19:55 13.10.2022
«ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի՝ Իրան այցելության ընթացքում հանդիպեցինք Իրանի մեջլիսի փոխնախագահ Ալիռեզա Մեսրիին, արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր-Աբդոլլահիանին, մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Սեյեդ Մեհդի Ֆարշադանին և խմբի անդամներին, տնտեսական հանձնաժողովի նախագահ Մոհամմադ Ռեզա Փուրէբրահիմիին, գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահ Մոհամմադ Ջավադ Ասքարիին, արդյունաբերության, առևտրի և հանքերի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինին և մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Էբրահիմ Ազիզիին»,- Իրան կատարած այցի ընթացքում ունեցած հանդիպումների մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։
Ալիռեզա Մեսրիի, Հոսեին Ամիր-Աբդոլլահիանի, Էբրահիմ Ազիզիի և Սեյեդ Մեհդի Ֆարշադանի հետ հանդիպումներում ընդգծվել է Իրանի սկզբունքային դիրքորոշումը՝ կապված Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների և տարածքային ամբողջականության պաշտպանության անխուսափելի անհրաժեշտության և Ադրբեջանի ձեռնարկած ռազմական վերջին ագրեսին դատապարտելու մասին:
Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում համագործակցության խորացման, Իրանի հետ ռազմավարական երկխոսության զարգացման և տնտեսական համագործակցության խորացման հարցերին:
Տնտեսական ոլորտի պատասխանատուների հետ քննարկել ենք երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր, ինչպիսիք են Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը, Սյունիքի մարզում իրանական ներդրումների մեծացման հնարավորությունը, գազ-էլեկտրաէներգիա ծրագրի ժամկետների երկարաձգումը և ծավալների մեծացումը, էներգակիրների ներկրման հնարավորությունը, «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի շուրջ համաձայնագրի կնքման հարցերը, «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման գործում իրանական կազմակերպությունների ներգրավման հարցերը, բեռնափոխադրումների ժամանակ տուքերի վերացման հնարավորությունը, ուղևորափոխադրումների դյուրինացումը, առևտրաշրջանառությունը առաջիկայում 1 մլրդ դոլար հասցնելը, գյուղատնտեսության ոլորտում համագործակցությունը, համատեղ արտադրությունների կազմակերպումը, հանքարդյունաբերության ոլորտում համատեղ ծրագերի իրականացումը, պարենային անվտանգության հարցերը և այլն»։
09:20 14.05.2025
ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ09:20 14.05.2025
ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 13-ին՝ ժամը 20:45-21։30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում ըն ՀՀ ՊՆ-ից: ...
09:00 14.05.2025
Կանադայի վարչապետը կմասնակցի Հռոմի պապ Լեո XIV-ի գահակալությանըԿանադայի վարչապետ Մարկ Քարնին մայիսի 18-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում կմասնակցի Հռոմի պապ Լեո 14-րդի գահակալության արարողությանը, այս մասին ասված է Կանադայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Քարնին Հռոմում կլինի մայիսի 16-18-ը։ Իտալիա կատարած այցի ընթացքում վարչապետը մտադիր է նաև հանդիպումներ ունենալ օտարերկրյա առաջնորդների հետ, ովքեր կմասնակցեն գահակալության պատարագին։ Ինչպես ավելի […] ...
08:50 14.05.2025
Լիբանանն ասել է, որ Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացումը կարող է օգուտ բերել ԲեյրութինԼիբանանը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Դամասկոսի դեմ սահմանափակող միջոցները չեղարկելու մտադրությունը, որի մասին նա հայտարարել էր Սաուդյան Արաբիա այցի ժամանակ։ Այս մասին ասվում է հանրապետության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Աունի հայտարարության մեջ, որը տեղադրված է X-ում։ «Նախագահ Դոնալդ Թրամփի՝ Դամասկոսի դեմ պատժամիջոցները չեղարկելու համարձակ որոշումը ևս մեկ քայլ կլինի Սիրիայում իրավիճակի բարելավման ուղղությամբ։ Մենք […] ...
08:40 14.05.2025
Մակրոնը դեռ չի մտածում երրորդ ժամկետով ընտրվելու հնարավորության մասինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հիշեցրել է, որ ինքը երկրի պատմության մեջ առաջին պետության ղեկավարն է, ով չի կարող երրորդ անգամ ընտրվել սահմանադրական սահմանափակումների պատճառով, սակայն վստահեցրել է, որ չի մտածում այդ մասին և կենտրոնացած է իր ներկայիս մանդատի վրա։ «Ես մեր պատմության առաջին նախագահն եմ, և դա հրապարակավ կասեմ, որը սահմանադրական իրավունք չունի վերընտրվելու։ Նման […] ...
08:30 14.05.2025
Ջոն վան’տ Սխիպը և Արոն Վինտերը պարգևատրել են ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթողներին և լավագույններինՀայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը և օգնական Արոն Վինտերը պարգևատրել են Երևանում ավարտված ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթողներին և լավագույն ֆուտբոլիստներին։ Վան’տ Սխիպը պարգևատրել է Մ15 մրցաշարի հաղթող Վրաստանի թիմի ավագին և մինչև 14 տարեկանների պայքարում լավագույն ֆուտբոլիստ ճանաչված, Հայաստանի թիմի ավագ Նարեկ Ավետիսյանին։ Վինտերից հատուկ մրցանակ են ստացել Մ15 մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ […] ...
08:24 14.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...