ փոխանցող […]
18:59 24.11.2022
Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը տուգանվել է քաղաքի բնակիչներին ռուսերենով դիմելու համար։ Տուգանքի նշանակման համապատասխան որոշումը կայացրել է պետական լեզվի պաշտպանության հանձնակատար Տարաս Կրեմենը։ Այս մասին հաղորդում է Օմբուդսմենի ֆեյսբուքյան էջը։։ Նշվում է, որ Տերեխովը խախտել է Ուկրաինայի «Ուկրաիներենի՝ որպես պետական լեզվի կիրառումը ապահովելու մասին» օրենքը։ «Տերեխովը հեռուստաեթերում Խարկով քաղաքի բնակիչներին ուղղված ուղերձում օգտագործել է ոչ […]
15:58 24.11.2022
Կառավարությունը թույլատրել է «Նիկոլա ինթերնեյշնլ, Արմենիա» ՍՊԸ-ին գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել պահածոյացված ձիթապտղի արտադրության համար։ 2002 թ. հիմնադրված ընկերությունն արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 4.4 մլրդ դրամի ներդրում ցանկում ներկայացված հումքի ձեռքբերման համար։ Թողարկված արտադրանքի 80%-ը […]
15:56 24.11.2022
Կառավարության որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Աբովյան, գյուղ Բալահովիտ 7-րդ փողոց 1/2 հասցեում գտնվող հողամասը կնվիրաբերվի «Զինվորի տուն» բարեգործական ԿՀ-ին՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող վիրավոր զինվորների համար հարմարեցված տների կառուցման ծրագրի իրականացման նպատակով։ Նախատեսվում է ստեղծել բնակելի ավան, որը լիովին կհամապատասխանի հենաշարժողական խնդիրներ ունեցող անձի պահանջներին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում […]
15:33 24.11.2022
Նախօրեին տեղի է ունեցել պաշտոնական այցով Թուրքիա ժամանած Կուբայի նախագահ Միգել Դիազ-Կանելի և Թուրքիայի պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նախագահների առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է նաև ընդլայնված կազմերով: Հանդիպման ավարտին տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն և համատեղ մամուլի ասուլիս: Ասուլիսին Էրդողանը հիշեցրել է, որ վերջին անգամ Կուբայի նախագահի մակարդակով այց Թուրքիա եղել […]
15:24 24.11.2022
Եվրախորհրդարանը քվեարկել է 2023 թվականին Ուկրաինային 18 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն տրամադրելու օգտին։ Այս մասին հայտնում է Բրյուսելում DW-ի թղթակիցը։
15:08 24.11.2022
Նոյեմբերի 23-ին ոստիկանության Սպիտակի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ բաժանմունքում տեղեկություն էր ստացվել, որ Սպիտակ քաղաքի Էստոնական թաղամասի հարակից դաշտից հորթ են գողացել: Սպիտակի ոստիկանները, համագործակցելով ՊԾ Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողների հետ, բաժին են հրավիրել սպիտակցի 46-ամյա մի տղամարդու: Նա խոստովանել է, որ դաշտից ինքն է գողացել համաքաղաքացու հորթը: Նաև հայտնել է, […]
14:53 24.11.2022
ԱՄՆ-ն մտագոված է Սիրիայի ու Իրաքի հյուսիսում քրդական ուժերի դեմ Թուրքիայի նախաձեռնած «Մագիլ-սուր» ռազմական գործողության առնչությամբ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Պենտագոնի խոսնակը, մեկնաբանելով տեղի ունեցածը, գրավոր հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես նշում է, որ սկսված ռազմական գործողությունները վտանգում են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարը: Ըստ նրա՝ Թուրքիայի վերջին ավիահարվածները Սիրիայում ուղղակիորեն սպառնում են ԻՊ-ի […]
14:45 24.11.2022
Նոյեմբերի 25-ին` ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Հերհեր և Կարմրաշեն բնակավայրերում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժություններ։ Գործարկվելու են բնակավայրերի շչակները:
14:13 24.11.2022
Պետական պահպանության ծառայությունը կառանձնացվի Ազգային անվտանգության ծառայությունից, և Ազգային ժողովում համապատասխան օրենքի ընդունումից հետո կդառնա վարչապետին ենթակա մարմին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կառավարության նիստում անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան ասաց, որ փոփոխությունը անվտանգության համակարգերի բարեփոխումների շրջանակներում է տեղի ունենում: «Նախկինում այս կարգավորման շրջանակներում նախագահին տրվում էր ցմահ պետական պահպանության ծառայություն: Այժմ այդ ծառայությունը նախագահին կտրամադրվի պաշտոնաթող լինելուց […]
13:54 24.11.2022
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավով է նշում, որ Երևանում նոյեմբերի 23-ին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստում չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ երկու շատ կարևոր փաստաթղթերի վերաբերյալ: Սակայն, չնայած այդ հանգամանքին, Փաշինյանը դրական է գնահատում ՀԱՊԿ նիստի ընթացքում տեղի ունեցած քննարկումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` վարչապետ Փաշինյանը կառավարության նիստում նշեց, որ տեղի է ունեցել շատ բաց, […]
13:33 24.11.2022
Ներկայումս ենթասպայական կազմի եւ սպայական` մինչեւ փոխգնդապետ կոչում ունեցողների համար տարիքային շեմը 50 տարեկանն է, իսկ գնդապետի համար` 55-ը, որն էապես ցածր է զինվորական եւ դրան հավասարեցված այլ ծառայությունների համար ոլորտային օրենքներում նախատեսված սահմանային տարիքից: Առաջարկվում է վերանայել ԱԱԾ մարմիններում ծառայության սահմանային տարիքային շեմը. ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի […]
11:41 24.11.2022
Հայաստանում 4 ամսվա ընթացքում ստեղծվելու է Ներքին գործերի նախարարություն, որն իր մեջ ներառելու է 3 խոշոր ծառայություն՝ Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը: Որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստին: Մանրամասները ՝ տեսանյութում:
11:16 24.11.2022
Նոյեմբերի 24-ին, ժամը 07։05-ին Բերդ քաղաքի «Ճեռի ղաշ» կոչվող հանդամասի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 15 աշխատակից: Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին, ժամը 11։32-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բերդ քաղաքի «Ճեռի ղաշ» […]
10:58 24.11.2022
Բլոգեր Նեկոգլայը (իսկական անունը՝ Նիկոլայ Լեբեդև) արտաքսվել է Ռուսաստանից՝ միգրացիոն ռեժիմը խախտելու համար։ «Известия»-ի փոխանցմամբ՝ նրա չվերթը «Դոմոդեդովո» օդանավակայանից կայացել է Մոսկվայի ժամանակով ժամը 07:00-ին։ Հատկանշական է, որ տիկտոկերը, ով Մոլդովայի քաղաքացի է, ուղարկվել է Հայաստան։ Դա պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը Մոլդովայի հետ ուղիղ թռիչքային կապ չունի։ Բլոգերը կվերադառնա հայրենի երկիր՝ Մոսկվայի միգրանտների ժամանակավոր […]
09:13 24.11.2022
Ուկրաինայի Զինված ուժերը մոբիլիզացնում են երկրի ռուսալեզու շրջանների բնակիչներին՝ մինչդեռ արևմտյան շրջանները գրեթե ներգրավված չեն այս գործընթացում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնի է դարձել Խերսոնի մարզում ՌԴ իրավապահ մարմինների ներկայացուցչից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ուկրաինացի զինվորականներն այս փաստի մասին հայտնել են ՌԴ անվտանգության ուժերին։ «Ընդհանուր և համընդհանուր մոբիլիզացիա է իրականացվում միայն Ուկրաինայի ռուսալեզու շրջաններում՝ Նիկոլայևում, Դնեպրոպետրովսկում, Չերկասիում: […]
08:39 24.11.2022
Նոյեմբերի 23-ին Երևանում անցկացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների մասնակցությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «Նիստից անմիջապես հետո կարճ առանձնազրույց եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հետ։ Սերգեյ Շոյգուի հետ մտքեր ենք […]