Վրաստանում մեկնարկել են Ադրբեջանի և Թուրքիայի հետ հատուկ նշանակության ուժերի համատեղ զորավարժությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+13.25 oC

Վրաստանում մեկնարկել են Ադրբեջանի և Թուրքիայի հետ հատուկ նշանակության ուժերի համատեղ զորավարժությունները

13:57 11.10.2022

Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Վրաստանում երեքշաբթի մեկնարկել են Ադրբեջանի և Թուրքիայի հետ համատեղ հատուկ նշանակության ուժերի «Կովկասյան արծիվ 2022» զորավարժությունները:

Եռակողմ մարտավարական դաշտային զորավարժությունների նպատակն է խորացնել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների միջև կարողությունների համակարգումը, փորձի փոխանակումը, փոխգործունակության բարձրացումը և բազմազգ միջավայրում կառավարման ու վերահսկողության բարելավումը։

«Կովկասյան արծիվ 2022» եռակողմ զորավարժություններն անցկացվում են ամեն տարի ռոտացիոն սկզբունքով երեք երկրներում։ Անցյալ տարի զորավարժություններն անցկացվել են Թուրքիայում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները

20:12 14.05.2025

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները

Մայիսի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց է կատարել նաև Բրյուսել: Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները, ինչպես նաև համատեղ աշխատանքներն՝ ուղղված […] ...

SHANTNEWS

20:00 14.05.2025

SHANTNEWS

Անչելոտին ցանկանում է Ոսկե գնդակի դափնեկրին տեսնել Բրազիլիայի հավաքականի իր մարզչական շտաբում

19:54 14.05.2025

Անչելոտին ցանկանում է Ոսկե գնդակի դափնեկրին տեսնել Բրազիլիայի հավաքականի իր մարզչական շտաբում

Բրազիլիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մի քանի բրազիլացի աստղերի առաջարկել է միանալ իր մարզչական շտաբին, հաղորդում է CNN Brazil-ը։ Նշվում է, որ այդ աստղերից մեկը Կական է, որն իտալացի մասնագետի ղեկավարությամբ 2007 թվականին նվաճել է «Ոսկե գնդակը»։ Անչելոտին արդեն կապ է հաստատել Կակայի հետ այս հարցի շուրջ։ Նրա վերջնական պատասխանը մնում է անհայտ, […] ...

Քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանմանն առնչվող հարցեր

19:47 14.05.2025

Քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանմանն առնչվող հարցեր

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը հանդիպել է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ամառային և ձմեռային պահպանում իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ։ Մասնակցում էին նաև ՀՀ ՏԿԵ նախարարի խորհրդական Արման Խաչատրյանը, Ճանապարհային դեպարտամենտի փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանը, դեպարտամենտի ճանապարհների պահպանման և շահագործման բաժնի աշխատակիցները։ Քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանմանն առնչվող հարցեր։ Հիմնադրամի գործադիր տնօրենը շեշտել […] ...

Գևորգ Պապոյանն ընդունել է «Յովիան» երիտասարդական միավորման ներկայացուցիչներին

19:40 14.05.2025

Գևորգ Պապոյանն ընդունել է «Յովիան» երիտասարդական միավորման ներկայացուցիչներին

Մայիսի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է «Յովիան» երիտասարդական միավորման ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարբեր համալսարանների ուսանողներ, որոնք հետաքրքրված են Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներով։ Նախարարը ներկայացրել է նախարարության գործառույթներն ու կառուցվածքը՝ անդրադառնալով տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին։ Նա պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին արտահանման և ներմուծման դիվերսիֆիկացմանը, ներդրումների խթանմանը, ստվերային տնտեսության […] ...

Արարատի մարզում «Honda»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում

19:34 14.05.2025

Արարատի մարզում «Honda»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում

Այսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում «Honda» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի Ազատավան բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Երասխ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, մի քանիսը կոտրել, հայտնվել դաշտում, բախվել ջրատար բետոնե խողովակին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու […] ...

BACK_TO_TOP