12:42 24.01.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է կապ հաստատել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, սակայն հնարավոր շփումների մանրամասները չի նշել։
«Կիմ Չեն Ընը խելացի մարդ է»,- ասել է Թրամփը երդմնակալությունից հետո Fox News-ին տված իր առաջին հարցազրույցում։
Հարցին, թե արդյոք նա կապ կհաստատի Կիմ Չեն Ընի հետ, Թրամփը պատասխանել է.
«Ես կկապվեմ»:
«2018 թվականի հունիսին Սինգապուրում տեղի ունեցավ ԱՄՆ-ԿԺԴՀ առաջին գագաթնաժողովը, որի արդյունքում ընդունվեց համատեղ փաստաթուղթ։ Այնուհետև Փհենյանը պարտավորվեց ապամիջուկայնացնել երկիրը Վաշինգտոնից անվտանգության երաշխիքների դիմաց: Երկրորդ գագաթնաժողովը տեղի է ունեցել Հանոյում 2019 թվականի փետրվարին։ Թրամփը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մի քանի հանդիպումներից հետո, այդ թվում՝ դեմ առ դեմ, չկարողացան համաձայնության գալ և համատեղ փաստաթուղթ չստորագրեցին։ 2019 թվականի հունիսի 30-ին ԿԺԴՀ-ի և Կորեայի Հանրապետության սահմանին ապառազմականացված գոտում տեղի ունեցավ Թրամփի և Կիմ Չեն Ընի երրորդ հանդիպումը։ 2019 թվականի հոկտեմբերի 5-ին ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի պաշտոնյաները հանդիպել են նաև Շվեդիայում, սակայն բանակցություններն ավարտվել են առանց արդյունքի։
23:59 14.05.2025
20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգերԵրևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...
23:58 14.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:46 14.05.2025
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացըՄիացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...
23:34 14.05.2025
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...
23:27 14.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...
23:18 14.05.2025
Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվիԵրևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...