12:07 14.01.2025
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև՝ քննարկելու Ուկրաինային Ռուսաստանի Դաշնության դեմ պատերազմում հետագա աջակցությունը։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով n-tv-ին։ «Ինձ համար կարևոր է այս ուղևորությամբ ցույց տալ, որ մենք շարունակում ենք ակտիվորեն աջակցել Ուկրաինային, սա ազդանշան է, որ Գերմանիան, որպես ՆԱՏՕ-ի ամենամեծ երկիր, աջակցում է Ուկրաինային […]
10:22 14.01.2025
Կարևոր է, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը բարի կամքով բանակցեն չլուծված բոլոր հարցերի շուրջ՝ խուսափելով սուր հռետորաբանությունից և ուժի կիրառման սպառնալիքներից։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։ ԵՄ գլխավոր խոսնակը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցել կողմերին տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար։ Անիտա Հիպերը շեշտել […]
10:15 14.01.2025
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հասմիկ Տոլմաջյանը նշանակվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ժնև): «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության […]
10:09 14.01.2025
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ) ներկայացուցիչները՝ Պաշտպանի հանձնարարությամբ, 2024 թվականի հոկտեմբերին երկօրյա չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այցի ընթացքում, ի թիվս այլնի` ուսումնասիրության առարկա են դարձել քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց սննդի, բժշկական օգնության և սպասարկման ապահովման վիճակը, քրեակատարողական ծառայողների հաստիքների համալրվածությունը […]
09:51 14.01.2025
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax- ին տված հարցազրույցում ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ցանկանում, և Թրամփը ինքն էլ կցանկանար հանդիպել «շատ արագ», բայց նախ ինքը պետք է ստանձնի պաշտոնը։ Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ին։ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ ՌԴ նախագահը ցանկություն է հայտնել հանդիպել իր հետ, եւ […]
09:31 14.01.2025
Այսօր Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կտորագրեն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Միջոցառումը տեղի կունենա Երևանի ժամանակով ժ. 22:00-ին և կլուսաբանվի ՀՀ ԱԳՆ հարթակներով:
21:50 13.01.2025
Թուրքիայում սկսել են խոսել արտահերթ նախագահական ընտրությունների հավանականության մասին: Այդ թեմային վերաբերող հայտարարություններով օրերս հանդես են եկել և՛ իշխանության, և՛ ընդդիմության ներկայացուցիչները: Անգամ վաղաժամկետ ընտրությունների օր է քննարկվում: Եվ ե՞րբ կարող են լինել ընտրությունները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հերթական նախագահական ընտրությունները Թուրքիայում պետք է անցկացվեն 2028թ.-ին: Այսինքն՝ դեռ բավական ժամանակ կա, բայց, […]
21:40 13.01.2025
2024թ.-ին Քաղաքաշինության կոմիտեն համակարգել է 115 շինարարական և 34 նախագծային ենթածրագրեր: Իրականացվել են շուրջ 15 մլրդ դրամի շինաշխատանքներ, ավարտվել է 49 օբյեկտի շինարարություն: Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ամփոփել է նախորդ տարվա աշխատանքները: Մանրամասները՝ ռեպորտաժում:
21:07 13.01.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ ՏԿԵՆ-ից։ «Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին։ Հանդիպմանը մասկացում էին ԱԺ պատգամավորներ, բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանը և անդամ Ռուստամ Բաքոյանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ Հայաստանը […]
20:11 13.01.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ցավով տեղեկացա ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին: Ցավակցում եմ պարոն Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին»։
18:57 13.01.2025
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ուղղված բաց նամակում նրան հրավիրել է հանդիպման այն ֆոնին, երբ Ուկրաինան դադարեցնում է գազի տարանցումը իր տարածքով դեպի Եվրոպա։ «Թույլ տվեք ինձ՝ որպես Սլովակիայի գործադիր իշխանության բարձրագույն ներկայացուցիչ, հրավիրել ձեզ բանակցությունների»,- ասվում է բաց նամակի տեքստում, որը հրապարակել է Ֆիցոն Facebook սոցիալական ցանցի իր էջում: Ֆիկոն նշել […]
16:55 13.01.2025
Հունվարի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ կվարի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, ով պաշտոնական այցով կժամանի Ռուսաստան։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Ակնկալվում է, որ կքննարկվեն երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման հեռանկարները, այդ թվում՝ առևտրի և ներդրումների, տրանսպորտի և նյութատեխնիկական ապահովման և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի […]
15:37 13.01.2025
«Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի համաձայն՝ բոլոր կազմակերպությունները, բացի փոքր կազմակերպություններից եւ միկրոկազմակերպություններից, պարտավոր են հրապարակել իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները: Աուդիտի ենթակա կազմակերպությունները եւս պարտավոր են իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակել միայն աուդիտի ենթարկվելուց հետո, իսկ առանց աուդիտորական եզրակացության, ինչպես նաեւ ոչ ամբողջական կազմով հրապարակված ֆինանսական հաշվետվությունները համարվում են չհրապարակված: Օրենսդրական պահանջների պահպանման նկատմամբ մշտադիտարկման արդյունքում […]
15:22 13.01.2025
Հայաստանը կարեւորում է բազմադարյա պատմություն ունեցող եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական ջերմ հարաբերությունները: Հայաստան-Իրան հարաբերությունները ռազմավարական մեծ նշանակություն ունեն. ողջունելով ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը՝ ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը: Ընդգծելով խորհրդարանական տարբեր ձեւաչափերով համագործակցության անհրաժեշտությունը՝ Արմեն Խաչատրյանը նշել է, որ այն խթան կհանդիսանա […]
15:16 13.01.2025
Հանրային ներդրումների կառավարման գործընթացը կարգավորվում է Կառավարության որոշմամբ, որի լիազոր նորմը սահմանված է «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով: Իսկ «Բյուջետային համակարգի մասին» օրենքը կարգավորում է պետական բյուջեի ծախսերի իրականացման գործընթացները: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանի խոսքով «Բյուջետային համակարգի մասին» օրենքում որեւէ սահմանում չկա հանրային ներդրումների եւ հանրային ներդրումային ծրագրերի վերաբերյալ: Տարընթերցումներից խուսափելու նպատակով նախաձեռնությամբ ներմուծվում […]
15:10 13.01.2025
Բացվեց հիմնովին նորոգված և վերազինված արյան ծառայության Գորիսի կայանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Ռազմավարական կարևոր նշանակության այս հաստատությունը հագեցած է արյան հավաքագրման և պահման համար անհրաժեշտ պայմաններով: Արյան պաշարները մշտապես համալրման կարիք ունեն. քայլ առ քայլ գնում ենք անվարձահատույց կանոնավոր դոնորության մշակույթի ձևավորմանն ու ամրապնդմանը, իսկ դրա […]
14:50 13.01.2025
Գազայի հատվածում պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ բանակցություններն առաջ են շարժվել։ Դա հաստատել է Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը։ «Առաջընթաց է արձանագրվել, մենք որոշակի առաջընթաց ենք տեսնում բանակցություններում», – ասել է նա Երուսաղեմում իր դանիացի գործընկեր Լարս Լոկկե Ռասմուսենի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է The Times of Israel-ը: Սաարն ընդգծել է, որ […]
13:43 13.01.2025
«Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր»» վարկային համաձայնագրով բանկը համաձայնում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 40.000.000 դոլար վարկ՝ Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիրն իրականացնելու նպատակով: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 13-ին հրավիրած […]
13:35 13.01.2025
Հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցվել է տնտեսական ակտիվության 8,7 տոկոս աճ` պայմանավորված հիմնական ծառայությունների` առեւտրի եւ արդյունաբերության աճերով: Անվանական աշխատավարձն աճել է 6,6 տոկոս` կազմելով 280 հազար 256 դրամ: Պետական հատվածի աշխատավարձերը շարունակել են մնալ ավելի ցածր, քան մասնավոր հատվածինը: Աշխատողների թիվն ինն ամիսների ընթացքում աճել է 5 տոկոսով` կազմելով 752 հազար 288 մարդ` պայմանավորված առեւտրի, կրթության […]
13:27 13.01.2025
Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունն ինչ-որ բանով փոխարինելու մասին չի մտածում։ Այս մասին ասուլիսում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն՝ անդրադառնալով Հայաստանում ԵՄ-ին անդամակցության գործընթացի սկսելու վերաբերյալ զարգացումների մասին հարցին: «Որևէ պարագայում մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով: Մենք ուզում ենք լինել անկախ: Իսկ անկախությունն այն է, երբ դու կախված ես բոլորից, ոչ թե […]
13:04 13.01.2025
Բրազիլիայի դաշնային ոստիկանությունը հետաքննություն է սկսել հանրապետության առաջնորդ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի դեմ ենթադրյալ մահափորձի առնչությամբ այն բանից հետո, երբ տեղեկություններ են հայտնվել, որ հունվարին հարձակում է նախապատրաստվել։ Այս մասին հայտնում է Terra տեղական հրատարակությունը։ Նշվում է, որ նախագահի կյանքին սպառնացող վտանգի մասին տեղեկությունը ոստիկանության ուշադրությանն է արժանացել հունվարի սկզբին։ Նշվում էր, որ ենթադրյալ […]
12:50 13.01.2025
Լիտվան նախատեսում է Ուկրաինային փոխանցել 4500 անօդաչու թռչող սարք։ Դրանց ընդհանուր արժեքը կազմում է 5 մլն եվրո։ Այս մասին X-ում գրել է Լիտվայի պաշտպանության նախարար Դովիլ Շակալիենեն։ «Հպարտությամբ եմ հայտնում, որ այս շաբաթ Լիտվան Ուկրաինա է ուղարկում 4500 անօդաչու թռչող սարք՝ 5 միլիոն եվրո արժողությամբ»,- գրել է Շակալիենեն։ Լիտվայի կառավարությունը հաստատել է նաև ռազմական օգնության […]
12:47 13.01.2025
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք կարևոր հարցեր: Կարևորվել է փոխադարձ առևտրի համատեքստում առավել ապահով և արդյունավետ միջավայրի ստեղծումը։
12:29 13.01.2025
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ամփոփել է հունվարի 7-11-ը տարածաշրջան կատարած իր առաջին այցն ու մանրամասներ ներկայացրել անցկացված հանդիպումներից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԵՄ հատուկ ներկայացուցիչ Գրոնոն գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ հայտարարելով, որ Հայաստանում և Ադրբեջանում ունեցած իր հանդիպումների ընթացքում փոխանցել է ԵՄ-ի շարունակական ամուր հանձնառությունը […]
10:55 13.01.2025
«Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացման, խաղաղության հաստատման պարագայում «Շիրակի չոր նավահանգիստ» ծրագիրը խիստ իրագործելի է, այն կդառնա տարածաշրջանային տրանսպորտային լրջագույն հաբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 2024 թվականն ամփոփող ասուլիսում նման դիրքորոշում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Նա հայտնեց, որ «Շիրակի չոր նավահանգիստ» արդյունաբերական պարկ ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրություն է տեղի ունեցել: «Կարող ենք արձանագրել, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի գործարկման, […]
18:05 12.01.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երեւանյան զբոսանքից եւ գրել. «Կիրակնօրյա զբոսանք Երևանում»։
16:29 12.01.2025
2024 թվականին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, դիվանագիտական ներկայացուցչություններն ու հյուպատոսական հիմնարկներն ապահովել են հյուպատոսական ծառայությունների մատուցման բնականոն ընթացքը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «2024 թ. արձանագրված փոփոխությունները. Հունվարի 1-ից սովորական (ոչ կենսաչափական) անձնագրերն օտարերկրյա պետություններում համարվել են վավերական՝ անկախ անձնագրի 4-րդ էջում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման առկայությունից: 2024 թ. փետրվարի 1-ին ուժի մեջ է մտել […]
15:28 12.01.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դատական իշխանության օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը: Միջոցառման ընթացքում նախագահը հանդես է եկել ելույթով: «Այսօր պատիվ ունեմ ձեզ ողջունելու Դատական իշխանության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Խոսքս ցանկանում եմ սկսել երկու հղումով, որոնցով մեկնարկում է ձեզանից յուրաքանչյուրի պարտականությունների կատարումը: Խոսքը վերաբերում է դատավորների և Բարձրագույն դատական խորհրդի անդամների երդման տեքստերին: «Ստանձնելով […]
15:25 12.01.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի դատական իշխանությանը նվիրված միջոցառմանը: Վերջինիս մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, օրենսդիր, գործադիր և դատաիրավական ոլորտի ներկայացուցիչներ: Ողջունելով ներկաներին՝ վարչապետն արձանագրել է, որ մեր երկրում կան բազմաթիվ դիլեմաներ և հասկանալի է, որ այդ դիլեմաների մի որոշակի […]
15:05 12.01.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն, չունենանք խաղաղություն, չունենանք բարեկեցություն. ա) Հասնինք Սասուն, մտնինքն Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան … բ) Իմ որդուն բանակ մի տարեք, որովհետև … գ) Իմ ամուսնուն բանակ մի տարեք, որովհետև … դ) Ինձ բանակ մի տարեք, որովհետև … ե) […]